Օրվա լրահոսը

Ձերբակալվել է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 314-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը: Է. Առաքելյանը 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ 2010թ. հունվարի 19-ը

Ռիհաննան ներկայացել է «տղայական» սանրվածքով

Երգչուհի Ռիհաննան կրկին փոխել է ոճը: Այս անգամ  երկրպագուները երգչուհուն տեսել են կարճ սանրվածքով:  Օրերս Լոս Անջելեսում կայացած «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ Ռիհաննան  իր  նոր կերպարով զարմացրել է բոլորին. երգչուհին համարձակ քայլ է արել՝ իր գեղեցիկ երկար վարսերը վերածելով «տղայական» սանրվածքի: Ստացված արդյունքից Ռիհաննան գոհ է, լրագրողների հարցերին պատասխանելիս էլ  նշել է, որ

Շոկոլադի փառատոնը՝ շուտով

Շուտով Մեքսիկան կտոնի արդեն ավանդույթ դարձած շոկոլադի փառատոնը, որն անցկացվում է նոյեմբերի 22-25-ը: Մեքսիկացիները փառատոնը անվանում են «Մայաների ժառանգությունը» (Festival del Chocolate Liegado Maya): Փառատոնի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալ տարբեր տեսակի շոկոլադների պատրաստման ընթացքին, մասնակցել դրանց ձեւավորմանը, համտեսին, վարպետության դասընթացներին, ինչպես նաեւ ցուցահանդես-վաճառքին: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Հունգարիայի ԱԳ նախարարը նամակ է գրել Էդվարդ Նալբանդյանին

Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան ուղղված չէ Հայաստանի դեմ եւ չի կարող դիտարկվել որպես վիրավորանք` ուղղված հայ ժողովրդին: Այդ մասին ասվում է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի` Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում: Մարտոնին իր նամակում նկատել է, որ Սաֆարովի արտահանձնումը իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան, որոնց Հունգարիան հետեւում է նման դեպքերում: Ընդ որում,

Դալլաքյանը հակադարձում է Դավիթ Հարությունյանին. «Ե՞ս, ես նմա՞ն եմ թույլ չտվողի»

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկում էր խստացնել մանկապիղծների պատժաչափը, որոշել էր դրա հետ կապված փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Մի քանի օր առաջ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկեց, քանի որ Դալլաքյանը չկա, որեւէ մեկը ստորագրի այդ օրինագծի տակ: Բայց պարոն  Հարությունյանը պատմեց, որ մի պատմություն ունեցել են,

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ շարունակվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ

Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ պատգամավորի որդու ծեծկռտուքի մասին. «Մակարը նույնիսկ այնտեղ չի եղել»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՏԻՄ ընտրությունները գնահատել էր արդար, ժողովրդավար: Aravot.am-ը պարոն Շարմազանովից հետաքրքրվեց՝ ծեծկռտուքի դեպքեր եղան, մասնավորապես՝ Արմավիրի Բամբակաշատ գյուղում, ընդ որում՝ Ձեր պատգամավորի որդու կողմից, Դուք այդ ընտրություննե՞րն եք համարում ժողովրդավարական՝ նա պատասխանեց. «Ես ասացի՝ եթե 481 համայնքում ընտրություն է լինում, լինում է մոտ հազար խախտում, մարդիկ կարող են ասել՝ դա մեծ

Իրենց կաթնամթերքում սոդա օգտագործած ընկերությունները 300 հազարանոց խախտում են թույլ տվել

Օրերս կաթնամթերք արտադրող 7 ընկերության`«Թամարա», «Արզնի», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Թամարա եւ Անի», «Բիոկաթ» արտադրանքում Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերել էր սոդա: Ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանն, այսօր, «Նովոստի» մամուլի ակումբում, ասաց, որ խախտում թույլ տված ընկերություններում, առայժմ, ստուգումները շարունակվում են եւ մոտ 18 օրից պարզ կլինի թե որ ընկերությունը որքան կտուգանվի, սակայն սոդայի

Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցում որոշ տեսակետներ իրականությանը չե՞ն համապատասխանում

 Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցի որոշ մասն իրականությանը չի համապատասխանում: «Եթե հիմնվենք այն ֆորմալ հայտարարությունների վրա, որոնք ներկայացված են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, որոնք առայժմ իրար հետ ընդհանուր քաղաքական լեզու չեն գտնում, այս հայտարարությունը թվում է, իրականությանը չի համապատասխանում: Մյուս հարցն է,

Էդուարդ Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների խախտումների մասին. «Ինչպես Էյնշտեյնն է ասում՝ ամեն ինչ հարաբերական է»

 Այսօր լրագրողները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մեկնաբանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, ինչպես նաեւ գնահատել ՏԻՄ ընտրությունները: Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը նա հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով. «Կոռեկտ չեմ համարում, քանի որ պարոն Հայրապետյանն ինքը այդ հարցազրույցին չի անդրադարձել, որովհետեւ արդեն գիտենք, որ հարցազրույցի մի մասի վերաբերյալ ինքը հերքել է, այդ իմաստով կոռեկտ չեմ համարում»: Հարցին՝ այսինքն՝ կարծում եք

Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանին. «Ամոթ է, 2012 թվականին վեր է կենում մի բան է ասում, որ երեսուն տարի մենք ասում ենք»

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկեց ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները, ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը և տարածաշրջանային այլ հարցեր: Իր ելույթում նա անդրադարձ կատարեց նաև բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հայտնի թեզին: Վարչապետը մասնավորապես նշեց. «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:

Վիկտոր Դալլաքյան. «Բոլորին ներում եմ, որովհետեւ Աստված ասել է՝ կներեք»

«Այստեղ կան բազմաթիվ լրագրողներ, որոնց իմ սենյակում ես մատուցել եմ խորհրդատվություն: Նյութը գրել-տվել եմ ձեռքները: Չնայած այդ լրագրողներից որեւէ մեկը, այսպես կոչված, ընտրություններից հետո ինձ չի զանգահարել՝ հետաքրքրվելու, թե ես ինչպես եմ եւ այլն եւ այլն: Սա արդեն մարդկային խնդիր է, եւ ես չեմ ցանկանա այդ մարդկային խնդիրներին անդրադառնալ»,- ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն

Արթուր Աբրահամը շնորհավորում է շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ. «Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին եւ աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ մեր հերոսները`  Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը,

Ադրբեջանը համաշխարհային սպորտը գնո՞ւմ է

Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովը որոշել է աշխարհի 2015 թվականի գավաթը եւ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադան անցկացնել Բաքվում: Հայաստանը, բնականաբար, դեմ է եղել դրան` նախապես հայտարարելով, որ համաշխարհային օլիմպիադայի եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի դրանց: Սակայն այս էլ որերորդ անգամ մարզական միջազգային կազմակերպությունները, այս անգամ էլ` ՖԻԴԵ-ն անձնատուր

Էդուարդ Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ չի, որ նման հնարքներ է իրականացնում»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը Ձեզ համար անակնկա՞լ էր՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ անակնկալ չէր, որովհետեւ պարոն Հովհաննիսյանն առաջին անգամ չի, որ նման հնարքներ է իրականացնում: Ես ճիշտն ասած չգիտեմ՝ կվերցնի, չի վերցնի: Դա իրավունք է, իմ համար անակնկալ չէր: Ոչ թե ես սպասում էի դրան, ուղղակի ինձ

Քաղաքագետ. ԲՀԿ-ն արհեստական փչած փուչիկ է

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի համոզմամբ, քաղաքական դաշտում արդեն մեկ տարի է՝ ԲՀԿ-ի շուրջ արհեստական իրավիճակ է ստեղծվել: «Կար ժամանակ, որ իշխանությունները փորձում էին ամեն կերպ ուռճացնել այդ կուսակցության ազդեցությունը՝ դրանով մի կողմ մղելով ընդդիմությանը: Հետո ընդդիմությունը սկսեց նույնն անել , այն կողմից սկսելով փչել փուչիկը , եւ ի վերջո եկանք մի վիճակի, երբ փուչիկը արդեն ինքն

