Օրվա լրահոսը
Ինչու և ինչպես հաշտվեցին «Ջազզվեն» և «Բարբրին»
Երևանում, օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ և «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը: «Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների
ՀԱԿ ակտիվիստ. «ՀԱԿ ակտիվիստների գործով վկային ցուցմունք տալուց առաջ ծեծել են» (ֆոտոշարք եւ տեսանյութ)
ՀԱԿ ազատազրկման դատապարտված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով քիչ առաջ դատախազության շենքի դիմաց ավարտվեց բողոքի ակցիան: «Ազատ արձակել մոտ 1 տարի բանտում գտնվող Տիգրան Առաքելյանին, արդարացնել երիտասարդներին, որոնք կամակատար դատարանի կողմից դատապարտվեցին մինչեւ 6 տարի ազատազրկման եւ հարուցել քրեական գործ, որով պատժի կենթարկվեն բոլոր այն մեղավորները, գործը փորձել կոծկողները, ինչպես նաեւ փաստաբանների ու երիտասարդների նկատմամբ օգոստոսի
Աստղիկ Խերանյանին խանգարել են՝ փորձել են անջատել միկրոֆոնը
Աստղիկ Խերանյանը աշխատել է բազմաթիվ ակումբներում, ներկայումս ջազ է երգում կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Ասում է՝ իր համար դա զուտ աշխատանք չէ, նաեւ հոգեւոր պահանջի բավարարում է: Քանիցս որոշ չարակամների ներկայությամբ պատռել է օրվա քրտինքով վաստակած ողջ գումարը, որ հավաստի իր նվիրվածությունը ջազին: Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը նպատակահարմար չհամարեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար չհամարեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հերթական` երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հանձնաժողովն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների
Լծակներ չունենք՝ վերահսկելու, թե ինչպես են Թուրքիայում վերահսկվում հայկական հուշարձանները
«Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մնում է ՀԿ-ների մասով շփվենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԿՕՄՕՍ–Հայաստան ՀԿ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը: Նա անդրադարձավ Անիում Թուրքիայի կողմից կատարվող վերականգնողական աշխատանքներին: Տեղեկացրեց, որ Անին 35 հուշարձանների շարքում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկերում: Գ. Գյուրջյանը նշեց, որ դրանից հետո այն կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում: Դառնալով ժամանակին Անիում կատարված վերականգնման
Տիգրան Մուկուչյան. «Ես անձամբ դեմ եմ մատերը ներկոտելուն, փորձը ցույց է տալիս, որ բարեւելով, դռան բռնակը բռնելով՝ այն անցնում է ուրիշին»
Հաշվի առնելով, թե ինչ եղավ դրոշմակնիքների հետ ԱԺ ընտրություններին, ԿԸՀ-ն առաջարկ է ստացել, որ դրոշմակնիքների ինստիտուտը հանվի Ընտրական օրենսգրքից, եւ թանաքը քաղաքացիները դնեն մատով: Այս առնչությամբ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն բացատրեց, թե ինչու է ինքը դեմ, որ ընտրողները թանաքոտված մատով մասնակցեն քվեարկությանը. «Մինչեւ առաջարկ ներկայացնելը այս կապակցությամբ տեղական դիտորդական կազմակերպությունների դիտարկումներում էլ այդ
ՊՆ-ի պատասխանը «Առավոտ»-ին
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Հարգելի պարոն Աբրահամյան, Ի պատասխան Aravot.am-ում 08.08.2012թ. հրապարակաված` «Այս դեպքը մեր ամոթն է» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ 17.12.2004թ. հակառակորդի կողմից գլխի շրջանում մահացու վիրավորում ստացած շարքային Արմեն Հակոբյանի մայրը՝ Նորավարդ Վաղարշակի Գրիգորյանը ՀՀ ՊՆ ԶՍՊՎ-ում 2006թ.-ից հաշվառված է բնակարանի բարելավման ցուցակում` 643 համարով: Պաշտպանության նախարարությունը, համաձայն գործող օրենսդրության, կբավարարի
ԱԶԲ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետին՝ տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում՝ մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն: Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան
Սթրեսի անառողջ կառավարումը մարդուն մղում է թմրամիջոցների ու ալկոհոլի
2020թ.-ին դեպրեսիան լինելու է ամենատարածված հոգեկան խանգարումը: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նրա ներկայացմամբ, սթրեսների ժամանակ մարդու օրգանիզմում մեծ էներգիա է կուտակվում, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում, մարդու համար նույնիսկ փրկող նշանակություն կարող է ունենալ: Ըստ նրա, սթրեսների ավելի շատ հակված են
ՏԻՄ ընտրություններին թեկնածուն բողոքել է ԿԸՀ-ին, որ Odnoklassniki.ru-ում մրցակցի նկարն ավելի մեծ է
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրավիրած ասուլիսում նշեց, որ ՏԻՄ ընտրություններին թեկնածուներին առաջադրելիս միայն մի քաղաքացու են մերժել. «Հայկաձոր համայնքում ավագանու անդամի թեկնածուին ենք մերժել, քանի որ տարիքը թեկնածուի փոքր է եղել: Մասնավորապես, 21 տարին չէր լրացել: Միայն այդ դեպքն է եղել, որին մերժելով չհամալրվեց թեկնածուների քանակը, եւ այդ համայնքում տեղի են ունենալու նոր ընտրություններ»:
Շոկոլադն ու պանիրը կոչնչացվեն. շոկոլադը հալվել է, պանիրում էլ աղիքային ցուպիկ կա
«Ամերիա-Թրեյդ» ընկերության` Իտալիայից Հայաստան ներկրվող 2.205 կգ զտաքաշով շոկոլադի տեսականին, ռեժիմի խախտման հետեւանքով, հալվել է եւ կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար: Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, որ «Սանգրիա» ՍՊԸ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata Abbasciano» ապրանքանիշի 13,5 կգ պանիր, սակայն սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու ժամանակ
Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է Կապանի դեպքերը
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ուզում է անդրադառնալ Կապանի դեպքին. «Կապանում տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ անդամներով համալրելով հարցը բավականին շատ է քննարկման առարկա դարձել: Կային հրապարակումներ, որ ՀԱԿ անդամներով համալրվել են ՏԸՀ-ի փոխնախագահները: Վաղուց ՏԸՀ-ում փոխնախագահի կամ տեղակալի պաշտոն գոյություն չունի: Բոլոր 21 տեղամասերում ներկայացվել են թեկնածուներ,
Ռամիլ Սաֆարովը Բաքվում է, ազատության մեջ: Մեր ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ լուրը
Քիչ առաջ vesti.az-ից տեղեկացանք, որ հայ սպային` Գուրգեն Մարգարյանին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից տեղափոխվել է Բաքու եւ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացել: Սաֆարովը 2006 թվականի ապրիլին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Բուդապեշտում, եւ Ադրբեջանում է հայտնվել այդ երկու երկրների ԱԳՆ-ների համագործակցության արդյունքում: Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի նախկին աշխատակիցը դատարանի վճռով վերականգնվել է աշխատանքում
ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի բողոքն ընդդեմ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած վճռի: Վերջինս, մերժելով բանկի բողոքը, ուժի մեջ էր թողել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` պարտավորեցնելով բանկին` նախկին աշխատանքում վերականգնել հայցվոր Անահիտ Պետրոսյանին: Դեռ նախորդ տարի Անահիտ Պետրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով
Ինչպես ուսումնական գործընթացը դարձնել ոչ ձանձրալի
Կամ՝ 21-րդ դարի դասարանի մոդելի անհրաժեշտությունը Վերջին տարիներին Հայաստանի հանրակրթության ոլորտում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, սակայն կրթության կարեւորագույն բաղադրիչներից մեկը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Խոսքը վերաբերում է դպրոցների ֆիզիկական միջավայրի համապատասխանեցմանը ժամանակակից կրթության պահանջներին։ Ֆիզիկական միջավայրի համապատասխանեցում՝ չի նշանակում պարզապես շենքի վերանորոգում եւ նոր կահույքի տրամադրում։ Դա նշանակում է սենյակների կառուցվածքի, կահույքի ձեւի եւ դասավորության
