Օրվա լրահոսը
Հմայակ Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի հետ վեճի մասին. «Դուք ուզում եք ես Վահե Ավետյանի օրը ընկնե՞մ, օլիգարխների հետ չեն վիճում»
«Ես որքան ճիշտ արեցի, որ վայր դրեցի մանդատը, հրաժարվեցի մանդատից: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն է հայտնել ինձ: Միության անդամները բոլորը անկուսակցական են, եւ նրանք հիացած չէին ԲՀԿ-ի ցուցակով իմ առաջադրմամբ»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչու այդ դեպքում ինքնաբացարկ չհայտնեցիք՝ պարոն Հովհաննիսյանը պնդեց, որ Գագիկ Ծառուկյանից հրավեր էր
Ստեփան Սաֆարյան. «Ցավում եմ, որ «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ նման «փոխհրաձգություն» է տեղի ունեցել»
Հատված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ հարցազրույցից: -ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ հայտարարել են, թե այլեւս նպատակահարմար չեն համարում «Ժառանգության» նախաձեռնություններին արձագանքելը կամ միասին որեւէ քաղաքական միջոցառման մասնակցելը: Դա ձեզ չի՞ մտահոգում։ -Իհարկե, ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այս կարծիքը այնքան էլ հաճելի չէ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ որքան շատ դաշնակիցներ ու գործընկերներ ունենա, այնքան քաղաքական հաջողությունների
Թովմաս Պողոսյան. «Սայաթ-Նովան մեզ համար հայրենիք է»
Այս տարի լրանում է Սայաթ-Նովայի 300 ամյակը եւ «Սայաթ-Նովա» համույթը բարեգործական համերգով կայցելի Արցախ: Համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրականացվող յոթ համերգների ընթացքում տեղ են գտնելու հատկապես Սայաթ-Նովայի երգերը, ինչպես նաեւ մեր հայրենասիրական երգերը. «Արդեն որերորդ անգամն է անցկացվում նման միջոցառում: Այս տարվա
Իրականում ինչո՞ւ են կալանավորել Կոտայքի փոխմարզպետին
Հերքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքել է այն տեղեկությունները, թե իբր իրականում Կոտայքի փոխմարզպետին կալանավորել են «գին քցելու» համար: «Չորրորդ ինքնիշխանություն»
Զինծառայողների դրամական օգնության և ՊՊԱ գումարների չափերը վերանայվում են
ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, գործող որոշման մեջ առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը. «Ժամկետային պարտադիր զինծառայության շարքային կազմին զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում
Սյունիքի մարզպետ. «Փառք մեր կառավարությանն ու նրա ղեկավարությանը»
Ի՞նչ խոստումներ է տվել մարզպետ Սուրեն Խաչատրյանը ՀՀԿ-ի ազդեցիկ ֆիգուրներին, եւ թե այս անգամ ի՞նչ թվանկարչություն է նա անելու հարազատ կուսակցության համար, «ՉԻ»-ն հարցադրում արեց հենց իրեն՝ մարզպետ Խաչատրյանին: – Անհարմար ա, էլի, ոչ Սյունիք եք գալիս, ոչ մի բան, մենակ գրում եք: Ջրի նման գալիս եք, ավազի նման կանգնած եք: Մեզ մոտ ամեն ինչ
ԲՀԿ-ական. Նպատակահարմար չէ մեր մասնակցությունը այն նախաձեռնություններին, որոնցում ներգրավված է նաեւ «Ժառանգությունը»
Մեր զրուցակիցը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն է -ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը հայտարարել է, որ «Հարսնաքարի» միջադեպի հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով ստորագրահավաքն ընդամենը քաղաքական խաղ էր՝ իրենք դրա հետ կապված պատրանքներ չեն ունեցել։ Ո՞րն էր այդ քաղաքական խաղի նպատակը, ձեր կարծիքով։ -Չեմ կարող ասել՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչն
Լիրիկական թեկնածուն հաղթեց հայ քնարերգության երկու գագաթների՝ Թումանյանի եւ Իսահակյանի շնորհիվ
«Այս պարագայում ձեւավորված միասնական թեկնածուն, այսպես ասեմ, պետք է լիրիկական բնույթ կրի», հայտարարել է նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։ «ՉԻ» – Թե ինչ է նկատի ունեցել Վարդան Բոստանջյանը «լիրիկական թեկնածու» ասելով՝ դժվար է հասկանալ, բայց նրա համակրանքն ակնհայտորեն «էպիկական թեկնածու» Սերժ Սարգսյանի կողմն է։ Հետո՞ ինչ, որ ընդամենը երկու ամիս առաջ «էպիկական
Արտագաղթի անմխիթար հետեւանքը
Ռուսաստանի վիճակագրության դաշնային պետական ծառայությունը օրերս հրապարակեց 2010 թ. մարդահամարի արդյունքները, որոնք հայերիս համար ամենեւին էլ մխիթարական արդյունքներ չեն արձանագրում։ Վիճակագրությունը, ինչպես ասում են, դաժան բան է, եւ ցուցանիշները հաստատում են վերջին 23 տարիներին Հայաստանից եւ նախկին ԽՍՀՄ այլ տարածաշրջաններից դեպի Ռուսաստան հայերի արտահոսքի փաստը։ Միաժամանակ ամրագրվում է, որ Ռուսաստանի բնակչությունը (հաշվառումը վերաբերում է միայն