ԱՄՆ դեսպանը շնորհավորեց «ամերիկյան թիմին ջախջախիչ պարտության մատնելու համար»

 Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, մինչ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ կկնքեր թմրամիջոցների հսկողության եւ իրավական ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագիրը, շնորհավորեց Հայաստանի շախմատի հավաքականի տարած հաղթանակի համար. «Ամերիկյան ժողովրդի անունից ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին՝ Հայաստանի հավաքականի Ստամբուլի շախմատի օլիմպիադայում չեմպիոն դառնալու, ամերիկյան թիմին ջախջախիչ պարտության մատնելու համար: Ցավում էի իմ թիմի համար, բայց

«Բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի». Կամո Վարդանյան

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Այդ առիթով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը հանդիպեց լրագրողների հետ, ներկայացնելով այն պատճառները, ըստ որոնց մարդիկ դիմում են ինքնասպանության: Վարդանյանի փոխանցմամբ՝ պատճառները շատ են, շուրջ 800. «Աշխարհում մասնագետները ցանկանում են ինքնասպանության երեւույթը դիտարկել մեկ պատճառականության սկզբունքով, բայց ես այդ մոտեցումը սխալ եմ համարում: Այս երեւույթին պետք է

Թեւան Պողոսյանը՝ պատգամավո՞ր

Ամենայն հավանականությամբ, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր կդառնա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։ «Ժառանգության» համամասնական ցուցակում հաջորդը Թեւան Պողոսյանն է։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց,որ Թեւան Պողոսյանը թերեւս կդառնա իրենց խմբակցության հերթական պատգամավորը։ Իսկ կվերցնի՞ մանդատը Թեւան Պողոսյանը, անձամբ թեկնածուից պարզել չհաջողվեց։ Նա Հայաստանում չէ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Հայաստանի փոքրիկ երգիչների» կորած գուլպան ճապոնացիները հասցրել են մի քաղաքից մյուսը (Տեսանյութ)

Ինչպես արդեն անդրադարձել էինք, ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչները» վերադարձել են հայրենիք: Երգչախումբը Ճապոնիայում հանդես էր եկել փայլուն համերգաշարով: Այսօր տեղի ունեցավ ասուլիս` Տիգրան Հեքեքյանի եւ երգչախմբի անդամներից մի քանիսի մասնակցությամբ: Տիգրան Հեքեքյանն ասաց, որ առաջին անգամը չէր Ճապոնիայում. ՀՀ նորաստեղծ պատմության ընթացքում առաջին անգամ 1992թ.-ին Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը Ճապոնիայում մասնակցեց

Մանդատից հրաժարվեց, որ առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածո՞ւ

 Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու որոշումից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկա նախագահական ընտրություններում պարոն Հովհաննիսյանն առաջադրվելու է իբրեւ թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Համենայնդեպս, դա «Ժառանգության» վարչության ցանկությունն է, թե հետագայում ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել»: Լրագրողների այլ հարցերին պարոն Հակոբյանը մեկ պատասխան ուներ. «Կարդացեք վարչության հայտարարությունը: Այնտեղ

Ազգային գրադարանից գողության գործով ամբաստանվողը պաշտպանից հրաժարվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր մեկ ժամ ուշացումով սկսեց Վրաստանի քաղաքացի Վաժա Աձարաշվիլիի, Երվանդ եւ Դավիթ Համբարյանների, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի, Աբգար Հովսեփյանի եւ Հասմիկ Դուրգարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ այս գործը կապված է Ազգային գրադարանից հնատիպ (1800-1900-ական թթ.) արժեքավոր գրքերի (7.500.000 դրամ արժողությամբ)  գողության

