Օրվա լրահոսը
Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է
Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը փորձել է արդարացնել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ լռությունը։ Կիրակի օրը դեսպանը, մասնավորապես, ասել է, թե պետք
Հրանտ Բագրատյան. «Ես լինեի՝ կհրաժարվեի ԼՂՀ հարցի բանակցություններից, մինչեւ Սաֆարովին կուղարկեն Հունգարիա»
«Ամենաճիշտ որոշումը պետք է լինի ԼՂՀ հարցի բանակցություններից հրաժարվելը, մինչեւ Ռամիլ Սաֆարովին կուղարկեն Հունգարիա»,- այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի լուծում առաջարկեց՝ հայ սպայի մարդասպանին Ադրբեջանի կողմից ազատ արձակելու խնդրի հետ կապված: Հարցին՝ Հայաստանը քանի՞ գլխանի է բանակցություններից հրաժարվելու համար՝ նա պատասխանեց. «1000: Ես լինեի՝ կհրաժարվեի, կհավաքի Ազգային ժողովը ու կասեի հրաժարվել:
Արկադի Ղուկասյան. Բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է
«Ես գտնում եմ մենք ունենք ավելի լուրջ հիմքեր ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է եւ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, նա հայտնել է այն կարծիքը, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի դրան, իսկ
Բագրատյան. «Ընդդիմության միասնական թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը»
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի կիսում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը առավել խարիզմատիկ քաղաքական ընդդիմադիր գործիչ է, ու լավ կլիներ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունը պաշտպաներ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եթե Տեր-Պետրոսյանին կսատարեն մնացածը, ես լրջորեն կմտածեմ , պիտի տեսնեմ, որ մնացածը՝ ցանկացած թեկնածու, ավելի լավն է, քան թե ես՝ ինքս կամ իմ
Ավտովթարի արդյունքում ֆինանսների նախարարության իրավաբանը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով «Տոյոտա Կարոլա» Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` «Դրախտ» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող «ԶԻԼ» մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն
Շփման գծում ադրբեջանցի զինվոր է ծանր վիրավորվել
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի ուղությամբ, վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինվոր Ջեյհուն Մամեդլին։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է APA լրատվական գործակալությունը` հավելելով, որ զինծառայողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` Մամեդլին վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակոցից։ «Ազատություն» ռադիոկայան
100 հազարական դրամ 400 լոռեցի ուսանողներին՝ «Տաշիր» հիմնադրամի կողմից
Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ հանձնեց Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում: Բոլորին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին
Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության արտոնմամբ` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թ. փետրվարի 19-ին ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, ապա և Ադրբեջանի նախագահի կողմից ոճրագործին անհապաղ ներում շնորհելը հարուցել են հայ հասարակության ցասումն ու մտահոգությունը: Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում, ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանեց Հայաստանի ԶՈւ սպա, համադասարանցի, Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ: Ոճրագործը և նրա զոհը, Հունգարիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության»
Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին
Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշման առնչությամբ, հաղորդում է BBC-ն: Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկում էր կրում Հունգարիայում հայ սպայի սպանության համար, ում նա կացնահարել էր: Հունգարիան նրան հանձնել է ադրբեջանական իշխանությունների ձեռքը այն կոնվենցիայի շրջանակներում, որը ստորագրել է ինչպես Բուդապեշտը, այնպես էլ Բաքուն, և որի համաձայն դատապարտվածները կարող են իրենց
ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա
Անասնագողություն սահմանագոտում
Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Վահան Հակոբյանի կովը եւ երեք մոզին ու Սաշիկ Մադաթյանի ձին: Դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի ոստիկանները, կատարվում է քննություն: Ոսկան Սարգսյան
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել Գերմանիայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) սեպտեմբերի 1-ին տարածեց մամլո հաղորդագրություն, որով հայտնում էր իր ցասումը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու առնչությամբ: ԳԿԽ-ն հայտնում է իր բողոքն առ այն, որ Հունգարիան և Ադրբեջանը չարադավ դաշինք կնքելով ակնհայտ խախտում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները:
Ցույց Բուդապեշտում` ի համերաշխություն հայ ժողովրդի (Տեսանյութ)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր երկրի արդարադատության նախարարությանը դիմաց ցույց է տեղի ունեցել: Հունգարական «hir24.hu» կայքի փոխանցմամբ, ցույցին մասնակցել են քաղաքացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ցույցին մասնակցել է նաև ընդդիմության առաջնորդներից, երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչան, ում ղեկավարության տարիներին, ի դեպ, տեղի էր ունեցել Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու հունգարական դատարանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ցմահ դատապարտումը: Ցույցի
Սաֆարովի արտահանձնումը վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել ռումինահայ համայնքում և մամուլում
Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի
Իշխանությունը սխալվել է իր հաշվարկներում` ուշադրություն չդարձնելով իր պահվածքի տրամաբանությանը
Վերջին նախագահական ընտրություններից անցել է արդեն ավելի քան 40 օր: Բայց իշխանությունների կողմից հրապարակված ընտրությունների արդյունքները շարունակվում են մնալ ղարաբաղյան հասարակության ամենաթեժ թեման: Քվեարկելու իրավունք ունեցող բնակչության ճնշող մեծամասնությունը տարակուսանքի մեջ է. «Այդ ինչպե՞ս է պատահել, որ մենք քվեարկել ենք Վիտալի Բալասանյանի օգտին, բայց արդյունքում «հաղթել է» գործող նախագահը: (Բոլորը հիշում են Շուշիում քվեների հաշվարկի`
Արա Աբրահամյանն առաջարկում է կոնկրետ քայլեր
«Ազգ» թերթին տված հարցազրույցում Արա Աբրահամյանն առաջարկում է կոնկրետ քայլեր` որպես հակազդեցություն Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հերոսացման Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը արդեն երեքշաբթի իր կազմակերպության անունից հավանաբար հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` դիրքորոշում հայտնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ այնտեղ մեծարելու փաստի առթիվ, եւ ապա` Ռուսաստանի հայ համայնքի հայկական կազմակերպությունների գործողությունների ծրագիր կառաջարկի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 18.08.2012թ.-31.08.2012թ. ժամանակահատվածի համար: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա
Հունգարիայի առաջնորդը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ: Հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև
Ոստիկանությունը Շերմոկին մեղադրում է մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ
Կալիֆորնիայի Մոդեստո քաղաքի սուպերմարկետներից մեկում իսկական փորձանքի մեջ է ընկել UFC աշխարհի նախկին չեմպիոն եւ այդ կազմակերպության Փառքի սրահի անդամ Քեն Շերմոկը՝ երկու կնոջ կռվի ակամա ականատես դառնալով: Հավաքված ամբոխը միջամտելու փոխարեն տեսարանով զվարճանալիս է եղել: Իսկ երբ մարտարվեստների աշխարհի չեմպիոնը ցանկացել է բաժանել նրանց, ետեւից նրա թիկունքին է թռել մարմնեղ մի կին եւ սկսել
Մարիա Շարապովան եւ Սաշա Վույաչիչը չեն ամուսնանում
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «US Open»-ի երրորդ շրջանում հաղթելուց հետո հայտարարել է, թե ինքն ու սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը խզել են հարաբերությունները: «Այդ որոշումը կայացնելը երկուսիս համար էլ դժվար էր: Մենք միասին մի քանի հիանալի տարիներ ենք անցկացրել: Սակայն մեր կարիերաների պատճառով արդեն միմյանց դժվարությամբ էինք հասկանում: Հատկապես, երբ նա ԱՄՆ-ից տեղափոխվեց Թուրքիա: Նա այլեւս
