Օրվա լրահոսը
Գարի Կասպարովը հրաժարվել է առաջիկա մի քանի տարիներին ոտք դնել Բաքու
Aravot.am-ի հարցին, թե Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքվում կայանալիք 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադային Հայաստանի եւ հայ շախմատիստների մասնակցության հարցերով զբաղվելու նպատակով ստեղծված հանձնաժողովում իրեն եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին ընդգրկելու առաջարկն ընդունե՞լ են, ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը պատասխանեց. «Ինձ առաջարկեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչն ընդունել առանց մեր երկրի ղեկավարության հետ համաձայնեցնելու ես
Պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանը հեռացել է աշխատանքից
Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Պաշտպան Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս: Պարոն Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում: Պաշտպանի աշխատակազմ
Հանրայինը՝ ժամանցային ալիք
Ուսումնասիրելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 2010 եւ 2011 թվականների գործունեության վերաբերյալ հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան հաղորդումները՝ հասցեագրված ՀՀ Ազգային ժողովին ու նախագահականին, ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս։ Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը մեծ մասամբ ծառայում է հանրության ժամանցն ապահովելու, քան թե նրան տեղեկատվություն տրամադրելու նպատակին, կամ էլ հասարակության, ասենք, կրթական, քաղաքական կամ մշակութային մակարդակը բարձրացնելուն։ Մինչդեռ թվում էր,
Գարիկ Իսրայելյան. «Ռոք աստղեր բերելու գաղափարը կա, բայց կան խնդիրներ» (Տեսանյութ)
Երեկ «Սինոփսիս Արմենիա» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում Եվրոպական աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների հետ: Պարոն Իսրայելյանը ակումբի երիտասարդ անդամներին ծանոթացրեց աստղագիտության ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցած ձեռքբերումներին: Աստղաֆիզիկոս Իսրայելյանը նրանց հետ զրուցեց երկրի ներքին էներգիայի, մոլորակների դասավորվածության, ուղեծրերի, միգամածության եւ երիտասարդ կադրերին
ՀՀ ոստիկանության արձագանքը Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցում սպառնալիքներ էին հնչել կոնկրետ անձանց հասցեին։ Պարզվում է, ոստիկանությունը իրավասու չէ որեւէ քայլ ձեռնարկել այս կապակցությամբ: Մեր թղթակցի հարցին, թե ոստիկանությունը չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքների առնչությամբ, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ պատասխանել է. «Վերը նշված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն
Փրկարարներն ազատել են աղջկա արգելափակված ոտքը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վ. Սարոյանի արձանի մոտ, քաղաքացու ոտքն արգելափակվել է ավտոբուսի դռների արանքում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Հրշեջ-փրկարարները բացել են թիվ 23 երթուղու «Բոգդան» մակնիշի 2284 Տ պ/հ ավտոբուսի դռները և ազատել 1994
Վանիկ Զաքարյան. «ՖԻԴԵ-ի անդամ երկրները մեր խնդիրները չեն հասկանում»
«ՖԻԴԵ-ի համաժողովում մինչեւ քվեարկությունը հայտարարվեց, որ գործկոմը որոշում կայացրել է՝ 2016 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը տալ Ադրբեջանին: Ես, իհարկե, համաժողովի նիստում մի քանի անգամ դեմ արտահայտվեցի՝ բերելով մեր հակափաստարկները, սակայն ՖԻԴԵ-ի անդամ ավելի քանի 160 երկրներից առնվազն 120-130-ը գաղափար չունեն մեր ու հարեւան երկրի հակամարտության մասին ու չեն հասկանում, թե սա ինչ թշնամություն է
«Հ1»–ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները եւ հարց ու պատասխանը
Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել եւ կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարց ու պատասխանները։ Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ
Քաջ Վարդանն եմ, բայց Վարդանիկ դառա: Ես մոխիրներից դարձյալ կհառնեմ: Ես Թումանյանի տունը առա: Պետք ըլնի՝ Չարենցինն էլ կառնեմ:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը դարձյալ պարտվեց
Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։ Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջինն էր, որ, արձագանքելով մեր եւ փաստաբան Արթուր Գրիգորյանի վեճին, հայտարարեց, որ մեր էլեկտրոնային կայքում ընթերցողների գրած քոմենթները՝ Արթուր Գրիգորյան փաստաբանի մասին, իրավացի են. ինքն օգտվել է վերջինիս ծառայություններից
