Օրվա լրահոսը

Սահմաններում լարվածություն չի նկատվում

«Այս պահի դրությամբ հայկական սահմաններում լարվածություն չի նկատվում», – «Փաստինֆո» գործակալության թղթակցին այս մասին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս հավելեց նաև, որ ինչպես նախորդ օրերին՝ այնպես էլ այսօր, եղել են հակառակորդի կողմից հրադադարի սովորական բնույթ կրող խախտումներ: «Փաստինֆո»

«Հայոց Արծիվները» դատապարտում է Ալիևի գործողությունները

   2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սգացող լուրը ցնծեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային: Եվրամիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին … Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնծում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի

Պաշտոնապես բացվեց «Դինո գոլդ մայնինգի» տեղեկատվական կենտրոնը

  Այսօր Կապանում պաշտոնապես բացվեց  «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնը, որին արտասահմանից  մասնակցելու էր եկել նաեւ «Դանդի Փրեշես Մեթալս» (Dundee Precious Metals) կորպորացիայի գործադիր փոխտնօրեն եւ արտադրական գծով գլխավոր տնօրեն Ռիք Հաուսը: «Դինո գոլդ մայնինգ» ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով` տեղեկատվական կենտրոնը կնպաստի ընկերության գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու եւ թափանցիկ աշխատանքային վիճակ ստեղծելու ընկերության տնօրինության

Սերժ Սարգսյան. «Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ ներկայացուցիչներ: Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները,

Դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ Սաֆարովի էքստրադիցիայի հիմքերի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի որոշումը, ասաց․ – «Գլխավոր դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ պարզելու, թե Հունգարիայի համապատասխան պետական մարմինը՝ Արդարադատության նախարարությունը ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ պայմաններով է իրականացրել

Հետախուզվում է «Բոդոլը»

Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը  և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը  հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող  

Արմեն Աշոտյան. «Աճառյանի» ուսանողները չեն զրկվի կրթության իրավունքից (Տեսանյութ)

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած կրթության մշակների օրհնության արարողությունից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի փակման խնդրին: Նախարարը նշեց, որ համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանից նամակ է ստացել բուհի գործունեության դադարեցման մասին. «Գիտակցելով այն հանգամանքը, որ բուհի ուսանողները կրթությունը շարունակելու ցանկություն ունեն, նախարարությունը ներկայացրեց

Ադրբեջանը բարձր է գնահատում Հունգարիայի հետ «գործընկերային համագործակցությունը»

«Մենք բարձր ենք գնահատում հունգարական կողմի հետ գործընկերային համագործակցությունը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` 1news.az ինտերնետային պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը։ Նա հայտնել է, որ պաշտոնական Բաքուն «արդեն որոշակի ժամանակ» աշխատանք էր կատարում այդ ուղղությամբ։ Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից

Փոստանջյան. «Չենք կարող բացառել, որ թեկնածուների ինքնաբացարկները տեղի են ունեցել բռնությամբ»

«Հենց որ հասարակությունը հասկանա, որ այն որոշումները, որոնք ընդունվում են ավագանու կողմից, կարևոր են իր կյանքի համար, նա կսկսի կարևորել այդ ավագանու անձի դերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Անդրադառնալով Կապանի քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկներին` «Ժառանգության» պատգամավորը կարծիք հայտնեց, որ այն բոլոր թեկնածուները, ովքեր առաջադրվել էին որպես քաղաքապետի թեկնածու, չեն գտել այն կոնսենսուսը, որով պետք է հանդես գային:

Գյումրիի գործով հետախուզվողները 3-ն են

Այսօր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են Կարապետ Գարայանը և Արտաշես Պողոսյանը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, առաջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի առաջին մասերով՝ Զենքի կամ որպես

ԱԺ փոխնախագահ. «Հունգարիայի քայլը վրդովմունք է առաջացնում»

«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին», – այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի փաստը։ «Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս

Ռամիլ Սաֆարով. «Սա արդարության հաղթանակն է»

