Օրվա լրահոսը

Կողոպտել են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Տիգրան Սարգսյանին

Երեկ՝ օգոստոսի 31-ին, առանձնապես խոշոր չափերի գումար են գողացել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսի բնակարանից: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր` սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի 25 շենքի բնակիչ` 30-ամյա Տիգրան Սարգսյանը եւ հայտնել, որ երեկ` ժամը 18:00-ից մինչեւ 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք կոտրել են իր բնակաանի  պատշգամբի

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրոմիության,  ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու  և նրան անհապաղ ներում շնորհելու` միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.  ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա:

Ադրբեջանը խախտել է Քրեական օրենսգիրքը. Հայաստանը պետք է կասեցնի նրա կացնային քաղաքականությունը (տեսանյութ)

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան և ներում շնորհելը. իրավական և քաղաքական հետևանքները» թեմայով խոսեցին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տիգրան Նահապետյանը եւ Արա Խզմալյանը: Լարիսա Ալավերդյանի խոսքով` Հայաստանի հետագա քայլերը մշակելու գործընթացում պետք է ընգրկվեն միջազգային փորձ ունեցող իրավաբաններ. «Արդյոք Հայաստանը

Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանի եղբայրը

Ախթալայում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Կարեն Խաչիկյանը /նա Վազգեն Խաչիկյանի եղբայրն է/. իսկ Էդգար Հախվերդյանը կալանավորվել է: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին Լոռու մարզի դատախազությունից, Արսեն Չիչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ Oգոստոսի 30-ին Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել

Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ի այցելել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը դպրոց է ուղեկցել  առաջին դասարանցի որդուն: Այցելության շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է դպորցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթել է

Ռամիլ Սաֆարովի միջազգային հետախուզումը, որպես դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախապայման

Հայաստանի Հանրապետությունը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հանրապետության հետ: Նշված դիվանագիտական քայլից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ ներկայացնի թե ինչ պայմանների կատարման պարագայում կարող է քննարկել Հունգարիայի Հանրապետության հետ բարի դրացիական հարաբերությունների վերականգնման հարցը: Կարծում եմ, որ նախապայմաններից մեկը պետք է լինի այն, որ Հունգարական կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հայտարարի միջազգային հետախուզում, որպես իր երկրի

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց`

Չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի ԱԺ արտահերթ նիստ

«Pastinfo.am»-ի տեղեկություններով, չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ.-ին ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Ադրբեջան տեղափոխելու և Հեյդար Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված հարցը քննարկելու նպատակով: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած ՀՀ

Հայաստանցի նախավերջին ծանրորդը երեք հատ բրոնզ նվաճեց

 Ռումինիայում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի 10-րդ երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջնության եզրափակիչ օրը դեռ պայքարի մեջ են երկու մասնակիցներ, որոնցից մեկը՝ 94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, առավոտյան մրցահերթում երեք բրոնզե մեդալ արդեն նվաճել է՝ պոկումում բարձրացնելով 148 կգ, հրումում՝ 173 կգ եւ երկամրտում ցույց տվել 321 կիլոգրամ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց (տեսանյութ)

Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը, որպես հայկական բանակի ընտրյալ սպաներ` 2003 թվականին գործուղվել էին Բուդապեշտ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցելու համար: Շուրջ 20 երկրների սպաների շարքում էին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը եւ Անար Ալիեւը: Նրանք ապրում էին ռազմական հանրակացարանում, որտեղ էլ քնած ժամանակ Սաֆարովի կողմից կացնահարվել է հայ սպան` Գուրգեն Մարգարյանը: Ի

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս պահին www.president.az կայքը ընդհանրապես չի բացվում: Մինչ այդ հայ հաքերները ներգործել էին կայք`տեղադրելով այնտեղ ներկայացվող լուսանկարը:

Մայորի կոչում՝ Սաֆարովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մայորի զինվորական կոչում է շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը։ Աբիեւը ընդունել է Սաֆարովին, շնորհավորել հայրենիք վերադառնալու եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու կապակցությամբ, շնորհել նրան մայորի կոչումը եւ «հաջողություններ մաղթել ռազմական ոլորտում  հետագա գործունեության ընթացքում»։ 2004

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին ազգային հողի վրա կացնահարելով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելը և ներմամբ ազատ արձակելը խորապես ցնցեց ամբողջ հայությանը: Ոճրագործի ազատության մեջ հայտնվելու փաստը եվրոպական պետությունների հանրույթը ներկայացնող Հունգարիայի կողմից միջազգային իրավունքի ոգին, իմաստն ու նպատակները իրավունքի տառի ձևական պահպանմամբ խախտելու բնորոշ դրսևորում է: Նման քստմնելի գործարքի անդրկուլիսյան

Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով անդրադարձավ Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը

Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով: Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման

«Անուշ օպերա»` Հովիկ Աբրահամյան ու Գագիկ Ծառուկյան խնամիների ֆինանսավորմամբ

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնում բացառապես տեղի ստեղծագործ ուժերի մասնակցությամբ  բեմադրվեց «Անուշ օպերան», որը նվիրված էր  այս նույն քաղաքում բեմադրված  առաջնախաղի 100 ամյակին: Հիշեցնենք, որ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլի  ժողովրդական ստեղծագործության տանը`1912 թվականի օգոստոսի 14-ին  և, կոմպոզիտորը քաղաքում հայտնի երաժիշտ  Արմեն Տիգրանյանն էր: Երեկ օպերայի բեմադրումը սկսվեց  փոքր  թատերական ներկայացմամբ, որտեղ

Հայաստանի իշխանություններին մեղադրեցին հանցավոր անգործության եւ անճարակ դիվանագիտության մեջ (տեսանյութ)

2004-ին Բուդապեշտում հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման համար «Հայազն» միության անդամներն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մեղադրեցին Հայաստանի իշխանություններին: «Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու պետք է համարենք Հայաստանի իշխանություններին ու դիվանագետներին: Արեւմուտքի նկատմամբ տարիներ շարունակ ստորաքարշ ու անճարակ դիվանագիտության պատճառով է, որ որեւէ երկիր իրեն իրավունք է վերապահում`

ՀՀ Հանրային խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք   Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության   հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը   կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման   փաստը: Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ   արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի   կարող վերախմբագրել

Գավառի դպրոցը խնդիրներ ունի

Գեղարքունիքի մարզի Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը Գիտելիքի օրվա կապակցությամբ պատրաստվում է տոնական ամենամյա միջոցառման: «Երեխաները հանդես կգան երգով, պարով եւ ասմունքով, կլինեն հյուրեր մարզպետարանից: Աշակերտների հետ միասին կարգի ենք բերում դասարանները, հնարավոր միջոցներով ներկում եւ մաքրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է անգլերենի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանը: Նա ցավով նշեց, որ դպրոցի 330

Հայաստանին պե՛տք են ամառային փառատոներ

Համոզված է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Ի տարբերություն քաղաքակիրթ երկրներում ողջ տարվա ընթացքում «հավասարաչափ բաշխված» մշակութային կյանքի, մեզանում այն վերջին շրջանում ենթարկվում է տարերային ռիթմի: Այսպես. մայիս-հունիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գրեթե անկառավարելի մշակութային «բում» է սկսվում, իսկ տարվա մնացած ամիսներին արձանագրում ենք պասիվություն: Չնայած պետական որոշ կոլեկտիվներ, այդ թվում՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Բարեկամություն» եւ Պարի անսամբլները այս օգոստոսին

«Ամեն ինչ թղթի կտորով՝ փողով չի որոշվում»