Սամվել Բալասանյանը չէր փորձել անդամակցել ՀՀԿ-ին
Երեկ թերթերից մեկը հրապարակել էր, թե Վարդան Ղուկասյանը մինչ այժմ պահում է «ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին»: Սամվել Բալասանյանի
Էդմոն Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանի մեծամտությունը նրան տարավ ընտրական կրախի
Խոսելով մայիսի 6-ին կայացած հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների մասին՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ վետերան- պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ հաղթանակ տարած Էդմոն Մարուքյանը հետաքրքիր բացահայտում արեց։ – Վիկտոր Դալլաքյանը շատ հանգիստ էր վերաբերում ընտրություններին, որովհետեւ առաջին տասն օրը մենք քարոզարշավ էինք անում, ինքը դեռ չէր էլ եկել, Երեւանում էր։ Եվ հենց էդ վստահությունը, էդ
Բաց պատուհաններ Բերդում
Արդեն 18 տարի Բերդի քաղաքապետարանի շենքի 5-րդ հարկի 10 պատուհանների ապակիները ջարդված են: Դրանց հետեւում խորհրդային տարիներին կառուցված հարմարավետ դահլիճն է, որն այժմ անմխիթար, քայքայված վիճակում է: Շուրջ 160 միլիոն դրամ բյուջե ունեցող Բերդի համայնքապետարանը հնարավորություն չունի՞ ջարդվածների փոխարեն նոր ապակիներ գցելու: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ձերբակալություններ Մինսկում` Մեդվեդեւի այցի նախօրեին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այսօր Բելառուս կատարելիք այցի նախօրեին Մինսկում սկսվել են ընդդիմադիրների ձերբակալություններ՝ բողոքի հնարավոր ակցիաները կանխելու նպատակով: Ձերբակալվել են ընդդիմադիր «Երիտասարդական ճակատ» միավորման երեք ակտիվիստներ, որոնց առաջադրվել են խուլիգանության մեղադրանքներ՝ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Ակտիվիստների նկատմամբ մինչեւ 15-օրյա վարչական կալանք է սահմանվել: Ազատություն» ռադիոկայան
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի վերահսկում, որպեսզի մեքենաները գոնե աղտոտ չլինեն
ԹԵեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին հավաստիացրեց, որ վերջին տարիներին ինքը մեկ անգամ չէ, որ նստել է երթուղային տաքսի, այնուամենայնիվ վատ չէր լինի, որ պարոն Բեգլարյանն ու Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս մեկ անգամ նման սխրանք կատարեին՝ ամռան այս ամենաշոգ շրջանում։ Մշտապես գերբեռնված, անսարք, առանց պատուհանների, վարորդների ծխախոտի, ծխի եւ
Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոռուպցիայի մակարդակը աշխարհի տարբեր երկրներում բնութագրվում է «Կոռուպցիայի ընկալման համաթվի» ցուցանիշով։ Տասը բալանոց սանդղակով, որտեղ զրոն բացարձակ կոռումպացված երկրներն են, իսկ 10-ը՝ կոռուպցիա չունեցողները, Հայաստանի վերջին՝ ամենաթարմ ցուցանիշը եղել է երեք։ «Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման ցուցանիշը վկայում է երկրում
«Հանրապետության» անդամ. «Մենք մեղավոր չենք, որ ՀԱԿ-ը շեղվեց իր կողմից հռչակված գաղափարներից ու սկզբունքներից»
Ընդամենը երկու ամիս առաջ, մինչեւ մայիսի 18-ը, երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը որոշում կայացրեց լքել ՀԱԿ–ը, այս երկու քաղաքական ուժերի հարաբերությունները գործընկերային էին։ Հիմա դրանք վերածվել են թշնամականի, քանի որ այս երկու ամսվա ընթացքում ՀԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ ավելի շատ քննադատել են «Հանրապետությանը», քան իշխանություններին։ Ինչու նախկին դաշնակիցները դարձան հակառակորդներ։ Մեր զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության Ավանի կառույցի ղեկավար
Տիգրան Ուրիխանյանը՝ Միքայել Դանիելյանի վրա կրակելու մասին
Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու համար արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ 4 խմբակցությունների ստորագրահավաքին մասնակցել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, որը 2008 թվականին գազային ատրճանակից կրակել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի վրա: «Այդ մարդն այն ժամանակ իրեն նույն կերպ պահեց, ինչպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և խուսափեց պատժից: Այժմ նա հայտնվել է «արդարության
Ահազանգ Հյուսիսային պողոտայից
