Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաեւ` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը: Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության

Ադրբեջանցի պրոֆեսոր. Ալիևը խախտել է Ալիևի հրամանագիրը

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ստորագրելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հետագա պատիժը կրելուց ազատելու որոշման ակտը, խախտել է օրենքը: Այդ մասին contact.az. կայքում գրում է պրոֆեսոր Խանլար Ալիկպերովը: «Գերագույն դատարանի վճռով Ռ. Սաֆարովը դատապարտվել է ոչ թե կոնկրետ ժամկետով. այլ` ցմահ: Նկատի ունենալով այդ քրեական պատժի յուրահատկությունը և հանցանքի ծանրությունը, որի համար այն նշանակվում է,

Ալիևը «անջատել» է իր պաշտոնական կայքը, գուցե նաև բջջայինը

Մեկ ժամից ավելի է, ինչ անհասանելի է դարձել Ալիևի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ երեկ ժամը 16.40-ին, Ադրբեջանի նախագահի կայքը տեղեկությունը տարածում էր միայն մայրենի լեզվով: «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ադրբեջանի նախագահի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը հրապարակվել է President.az պաշտոնական կայքում: Սակայն կայքը այդ պահից սկսած ներկայանում էր միայն ադրբեջաներենով,

Հայաստանի համար մի բան հստակ է

Հայաստանի Հանրապետությունը երեկ դադարեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը` այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունը արտահանձնել է Ադրբեջան, որտեղ էլ Սաֆարովը արդարացվել է: Հայաստանի իշխանությունը երեկ այս իրադարձությանը արձագանքել է ոչ միայն այդ որոշմամբ, այլ նաև ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին

Ն. Զոհրաբյան. «Ինչու՞ պիտի Հունգարիայի դեսպանությունը այսօր իմանա այս մասին»

«Այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում էր և արեց հենց դատավարության առաջին օրերից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու համար, դա ակնհայտ էր: Մի րոպե անգամ պետք չեմ տարակուսել, որ էքստրադիցիայից անմիջապես հետո Ալիևը նրան ներում է շնորհելու»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցին ասաց Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին

Հայ պատանիները Ստամբուլում հաղթել են ադրբեջանցիներին

 Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ ընթանում է նաեւ մինչեւ 16 տարեկանների (U16) համաշխարհային օլիմպիադան: Մասնակից 39 երկրների թվում է նաեւ Հայաստանը՝ Տիգրան Հարությունյան, Մանուել Պետրոսյան, Նորայր Թորոսյան, Վլադիմիր Կանջարյան կազմով: Չորրորդ տուրում մեր պատանիները 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ են տարել Ադրբեջանի նկատմամբ եւ զբաղեցնում են թիմային 6-րդ տեղը: Այսօր հայ շախմատիստների միցակիցը Սերբիան է:  

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

– Ա՛յ մամ, եթե սեպտեմբերի 1-ը տոն ա, բա ինչի՞ ենք դպրոց գնում։

Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից հավաքականներն այսօր պայքարը շարունակելու են հինգերորդ տուրում

 Ֆիլիպինների նկատմամբ երեկ տոնած դժվար, բայց կարեւոր հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական բարձրացած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր հանդիպում է առաջատարի՝ Ուկրաինայի հետ, որը նույնպես Հայաստանի նման ունի թիմային չորս հաղթանակ, սակայն առաջին տեղն զբաղեցնում է վաստակած առավելագույն անհատական միավորների հանրագումարով: Մրցակից թիմի կազմում ընդգրկված են ժամանակակից շախմատային աշխարհի առաջատար այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են

Այսօր` սեպտեմբերի 1-ին, Խանջյանի անվան դպրոցում ամուսինը դանակահարել է կնոջը

Այսօր` սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցից դանակահարված վիճակում Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանը: Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը բնակվում է Սարի թաղում, իսկ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

 Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛  դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի՛  ծնողներ, շա՛տ սիրելի փոքրիկներ, որ առաջին անգամ մտնում եք դպրոց, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի   և դպրության  օրվա  առթիվ և  մաղթում     հաջողություն։ Դպրության  հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար սեպտեմբերի 1-ը իսկական տոն է։ Ցանկանում եմ այդ գիտակցությամբ կրթական հաստատություններ շտապող երիտասարդները, պատանիներն ու աղջիկները կրթության հանդեպ իրենց  պատասխանատվությամբ, ազգային արժանապատվության

