Օրվա լրահոսը
ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանը Սաֆարովի գործով, կարծում եմ, կարող է դատական պրոցես սկսել»
Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ բազմաթիվ ձեւաչափեր կային, որտեղ մենք կարող էինք մեր ձայնը բարձրացնել, եւ անընդունելի է, որ մեր ԱԳՆ-ն, երբ մեջտեղ ելավ Հունգարիայից ուղարկված նամակը, ասաց, որ նախապես իմացել է ու ոչ մի քայլ չի ձեռնարկել. «Սա խոսում է մեր պետության որակների մասին: ԱԳՆ-ի՝ մեզ
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը
Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ
Վրաստանը «շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությամբ»
Վրաստանի շահերից է բխում, որպեսզի տարածաշրջանում տեղի չունենա ոչինչ, որ խանգարեր Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը եւ զարգացմանը։ Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճը։ «Վրաստանը շահագրգռված է, որպեսզի բոլոր հիմնախնդիրները տարածաշրջանում լուծվեն խաղաղ ճանապարհով, քանի որ ցանկացած լարվածություն
«Փոխգործակցություն-2012»-ը կանցկացվի պատշաճ մակարդակով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են
Կոչ են անում ձերբակալված բժշկին ազատ արձակել` մինչ դատավճիռը
Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ժամանակ մահացել են ծննդկանն ու երեխան, ինչի համար մեղադրվում է բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը, որը ներկայումս ձերբակալված է: Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում «Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան խմբի անդամները դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին` միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մյագկովի խափանման միջոց կալանքը` չբացակայելու
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Հարգելի՛ պարոն Ռասմուսեն, Մեկ
Կարծրատիպերն ու կանանց ինքնառաջադրման խոչընդոտները
Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերն այս օրերին նախընտրական եռուզեռի մեջ են. քաղաքապետի եւ գյուղապետի պաշտոնի համար պայքարին զուգահեռ՝ նախընտրական պայքար է ընթանում նաեւ ավագանու տեղերի համար: Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 535 համայնքներում, որոնցից 397-ում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 454-ում՝ ավագանու ընտրություններ: Ընտրությունների քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածու՝ 716-ը համայնքի ղեկավարի եւ 4073-ը՝ ավագանու անդամի: Որպես
«ՀՀ նախագահի մրցանակն իմն է լինելու»
Վստահ է օպերային երգչուհի Թերեզա Գեւորգյանը «Առավոտին» հասած լուրը, թե ամռանը Լոնդոնի հեղինակավոր Tabernacle թատրոնում կայացած Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի պրեմիերան հետաքրքրություն է առաջացրել նաեւ բրիտանացի մասնագետների շրջանում, հաստատեց այս օրերին մասնավոր այցով հայրենիքում գտնվող Լոնդոնի թագավորական ակադեմիայի օպերային ստուդիայի մեներգչուհի Թերեզա Գեւորգյանը, ով հանդես է եկել Անուշի դերերգով: Մեր զրուցակիցը հայտնեց, որ «Անուշը» բեմադրել
Մանկատան նախկին սանին փայտանոցից էլ են վտարում
Իգորի եւ նրա նման մանկատան նախկին սաների ճակատագիրը պետությանն առանձնապես չի հետաքրքրում Արցախյան պատերազմի մասնակից, մանկատան նախկին սան Իգոր Կայրամանյանը կարող է հայտնվել փողոցում: 2-3 տարի շարունակաբար շինարարական աշխատանքներ կատարելու դիմաց նրան 2005 թ.-ին Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի առաջին հարկում շենքի պարեկ Ստյոպա Հարությունյանը փայտանոց է տրամադրել: Իգոր Կայրամանյանն էլ նորոգել է ու ապրելու համար