Հայ ծանրորդները նվաճեցին Եվրոպայի բոլոր տիտղոսները
Ռումինիայում ավարտված ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի 10-րդ առաջնությունն ավարտվեց, որտեղ Հայաստանի ինը ծանրորդները նվաճեցին հնարավոր առավելագույն տիտղոսներ: Շուրջ 50 երկրների պայքարում Հայաստանը նվաճեց թիմային չեմպիոնի կոչումը: Պատանիների եւ աղջիկների 15 քաշային կարգերում խաղարկված 45 մեդալներից 19-ը նվաճեցին Հայաստանի ծանրորդները: Բուխարեստում մրցահարթակ մտած մեր ինը պատանիներից յոթը բարձրացան պատվո պատվանդան: Հայաստանի ծանրորդները նվաճեցին 3 մեծ,
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ դուք բուժում եք Ադրբեջանի անհեռատես իշխանությունների սանձազերծած պատերազմի վերքերը, վեր եք բարձրացնում մահաբեր ռումբերից ու հրթիռներից ավերված ձեր գյուղերն ու քաղաքները, ձեր տներն ու դպրոցները, կառուցում ու շենացնում եք ձեր հայրենի հողը: Եվ այսօր մենք վստահորեն ասում ենք, որ Լեռնային
Հայ շախմատիստները դուրս եկան 1-ին տեղ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տանելով 5-րդ անընդմեջ թիմային հաղթանակը, վերջինը՝ Ուկրաինայի ուժեղ թիմի նկատմամբ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 150-ից ավելի երկրների պայքարում գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բացի Հայաստանից, միայն հարյուր տոկոսանոց ցուցանիշ ունի նաեւ Ռուսաստանը, որը վերջին տուրում առավելության է հասել Հունգարիայի նկատմամբ: Այսօր համաշխարհային օլիմպիադայում առաջին հանգստի օրն է, իսկ վաղը Հայաստանն ու
Հրանտ Բագրատյան. «Վարչապետը եկել է ու լիցենզիաները լցրել» (Տեսանյութ)
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, Հայաստանում լիցենզիաների թիվը 30-ից չպետք է անցնի, բայց դրանց թիվը, ըստ նրա, հասել է 90-ի: «Դուք ձեր տան մեջ բացում եք խանութ, դուք թույլտվություն չպետք է վերցնեք, առեւտրի կարգ կա ՝ հարկային կոդ, ՀԴՄ կտրոն: Դուք չեք ասում՝ քաղաքապետ, թույլ տվեք առեւտուր անեմ, սա է նշանակում ազատ երկիր… Հիմա մարդը
Նամակ ՀՀ նախագահին` Սյունիքի մարզպետի պաշտոնազրկման պահանջով (Տեսանյութ)
Կապանի ավագանու անդամի թեկնածու, «Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական շարժման անդամ Գագիկ Ղահրամանյանը տեղական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող քաղաքական գովազդի ժամանակ կոչ է արել ինչ-ինչ հանգամանքներով Կապանի քաղաքապետի միակ թեկնածու մնացած Աշոտ Հայրապետյանին ինքնաբացարկի դիմում գրել եւ հորդորել հրաժարվել ընտրություն կոչվող ֆալսին մասնակցելուց, հակառակ դեպքում` կոչ կարվի բնակիչներին գնալ ընտրության եւ դեմ քվեարկել: «Մենք ամեն ինչ անելու
Հրանտ Բագրատյան. «Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը ամենահիմար քայլն էր» (Տեսանյութ)
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելու որոշումը հիմար քայլ էր: «Ամենահիմար քայլն էր, որովհետեւ հարաբերությունների խզումը այս պահին թույլ չի տա մինչեւ վերջ իմանանք՝ ինչ էր կատարվում: Հօգուտ նրանց քայլ կատարեց, կարճամիտ , գուցե տղայական, իսկ գուցե դիտմամբ»,- կարծիք հայտնեց պարոն Բագրատյանը՝ այսօր Ազատության հրապարակում իր համախոհների հետ հերթական հանդիպման ժամանակ:
ԲՀԿ Երիտասարդների Միությունը կոչ է անում միջազգային հանրությանը հստակ գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների կատարած աններելի քայլին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը դատապարտում է ԵՄ անդամ երկիր Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանցագործ եւ խայտառակ գործարքը
Վազգեն Մանուկյանի կոչը` ՀՀ նախագահին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Անկախ»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու փաստը, նշեց, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը: Սակայն, որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ, նա ավելացրեց, որ 3 կետից բաղկացած կոչ ունի` ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն


















































