Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը` ճշտեք Ռուբեն Հայրապետյանից
«Նուվել դ’Արմենի» ամսագրում տպագրված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցից հետո, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել էր, որ հոդվածի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, որում վերջինս հավաստիացրել էր, թե հարցազրույցում Ծառուկյանի մասին որեւէ խոսք չի հնչել: Նա ասել էր նաեւ, որ այդ առնչությամբ մանրամասները ճշտվում են: Այսօր
ՕԵԿ-ի 11 թեկնածուներից 10-ը ընտրվել են
Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց 2012թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր 11 համայնքի ղեկավարի թեկնածու, որոնցից 10-ը ընտրվել են: Քաղխորհուրդը քննարկեց նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացիկ
«Դեմ առ դեմ». Լեւոն Բարսեղյան եւ Հրայր Կարապետյան
Սեպտեմբերի 14-ին, ժամը 11. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 38-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Գյումրու նորընտիր ավագանու անդամներ ՀՀԿ–ական Հրայր Կարապետյանը եւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Քննարկման թեման` սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝
Արսեն Գալստյան. «Յոթ տարեկանում ես ՀԱՕԿ-ի նախագահի հետ խնդիրներ ունենալ չէի կարող»
Այսօրվա մամուլի ասուլիսում ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ Արսեն Գալստյանն Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կասի ի պատասխան օլիմպիական խաղերի օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ինքը Հայաստանից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնը պատասխանեց. «Դա անհեթեթություն է: Մեր ընտանիքը Հայաստանից գնացել է այն պատճառով, որ մեր տունը
Արսեն Գալստյան. «Հանուն ֆուտբոլի երկու անգամ թողել եմ ձյուդոն»
Լոնդոնի օլիմպական խաղերում Ռուսաստանի համար օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած հայ ձյուդոյիստ Արսեն Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ես մանկուց սիրել եւ հիմա էլ ամենից շատ սիրում եմ ֆուտբոլը: Հայրս ժամանակին Հայաստանում խաղացել է ֆուտբոլային թիմում: Ռուսաստան տեղափոխվելուց հետո ես սկզբում ֆուտբոլ եմ խաղացել: Ձյուդոյով զբաղվել սկսել եմ ավելի ուշ եւ երկու անգամ այն
«Հանձնաժողովի նախագահն կամ պայծառատես է, կամ շեղված»
Գյումրիում կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թաղամասում` Արցախում, գտնվող թիվ 34/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ասյա Սարգսյանը հայտարարում էր, որ պատգամավորն իր թիմակիցների հետ, կանգնելով ընտրատեղամասի դիմաց, հրահանգներ է տվել, ընտրողներին կոչ արել քվեարկել քաղաքապետի 4-րդ համարի թեկնածուի օգտին: Իսկ 4-րդ համարը դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն էր,
ՊՆ-ում տեխնիկ եւ արխիվի պետ են ձերբակալվել
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը:
Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը Ռուբեն Հայրապետյանին անձնակա՞ն է
«Անձնական փոխհարաբերությունները քաղաքական շրջանակների քննարկման թեմա չի: Քաղաքական շրջանակները երեւույթների, վերլուծության, քննադատության գնահատականներով են զբաղված, ոչ թե նրանով, որ անձը անձին ինչ-որ ուղղորդված խոսք է ասում»,- այսօր Aravot.am –ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին այսպես մեկնաբանեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Մեր հարցին՝ այդ կոշտ պատասխանը ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի մասին
Ալիևը՝ «մաֆիայի պարագլուխ». Եվրախորհրդարանում Սաֆարովի գործի քննարկման մանրամասները
Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քննարկվեց Ռամիլ Սաֆարովի գործը: Քննարկումն անցկացվում էր մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի վերաբերյալ քննարկման շրջանակներում: Տեղեկացնենք, որ խորհրդարանականների կողմից ներկայացված բանաձևը, որով դատապարտվում էր Սաֆարովի արտահանձնումն ու ներում շնորհելը, քվեարկության արդյունքում ընդունվեց: Բայց մինչ քվեարկությունը խորհրդարանականները հանդես եկան ելույթներով, որոնց մեծամասնությունը բավականին խիստ նոտաներ էին պարունակում: Аravot.am-ը հետևեց քննարկման ընթացքին և
Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորի` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին. «Չեմ կարծում, որ դրանով աշխարհը քանդվեց»
Երբ Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրվեր ԱԺ նախագահ, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նրանից երաշխիքներ պահանջեց, որ այս խորհրդարանում ուրիշների փոխարեն քվեարկություններ չեն լինի: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար: Սակայն «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում ակնհայտ երեւում է, որ սեպտեմբերի 11-ի նիստի օրը հենց ԲՀԿ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը քվեարկում է