ՓՄՁ-ն վարկերից չի օգտվում
Պատճառները ներկայացնում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել՝ արտոնություններ սահմանել, այդուհանդերձ, նույնիսկ միջազգային կառույցներն են արձանագրել, որ ՓՄՁ-ն մեր երկրում զարգացում չի ապրում: Թեեւ ՓՄՁ զարգացման համար որոշակի արտոնություններ կան, սակայն ինչպես մասնագետներն են վստահեցնում, փոքր ու միջին ձեռնարկատերերը պետք է
Օր օրի ավելացող հայտնի անհայտները կամ շոուբիզնեսի «հայտնությունները»
Սնկի պես աճող երգիչները շարունակում են չզարմացնել մեզ 🙂 Հատկապես վերջին շրջանում նրանց թիվը ոչ թե սնկի պես աճում է, այլ անձրևի պես թափվում 🙂 Փորձեմ ծանոթացնել Ձեզ մի քանի հայտնի անհայտների: «Ես եմ, դու ես», այսպես է կոչվում Սերինե Պողոսյանի այն երգը, որի հիման վրա նկարահանվել է նրա առաջին տեսահոլովակը: Կարճ ժամանակ անց
«Ընդդիմությունը «գրադները» առած պիտի հարձակվե՞ր»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նեղսրտած չէ ընդդիմադիր գործընկերների հանդիմանանքից, որ ՀՀ իշխանությունները, պետական ապարատն անտեղյակ են եղել Հունգարիայի եւ Ադրբեջանի հանցավոր համաձայնությունից: «Ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ կարելի է շահարկել, բայց սա այդ խնդիրը չէ: Պետք է միահամուռ լինենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. «Ընդդիմություն է, պիտի էդպես ասի, բա ինչպե՞ս
Ալիեւի «տղայական» մոտեցման պատասխանը միջազգային հանրությունը պետք է տա
Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կուսումնասիրի ԵԴ դիմելու Հայաստանի հնարավորությունները – ՀՀԿ-ականներն իրենց ելույթներում դժգոհություններ հայտնեցին, որ ընդդիմադիր պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին գործող իշխանությունների, գործադիր օղակների հասցեին՝ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու գործարքից անտեղյակ լինելու համար: Չե՞ք կարծում, որ այդ նախատինքներում արդարության մեծ չափաբաժին էլ կա: – Ձեր հարցերին ավելի հստակ եւ կոնկրետ կպատասխանի պարոն Նալբանդյանը: Նա
«Հայաստանում ամեն ինչ նշանակովի է»
ՀԱԿ անդամը բացահայտում է Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի ու Սերժ Սարգսյանի հայտարարության կապը: «Սամվել Բալասանյանի մասին ինձ մի բան է մտահոգում: Մտածում եմ՝ չեմ գտնում, թե որտեղ է թաղված շան գլուխը: Սամվել Բալասանյանին Վրաստանի իշխանությունները թույլ տվեցին, որ Ջավախքում գարեջրի գործարան բացի: Այն իշխանությունները, որոնք այսօր շան պես զբաղված են Ջավախքի հայաթափմամբ, մեկ էլ հանկարծ
Ի՞նչ ընկերություն, եթե կա նախանձ. Մեր պատկերացումները ընկերության մասին
Մենք` հայերս, մեզ բնորոշելիս, հաճախ ենք նշում մեր ընկերասեր լինելու մասին: «Առանց ընկեր դու միայնակ ես»,«ում ես պետք առանց ընկեր»` սիրում ենք կրկնել: «Երիտասարդները ընկերություն անել չգիտեն, հիմա ամեն ինչ շահի վրա է հիմնված: Ընկերությունը մենք էինք անում, իսկական, որ ընկերոջդ համար կյանքդ կտայիր»,- այսպես արտահայտվեց 69-ամյա Ժորա պապիկը: Մեր զրուցակցի արտահայտած կարծիքը ներկայացրեցինք երիտասարդ
«Հունգարիան գործել է օրենքի շրջանակներում»
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը վստահ է, որ իրավական դաշտում հայկական կողմը Հունգարիային որեւէ պահանջ ներկայացնել չի կարող, քանի որ այդ երկիրը իրացրել է իր՝ որոշում կայացնելու իրավասությունը: Իսկ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն էլ հիշեցնում է, որ Հունգարիան ուներ նաեւ հակառակ որոշումը կայացնելու իրավասություն: «Առավոտ»– Քաղաքական որոշ կուսակցություններ
