Օրվա լրահոսը

Ընդդիմությունը բողոքում է՝ կոճակները չեն աշխատում, սեղմում են «դեմ», քվեարկվում է «կողմ»

Քիչ առաջ սկսեց ԱԺ նստաշրջանը՝ 114 պատգամավորների ներկայությամբ: Երբ ներկայացվեց օրակարգը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոքեց, թե ինչու իրենց ններկայացրած երկու օրենսդրական նախաձեռնությունների մասին չհիշատակվեց: Խոսքը «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում եւ «Բնապահպանության մասին» օրենքում փոփոխության մասին օրենսդրական նախաձեռնությունների մասին է: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ըստ հերթականության՝ դրանք կընդգրկվեն: Օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, ընդգրկված

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

ԱԺ նիստում Հովիկ Աբրահամյանը հրապարակեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանննիսյանը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում: Այժմ «Ժառանգությունում» քննարկվում է, թե ով է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի տեղում:  Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների ընդհանուր պատկերը. Ովքե՞ր ընտրվեցին

Շիրակի մարզի 76 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ( ՏԻՄ) ընտրություններ են տեղի ունեցել: Բոլոր վերը նշված համայնքներում ընտրվել են համայնքի ղեկավարներ: Սարալանջում առաջադրված միակ թեկնածուին` Ցոլակ Հովհաննիսյանին, 475 ընտրողներից 454-ն է կողմ քվեարկել: Ամասիայում առաջադրված երկու թեկնածուներից՝ Աղասի Ամիրյանից ու Կարինե Ավետիսյանից, ընտրողները նախապատվություն են տվել առաջինին` 554 քվե: Այստեղ 1546 ընտրողից ընտրության է

Եռօրյա փառատոնի նպատակը սիրիահայերին օգնելն է

Սեպտեմբերի 26-28-ը Երևանի Օղակաձև այգում կանցկացվի «Երկրները` մեկ հարկի տակ» գործարար և մշակութային փառատոնը: Նախաձեռնության հեղինակը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ»-ն է: Այսօր «Նոյան տապան» ակումբում ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանն ասաց, որ բացօթյա ցուցահանդես վաճառք է լինելու, որտեղ ներկայացվելու է 18 երկրների գործարար ոլորտը` կրթությունից մինչեւ գինեգործություն: Եռօրյա փառատոնի նպատակը սիրիահայերին օգնելն է եւ

Գենդերային բռնությունը գյուղերում մինչ օրս ավանդույթ կամ սոցիալական նորմ է համարվում

Այսօր «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ նվիրված գենդերային բռնության դեմ ուղղված Գյումրիից Երևան երթին: Սեպտեմբերի 5-ին «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մի խումբ ակտիվիստներ ուղևորվեցին Գյումրի-Երևան հնգօրյա քայլարշավի ընդդեմ գենդերային հիմքով բռնության: Քայլարշավի նպատակն էր գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացումը գյուղական համայնքներում: Վերջին մի քանի

ԱՄՆ դեսպան. «Պարզաբանումներ ենք պահանջել Բաքվից եւ Բուդապեշտից»

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ստորագրեցին թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը: Այդ փոփոխությամբ մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար: Ամերիկայի դեսպանին եւ գլխավոր դատախազին նամակ-համաձայնագրի ստորագրումից հետո լրատվամիջոցներն ուղղեցին ընդամենը

Ուխտավորներն այցելեցին «հրաշքների ամրոց»

Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների եւ «Մանանա» քրիստոնեական-երիտասարդական ծրագրի անդամները երեկ ուխտագնացություն կատարեցին դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Արման սարկավագ Ահարոնյանը տեղեկացրեց, որ վանքը կառուցվել է 1212-1215թթ` գավառական իշխան Վաչե Վաչուտյանի եւ նրա կնոջ` Մամախաթուն իշխանուհու կողմից: Նրանց աղջիկը մահանում է 20 տարեկանում, եւ ծնողներն ուխտ են անում վաղամեռիկ դստեր

Գյումրիում քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը, իսկ Արթիկում` Արսեն Աբրահամյանը

Նախնական տվյալներով Գյումրիում մոտ 65,02 տոկոս՝ 27500 ձայներով քաղաքապետ ընտրվեց Սերժ Սարգսյանի սատարած թեկնածուն `ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Վերջինս մոտ 47,73 տոկոսով առաջ անցավ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանից, որը հավաքել էր մոտ 10 հազար 281 ձայն: 3359 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Նշենք, որ այս քաղաքում ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ գրանցվեց, մասնակցել էին ընդամենը 36,04 տոկոսը, չհաշված, որ