Գոնե փորձ անել երկիրը փրկել դեֆոլտից
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՍիվիլՆեթի հետ ճեպազրույցում անդրադարձել է արտաքին պետական պարտքի վտանգավորության աստիճանին ու նշել քայլերը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական ոլորտը կարգավորելու ու երկիրը դեֆոլտից փրկելու գոնե փորձ անելու համար։ Հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ արտաքին պարտքն ավելի խելամիտ կառավարելու համար, Հրանտ Բագրատյանը նշեց, որ նախ Կենտրոնական
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ներքաղաքական անցքերը
Կառավարության հետ հարցուպատասխանին երեկ լրագրողներն ու հատկապես Հանրապետական խմբակցության պատգամավորները անհամբերությամբ էին սպասում: Կարծիք կար, թե աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն աչքի է ընկնելու գործադիրին ուղղված սուր հարցադրումներով: Չէ՞ որ նախընտրական աշուն է, քաղաքական մթնոլորտը լարված է, և 2013թ. նախագահական ընտրություններին թեկնածուներ առաջադրելու կամ վարչապետի պաշտոն ստանալու հավակնություններ ունեցող ուժերը պետք է ոչ միայն ելույթներով, այլև
Ռուբեն Մարտիրոսյանը` մեղադրողներին. «Ձեզ լավ տղու տեղ մի դրեք, դուք ընդամենը մենթեր եք, որ կեղծել եք գործը»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստում, օրվա երկրորդ կեսին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը շարունակեցին գործով վկա, քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Փաստաբան Շուշանյանը հարցրեց, թե Նազարյանի մահվան դեպքից 6 ժամ առաջ նրա ստացած մարմնական վնասվածքների պատճառները պարզելու համար հարցաքննվե՞լ են մարտական հենակետի զինծառայողները: Քննիչն ասաց,
Փլուզման հետեւանքով «Մերսեդեսը» հայտնվեց ձորում
Այսօր` սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի` դեպի Նորք տանող հատվածում մոտ 15 մ երկարությամբ ճանապարհի փլոււզում է տեղի ունեցել: Ինչպես փլուզման վայրից տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական
Լոռիում բռնարար ամուսինների 70 տոկոսը խմում է
Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանն ասում է, որ կանայք մեծամասամբ օգնության են դիմում այն ժամանակ, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում: Քոչինյանը բացատրում է, որ կանայք ընտանիքներում ենթակվում են տնտեսական, ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնության մեծամասամբ ամուսինների կողմից: «Պարբերաբար, տարիներով բռնության ենթարկվելուց հետո նոր դիմում են, երբ տեսնում են, որ ոչ թե
Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի հետ հարաբերությունների մասին. «Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»
Գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ընդգրկված է ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում: Aravot.am-ը երեկ նրանից փորձեց պարզել՝ ի՞նչ բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ կան ծառացած այսօր մեր երկրի առջեւ: «Ի՞նչ գործ ունես բնապահպանությունից, կռիվ-մռիվ չի՞ եղել այսօր, դրանից գրի: Լսի, Վերահսկիչ պալատն ասում է՝ 900 մլն-ից 404 մլն-ը լափել են, փոխանակ դրանից
Ստացվել է նախագահին ուղղված նամակի պատասխանը
Օգոստոսի 1-ին Կապանի 8 հ/կ-ներ դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը` մտահոգություն հայտնելով, որ տվյալ ընկերության կողմից իրականացված աշխատանքերը մեծ վտանգ են ներկայացնում մարզկենտրոնը սնուցող խմելու ջրերի համար: Ինչպես տեղեկացրել էինք, մասնագետները հավաստիացնում են, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը
Փախուստի փորձը կանխվեց
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների և ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն: Մուշեղ Ասատրյանին մեղադրանք է
Համակարգիչնե՞րը շուտ կլինեն, թե՞ կառավարության հրաժարականը
«Ե՞րբ եւ ինչպե՞ս են 2012-2013 ուստարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված համակարգիչները: Կարո՞ղ եք երաշխավորել, որ համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության հրաժարականը »,- այս հարցը ՀԱԿ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր ուղղել էր ՀՀ կառավարությանը` հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Կառավարությունից Փաշինյանը գրավոր
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի
Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան հերթական բանավեճի համար բանակցություններ են տարվում