Այսօրվա պարտությունը՝ տեւական հաղթանակ

Երիցս իրավացի էր Մոնթե Մելքոնյանը, երբ ղարաբաղյան ազատամարտի ամենաթեժ օրերից մի օր հեռախոսով գանգատվում էր այն ժամանակ Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին, որ իր մարտիկները զոհված ընկերներից մեկի թաղմանը մասնակցելու համար լքել են դիրքերը: «Ասոնք էշ են, է՛շ», ասել էր նա: Իսկ երբ Սերժ Սարգսյանը հարց էր տվել, թե այդ դեպքում ադրբեջանցիք ինչո՞ւ չեն

Վարդան Ղուկասյանի թիկնապահը կալանավորվեց և տեղափոխվեց բանտ

Oգոստոսի 31-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի, որպես խափանման միջոց` 2-ամսյա կալանք կիրառվի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնազորի անդամ` 26-ամյա Հարություն Համբարյանի նկատմամբ: Ինչպես Գյումրիից https://shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում դատարան են բերել

ՕԵԿ-ը Գյումրիում որեւէ թեկնածուի նախապատվություն չի տալու

   Հարցազրույց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ –Տիկին Բիշարյան, վերակազմավորումից հետո գումարված ՕԵԿ քաղխորհրդի առաջին նիստի օրակարգում ի՞նչ հարցեր են քննարկվել: -Քննարկվել են քաղաքական եւ կազմակերպչական հարցեր` կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Քննարկվել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են սեպտեմբերից կուսակցական կառույցների եւ գրասենյակների ակտիվ գործունեությանը, առաջիկա ամիսներին

Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. քնած ժամանակ սառնասրտորեն կացնահարած եւ այդ անմարդկային արարքի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման եւ ժամեր անց Իլհամ Ալիեւի կողմից նողկալի մարդասպանին ներում շնորհելու լուրն, իսկապես, համահայկական վրդովմունք է առաջացրել: Համոզված ենք, համաշխարհային նորագույն պատմությունըՙ ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության

Սփյուռքի նախարարությունը վստահ է, որ աշխարհասփյուռ հայկական համայնքները միասնաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն

Սիրելի հայրենակիցներ, Ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, հայկական լրատվամիջոցների խմբագիրներ` Պահն է ազգովի համախմբման, առիթն է արտառոց, քանի որ հերթական անգամ Հայաստանի պետության և հայ ժողովրդի թիկունքում` այն էլ 21-րդ դարում, դավ նյութվեց և Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ենիչերն ազատ

ԱՄՆ Պետքարտուղարությունը բացատրություն է ակնկալում

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու և ներում շնորհելու փաստի արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը: «Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի այս քայլի առնչությամբ և ակնկալում ենք բացատրություններ: Նաև լրացուցիչ տեղեկություններ ենք ակնկալում Հունգարիայից՝ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման առնչությամբ: Մենք դատապարտում ենք տարածաշրջանային լարվածությունը սրող ցանկացած գործողություն»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը  2012թ. օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004թ. փետրվարի 19-ին ձերբակալված  և ցմահ ազատազրկման  դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն  արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային: Ռամիլ Սաֆարովի փոխանցումն իրականացվել է առանց հետաձգման: Ավելին, Ադրբեջանի նախագահն արդեն

Բողոքի ցույց` Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ինքնաբուխ բողոքի ակցիա կազմակերպեցին Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ: “Ամոթ Հունգարիային”, “Հունգարիան աջակցում է կացնահարողներին”, “Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի”, “Հունգարիայում արդարադատությունը 2 միլիարդ դոլար արժե” եւ մի քանի այլ ցուցապաստառներով բողոքի ակցիայի կազմակերպիչները դեսպանատան առջեւ մոտ 3