Գյումրու նորընտիր քաղաքապետը գարեջուր կհյուրասիրի լեհերին
Այսօր ճանաչողական այցով Շիրակի մարզում էր Արևելյան գործընկերներից մեկը` Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ Մարկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությունը: Մինչ նրանց ժամանումը մի հետաքրքիր միջադեպ գրանցվեց մարզպետարանի դիմաց. «Վարչական իրավախախտումների» մասին օրենքի 137.2 հոդվածի դեմ բողոքի դուրս եկած անհատական տաքսու վարորդները, շրջափակեցին մարզպետարանի դիմացի փողոցը` պահանջելով հանդիպում մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Մարզպետարանի բոլոր պաշտոնյաների հորդորները` ազատել տարածքը,
ՀԱԿ պատգամավորը պատրաստ է օգնել առողջապահության եւ բնապահպանության նախարարներին` հաղթահարել «կոմպլեքսները»
Արդյո՞ք կա վիճակագրություն, թե հանքերի շահագործման արդյունքում ի՞նչ հիվանդություններ են առաջանում տվյալ բնակավայրերում, ի՞նչ հետեւողականությամբ են դրանք զարգանում եւ համեմատած մյուս գոտիների հետ այդ հիվանդությունները ի՞նչ տոկոսային տարբերություն են տալիս: Այս հարցը երեկ ՀՀ առողջապահության նախարարին էր ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Առողջապահության նախարարն ասաց՝ թեպետ ինքը նորանշանակ նախարար է, բայց տիրապետում է վիճակագրական
Նիկոլ Փաշինյան. «Զոհերի ծնողներն իրավունք ունեն մեղադրանքներ հնչեցնելու»
«Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, իհարկե, զոհերի ծնողները մեղադրանքներ հնչեցնելու իրավունք ունեն: Քանի դեռ սպանությունների հեղինակները արժանի պատիժ չեն ստացել, իհարկե, զոհերի ծնողները իրավունք ունեն հնչեցնելու մեղադրանքներ ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության, ե’ւ հասարակության հասցեին»,-«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր` Վաչագան Ֆարմանյանի հայտարարությունը, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին տված
Եվրախորհրդարանն ընդունեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող բանաձևը
Եվրախորհրդարանի լիագումար նիստում րոպեներ առաջ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի գործով քննարկում: Այն անցկացվում էր մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի վերաբերյալ քննարկման շրջանակներում: Քննարկումից հետո քվեարկության դրվեց Եվրախորհրդարանի բանաձևը՝ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներման արժանացնելու մասին: Մինչ բանաձևը քվեարկության դնելը խորհրդարանականները հանդես եկան կարճ ելույթներով, որոնց մեծամասնությունը պարունակում էր կոշտ դիրքորոշումներ: Նրանք անգամ
Պարսկական ավտոբուսները Սեւանում բախվել են իրար. մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան
Այսօր` սեպտեմբերի 13-ին, ժամը 16:20-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ: Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ տասնյակից ավելի վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ: Գ. Շամշյանը հայտնում է, որ բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը: Լուսանկարը՝ Գագիկ
Գալուստ Սահակյան. «ՀԱԿ-ը քյասիբի հոգեբանություն ունի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով ավելի էժան մեքենաներ հատկացնել խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: Ըստ նրա, մեզ պես սուղ պայմաններ ունեցող երկրի համար ԱԺ-ի պատվիրած մեքենաները շռայլություն են: Նշենք, որ խոսքը Toyota Camry մեքենաների մասին է: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից մեկնաբանություն խնդրեց
Վախճանվել է Հայկական երկաթուղու նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը: Արարատ Վարդանի Խրիմյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Ախալքալակում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1979-1990 թթ. աշխատել է տրանսպորտի նախարարության համակարգում որպես մեխանիկ, գլխավոր մեխանիկ, գլխավոր
ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները այցելել են Ծիծեռնակաբերդ
Օրեր անց ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Ս.թ. սեպտեմբերի 13-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները մշակութային միջոցառումների շրջանակում այցելել
7-ամյա երեխայի ռեկորդն ու թե որքան է աշխատում Google ընկերությունը 1 վայրկյանում
Ուկրաինացի 7- ամյա Անդրեի Կոստաշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա կարողացել է 4000 անգամ կատարել հրում գետնից վարժությունը: Տիեզերքի մեզ համար տեսանելի հատվածում կա մոտ 170 միլիարդ գալակտիկա: Որքան էլ, որ տարօրինակ է, Տիբեթում մարդիկ թեյը ըմպում են ոչ թե շաքարով այլ աղով: Օսկարի 45-րդ մրցանակաբաշխությանը «Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն
Ռուբեն Հայրապետյանը ասել է «Դոդի Գագո» .հաստատում է ֆրանսահայ լրագրողը
