Օրվա լրահոսը

Պատգամավորի որդին վստահված անձի՞ է ծեծել

Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկի՝ Վարուժան Վարդանյանի վստահված անձն հայտնվել է հիվանդանոցում ծեծկռտուքի հետեւանքով։ Որոշ տեղեկություններով՝ վստահված անձ Արման Սարգսյանը ծեծի  է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի/ ՄԱՊ-ի Ալիկ/ որդու եւ նրա ընկերների կողմից՝ «ոչ իրենց թեկնածուին» սատարելու համար։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հրել և ապտակել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող

Անկենդան ընտրություններ Գյումրիում

Ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, երբ Գյումրին եռուզեռի մեջ էր` բաժանված երկու թևի`այսպես ասած մարտունիկականների ու վարդանիկականների, ու չկողմնորոշված զանգված գրեթե գոյություն չուներ. քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հիասթափվածները շտապում էին ընտրել ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, այսօր գյումրեցիները դժկամությամբ, շատերն էլ ընդհանրապես չէին գնում ընտրությունների: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, ժամը 17.00 դրությամբ հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած

Aravot.am-ի հրապարակումների առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Aravot.am կայքում՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների լրահոս էջում, տեղեկություն է զետեղվել, որ ժամը 10.45-ին Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում, նախկին տասը հարկանի շենքի մոտ, նկատվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս, որից ընտրակաշառք է բաժանվել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է ավտոբուսին, և Բուլվարային թաղամասի մոտ այն կանգնեցնելով` ավտոբուսում

Գեներալի եղբայրը սեփական ֆերմայի անասունների՞ն է բաժանել իբրեւ ընտրակաշառք

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում գյուղապետի պաշտոնի համար այսօր պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Գեւորգ Միսակյանը եւ հանրապետական, մենատնտես, ինքնաառաջադրված Լեռնիկ Աբրահամյանը: Վերջինս գեներալ Մուրադ Աբրահամյանի եղբայրն է: Այս գեներալի անվան հետ ժամանակին բազմաթիվ սկանդալային պատմություններ էին կապվում: 1997-98 թվականներին այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նույնիսկ մի քանի անգամ հրապարակային բարկացել

Լեւոն Արոնյանն ու Արշակ Պետրոսյանը լավագույնն են աշխարհում: Վլադիմիր Հակոբյանն արծաթ նվաճեց

Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում թիմային մեդալներից զատ նաեւ այլ անվանակարգերի դափնեկիրներ են որոշվում: Առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակելով 7,0 միավոր, բոլոր մասնակից երկրների առաջատար շախմատիստների մեջ նվաճեց ոսկե մեդալը: Երկրորդ խաղատախտակի առջեւ թեեւ Սերգեյ Մովսիսյանը ցույց տվեց 50%-անոց արդյունք՝ 10-ից 5,0 միավոր, սակայն նա տարավ համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի ամենակարեւոր հաղթանակը՝ օլիմպիական ոսկի

Գյուղապետի թեկնածու. «Էտի անհնարին բան ա, քուր ջան»

Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում այսօր գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռաֆիկ Խաչատրյանը եւ նախկին գյուղապետ, դարձյալ ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Սերյոժա Կարապետյանը: Նախընտրական պայքարն այստեղ թեեւ առանց աղմկահարույց միջադեպերի անցավ, սակայն, բավականին լարված մթնոլորտ էր: Այս թեկնածուները  հին մրցակիցներ են: Սերյոժա Կարապետյանը երկու անգամ արդեն եղել է գյուղապետ եւ նախորդ ընտրություններում

Վարդանիկականե՞րն էլ ձայն կտան դաշնակցականին

Օրեր առաջ Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր վրեժը Սերժ  Սարգսյանից լուծելու համար  ՏԻՄ ընտրություններում որոշել է սատարել  ՀՅԴ-ական  թեկնածու Հովսեփ Սիմոնյանին: Ու թեև 13 տարվա քաղաքագլուխը այժմ Գյումրիում չէ (նա, որպես բողոքի նշան,  իր մտերիմներով մեկնել է  հարևան Վրաստան), սակայն, ըստ տարածված խոսակցությունների,  իր թաղի`Սլաբոդկայի բնակիչներին հրահանգել է, որպեսզի գնան  ու  իրենց ձայնը տան կա’մ  դաշնակցական թեկնածուին,  կա’մ  ջնջեն 4 թեկնածուների անուններն