«Սա արդարության հաղթանակն է։ Ինձ համար սա որոշ չափով անակնկալ էր», –  APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում հայտարարել է Ռամիլ Սաֆարովը։ Նա իր ուրախությունն է արտահայտել ազատ արձակվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել «բոլորին` Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ», եւ խոստացել ավելի ուշ մանրամասնորեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի

ԿԳ նախարար. առանց Հայ առաքելական եկեղեցու՝ չկա ազգային դպրոց (Տեսանյութ)

Գիտելիքի օրվան ընդառաջ՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ և ընդունելություն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Արարողակարգի ընթացքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան հայր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկայացրեց կրթության մշակներին ուղղված Վեհափառ հայրապետի մաղթանքը,

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին: Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին,

Ինչպե՞ս է Թուրքիան վերականգնում հայկական հուշարձանները (Տեսանյութ)

Aravot.am-ի և ԻԿՕՄՕՍ-Հայաստան հ/կ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանի զրույցը ծավալվեց Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վերականգնման աշխատանքներում առաջացած խնդիրների վերաբերյալ: Պարոն Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հայկական կողմը բավարար քայլեր ձեռնարկե՞լ է, որպեսզի վերահսկի Թուրքիայում հայկական հուշարձանների ճիշտ վերականգնման աշխատանքները: Պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Ճիշտն ու սխալը մեկնաբանելը մասնագետների գործն է: Բայց, ցավոք, դա այսօր մեկնաբանում են բոլորովին այս խնդրի

Վարդան Մինասյան. «Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով եւ դա խոսք ենք տալիս»

  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին` 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Սեպտեմբերի 7-ին Մալթա–Հայաստան հանդիպմամբ մեկնարկում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ինչպես է Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվել դեպի Բրազիլիա դժվարին պայքարին: Իսկապես, պայքարը խմբում դժվարին է լինելու, քանի որ Աշխարհի առաջնությունն այն

Շարմազանով. «Իշխանությունները ճնշում գործադրելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն» (ձայնագրություն)

«Եթե «Ժառանգության» մեր գործընկերները կարող են համոզել, թե հասարակությանը, թե քաղաքական ուժերին, որ իրենց նախաձեռնության անհրաժեշտություն կա, կարող ենք քննարկել»,- անդրադառնալով 18 տարին լրացած ու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին էլ թույլատրելու համապետական ընտրություններին մասնակցելու «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանը՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ մինչ օրենքում այդ դրույթի ամրագրումը՝ ընդդիմադիր ուժերը քննադատում էին իշխանություններին

408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408 դրամ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ քսանհինգերորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ Եվ Աշոտը բուֆետապանուհուն հարցրեց՝ «միտինգում ի՞նչ էին խոսում», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում ազատություն էին գոռում», եւ Աշոտը Ժպտալով բուֆետապանուհուն հարցրեց՝ «դրա համար ե՞ս մեր ազատության մասին էդքան մտածում», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ազատության մասին եմ մտածել», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու

Շարմազանովի դեմ դիմումն էլ մերժվեց

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր 2 ժամից ավելի տեւած դռնփակ նիստից հետո մերժեց վարույթ ընդունել օրակարգում ընդգրկված 2 հարցերը: Դրանցից մեկը քաղաքացի Արթուր Զադոյանի, մյուսը` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննությանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` Արթուր Զադոյանի դիմումը մերժվեց վարույթ ընդունել, քանի որ

Արմեն Մարտիրոսյան.«Ոչ թե պետք է, այլ լավ կլիներ, եթե ընդդիմությունը պաշտպաներ Րաֆֆի Հովհաննիսյանին»

 «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է նախօրեին որոշ լրատվամիջոցներով տարածված իր տեսակետը, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն»: Ըստ պարոն Մարտիրոսյանի. «Այս պահին, քաղաքական դաշտում որեւէ մեկը որեւէ մեկին աջակցություն չի կարող հայտնել, իմ ասածը եղել է այն, որ շատ լավ կլիներ, եթե ինչպես «Ժառանգությունը» միշտ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ և արտակարգ խորհրդակցություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Հանրապետության Նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:

Արտագաղթը կանխելու համար Սուքիասյանն առաջակում է նվազագույն աշխատավարձի շեմ սահմանել 120.000 դրամը

Արտագաղթը քաղցկեղի պես տարածվել է մեր ժողովրդի մեջ, և անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել պետության անվտանգությանն սպառնացող այս հիվանդության զարգացումը կանխելու և բուժման միջոցներ կիրառելու համար: Այդ քայլերն են. ա) աշխատատեղերի ստեղծում. յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու հնարավորություն պիտի ընձեռվի իրացնել իր կարողությունները, բ) աշխատավարձերի բարձրացում. նվազագույն աշխատավարձի շեմ պիտի սահմանվի 120.000 դրամը: գ) բիզնեսի համար հավասար պայմանների

Ասանժը մոտ մեկ տարի կանցկացնի Էկվադորի դեսպանատանը

«Կարծում եմ՝ այս իրավիճակը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով» «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գնահատականներով, Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ինքը կարող է անցկացնել վեց ամսին մինչև մեկ տարի: Նա հույս է հայտնել սակայն, որ այս ժամանակահատվածում Շվեդիան կհանի իրեն ներկայացրած մեղադրանքները: «Կարծում եմ՝ այս իրավիճակը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով», – ասել է Ասանժը՝ Էկվադորի

ԿԸՀ-ն՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին. «Այդ օրը լինում են հիվանդ մարդիկ, այդ մարդկանց իրավունքները ոտնահարվո՞ւմ են»

 «Ժառանգությունը» հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ մասնակցեն ընտրություններին: Այս առնչությամբ, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դա չեն կարող անել. «Այս առումով պետք է  նայել երկու կարեւորագույն խնդիր. արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնց թույլ չի տրվում մասնակցել քվեարկությանը, դա, դիմումի համաձայն, որակվում է որպես խախտում: Նախ, ես

Դեմիրճյանը պապիկ է դարձել

Տեղեկացանք, որ Ստեփան Դեմիրճյանը պապիկ է դարձել. Մոսկվայում երեկ ծնվել է Կարինեն,ով  Ստեփան Դեմիրճյանի առաջին թոռնիկն է: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Հայաստանը կարող է դատի տալ Ադրբեջանին

Եթե իրոք ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացել, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն իր վրա է վերցնում մեղքն ու ընդունում, որ ինքը պետական պատվեր է տվել: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Հունգարիայում Սաֆարովի սպանության գործով դատաքննության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Նազելի

«Apple»-ը պարտություն է կրել Ճապոնիայի դատարանում

«Samsung»-ը ողջունել է Տոկիոյի շրջանային դատարանի կոմից «Apple»-ի հայցի մերժումը «Apple» ընկերությունը պարտություն է կրել հարավկորեական մրցակից «Samsung» ընկերության դեմ ամբողջ աշխարհում վարվող իրավական պայքարում: Ճապոնիայի դատարաններից մեկի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, «Samsung»-ն իր «Galaxy» սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիաները չեն գողացվել «Apple»-ից: «Samsung»-ը ողջունել է Տոկիոյի շրջանային դատարանի կոմից

3000 դրամ` բյուջեն լցնելու համա՞ր. Հայաստանից 6 ամիս բացակայողների համար սահմանված «պատիժը» հնարավոր է չեղյալ հայտարարվի

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ նախկինում եւս ՀՀ դիվանագիտական կառույցներում դրսում գտնվող քաղաքացիները պետք է գրանցվեին, սակայն տուգանքի հարցը չկար: « Տուգանքի նշանակումը միանշանակ անիմաստ է, այն բյուջեն լցնելու համար է: Ի զուր տեղը ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի 3000 դրամ, որպեսզի պետությունը իմանա իր քաղաքացու տեղը: Կա շատ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանում ծնված առաջին սիրիահայ փոքրիկին

Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նախօրեին ծնվել էր  սիրիահայ Ալին և Պերճ Սալիբյանների  որդին` Քրիստը:  Նորածին Քրիստ Սալիբյանը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սալիբյանների ընտանիքը Հայաստան էր ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Ընտանիքի մայրը, ՀՀ սփյուռքի նախարարության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031