Հովիկ Աբրահամյանը՝ ընդդիմության պատգամավորներին. «Որ փորձում եք ուլտիմատումներ դնել, դա ինձ համար անընդունելի է»

Մի քանի հանձնաժողովներում ներգրավելու եւ արդյունավետ աշխատելու ԱԺ պատգամավորների դժգոհություններին ի պատասխան՝ այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. «Դուք մի դերակատարության մեջ եք մտել, որ, իմ կարծիքով, անիմաստ է: Չկա ցանկություն, որ ինչ-որ տեղ մենք փոքրամասնությանը ցանկանանք անհավասար պայմանների մեջ դնել: Ես ասել եմ, ասում եմ ու միշտ կրկնում եմ, որ ամեն ինչ

Եղբորորդու կատարած դանակահարության պատճառով պաշտոնազրկեցին Շիրակի մարզի քննչական բաժնի պետին

Շաբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացրել են Շիրակի մարզի քննչական բաժնի պետի երկարամյա տեղակալ Սայաթ Գարեգինյանին, ով 3 ամիս է` նշանակված էր քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան համակարգից հեռացնելու համար առիթ է հանդիսացել եղբորորդու՝ Բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Գարեգինյանի` օրերս կատարած դանակահարությունը: Հիշեցնենք, որ 5 օր առաջ Գյումրու Հաղթանակի պողոտա 42

ՀՀԿ-ի տանիքի ներքո

Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը իր նախընտրական շտաբը բացել է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքում: Վանուշ Ամիրաղյանը 2002-2005 թվականներին եղել է Նոյեմբերյանի քաղաքապետ: Նա անկուսակցական էր, քաղաքապետ ընտրվելով՝ դարձել է ՀՀԿ անդամ: 2005 թվականին կայացած քաղաքապետի ընտրություններում պարտվելուց հետո նա դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից: Այդ շրջանում

Արտակ Նազարյանի գործով զինդատախազության վերջին քայլերի մասին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված՝ Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանված Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը վճռական փուլ է մտել: Զինդատախազության հսկողությամբ իրականացված նախաքննության հայտարարած վարկածը՝ «ինքնասպանության դրդում», եւ մեղադրական եզրակացությունը ի սկզբանե կասկածի տակ է առնվել տուժող կողմից, եւ այդ կասկածներն օրեցօր ամրապնդվում եւ ավելանում են դատարանում: Անցած շաբաթ

Էդմոն Մարուքյան. «Ես չգիտեմ ով է այդ Դոնթը»

ԱԺ-ում դեռ շարունակվում է քննարկումը, թե ինչպես կարող են փոքր խմբակցությունների պատգամավորները ընդգրկվել մի քանի հանձնաժողովներում եւ հասցնել ներկա լինել բոլոր նիստերին: Անկուսակցական Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց. «Ես չգիտեմ ով է այդ Դոնթը, բայց Դոնթի բանաձեւով պարզվում է՝ ես զրկված եմ իմ իրավունքներից՝ ներկա լինել այն հանձնաժողովների նիստերին, որոնց ուզում եմ»: Նշենք, որ Դոնթի

Ձերբակալվել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ վերջինս «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով որպես կաշառք պահանջել և ստացել է

Արծվիկ Մինասյանն անհանգստացած է՝ պատգամավորները ստիպված են խախտել օրենքը

ԱԺ նիստում փոքր խմբակցությունների պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչպես անեն, որ մի քանի հանձնաժողովներում ընդգրկվեն եւ միաժամանակ կարողանան արդյունավետ աշխատել, հասցնել ներկա լինել բոլորին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը չի կարողացել ներկա լինել Պետա-իրավական հանձնաժողովի նիստերից մեկին, որովհետեւ մեկ այլ հանձնաժողովի նիստը նույն ժամին է եղել: Ըստ նրա կա անհավասարություն. «Փոքրաթիվ խմբակցության պատգամավորները կրում

Րաֆֆի Հովհաննիսյանը չի վերցնում ԱԺ մանդատը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031