Վազգեն Մանուկյանը հաստատում է. «Ռուբեն Հայրապետյանն իսկապես բավականին տուժել է»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված հայտնի հարցազրույցում նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մասին հարցին, թե նա 1991-ին ձեզ ինչո՞ւ նշանակեց «Հայծխախոտի» տնօրեն` պատասխանել էր` «Երկրում անիշխանություն էր : Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ զանգվածային թալան էր սկսվել : Զինված խմբավորումներ կային, որոնք մտնում էին պետական ձեռնարկություններ եւ տանում էին,

Կապանում ՀՀԿ-ականը հաղթում է, Մեղրիում՝ պարտվում

 Կապանում սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին 30 հազար 496 ընտրողներից մասնակցել է 17 հազար 366 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 56.59 %-ը: Ըստ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի` Կապանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանին կողմ է քվեարկել մասնակից ընտրողներից 10 հազար 262-ը, 6 հազար 75

Գեներալ Մանվելի մտերիմը մարդ է ծեծել` վազանց կատարելու համար

Շաբաթ օրը ժամը 22. 30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը եւ նրա մտերիմները, հենց քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակին հարող տարածքում, դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ականատեսները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 01 084 պետհամարանիշով «օպել-վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Նորիկ Միրզախանյանի` «կառտոլ Նորոյի» մեքենային: Վերջինս չի

Պատգամավորի որդին զրպարտություն է որակում տարածված լուրերը

«Հանդիսանալով բավականին մեծ ընկերության ղեկավար, իմ առօրյան շատ զբաղված է, այն էլ այս` մթերման ժամանակաշրջանում: Իսկ ամենակարևորը` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ մեթոդներով` մարդկանց վրա ձեռք բարձրացնելով հարցեր լուծեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր անվան հետ կապվող միջադեպը ասաց «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը: Նա նաև հավելեց, որ իր անվան շուրջ շրջանառվող

Վանաձորում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Դարբինյանը

Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Սամվել Դարբինյանը՝ ստանալով 21 321 ձայն: Էդիկ Կարախանյանը ստացել է 13 091 ձայն, Կարեն Թումանյանը՝ 4249 ձայն, Տարոն Ապրեսյանը՝ 2421, Տիգրան Գրիգորյանը՝1287: Այս պահին որեւէ բողոք դեռ գրանցված չէ: Անուշ ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ

Մռավի լեռներից մինչև Արաքս

Դանդաղ, բայց ակնհայտ, կյանքը բարելավվում է Քաշաթաղում  Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ գործարարների պատվիրակության հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժվարանցանելի ճանապարհներով կտրեց  հարյուրավոր կիլոմետրեր, ունեցավ բազմաթիվ հանդիպումներ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների շարքային քաղաքացիների՝ վերաբնակիչների հետ: Շուրջ հինգ տասնյակ հոգանոց պատվիրակությունը Ստեփանակերում հանդիպումներ ունեցավ Արցախի նախագահի և վարչապետի հետ: Երեք տարի առաջ

Պատգամավորը, չհարգելով իր իսկ ընդունած օրենքը, երթևեկում է խախտումներով

Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Կառավարության ընդունած որոշումներն ու Ազգային ժողովի ընդունած օրենքների հիման վրա վարչական պատասխանատվության են ենթարկում օրինախախտ վարորդներին, այդ թվում` ավտոմեքենան վարելու ժամանակ ամրագոտի չկապելու, հեռախոսով խոսելու, ծխելու և պատուհանից իր նետելու համար, այսօր` սեպտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է, թե ինչպես է Օրբելու փողոցում «Տոյոտա Պրադո» մակնիշի 083 ՕՕ 11 համարանիշի

Գյումրվա ընտրություններ`«գազելների» շարասյունով, դիրիժորներով, ցուցակագրված ընտրողներով ու ցնդող կնիքներով

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խումբն սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիս էր հրավիրել` հայտարարելով, որ թեև գյումրեցիների մասնակցությունը ընտրություններին պասիվ էր, սակայն այն ընթացավ բազմաթիվ ընտրախախտումներով, ընտրատեղամասերի դիմաց մարդկային կուտակումներով, ընտրողներին ուղղորդելով : «Քաղաքը մերն է» նախընտրական շտաբի կոորդինատոր Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք բազմաթիվ այսպիսի փաստեր ունեն, իրենց վստահված անձինք որոշ ընտրատեղամասերում տեսանկարահանել ու լուսանկարել

Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդների մոտ Սաֆարովի միջադեպը մտորելու և զգուշանալու առիթ է հանդիսացել (Տեսանյութ)

