Օրվա լրահոսը
ՕԵԿ պատգամավոր. «Ռուբեն Հայրապետյանին շատ լավ եմ վերաբերվում»
«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ռուբեն Հայրապետյանին, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյանին շատ լավ եմ վերաբերվում»: Թե հատկապես Հայրապետյանի ո՞ր հատկանիշների համար է նման վերաբերմունքը՝ տղայական, ընկերական, թե պատգամավորական ելույթների, Հովհաննես Մարգարյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ այդ պարագայում ի՞նչ գնահատական կտա ՀՀ երկրորդ նախագահ
Դավիթ Սանասարյանը պատրաստվում է դատի տա՞լ Ռուբեն Հայրապետյանին
«Չեմ էլ ցանկանում մեկնաբանել ոստիկանությունն ինչ է ասել, ես դեռ պետք է որոշեմ ՝ ինչ եմ անելու: Այն, որ Ռուբեն Հայրապետյանին տեղ ու ժամ էի ասել, որ լրագրողի միջոցով սպառնալիքներ է ներկայացնում, գնամ կանգնեմ իր առաջ, թող ինձ ներկայացնի, ինչ որ ասում է: Քանի որ ինքը չի արձագանքում , ու կասկածում եմ, որ կարձագանքի, միգուցե
Հովհաննես Մարգարյանը «Վոլգայով» էլ յոլա կգնա
Լրագրողները Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր էր եղել, որ իր ծառայողական մեքենան ընթացքի ժամանակ բռնկվել էր: Պատգամավորը վստահեցրեց, որ այդ միջադեպից հետո մեքենան ԱԱԾ եւ ԱԻՆ մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել եւ հաստատվել է վարկածը, որ ընդամենը վառելիքի արտահոսքն էր պատճառը, որեւէ մութ պատմություն կամ խնդիր չկա: Քանի որ մեքենան պատգամավորին հատկացված էր Ազգային
Ռուբեն Հակոբյան. «ՀՀՇ-ն գենետիկ մտավախություն ունի ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված»
«Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել այն քննադատությունները, որոնք կապված են Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու հետ: Մասնավորապես, «Ժառանգությանը» քննադատում են անորոշության մեջ, որ ընդամենը մանդատի հարցն այդքան ձգձգեց, եւ որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման հնարքներն արդեն չեն էլ զարմացնում: Պարոն Հակոբյանի պարզաբանմամբ՝. «Չեմ կիսում այդ գնահատականները, եթե ոմանց մոտ դա դիտվում է անորոշություն,
Սամվել Բալասանյանին չի շնորհավորել
«Կյանքը ցույց կտա, թե ինչպես կաշխատի». «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով իր նախկին կուսակից Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու փաստին: Հովհաննես Մարգարյանը Սամվել Բալասանյանին չի շնորհավորել: Լրագրողների տարակուսանքին նա արձագանքեց. «Մենք երբեք էլ իրար չենք շնորհավորել, թեպետ քանի անգամ ընտրվել ենք Գյումրուց: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք
BBC-ն գտել է Հայաստանի շախմատիստների հաջողության գաղտնիքը
Անդրադառնալով Ստամբուլում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ բրիտանական BBC հեռուստառադիո կորպորացիան 30 րոպեանոց հաղորդում է նվիրել այդ թեմային: Հաղորդման ընթացքում զարմանքով է արձանագրվել, որ ընդամենը երեք միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիրն արդեն 3-րդ անգամ հաղթում է՝ շրջանցելով այնպիսի «գրանդների», ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան: Հարց տալով, թե Հայաստանն ինչպե՞ս է կարողանում շախմատային այնպիսի
Քաղաքապետը «պարտադիր-կամավոր» սկզբունքով 2 տարի աշխատողներին առանց վճարելու արձակուրդ է ուղարկել
Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանում կկայանան ՏՒՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարի տեղակալ,ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վանուշ Ամիրաղյանն իր նախընտրական բուկլետը վերնագրել է՝ «Շարունակենք շենացնել Նոյեմբերյանը»: Բուկլետի տեքստի սկզբնամասում Վանուշ Ամիրաղյանն անդրադարձել է նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի «թողած» պարտքերին եւ նշել. «Համայնքի բյուջեի սեփական եկամուտներից 1.7 մլն դրամ տույժ է վճարվել հարկային տեսչությանը՝
Ուղիղ միացում. Հրայր Կարապետյանը եւ Լեւոն Բարսեղյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 38-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Գյումրու նորընտիր ավագանու անդամներ ՀՀԿ–ական Հրայր Կարապետյանը եւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Քննարկման թեման` սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
7or.am կայքը ջարդել են
7or.am լրատվական կայքն արդեն մի քանի օր է՝ չի գործում: Մեզ հետ զրույցում կայքի սեփականատեր Անդրանիկ Թեւանյանը պարզաբանեց, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: «Սերվերն է կոտրվել: Չեմ կարող ասել՝ ադրբեջանցիների կողմից է հարձակման ենթարկվել, թե ոչ, պարզապես դա համընկավ այն ժամանակվա հետ, երբ մի շարք կայքեր ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին հաքերային հարձակման»: Թեւանյանը նաեւ նշեց,
Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան կգա Թեւան Պողոսյանը
Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով քառօրյա նիստերը, ասաց. «Մենք առաջարկեցինք, որ ԱԺ հայտարարության մեջ ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա չանցավ: Հասկանում ենք, որ կա այստեղ ռիսկ, բայց նաեւ համոզված ենք, որ խաղաղության ապահովման իմունիտետ կարող է ԼՂՀ-ն ձեռք բերել այն դեպքում, եթե կարողանանք այնպես անել, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի:
«Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում կա անդրադարձ Հարավային Կովկասին։ Ընդդիմության քաղաքական ակտիվության տարի Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի` համաշխարհային զարգացումներին վերաբերող զեկույցի Հարավային Կովկասի բաժնում նշվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 2012 թվականը քաղաքական ընդդիմության ակտիվացման շրջան է։ Այդ ակտիվացումը նկատելի է ամբողջ աշխարհում եւ ինչ-որ չափով կարող է համարվել
Թիվ մեկ խեղճուկրակի դեմ դատը. «Փուչիկների գործով» դատաքննությունը սկսվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց «փուչիկների գործով» մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Միայն 25 րոպե պահանջվեց, որպեսզի ճշտվի 155 տուժողի ներկայությունը: Ընթերցված անուններից պարզվեց, որ դատական նիստերի դահլիճ է եկել 43 տուժող: 12 վկաներից ներկա էին 5-ը: Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության
Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանին առաջարկել է առայժմ իրեն զսպե՞լ
«Չեմ կարող ասել, թե օրենքը ինչպես է ձեւակերպում այդ խնդիրը, բայց ես մի քիչ ավելի անհանգստացա, որովհետեւ մարդը շատ հստակ է ասում ե՛ւ ձեւերի ե՛ւ ծավալների մասին: Եթե սա հանցակազմ չի պարունակում, ուրեմն մնում է ենթադրել, որ հանցակազմն այն է, որ գան ու Վահե Ավետյանի վիճակում գտնեն, այդ դեպքում երեւի հանցակազմ կլինի»,- Aravot.am-ի զրույցում
Իրականությանը համապատասխանո՞ւմ են «Բջնիի» վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանի պնդումները
Իր հարցազրույցում Հայրապետյանը մեղադրում է Սուքիասյաններին, որ նրանք գործարանը շահագործելիս օրենքներ են խախտել։ «…Ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել։ Եթե համեմատեք Սուքիասյանի եւ իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60 տոկոսին»,- ասել էր նա։ Այսինքն, հասնելով «Բջնիի» արտադրանքի նախկին՝ Սուքիասյանների օրոք
Այսօր սկսվում է Հայկ Խանումյանի դեմ դատավարությունը
«Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան, եւ այսօր ԼՂՀ առաջին ատյանի դատարանում կլսվի գործով առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Խանումյանի դեմ ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-ոդ մասով քրեական գործ է հարուցվել ընտրություններից հետո վերջինի եւ Արցախի պետական համալսարանի ռեկտորի միջեւ տեղի ունեցած վեճի պատճառով։ Դրանից հետո Հայկ
Հայաստանի համար ոչ տաք, ոչ սառը
Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և Ադրբեջանում ազատ արձակման վերաբերյալ: Բանաձևը, բնականաբար, դատապարտում է տեղի ունեցածը` արձանագրելով, որ այն կավելացնի լարվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում և չի նպաստի երկու հասարակությունների միջև վստահությանը: Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի բանաձևը կարելի է համարել Հայաստանի համար ոչ տաք, ոչ սառը: Դա մի գոլ բանաձև է, որտեղ մեր դիվանագիտությունն,
Ծառերը հատում են, որ անտառի աշխատողների աշխատավարձերը վճարեն (ձայնագրություն)
«Հայանտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը մտավախություն ունի, որ առաջիկա տարիներին անտառային ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը հողերի սակավության խնդրին է բախվելու: «Դրա համար այն ժամանակ էի առաջարկել, որ անտառային հողերի կատեգորիայի փոփոխությունը արվեր օրենքով՝ Ազգային ժողովի կողմից, ոչ թե կառավարությունով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ն. Վարդանյանը: Անդրադառնալով անտառային ոլորտում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, թե 40 պետական
Երևանում ինքնասպան է եղել 25-ամյա ոստիկանը
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում երիտասարդ մի տղա կախվելու միջոցով ինքնասպան է եղել : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սեփական տուն են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են
Հանրայինը՝ հանրության դեմ
Հանրային հեռուստառադիոընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է ներկայացնում, թե ինչու նախօրեին Ազգային ժողովի նիստերը հեռարձակելիս դուրս է թողել ՀԱԿ-ի խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ելույթները: Հայտարարության մեջ հղում անելով օրենքներին ու ՀՀ Սահմանադրությանը՝ փորձ է արվում արդարացնել այսպես ասած «խմբագրական միջամտությունը»: Եթե Հանրային հեռուստաընկերությունը վայելեր հասարակության լայն խավերի վստահությունը և աչքի ընկած