Ընտրություններում բախումներ չի կանխատեսում
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին աննախադեպ զարգացումներ չեն լինի: Այս կարծիքին է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՏԻՄ ընտրություններին Կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել Արարատի, Շիրակի, Արմավիրի, եւ Սյունիքի մարզերում. «Իսկ այն տեղերում, որտեղ «Ժառանգություն»-ը չունի իր թեկնածուն, որպես սկզբունք որդեգրել ենք պաշտպանել ընդդիմադիր դաշտի թեկնածուներին եւ օրինակ` Գյումրիում մենք սատարում ենք ՀՅԴ թեկնածուին, այլ տեղերում ընդդիմադիր այլ
Մաեստրոն երաժշտությունը սիրո խոստովանություն համարեց հանդիսատեսի և կատարողի միջև
Հայ-Իտալական Դիվանագիտական hարաբերությունների hաստատման 20- ամյակին նվիրված՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 7 –ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հանրահռչակ «I Solisti Veneti» իտալական նվագախմբի 6000-րդ համերգը, որը կղեկավարի նվագախմբի հիմնադիր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն: Ծրագրում կհնչեն Զ. Ռոսսինիի, Ա. Վիվալդիի, Զ. Սալիերիի, Ն. Պագանինիի, Ա. Պոնկելիի, Զ. Վերդիի անմահ
Իրաքցի գործարարներին գայթակղելու համար մեր տնտեսական իրավիճակը «ծաղկեցրած» ներկայացրինք
Հարկային դաշտում վարչարարությունը հեշտացվում է, ազատ տնտեսական գոտին շուտով կգործի, արտահանումը Հայաստանից չի հարկվում, կրթվածության մակարդակը մեր երկրում 100 % է, հյուսիս հարավ-ավտոճանապարհն էլ կառուցման փուլում է, ինչն էլ ավելի կհեշտացնի ապրանքների տեղափոխումը դեպի Իրաք: Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված Հայաստան-Իրաք գործարար համաժողովին Զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը իրաքցի գործարարներին այսպիսի գայթակղիչ ներկայացրեց մեր երկրում տնտեսական
Դրոշները հանգիստ թողեք
Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ՝ 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ազգանունը Գաբրիել Ուռեքլյան
55 հազար դոլար՝ մեդալակիրներին, համակարգիչներ՝ Իսահակյանի անվան գրադարանին
Այսօր տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ: Նիստում ամփոփվել են անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաստատվել են առաջիկա կարճաժամկետ ծրագրերը: Նախ` որոշվել է բավարարել Ա.Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հ.Կարապետյանի խնդրանքը՝ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև գրադարանային գործառույթների վարման էլեկտրոնային եղանակին անցնելու կապակցությամբ գրադարանին
Թուրքիայի ԱԳՆ-ը Սաֆարովի արտահանձման հետ կապված հայտարարություն է արել
Հունգարական իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, թե հիշյալ գործընթացի որեւէ փուլի Թուրքիան որեւէ կերպ չի խառնվել եւ զարմանքով է հետեւում Հայկական սփյուռքի` Թուրքիային ուղղված մեղադրանքներին: «Անտեղի պնդումներով Թուրքիան թիրախ
Սատկած առնետ՝ ընդդեմ իրավապաշտպանության
Այսօր առավոտյան Նալբանդյան 116 հասցեում գտնվող «Հանրապետություն» գրասենյակի դիմաց անհայտ անձինք սատկած առնետ են նետել։ Կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ դեպքը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։ Ըստ նրա, սա արդեն 3-րդ դեպքն է, երբ կուսակցության գրասենյակի դիմաց սատկած կենդանի է նետվում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Վարդան Այվազյան. «Եթե Ալիեւի հայրը սաղ լիներ, կասեր այ տղա, խելոք եղի, էսքա՞ն էլ ապուշ լինի մարդ»