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրավիրում են քաղաքակիրթ բանավեճի՝ իրենց ակումբում: Վանիկ Էլիզբարյանի խոսքերով՝ «Քաղաքակիրթ մթնոլորտում ողջ բանավեճը կազակերպելու եւ անցկացնելու նախաձեռնությունը վերցնում ենք մեզ վրա: Պատրաստ ենք երկու կողմերի ընդհանուր համաձայնությամբ այն իրականացնել»: Հիշեցնենք, որ Նիկոլ
Գյումրիում ճանապարհային նշաններ չկան
Գյումրիի փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները: Մնացել են միայն խորհրդանշական ամրաձողերը: Արսեն Վարդանյան` (mynews.am)
Փոքրերը` համակարգչային խաղեր, մեծահասակները` հեքիաթներ
44-ամյա Սիմոն Հարությունյանը մեծ ոգևորությամբ այս տարիքում դիտում է մուլտֆիլմեր`սկսած սովետական արտադրության, վերջացրած վերջին տարիների նկարահանածներից: Բացատրում է, որ միայն մուլտֆիլմերի մեջ կարող ես գտնել բարություն ու պարզություն: Սիրած մուլտֆիլմերն են «Թոմը եւ Ջերին», «Մաուգլին», «Տարզանը»: Սիրած հերոսն էլ «Թոմ եւ Ջերի» մուլտֆիլմից շան կերպարն է, որին էլ իրեն է նմանեցնում: «Իմ մանկությունն անցել է
Ժամանակակից տղամարդիկ ավելի շատ գնահատում են կնոջ խելքը, քան արտաքին տեսքը
Ամերիկյան հայտնի Psychological Science ամսագիրը հրապարեկել է ավելի քան 12000 հարցվողների պատասխանները շուրջ 30 երկրներից: Հարցումներից պարզ է դարձել, որ տղամարդկանց գերակշռող մասը կնոջը գնահատելիս նախապատվությունը տալիս են նրա մտավոր ունակությանը, քան արտաքին տվյալներին: «Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից, առավել զարգացած հասարակության շրջաններում կանայք առավել շատ արժեքավորվում են իրենց խելքով»,- նշել են հետաազոտողները: Արաբական Միացյալ Էմիրությունների
ՀՅԴ-ն «պոպուլիստական» է որակում ՀԱԿ-ի առաջարկը՝ Հովիկ Աբրահամյանին
ՀՅԴ խմբակցության քարտուղար եւ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին այսօր Aravot.am-ը հարցրեց, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում միանալ ՀԱԿ-ի առաջարկին եւ կիսո՞ւմ է ՀԱԿ-ի մտահոգությունը, որ մեր նման փոքր բյուջե ունեցող պետության համար շքեղություն է ԱԺ խմբակցություններին ու հանձնաժողովներին թանկարժեք Toyota Camry ավտոմեքենաներ հատկացնել: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման ծրագրերը, նման ծախսերն ամբողջ պետության մակարդակով
Գյումրու հեղինակավոր տղամարդիկ ու հայտնի կլաններն` ընդդեմ Բալասանյանի՞
Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ թեև քաղաքի բոլոր կլաններն ու կուսակցությունները աշխատեցին ի վնաս Սամվել Բալասանյանի, սակայն նա հաղթեց` 27 500 ձայնով ընտրվելով Գյումրու քաղաքապետ: Թե ովքե՞ր են այդ կլաններն ու կուսակցությունների ներկայացուցիչները, պարոն Սանոյանը հարկ չհամարեց մանրամասնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Ս. Բալասանյանի գլխավոր մրցակցին` ՀՅԴ-ական
«Քոչարյանը միայն մի շուն ունի, այն էլ` դատարկ տեղը չի հաչում». Ռուբեն Հայրապետյանին պատասխանում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ: «Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին)
Առանց Գագիկ Ջհանգիրյանի կարծիքն իմանալու՝ ՀԱԿ խմբակցության անունից նամա՞կ է գրվել
ՀԱԿ խմբակցության համար Toyota Camry ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 15 մլն դրամ: Նույն մակնիշի մեքենաներ տրամադրվելու են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներին: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով քննարկել այն հարցը, որ ԱԺ աշխատանքների ապահովման համար կարելի է ավելի էժան ավտոմեքենաներ գնել: Երբ
Սամվել Բաբայանը ռամկավար չի դարձել
«Հարություն Առաքելյանը վաղուց «փախած է», ինչպես ասում են, որովհետեւ իր դեմ քրեական գործ կա, հիմա մենք վարչության որոշմամբ մեր կողմից էլ պետք է դատի տանք իրեն, որովհետեւ նախկին 6 գրասենյակներից, որոնք կուսակցության սեփականությունն էին, 5-ը չկան այսօր, վաճառվել են անօրինական ձեւով», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը։ Վաճառված գրասենյակներից 2-ը, որի առնչությամբ
Սիրիահայերի աշխատանքի տեղավորման հետ կապված դեռ խնդիրներ կան
Սիրիայում մոլեգնած քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան ներգաղթած հազարավոր սիրիահայեր աշխատանքի խնդիր ունեն: Սփյուռքի նախարարությունը Հայաստանում գործող աշխատանքի տեղավորման գործակալություններին խնդրել է սիրիահայերին աշխատանք գտնելու հարցում աջակցել` ինչով կարող են: Այս օրերին գործակալությունները առանց վճար վերցնելու նրանց համար աշխատանք են փնտրում: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 20-25 սիրիահայ արդեն տեղավորվել


















