«Ռուզանը» 100 տարի անց կվերադառնա Ղարաբաղ
Մուրացանի այս գործը բեմադրվել է Ստեփանակերտում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները մշտապես պնդում են, որ 1940-50-ականների թատերասեր սերունդը «ուշագնաց» էր լինում, երբ ազդագրերում տեսնում էր Մուրացանի «Ռուզանը»: Այդ պիեսը փոթորկում էր դահլիճներ, պարտադրում էր մտածել հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի ու սիրո միջեւ ընթացող կռվի մասին: Թատրոններում էլ շատ դերասանուհիներ էին ուշաթափվում, երբ հերթական դերաբաշխման ժամանակ իրենց
Քաղաքապետի թեկնածուն ԿԸՀ է դիմել
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը պնդում է, որ ԸԸՀ նախագահի՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի հետ բարեկամական կապ ունենալը կասկածի տակ կարող է դնել սպասվող ընտրությունների թափանցիկությունը: Մինչ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կպատասխանի Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի՝ վերջերս ԿԸՀ հասցեագրած դիմումին, քաղաքապետի թեկնածուն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ ինքը ոչ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ոչ էլ նրա
Սիրիան կմնա առանց հայերի՞
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի բացառում, որ հենց այդպես էլ կլինի Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում՝ Հալեպում, բնակվող գործարար հայերը կշարունակեն ծաղկեցնել այդ երկիրը, եթե պարզ դառնա, թե Սիրիայի ընդդիմությունը ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել տեղի քրիստոնյաների նկատմամբ: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այստեղ կարեւոր է, թե սիրիական ընդդիմությունը ումից է բաղկացած, եւ եթե ապագայում նրանց հաջողվի
«Պատվավոր տավուշցիների» ցուցակը գաղտնի՞ է
Իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ Արմեն Ղուլարյանը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, մարզում եկեղեցի կառուցած գործարարների շնորհել է «Պատվավոր տավուշցի» կոչում: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին հղում անելով` մարզպետարան էինք դիմել, խնդրելով տրամադրել «Պատվավոր տավուշցիների» ցանկը եւ հայտնել, թե նրանցից որն ինչ արժանիքների համար է արժանացել այդ կոչմանը: Մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը (մարզպետ Արմեն Ղուլարյանը
Նախաիմացության փորձ
Եվ բացվող գունատ օրվա եւ շոգ գիշերների մեջ, ուր մենք անվերջ գտնում ենք իրար ու կորցնում, փնտրում, տեսնում ենք կարեւորը եւ դնելով մի կողմ՝ շարունակում ենք փնտրել: Անվերջ քրքրում ենք իրար, խոսում ազատության մասին՝ չանդրադառնալով անգամ, որ ազատությունը կուռք դարձնելը ինքնին նշանակում է անազատություն, քանի որ ազատ լինելը նպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ հասնելու բաղձալի
«Պարտք վերցնելու հետ կապված վտանգ չկա»
Մամուլում տարածված լուրերը, թե առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 1 կամ 2 միլիարդ դոլարի վարկ վերցնել, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ «Դեմ առ դեմ» բանավեճի ընթացում: «Առավոտ»- Պարոն Արամյան, տնտեսագիտական խորը գիտելիքներ չունեցող շարքային քաղաքացու համար դժվար
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Այս տարի առարկայական միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցած 15 երեխաներից հաղթող են ճանաչվել 10 մասնակից` կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա քիմիա առարկաներից: Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամեն ինչ արվել է երեխաներին օլիմպիադային պատրաստելու համար. «Այս տարի շատ են եղել մարզերի մեդալակիրները, երեւանցիները փոքր թիվ են կազմել»: Անցալ ուսումնական տարվանից