«Ինչի՞ց ենք ենք զարմացել, Ադրբեջանի՞ց ենք զարմացել, որի հերոսը քնած մարդուն կացնահարողն է: Ինչ վերաբերում է Հունգարիային՝ ունենալով տնտեսական խնդիր, գնացել է գործարքի: Շատ ողջունելի կլինի, որ մեր արտգործնախարարությունը ներկայացնի դիվանագիտական կասեցման ամբողջ գործընթացը»,- այսօր «Հայելի» ակումբում Հունգարիա-Ադրբեջան գործարքի մասին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ նրա, կա ՀՀ նախագահի համապատասխան արձագանքը, որ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադրբեջանի քայլով
«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշմամբ: Ութ տարի առաջ տեղի ունեցած այդ շատ ողբերգական եւ սարսափելի դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Ադրբեջանի այդ որոշումը խարխլում է վստահությունը եւ չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր
Ալի Աբասով. «Հայաստանի բնակիչը լիներ նման իրավիճակում՝ բնակչության կողմից նույն վերաբերմունքը կլիներ»
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հարավկովկասյան կինոյի փառատոնին որպես փորձագետ մասնակցած Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության,սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք, թե Ադրբեջանի բնակչության քանի՞ տոկոսն է Ռամիլ Սաֆարովին հերոս համարում: Գիտնականն ասաց. – Ես կարծում եմ, որ դա մեծ տոկոս է կազմում, որովհետեւ Ադրբեջանում ինչ գրվել
Վարչապետը Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն սկսել
«Անհասկանալի պատճառներով համաշխարհային 2012-13թթ զեկույցում տեղ են գտել այնպիսի թվեր, որոնք չեն համապատասխանում 2011-ի ցուցանիշներին»,- այսօր կառավարության նիստում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա, խոսքը վերաբերում է տեղակատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի հասանելիության ցուցանիշներին: Պարոն Նազարյանը տեղակացրեց, որ ինտերնետից օգտվելու 100 բնակչի հաշվով Հայաստանը 68-րդ տեղում է, Վրաստանը՝ 85, Ադրբեջանը՝ 73. «Երկիրը
Խաբված լինելը չի կարող արդարացում լինել. Օսկանյանը՝ Նալբանդյանին
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել, որտեղ քննադատում է ներկայիս արտգործնախարարի արդարացումները՝ կապված հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ: Օսկանյանի գրառումը ներկայացված է ստորև: Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում
Լևոն Զուրաբյան. «ԲՀԿ-ի ու Սարգսյանի միջև լարվածությունը գնալով ավելի է խորանում»
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու, և դրան հաջորդած Բալասանյանի պատասխանին, որով նա, ըստ էության, հերքեց նախագահի ասածը՝ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը zham.am-ին ասել է. «Այս երկու գործիչների ասածների մեջ ակնհայտ հակասություն կա: Այն, որ Բալասանյանը հերքեց Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, կարելի է նաեւ ապտակ որակել գործող նախագահին: Հարց է
Հերթը ազատ ոճային ըմբիշներինն է
Վաղվանից Թաիլանդի Պատայա քաղաքում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ընտրանին: Այսօր ազատ ոճայինների համար կշեռքի օրն է: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Պատայայի մրցագորգ մտնելու է ութ մարզիկ: Նրանք են. Գեւորգ Արզումանյան՝ 50 կգ քաշային կարգ, Արտակ Հովհաննիսյան՝ 55, Վոլոդյա Ֆրանգուլյան՝ 60,


















