Աբրամովիչը շահել է Բերեզովսկիի դեմ վարվող դատական գործը

Ռուսաստանի օլիգարխ Ռոման Աբրամովիչն ուրբաթ օրը հաղթանակած է դուրս եկել նախկին գործընկեր Բորիս Բերեզովսկիի դեմ վարվող դատավարությունից, որը 6 միլիարդ դոլարի հայց էր ներկայացրել Աբրամովիչի դեմ: Գործը վարող դատավոր Էլիզաբեթ Գլոսթերը «բացարձակապես ոչ արժանահավատ վկա» է անվանել Բերեզովսկիին՝ նշելով, որ ճշմարտության մասին վերջինիս պատկերացումները «անցողիկ են և ճկուն»: «Ժամանակ առ ժամանակ նա դիտավորյալ կեղծ ցուցմունքներ

Ռուսական ընդդիմության բողոքի ցույցը. էլի կան ձերբակալվածներ

Այսօր Մոսկվայի Տիումֆալնայա հրապարակում կայացել է «Այլ Ռուսաստան» շարժման հերթական բողոքի գործողությունը: Թե ինչպես է այն ավարտվել՝ ռուս բլոգեր zyalt-ի ֆոտոշարքում:

ՀՀ ոստիկանապետ. «Ես կվերացնեմ հանցագործություն թաքցնելու պրակտիկան» (Տեսանյութ)

Օգոստոսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի վարչության ղեկավարությունը, բաժինների պետերը, օպերատիվ գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը: Օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, որն արմատախիլ անելու ջանքերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք:

Ոստիկանները թույլտվություն են պահանջել անապահովներին օգնության դրամահավաք անցկացնելու համար

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ այսօր «Մերն է երկրի ապագան» ֆեյսբուքյան խումբը կազմակերպել էր դրամահավաք: Ստացված հասույթով կազմակերպիչները նախատեսում են գնել գրենական պիտույքներ եւ դրանք նվիրաբերել անապահով ընտանիքների երեխաներին: Կազմակերպիչներից մեկը` Արտակ Արշակյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ գաղափարն առաջացել է պատահական. ընկերներով հավաքվել են ու որոշել անցկացնել նման միջոցառում: «Նպատակը երեխաների հայեցի դաստիարակությունն է: Կկազմակերպվեն մրցույթներ,

Զոհրաբ Մնացականյան. մինչեւ վերջին պահը մեզ հավաստիացնում էին, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում

Մեդիամաքս: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխման ենթարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նա ասել է, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո եւ այս ամբողջ ժամանակահատվածում

Նախկին քաղաքապետ. «Լավ կլիներ՝ նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ»

Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, ՏԻՄ ընտրությունները 2013-ի նախագահական ընտրություններում ընտրական կեղծիքներն աշխատեցնելու համար են: «Այսօրվա իշխանության պայմաններում ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, նշանակումներ են տեղի ունենում, միայն Կապանում չէ բոլոր տեղերում էլ նույնն է, նույնիսկ 50 հոգանոց գյուղում գյուղապետ ընտրելն արդեն խնդիր է դարձել: Նման համակարգի պայմաններում ի՞նչ է նշանակում տեղական ընտրություն, լավ

Սինջար եզդիների ազգային միավորումը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը

Հայտարարություն Տարիներ առաջ  Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան վիշտը դեռ բոլորիս սրտում էր, երբ պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները գործաքի մեջ մտնելով Ադրբեջանի հետ` հանցագործ, արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին սուլթանական Ադրբեջանին, որն էլ ուրախությամբ ընդունելով Սաֆարովին ազատ արձակեց հանցագործին: “Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը: Ադրբեջանին հանձնելով

Հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված գնդապետը խորհրդակցում է իրավաբանների հետ

 «Իրեն քաղաքակիրթ Եվրոպայի մաս համարող երկիրն իրավունք չուներ նման կերպ վարվել, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ազատ են արձակելու»,- Հունգարիայի կառավարության կեցվածքն այսպես է գնահատում գնդապետ, Հատուկ քաղծառայության առաջին դասի խորհրդական Հայկ Մակուչյանը, ով 2004-ի փետրվարին Բուդապեշտում էր գտնվում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հետ եւ ով հրաշքով փրկվեց մարդասպանի ճիրաններից: Գնդապետը

Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին. «Ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ»

ՀՀ ԱԺ եվրոպական ինտգրաման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին է ուղղել հետեւյալ նամակը: «Հունգարիայի արդարադատությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Մարդասպան, որը հայ սպային կացնահարել էր միայն նրա համար, որ վերջինս հայ է։ Ցմահ ազատազրկման  դատապարտված եւ 30 տարի ներման իրավունքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031