Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը արտագրե՞լ է ՀԱԿ-ի դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԱԺ մայիսի 6-ի մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը: Այն վիճարկում էր պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Լեւոն Զուրաբյանը: Թիվ 9 ընտրատարածքային հանձնաժողովում մեծամասնական ընտրակարգով գրանցվել էր 4 պատգամավորության թեկնածու:Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 55 742 , իսկ ընտրություններին

Արմեն Աշոտյան. Մասնագիտություններ ունենք, որոնք գոյություն չունեն աշխատաշուկայում

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր կունենան նվազագույն հնարավորություն՝ հաղթահարելու թեստային առաջադրաքները, անպայման կընդունվեն բուհեր: Aravot.am-ի հարցին՝ իսկ Հայաստանի Հանրապետությանը պե՞տք են այդքան ուսանողներ, որոնք պոտենցիալ գործազուրկներ են, արդյոք հաշվի՞ են առնված աշխատաշուկայի պահանջները, նախարարը պատասխանեց, որ  ըստ Մրցունակության համաշխարհային զեկույցի, բարձրագույն կրթություն ունեցողների ցուցանիշով  Հայաստանն անցյալ տարի շոշափելի առաջընթաց

Ցույց` մանյակի դեմ. սկեսուրը ստիպել է հարսին՝ հետ տվածն ուտել, արյունն էլ վրայից խմել (Տեսանյութ)

 «Մարիամս ուզողներ շատ ուներ, խաբին-տարան, մենք էլ չիմացանք ում տվինք: Ես զանգեցի աղջկաս ծնունդը շնորհավորելու… ծնունդիցս հետո խորովածի շշով սկսավ ծնունդս շնորհավորել: Ասում է` լավ ծեծեց ինձ, արյունոտեց, արյունը տեսավ` հանգստացավ: Ինքն էլ նստավ ամուսնու հետ նարդի խաղացավ` ոնց որ մի քիչ առաջ կատարածը էդ կինը չէր եղել»,- այսօր նախագահական նստավայրի մոտ արցունքն աչքերին պատմում

ԵԱՀԿ գործող նախագահ. «Այդ շրջաններում ապրող մարդիկ արժանի են խաղաղության, ոչ թե փխրուն ստատուս քվոյի»

«Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող գործընկերային կապեր են հաստատվել երկու ժողովուրդների միջև: Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը Իռլանդիայի հետ»,-այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Էեմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Պարոն Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ ինքն

Ծափահարություններ կորզեք ոչ թե «դերասանության», այլ նվագի համար

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանի խորհուրդը՝ երիտասարդ կոլեգաներին Ժամանակին «Առավոտի» հետ զրուցած ճանաչված երաժիշտներից շատերը, այդ թվում՝ արտերկրյա, կարծիք էին հայտնում, թե 20-րդ դարի համաշխարհային երաժշտության պատմությունը թերի կլիներ առանց հանճարեղ Արամ Խաչատրյանի եւ նրա անվան մրցույթի, որն անց է կացվում 2003 թվականից՝ յուրաքանչյուր տարի հունիսի 6-13-ը՝ Երեւանում: Ի սկզբանե մրցույթը նախատեսված

Ու նորից ցորենը որոմից զատելու ժամանակը

Կամ՝ «Դու հպարտ չես, իմ հայրենիք» Մայիսի վեցից հետո   դժվար էր խոսելը,  ավելի ճիշտ՝ անիմաստ։ Ու շատերը լռեցին, լռեցին աղաղակող լռությամբ.  լռեցին նրանք, որոնք արդեն կարկատել էին իրենց առաջիկա հինգ տարին` կարկատել ասֆալտով,  ու  էդ կարկատան- մազութը սև  ու խուլ ծանրությամբ այլևս տարածվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով՝ իջնելով յուրաքանչյուր քաղաքացու ուսերին՝ իբրև ընտրություն, իբրև

Հեքիաթային արձակուրդն ու «կախարդական» կիսաշրջազգեստը

«Անցյալ  տարի ամռանն  էր` հունիսի  12-ին: Ամբողջ  գիշեր  քննության  էի պատրաստվում:  Վերջինն  էր  ու  շատ  էի  ուզում`  նախորդ  երեքի  նման  բարձր  ստանայի,  բայց…» Մանեն երկրորդ  կուրսում  էր  սովորում  ու,  ինչպես  ինքն  է  հպարտությամբ  նշում,  չի  հիշում,  որ   որևէ  քննության  անպատրաստ  ներկայացած  լիներ. «Մինչև  այդ  օրը,  ինչ էլ  որ  լիներ,  չէր  կարող  շեղել  ինձ  դասերից,  հատկապես

«Նատալի ֆարմին» տուգանեցին Եվրամիությա՞ն «խաթեր»

 Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ հարուցեց Երեկ «Նատալի ֆարմ» ընկերության՝ 50 միլիոն դրամ տուգանվելու լուրն ամենից շատ ուրախացրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին, քանի որ ըստ նրա՝ «Նատալի ֆարմի» հակամրցակցային գործողությունից տուժած «Սզնի» ընկերության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հետեւողական պայքարից հետո միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գործն ուսումնասիրեց եւ վարույթ հարուցեց:

Թուրքական իշխանությունները սկսում են ավելի բաց խոսել

Արման Մելիքյանը՝ Թուրքիայի նախագահի հայտարարության մասին «Թուրքիայի նախագահն ավելի քան անկեղծ է՝ իսկապես, թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հայկական զինուժն Արցախում ստիպված լինի լքել իր կողմից ներկայումս վերահսկվող դիրքերը: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական միջոցներով, եւ ես համոզված եմ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագլխին, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի 2012թ. – ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երևանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից և ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից: «Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ», –