Բռնաբարվել է 12-ամյա աղջիկ
Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում բռնաբարվել է 12-ամյա մի աղջիկ: Բռնաբարություն կատարողը 24-ամյա երիտասարդ է, ով ժամանակավորապես բնակվում է Բերդավանում: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ բռնաբարողը ձերբակալված է, հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Փոխել մոտիվացիան
Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ եւ մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը եւ դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ՝ ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա՝ «սխալ» Արեւմուտքից ետ
Երրորդ տուրից հետո 13-րդն ենք
Շախմատի տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայում ընդամենը 13 ազգային հավաքականներ են անցկացված երեք տուրերում թիմային առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Նրանց թվում է նաեւ համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Հայաստանի ընտրանին: Մեր քառյակը պարտության է մատնել Բոլիվիային՝ 3:1, Բանգլադեշին՝ 4:0, Իսպանիային՝ 2,5:1,5 եւ մրցաշարային աղյուսակում անհատական միավորներով եզրափակում է հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 13 երկրների ցուցակը: Այսօր
Այսօր հայ շախմատիստուհիները խաղում են ադրբեջանցիների հետ
Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում ասյօր չորրորդ տուրի օրն է: 25-րդ տեղում ընթացող Հայաստանի կանանց հավաքականը, որ երեկ 1,5:2,5 հաշվով պարտվել էր Հնդկաստանի ընտրանուն (միակ պարտությունը կրել էր Լիլիթ Գալոյանը), այսօր խաղում է Ադրբեջանի հետ: Ըստ խաղատախտակների հերթականության մեր աղջիկների մրցակիցները լինելու են: Զեյնաբ Մամեդյարովա-Էլինա Դանիելյան Գյուլնար Մամադովա-Լիլիթ Մկրտչյան Տուրկան Մամեդյարովա-Լիլիթ Գալստյան Խայալա Իսգանդարովա- Մարիա
Հանդիպել են ատոմակայանի աշխատակիցների հետ
Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով: Հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել և այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր և վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին»
«Սաղին վախեցնում են, ասում են՝ մեզ պըտի ձայն տաք, թե չէ սաղիդ կտանենք-կկորցնենք»
Ահազանգում է գյուղապետի թեկնածու, ազգությամբ եզդի Ալիկ Նամոյանը «ՉԻ»-ն երեկ տեղեկացրել էր այն մասին, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում, ուր բացառապես ապրում են եզդիներ, ազգամիջյան նոր ապստամբություն է սկսվել։ Օրվա հերոսները դարձյալ ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա յուրայիններն են, իսկ գլխավոր դերում մարզպետի սանիկ, Միրաքի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանն է, որն ահաբեկում է
Լարված իրավիճակ Ախթալայում` Խաչիկյանները պատասխան հարված են տվել
Ախթալայում կրքերը չեն հանդարտվում: Երեկ` օգոստոսի 30-ին քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վրա կատարած հարձակումից հետո հիմա էլ նրա կողմնակիցներն են հարձակվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա: Ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը եւ քույրը` Անուշ Չիթչյանը: Նրանք չորսն էլ երեկ տեղափոխվել
Մենք իդեալական կառավարություն չենք
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր պետք է բոլոր ուժերը մոբիլիզացնել գյուղերի վրա, որպեսզի գյուղացին չարտագաղթի։ – Տիկին Աճեմյան, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ՀՀ-ում աղքատությունը 17 տոկոսից հասել է ավելի քան 36 տոկոսի, օր օրի աճում է արտագաղթողների թիվը, երկրում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակ է։ Ո՞վ

















