Այն, ինչ տպագրվել է ֆրանսիական «Նուվել դԱրմենի» ամսագրում, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Չնայած ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը հրաժարվել է հարցազրույց տալ, այնուամենայնիվ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած և հրապարակված ցանկացած միտք և արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից: Մեր այն դիտարկմանը, թե այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պարբերաբար
«Հարսնաքարի» գործով պաշտպանները պահանջում են հավասարություն՝ դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ (Տեսանյութ)
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Վահե Ավետյանի սպանության գործով մտել էր խորհրդակցական սենյակ՝ քննության առնելու ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Խորհրդակցական սենյակից դուրս գալով, դատավորը մերժեց բացարկը: Դատավորի այդ որոշումը չկարողացան հրապարակման պահին լսել տուժողի իրավահաջորդի
Կառավարության կողմից աշխատանքային օրերի տեղափոխությունը նաև «գլխացավանքի» պատճառ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնը սեպտեմբերի 16-է, իսկ դա նշանակում է, որ սեպտեմբերի 17-ի երկուշաբթի օրը ոչ աշխատանքային է լինելու, իսկ դրա փոխարեն աշխատանքային է լինելու … «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ
Եվրախորհրդարանը քննարկում է ադրբեջանցի մարդասպանին վերաբերող բանաձեւը
Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ, եւ դիտարկում այդ քայլը որպես վարքագիծ, որը կարող է է՛լ ավելի թեժացնել հայ – ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Դա է փաստում Եվրոպական խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները։ Նախագծում
«Ադրբեջանական ֆիլմերը պատրվակ են եղել հարձակվելու ՀՔԱՎ-ի վրա». Կարեն Թումանյան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` իրավապաշտպան կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում քրեական գործի հարուցումը մերժելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի որոշումը վիճարկելու վերաբերյալ դատական նիստի քննությունը: Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ
«Մեր մանկության տանգո»-ից մինչեւ այսօր
Այս տունն Աբովենց տունն է եղել 19-րդ դարում: Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմից կադրեր: Շատերը կհիշեն այս տան պատշգամբի հետ կապված դրվագը: Շենքն այժմ կիսաքանդ վիճակում է, բացակայում է տանիքը: Արսեն Վարդանյան` (mynews.am)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում
«Եթե մազերիցդ բռնած տնով մեկ քարշ են տալիս, ու դու չես մեռնում, ուրեմն կյանքդ փոխելու ուժ ունես». Սիրանույշի պատմությունը
Մեղմ դիմագծերով Սիրանույշ Նազանյանը եթերային մետաքսե ճերմակի վրա կարմիր, կանաչ, դեղին ու կապույտ գույներով տրամադրություններ է նկարում, որոնք դառնում են թաշկինակներ, շարվում իրար վրա ու նրան կյանքի չորրորդ տասնամյակում ուրախություն և հոգու ազատություն պարգևում: «Շատ էի սիրում նրան, էնքան շատ, որ ուզում էի ամեն ինչով սերս ցույց տալ, նույնիսկ ճաշ պատրաստելիս բանջարեղենով գրում էի` սիրում
«Անուշ» օպերայի 100-ամյակը նշվեց ոչ օպերայի շենքում
Այս շենքն Արեւելյան Հայաստանի ամենահին թատրոններից մեկն է եւ վերանորոգման կարիք ունի, ընդգրկված է Գյումրու պատմամշակութային ժառանգության մեջ: Հիմնադրման մտահաղացումը ցարական բանակի սպա Ա.Մելիք-Հայկազյանցինն է: Առաջին բեմադրությունը ցուցադրվել է 1865թ-ին: 1912թ-ի օգոստոսի 4-ին այստեղ է բեմադրվել երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 100 տարի անց «Անուշ» օպերան ցուցադրվեց Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի շենքում, թեեւ խորհրդանշական կլիներ,
Բացվեց Արցախի նկարիչների ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Արցախի նկարիչների ցուցահանդեսը: Տասը տարվա մեջ այն անցկացվում է երրորդ անգամ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով, թեեւ այս տարի իրենք շատ ցուցահանդեսներ են անցկացրել, միեւնույն է` սա ուրիշ նշանակություն ունի. «Հուսով եմ, որ այս նկարիչները Արցախում կունենան իրենց տեղը»: Իսկ Արցախի նկարիչների միության նախագահը` Լենոռ Զաքարյանը, պարգեւատրվեց ՀՀ. մշակույթի
Փոքր ՀԷԿ-երը գետերը ցամաքեցնում են եւ անապատացում է սկսվում.ահազանգում են բնապահպանները (Տեսանյութ)
Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայ-նորվեգական ծրագրով նախատեսված է կառուցել 70 ՀԷԿ-եր, ըստ բնապահպանների, սա նշանակում է Հայաստանի այն հատվածներում, որտեղ կառուցվելու են այդ ՀԷԿ-երը, ամբողջ էկոհամակարգը վնասվելու է, անապատացում է սկսվելու: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն այսօր «Արմատ» ակումբում ասաց, որ ճիշտ է, փոքր ՀԷԿ-երը լուրջ ներդրում կարող են ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում, բայց


















