Առաջին համայնքային համացանցային հեռուստատեսությունը (www.1ai.tv) հաղորդում է, որ Մոսկվայում տեղակայված Հունգարիայի դեսպանության մոտ կայացավ մոսկվայահայ համայնքի բողոքի ակցիան, որը ադրբեջանա-հունգարական ստոր գործարքին ուղղված հերթական հիշեցումն ու դատապարտումն էր: Ցույցի նախաձեռնությունը Ռուսաստանի Հայերի Մությանն էր, որի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ակցիայի ավարտից հետո նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում Հունգարիայի դեսպան Բալինտ Իշտվանի հետ ու

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներն օրվա վերջում արձանագրեցին ևս մի քանի խախտում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012թ ՏԻՄ ընտրությունների  ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ մասնավորապես` Թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում` միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը Վանաձորի 2-րդ և 5-րդ երթուղու միկրոավտոբուսներ են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է

Սաֆարովը Россия 1-ին ասել է, թե ինչի համար է կացնահարել Գուրգեն Մարգարյանին

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ կացնով սպանելու համար, սակայն վերջերս տարհանձնվել էր Ադրբեջանին և ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից, ռուսական Россия 1 հեռուստաալիքի Вести недели հաղորդման ընթացքում պատմել է սպանության դրդապատճառների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սաֆարովի լուսանկարի ֆոնին, Россия 1-ը մեջբերել է

«Հարսնաքարի» գործով կստեղծվի Հանրային արդարության տրիբունալ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը «Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմանական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության

Բողոքի ցույց Լոս Անջելոսում Հունգարիայի և Ադրբեջանի հյուպատոսությունների առջև (ֆոտոշարք)

Ամերիկահայ երիտասարդական 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 6-ին, Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույցով հանդես եկավ Հունգարիայի և Ադրբեջանի հյուպատոսությունների առջև: Ամերիկահայերը Հունգարիայի կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու որոշումը և ներողություն խնդրել հայ ժողովրդից կոպիտ սխալի համար: Ցույցին մասնակցում էին ավելի քան հազար հինգ հարյուր ամերիկահայեր` իրենց ձայնը լսելի դարձնելու նաև միջազգային

Վիտալի Բալասանյանն ու իր համախոհները ստեղծեցին «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը

Մամլո հաղորդագրություն 2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի

Ավտովթարից զոհվել է Հայաստանի ատոմակայանի տնօրենի աղջիկը

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ՝ 1994 թ. ծնված Գայանե

Գյումրիում ընտրակաշառք էին բաժանում (Տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութով ցուցադրվել է, որ իրենց մոտ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում ընտրակաշառք են բաժանում: ՀՀ ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Անչափահասն անզգուշաբար սպանել է Հմայակ Պետրոսյանին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927 թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ,

ՀՅԴ -ական թեկնածու. «Այո, չեմ թաքցնի, Վարդան Ղուկասյանն ինձ է համակրում թեկնածուներից»

Այսօր ՀՅԴ գրասենյակ այցելելիս նկատեցինք, որ այնտեղ էին նաև Գյումրու քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ: Քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ գործ ունեն նրանք ՀՅԴ գրասենյակում, եկե՞լ են իրեն սատարելու, որին ի պատասխան թեկնածուն, երկար մտածելով, ասաց. «Քաղաքապետարանից էսպես ասած չէ, երևի … բնական է, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ինչ-որ մի տեղ քվեարկելու, դա

Ահազանգ ընտրակաշառքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.45-ին, «Գալլա» հեռուստաընկերությունից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Ուրարտու» ռեստորանի մոտ ընտրակաշառք են բաժանում:  Հանգամանքները պարզվում են:  Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: Նշենք, որ ըստ «Գալա» հեռուստաընկերության՝ ՀՅԴ Գյումրու կառույցի մի խումբ երիտասարդների հաջողվել է ընտրատեղամասերից մեկի դիմաց խմբված երիտասարդների ձեռքից, ովքեր Գյումրու ավագանու

Ռոման Աբրամովիչն իր դատապաշտպանին ռեկորդային հոնորար է վճարել

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Բորիս Բերեզովսկու դատական հայցը շահելու համար իր բրիտանացի դատապաշտպան Ջոնաթան Սամփշընին Միացյալ Թագավորության իրավաբանական ծառայության պատմության պատմության մեջ ռեկորդային հոնորար է վճարել՝ 7,8 միլիոն ֆունտ ստերլինգ ($ 12 միլիոն): Իսկ ահա Բորիս Բերեզովսկին, որի իրավաբանը նրանից ստացել էր չորս անգամ պակաս գումար, հարկադրված է դատական ծառայությունների ծախսերը փակելու համար դրամապանակից աստղաբաշխական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031