Հուլիսի 17-ին, ժամը 20.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկը վայր է ընկել, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև մեկ ավտոսանդուղքը Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է
Լիլիթ Գալստյանը՝ ստորագրահավաքի մասին. «Նույնիսկ եթե արձակուրդում են, թող թողնեն ու գան»
Հատված Լիլիթ Գալստյանի հետ հարցազրույցից: – ԲՀԿ–ն պատճառաբանում էր, որ իրենց խմբակցության պատգամավորներն արտերկրում հանգստանում են։ Արդյո՞ք սա բավարար արդարացում է: – Որեւէ պատճառաբանություն ինձ համար ընդունելի չէ. չեմ ուզում առանձնացնել ԲՀԿ-ին, ոչ էլ Հանրապետականին ու «Օրինաց երկրին»։ Այդ բոլոր քաղաքական ուժերը մայիսի 6-ից առաջ մեծ-մեծ խոստումներ էին տալիս, բարձրաձայնում իրենց ազգային հանձնառության, քաղաքական պատասխանատվության
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների քննարկում
Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները: ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և
«Ուլիսը» Չեմպիոնների լիգայում անհաջող մեկնարկեց
Իր պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Ուլիսը» երեկ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Մոլդովայի Տիրասպոլ քաղաքը ներկայացնող «Շերիֆին»: Գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի թիմը պատասխան խաղը մրցակցի հարկի տակ կանցկացնի հունիսի 24-ին:
Էրդողանը մեկնում է Մոսկվա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր կարճատեւ այցով կմեկնի Մոսկվա։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի իշխանությունների հետ Թուրքիայի վարչապետի քննարկման առանցքում կլինեն Սիրիայում ստեղծված իրավիճակը եւ ռուս – թուրքական հարաբերությունները։ Ազատություն» ռադիոկայան
Էլինան ու Լիլիթը ոչ-ոքի խաղացին
Ջերմուկ առողջարանային քաղաքում երկրորդ անգամ մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի առաջին տուրում վիճակահանությամբ միմյանց դեմ ելած Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի խաղացին նաեւ կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանն ու Մոնգոնթուլ Բաթույագը, Ռուան Լուֆեյն ու Կատերինա Լահնոն: Եկատերինա Կովալեւսկայան հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, Նինո Խուրցիձեն պարտվեց Ցզյուե Վենցզյուին,
Orange-ն առաջարկում է մուտքային զանգերի լավագույն սակագինը Վրաստանում և Թուրքիայում ռոմինգի համար
Orange-ն այսօր հայտարարեց ռոմինգի մուտքային զանգերի հատուկ սակագնի մասին ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար: Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման
Հակադարձում է Միքայել Դանիելյանին
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանին զարմացրել են քաղաքացիական նախաձեռնությունների պահանջների նպատակահարմարության վերաբերյալ «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի կասկածները: Հիշեցնենք, որ Մ. Դանիելյանը Epress.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ հասարակական ակտիվության մեջ շատ անհասկանալի բաներ կան ու այդ շարժումները վստահություն չեն ներշնչում. «Բարգավաճ Հայաստան»
Հիվանդության պատրվակով 6 ամիս դատարան չներկայացած առանցքային վկան չգիտեր իր հիվանդության անվանումը
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 17-ի նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: Նա 6 ամիս դատական նիստերին չէր ներկայանում: Վաղարշապատի ոստիկանությունից, տեղի բժշկական կենտրոնից տեղեկանքներ էին ներկայացվել դատարան, որ Արմանը հիվանդ է, չի կարող ներկայանալ դատարան, որ նա բուժման նպատակով արտերկրում է: Դատարանում վկան շատ լարված էր, նկատելի էր ,որ դողդողալուց նրա շապիկը
«Ամերիաբանկը» կռիվ է գցել Գյումրիում
Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակն ու Շահումյան 188 շենքն իրար միացնող հատվածում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադրվել է կառուցել իր մասնաճյուղը, որն էլ հարուցել է գյումրեցի ակտիվիստների զայրույթը: Բանն այն է, որ քաղաքի գլխավոր հատակագծով ու գոտիավորման նախագծով այն կանաչ տարածք է, որը ոչնչացնելու հաշվին են փորձում կառուցապատել: «Կանաչ տարածք չի նշանակում, թե վրան ծառեր պետք է լինեն,
Սերժ Սարգսյանն ընդունել է Պապի պատվիրակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը


















