«Բազմաֆունկցիոնալ» վարորդը «Одноклассники.ру»-ում

Վարորդ, ով ղեկինծխում է. կարծում եմ` բոլորս ենք այդպիսի տեսարանի ականատես եղել, սակայն վարորդ, ով մեքենան վարելու հետ մեկտեղ, բացի ծխելուց, նաև «Одноклассники.ру» սոցիալական ցանցում նամակների է պատասխանում, այ  դա արդեն նորություն է: Անմարդկային պայմաններում ֆիքսել է «Առավոտ երիտասարդականի» տեսախցիկը 🙂 :

Հայ շախմատիստուհիները Ստամբուլում գրավեցին 6-րդ տեղը

  Սա մեր կանանց հավաքականի լավագույն օլիմպիադան էր: Եզրափակիչ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթելով Լեհաստանին՝ մեր աղջիկները թիմային 16 միավորով 5-6-րդ տեղերը բաժանեցին ռումինուհիների հետ եւ միայն լրացուցիչ՝ Բերգերի, գործակցով ի վերջո հանգրվանեցին 6-րդ հորիզոնականում: Այդուհանդերձ, սա մեր աղջիկների լավագույն օլիմպիադան եղավ ու նրանք զբաղեցրին երբեւէ ամենաբարձր տեղը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհի ամենաթունավոր այգին, որը կարող է անգամ մարդ սպանել, Անգլիայում է

Անգլիայում գտնվող Ալնվիկա թունավոր այգում կան բույսեր, որոնք հեշտությամբ կարող են մարդ սպանել: Այս թունավոր այգում հավաքված են աշխարհի ամենավտանգավոր բույսերի մեծ մասը: Այստեղ աճում են օրենքով արգելված մոտավորապես 100 բույս, որոնցից ստանում են թմրանյութեր: Զբոսաշրջիկները և ճանապարհորդները Ալվինկայի այգիներ են այցելում միայն հատուկ էքսկուրսավարի ուղեկցությամբ, որը հատուկ հետևում է որպեսզի ոչ-ոք չդիպչի թունավոր բույսերին: Ամենուր

ՖԻԴԵ-ն էլ Ադրբեջանին տեղի տվեց

 Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է ոչ միայն 2015 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնել Բաքվում, այլեւ Ադրբեջանի մայրաքաղաքին տալ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման իրավունքը: Միջազգային ֆեդերացիան շախմատային աշխարհի այդ երկու խոշորագույն իրադարձություններին հայ շախմատիստների մասնակցության նպատակով մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:   Աշոտ

Հանձնաժողովի նախագահն դիմել է դատախազություն` բողոքելով ուրիշի անձնագրով քվեարկողից

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս պահին իրենց մոտ  ուսումնասիրվում են  մոտ 10 ահազանգեր, որոնք ստացել են տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, կայքերի, տեղական հեռուստաընկերությունների տեսանյութերից  և ոստիկանությունից: Դրանք վերաբերվում են ընտրակաշառք բաժանելուն, ինչպես նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Ահազանգ ստացել են թիվ 34/24 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Զիլվիլյանից, ով դիմել է դատախազություն

Երաժշտություն chevrolet-ով (Տեսահոլովակ)

 «Youtube-ում վերջերս տեղ գտած «OK GO» խմբի նոր տեսահոլովակը 5օրվա ընթացքում դիտվել է շուրջ 22 միլիոն անգամ: Տեսահոլովակում օգտագործվել է 1000-ից ավել գործիք: Քրիստինա Միրզոյան

Հաստատվեց: Հայաստանն օլիմպիական եռակի չեմպիոն է

    Պաշտոնապես հայտարարվեց, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում երրորդ անգամ նվաճեց համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը: Այդ մասին նշում է ռուսական «e3e5.com» կայքը՝ գրելով, որ Ռուսաստանի ընտրանուն օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանանալ չի հաջողվում 2002 թվականից, իսկ արդեն եռակի հաղթող Հայաստանն այդ տիտղոսը նվաճել է նաեւ 2006 եւ 2008 թվականներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՅԴ-ն բալասանյանականներին մեղադրում է ընտրակեղծիքներ կատարելու մեջ

ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Գևորգ Ալեքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են  ստացել Գյումրիում կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, և իրենց շտաբի աշխատակիցներին հաջողվել է որոշակի փաստեր ձեռք բերել: «Առավոտ ժամը 10.30-11.00-ի սահմաններում մեր տղաների կողմից Բուլվարային թաղամասում 45-644 համարանիշով  Պազ  ավտոբուս է հայտնաբերվել, որի մեջ ցուցակով  ընտրակաշառք է բաժանվել թե ավագանու  անդամության թեկնածուի համար, և պտտվել է  նաև  քաղաքապետի թեկնածուի`

Դավիթ Ափոյանը Թաիլանդում երկրորդ բրոնզը նվաճեց Հայաստանի համար

Այսօր Թաիլանդում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Դավիթ Ափոյանը  հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Խաբալաշվիլուն: Սակայն Դավիթը երրորդ տեղի համար գոտեմարտը շահեց ավստրիացի Գեորգ Մարշալից՝ արժանանալով բրոնզե մեդալի: Մինչ այդ, Հայաստանի համար բրոնզ նվաճել էր 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խախտումների շարքը շարունակվում է

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է դիտարկել 2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունները: Ներկայացնում ենք ժամը 10:00-ի դրությամբ գրանցված խախտումների մի մասը. Թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում` միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը Վանաձորի 2-րդ և 5-րդ երթուղու միկրոավտոբուսներ

ԲՀԿ-ական պատգամավորը ընտրատեղամասի դիմաց «դիրիժորություն է» արել հօգուտ դաշնակցականի ՞

Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները առանձնապես աչքի չընկան իրենց ակտիվությամբ. քաղաքի կենտրոնական հատվածում  տեղակայված ընտրատեղամասերում  մինչև կեսօր շատ քիչ քանակությամբ  մարդիկ էին գնում ընտրության: Այս մասին մեզ հետ զրույցում զարմացած փաստում էին հենց ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները: Չնայած դրան` կային առանձնակի թաղեր, որտեղ այնուամենայնիվ աղմկոտ միջադեպեր էին գրանցվում: Օրինակ` դրանցից մեկը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի

Հայաստանը նախնական տվյալներով հաղթեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Համառ պայքարում 2,5:1,5 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին՝ Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն ըստ նախնական տվյալների երրորդ անգամ նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը: Այս մասին դեռ պաշտոնապես չի հրապարակվել: Հայաստանն ու Ռուսաստանը վաստակել են հավասար միավորներ՝ 19-ական եւ մեր ունեցած տեղեկություններով՝ այս անգամ նման դեպքերում անհատական միավորների փոխարեն այլ հաշվարկ է կիրառվելու: Այդուհանդերձ, մեր ընտրանին պետք

Կապանի որոշ ընտրատեղամասերում կնիքների հարցը դեռեւս մնում է չլուծված

Կապանի որոշ ընտրատեղամասերից ընտրողները շարունակում են ահազանգել, որ իրենց անձնագրերում դրված  կնքիները ցնդում են: Թիվ 38/10 ընտրատեղամասում տարբեր ժամերին քվեարկություն կատարած ընտրողների անձնագրերի վերջին էջում դրված դրոշմակնիքներն ամենաուշը մեկ կամ 2 ժամ հետո արդեն չեն երեւում: Նշենք, որ դրոշմակնիքների ցնդելու մասին մեր ահազանգին թիվ 38 ԸԸՀ նախագահը կեսօրին պատասխանել էր, որ որոշ ընտրատեղամասերում առկա այդ

Չինաստանը 0,5:1,5 հաշվով պարտվում է, Ռուսաստանը հաղթում՝ 2:1

 Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց մրցաշարի վճռորոշ տուրում առաջատարը՝ Չինաստանն, առայժմ 0,5:1,5 հաշվով պարտվում է Ուկրաինային, իսկ Ռուսաստանը հաղթում է Գերմանիային: Իրենց թիմերի հաշվարկին մեկական միավոր բերել են Վասիլի Իվանչուկը եւ Վլադիմիր Կրամնիկը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Բյուրականում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի բացումը

Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա երկուշաբթի` սեպտեմբերի 17-ին ժամը 9:30, Բյուրականի աստղադիտարանի խորհրդակցությունների մեծ դահլիճում:  Այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մասնակիցների թվում են շուրջ 35 երիտասարդ աստղագետներ և ուսանողներ Ռուսաստանից, Ուկրաինայից,

Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ-ոքի արեց

 Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը համաձայնեց ոչ-ոքիի: Չորրորդ խաղատախտակի առջեւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Ֆերենց Բերկեսի հետ: Հունգարիա-Հայաստան մրցամարտի հաշիվը դարձավ 1:1: Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պայքարը դեռ չեն ավարտել:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կապանում ընտրողների հոսքը մեծ չէ

Այսօր առավոտվանից Կապանում անցկացվող ՏԻՄ ընտրություններն ընթանում են ընտրողների նվազ հոսքով:  Ի տարբերություն ԱԺ ընտրությունների,  որի ժամանակ ընտրողներն իրար հրելով, հերթեր առաջացնելով  շտապում էին քվեարկել, այսօր Կապանի ընտրատեղամասերում մինչեւ կեսօր ո’չ կուտակումներ են եղել, ո’չ էլ ընտրողների մեծ հոսք է գրանցվել: Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը Aravot-am-ին փոխանցեց, որ

Գյումրու 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է` ընտրատեղամասերում կուտակումներ չկան

«Գյումրիում ընտրությունները բնականոն ու նորմալ հունով են ընթանում »,-  Aravot.am-ին վստահեցրեց 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը: Կուտակումների վերաբերյալ ահազանգերի մասին պարոն Բաղրամյանն ասաց, որ նման զանգվածային  խնդիր չկա , միայն, հնարավոր է,  որ օրվա որոշ ժամերին փոքր կուտակումներ լինեն` պայմանավորված  նրանով, որ  ընտրողները միանգամից են գալիս: Ինչ վերաբերում է Asparez.am-ի տարածած տեղեկություններին, թե

Աղասի Արշակյանը լողալով հատել է Վանա լիճը

Այսօր վաղ առավոտյան ՀՀ ԱԺ 3 գումարման նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը լողալով հատել է Վանա լիճը` հասնելով Ախթամար կղզի, որտեղ Սբ Խաչ եկեղեցում մոմեր է վառել ու աղոթել Ստամբուլում ընթացող 40-րդ շախմատային օլիմպիադայում մեր թիմի հաղթանակի համար: «Առավոտի» հետ զրույցի ընթացքում Աղասի Արշակյանն ասաց, որ Ախթամարի կղզի իր լողանցումը նվիրում է մեր օլիմպիականներին. «Հավատով մտա ես

Պետեր Լեկոն ու Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղացին

  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրում այսօր Հունգարիայի եւ Հայաստանի առաջատարները՝ գրոսմայստերներ Պետեր Լեկոն եւ Լեւոն Արոնյանը 30-րդ քայլում ոչ-ոքի խաղացին: Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով: Առայժմ երկու ոչ ոքի է արել նաեւ չեմպիոնության պայքարում մեր գլխավոր մրցակիցներից Ռուսաստանի ընտրանին: Գերմանիայի հետ մրցամարտում կեսական միավոր վաստակել են Ալեքսանդր Գրիշչուկը եւ Դմիտրի Յակովենկոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վանաձորում էական խախտումներ չեն արձանագրվել. ՏԻՄ ընտրությունները հանգիստ են ընթանում (ֆոտոշարք)

 Այսօր կեսօրին Վանաձորի թիվ 30/28 ընտրատեղամասում քվեարկեց Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Թումանյանը: Թեկնածուն, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ մարտական է տրամադրված: «Մարտական տրամադրվածություն ունեմ, կարծում եմ, որ մեր հասարակությունը իրապես որոշել է փոփոխություն կատարել: Ընտրվելու դեպքում հանրությանը շնորհակալություն կհայտնեմ այն բանի համար, որ իրապես կամք ունեցան փոփոխություն կատարելու: Հետո

Մոսկվայում էլի ցուցարարներ են ձերբակալվել (ֆոտոշարք)

Մոսկվայում երեկ հերթական անգամ անցել է «Բալակլավինգ» ակցիան: Ակցիայի մասնակիցները կրել են շղթաներ ու գունավոր դիմակներ՝ բալակլավաներ, եւ պահանջել են քաղբանտարկյալների ազատ արձակում: Ոստիկանությունը սկզբում ուշադրություն չի դարձրել ակցիային, եւ մասնակիցներին շատ երկար ոչ ոք չի անհանգստացրել: Նրանք սկզբում հասել են մինչեւ Պուշկինյան, հետո էլ Մանեժյան հրապարակ, որտեղ եւ ձերբակալվել են: https://zyalt.livejournal.com  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031