Աստղիկ Խերանյանը՝  մեծ երազանքների ու կենցաղային իրականության մասին Աստղիկ Խերանյանը աշխատել է բազմաթիվ ակումբներում, ներկայումս ջազ է երգում կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում: Ասում է՝ իր համար դա զուտ աշխատանք չէ, նաեւ հոգեւոր պահանջի բավարարում է: Քանիցս որոշ չարակամների ներկայությամբ պատռել է օրվա քրտինքով վաստակած ողջ գումարը, որ հավաստի իր նվիրվածությունը ջազին: «Սիրում եմ, որ

ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու  տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջև: Բայց այսօր, իսկապես կարևոր օր է, կարևոր տոն: Եվ ուրախանալով ու

Գյումրու քարոզարշավը Վարդան Ղուկասյա՞նն է կառավարում

Քարոզարշավի ավարտին թեեւ մնացել են հաշված օրեր, սակայն թեկնածուների միջեւ լարվածությունը նոր-նոր է նկատվում: Բանն այն է, որ ի սկզբանե քաղաքակիրթ քարոզարշավի կոչ անող քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Հովսեփ Սիմոնյանը, ով Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է, Գյումրիում հնչած կրակոցներից հետո իր վերաբերմունքը կտրուկ փոխել է Սամվել Բալասանյանի հանդեպ, նա քաղաքում տեղի ունեցած ռազբորկաների մեջ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից   հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ

Դատել արդյունքներով

Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետեւյալ ենթավերնագիրը՝ «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետեւյալն է. քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երեւույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ

Հունգարացի հայագետը ներողություն խնդրեց Հայաստանից ու դատապարտեց Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը (տեսանյութ)

Հունգարացի հայագետ Ժիգմունդ Բենեդեկտը քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ներողություն խնդրեց` Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշման համար: «Իմ անունից հայ ժողովրդից ու Գուրգեն Մարգարյանի հարազատներից ներողություն եմ խնդրում երեկվա ինձ համար անընդունելի ու անբարոյական արարքի համար: Այն, ինչ երեկ Հունգարիայի կաավարությունն արել է, իմ կարծիքով

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր զավակներին ուղեկցել է դպրոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, կնոջ և երեխաների հետ այցելել է Երևանի թիվ 177 դպրոց: Սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավոր է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ ուսման մեջ. << Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը,

Հետեւելու ենք իշխանությունների հետագա քայլերին

Facebook  սոցցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը դատապարտում է մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված վախկոտ հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի կաշառված իշխանությունների ճղճիմ որոշումը։ Խումբը հավանություն է տալիս այս քստմնելի արարքով վարկաբեկված Բուդապեշտի հետ բոլոր տեսակի պաշտոնական կապերը խզելու մասին ՀՀ նախագահի համարժեք որոշմանը։ Միաժամանակ խումբը կոչ է անում ՀՀ իշխանություններին հանցագործին համապատասխան

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Ադրբեջանցի մարդասպան ահաբեկչին պաշտոնական Բաքվին հանձնելու Հունգարիայի իշխանությունների այս ստոր քայլն արժանի է ամենայն պարսավանքի և արգահատանքի: Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող այս պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց՝ այս կերպ մարտահրավեր նետելով ողջ քաղաքակիրթ աշխարհին, ապացուցելով, որ իր համար ադրբեջանական նավթադոլարները շատ ավելի թանկ են, քան արդարությունը, անմեղ զոհին կացնահարած դահճին արժանի պատիժ

Ներման հրամանագիրն ադրբեջանական պարզունակ արկածախնդրություն է

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) միտված է որոշակի իրավաքաղաքական արժեքների երաշխավորվածությանը, որոնց համատեքստում դատապարտյալներին հանձնելը բնավ ինքնանպատակ ու միանշանակ պարտադիր գործընթաց չէ, ինչպես փորձում են ներկայացնել մամուլով Հունգարիայի իշխանությունները, մասնավորապես այդ երկրի հանրային կառավարման և արդարադատության նախարարը (թեպետ ինքնին պարզ է, որ վերջինս տվյալ իրավիճակում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտ

Խուլիգանություն Ախթալայում. նոր մանրամասներ

 Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը  և Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը  ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող   Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031