Առաջին մեծության ռոք-աստղը ելույթ է ունեցել Արցախում
Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը սեպտեմբերի 13-ին մասնակցել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած համերգին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, Գլեն Հյուզը Dorians խմբի համերգի հատուկ հյուրն էր: Խմբին նվագակցում էր Black Country Communion-ի մեկ այլ անդամ` Դերեք Շերինյանը: Անվճար բացօթյա համերգը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում, դրան ներկա են եղել հազարավոր արցախցիներ: Գլեն
Գյումրիում տիրող աղքատության և ամենաթողության դեմքը
Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Masters»-ին
Սան-Պաուլույում (սեպտեմբերի 24-29) եւ Բիլբաոյում (հոկտեմբերի 8-13) կայանալիք «Masters» շարքի հինգերորդ եզրափակչի կազմակերպիչները հրապարակել են մասնակիցների վերջնական կազմը, որոնք խաղարկելու են շախմատային «Մեծ սաղավարտը»: Նրանք են. Վիշվանաթան Անանդ, Մագնուս Կարլսեն, Լեւոն Արոնյան, Սերգեյ Կարյակին, Ֆաբիանո Կարուանա, Պակո Վալյեխո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երգիչ Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով հետաձգվել է
37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարեն Հակոբյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Հարցին, թե ինչո՞ւ է կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգվում եւ դատաքննություն չի սկսվում, փաստաբանը արձագանքեց. «Նշանակվել են մի շարք փորձաքննություններ եւ սպասում են փորձաքննության պատասխաններին»: Ավելի վաղ Մկրտիչ Վասակյանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունեց 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանին
Սեպտեմբերի 13-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Արսեն Գալստյանին: Նախարարը շնորհավորել է մեր հայրենակցին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ, փաստելով, որ հասցրել է Արսենին առաջին անգամ շնորհավորել նրա հաղթանակից անմիջապես հետո՝ հենց Լոնդոնում: “Հպարտ ենք, որ ունենք նոր ազգությամբ հայ օլիմպիական չեմպիոն և միաժամանակ ուրախ, որ
Առաջարկ ՀՀԿ-ից. «Թող դիմեն իրավապահներին»
ՀՀԿ գործադիր մարմինն այսօրվա նիստում վերլուծել եւ գնահատել է սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո հայտարարել է, թե. «Ընդհանուր 65 տոկոս վստահության քվե է ՀՀԿ-ն ստացել»: Շարմազանովը հայտարարել է, որ եթե կան մարդիկ, ովքեր պնդում են, որ սեպտեմբերի 9-ին խախտումներ են եղել, ապա դիմեն իրավապահ մարմիններին կամ
Ռուբեն Բաբայանն` ինքն իր մասին
Այսօր Մոսկվայի տանը կազմակերպվել էր հանդիպում Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: Ներկաները նախ դիտեցին «Ճանապարհ դեպի ինձ» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էր նրա մասին, բայց կադրերին փոխարինել էին նրա նկարները` իր պապերից մինչեւ հիմա: Դրանից հետո բեմ դուրս եկավ Բաբայանը եւ կատակեց. գլխարկը դրեց գետնին, որպեսզի հանդիսատեսը փող գցի
Ֆեթհիյե Չեթին. «Իրականությունը հերքելը ամենամեծ մեղքերից է»
Սիվիլիթաս հիմնադրամը այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կազմակերպել էր հանդիպում Հրանտ Դինքի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ և գրող Ֆեթհիյե Չեթինի և դերասանուհի Արսինե Խանջյանի հետ: Ֆեթհիյե Չեթինը պատմեց իր մանկությունից մի քանի մանրամասներ: Նա մեծացել է մուսուլման ընտանիքում, սովորել թուրքական դպրոցում, որտեղ նորագույն պատմության մասին խոսելիս թուրք ազգն իր թշնամու առաջ միշտ հաղթող և
Քաղաքապետից խնդրեց «մի բանով օգնել» (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կառավարության շենքի մոտ զրուցեց իրեն դիմած քաղաքացիների հետ: Նրանցից մեկը առողջական խնդիրների համար քաղաքապետից խնդրում էր «մի բանով օգնել» ու իր պահանջները հակիրճ ներկայացնելուց հետո, գրավոր դիմումը հանձնեց նրան: Մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Զաքարյանն էլ վթարային շենքի փոխարեն փոխհատուցում ստացած բնակարանից էր բողոքում: Նա պնդում էր, որ նոր բնակարանը ավելի
Պսակադրության կարեւորությունը եւ դրա իրականացման կարգերը
Սիրած էակի հետ ամուսնանալ եւ մեկ օրում դաշինք կնքել մի ողջ կյանքի համար՝ ամենապատասխանատու եւ հիշարժան իրադարձություններից մեկն է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աղջկա երազանքներից մեկը կյանքում մեկ անգամ ճերմակ զգեստ կրելն է: Այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սպառվում մեկով. ոմանք նախընտրում են ավանդական ճոխ ու բազմամարդ հարսանիքը՝ շքեղ մեքենաներով, ռեստորանային համալիրով եւ իհարկե պսակի


















