200-ից ավելի դիմորդ 20 միավոր է ստացել հայերենից

Որքան էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ կրթության ոլորտի ներկայացուցիչները գոհ են շտեմարանային  եղանակով քննություններից, արդյունքները այլ  բան են վկայում՝ անգիր անելու հնարավորությունը մեծ է:  Դրա մասին՝ նաեւ թվային փաստերով.  օրինակ, եթե 2010-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից ընդամենը  երկու 20 միավոր էր գրանցվել, ու հանրությունը տենչում էր իմանալ, թե ովքեր են այդ երջանիկները, այսօր

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, և հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երևանում նաև որպես

Ինքնահեգնանքի պակասը

Կարեւոր հատկանիշներից մեկը, որը ես շատ բարձր եմ գնահատում մարդկանց մեջ, սեփական անձի նկատմամբ որոշակի հեգնական վերաբերմունքն է: Երբ մարդն ինքն իրեն չափից դուրս լուրջ է վերաբերվում, ես դժվարանում եմ նման մարդու հետ շփվել, նաեւ հարցազրույց վերցնել, որովհետեւ ցանկացած պատասխանի մեջ նա անպայման կընդգծի իր տիեզերական նշանակությունը ժամանակի եւ տարածության մեջ: Հասկանալի պատճառով քաղաքական գործիչներն

Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ քաղաքական ենթատեքստ չկա

«Հասկանում եմ, թե ինչի մասին եք դուք խոսում: Բայց մեկ այլ երեւույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: ուզում եմ հավաստիացնել, որ սա որեւիցէ քաղաքական ենթատեքստ չունի»,- ասաց վարչապետ Տիգրան

Հարգեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակը

Այսօր, ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, ՀՀԿ-ական վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին նրա շիրիմին: Մատուցվեց հոգեհանգստյան կարգ, այցելուները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:  

Կուսակցություններն ավելի հաշվետու կդառնան իրենց վարած քաղաքականության համար

Եվրոպական Միությունը խրախուսում է Արեւելյան գործընկերներ երկրների ազգային կուսակցությունների եւ ԵՄ քաղաքական ընտանիքների քաղաքական ինտեգրման հետագա խորացումը: Այս գործընթացի ռիսկերն ու առավելությունները քննարկելու նպատակով՝ այսօր ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրեց «Արեւելյան գործընկերներ երկրների ազգային քաղաքական կուսակցությունների ինտեգրումը ԵՄ քաղաքական ընտանիքներին» թեմայով վերլուծական փաստաթուղթը, որի թիրախը քաղաքական գործընթացում շահագրգիռ եւ ազդեցիկ կուսակցություններն ու կազմակերպություններն են: Դեսպան, ՀՀ-ում

Լեհ ֆանատները խանգարել են ռուս ֆուտբոլիստների քունը

Ողջ այս գիշեր շուրջ հիսուն լեհ ֆուտբոլասերներ Վարշավայի «Բրիստոլ» հյուրանոցի մատույցներում, որտեղ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի ընթացքում հանգրվանել է Ռուսաստանի ազգային հավաքականը, իրենց երկրի խորհրդանիշերը ձեռքներին Լեհաստանի ազգային հավաքականին նվիրված ձոներ են երգել, աղմկել են` խանգարելով Դիկ Ադվոկատի ֆուտբոլիստների քունը: Ոստիկանության բազմաթիվ հորդորները` պահպանել կարգուկանոն, ոչ մի արդյունք չեն տվել: Հնարավոր է` դա արվել է

Իրանում տղամարդկանց եւ կանանց արգելել են միասին հետեւել Եվրո 2012-ի խաղերին:

Կառավարության որոշմամբ արգելվել է սրճարաններում, բարերում կամ ռեստորաններում միասին Եվրոպայի առաջնության հանդիպումները դիտել: Այդ գաղափարի հեղինակների խոսքերով, դա արվել է հենց կանանց բարոյական կերպարը չխաթարելու նպատակով: «Դրանք այն վայրերը չեն, որտեղ կանայք կարող են տղամարդկանց հետ միասին հետեւել հանդիպումներին: Տղամարդիկ ֆուտբոլի ժամանակ շատ ապրումներ են ունենում, իրենց պահում գռեհիկ եւ հաճախ հայհոյում են: Այնպես որ

Դեռ չեն «բացահայտում» նոր նախարարների անունները

«Շուտով կներկայացնենք հանրությանը»,- Aravot.am-ի հարցին՝ արդեն հայտնի՞ են այն նախարարների անունները, որոնց պաշտոնները թափուր մնացին ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելուց հետո, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջում արդեն հայտնի կդառնա նոր կառավարություն կազմը: Վարչապետից հետաքրքրվեցինք՝ շա՞տ են փոփոխություններ լինելու: «Մենք արդեն մի քանի անգամ ծանուցել ենք, որ կադրային փոփոխություններ շատ չեն

Արմեն Աշոտյանը ստուգեց դիմորդի պուլսը եւ գովեց շտեմարանները

Այսօր մեկնարկած մաթեմատիկա առարկայի միասնական քննության առիթով ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոն այցելեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այստեղ քննություն էր հանձնելու 359 դիմորդ, սակայն 21-ը չէին ներկայացել: Ներս մտնելու պահին եւ քննակենտրոնից դուրս գալիս ծնողները շրջապատեցին նախարարին՝ իրենց մտահոգող որոշ հարցեր ուղղելով: Արմեն Աշոտյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւմ երեխան է կրկնուսույցի մոտ պարապել, ինչքա՞ն գումար են

ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո կհայտնվի՞ նոր կառավարությունում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի բացառում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններից հետո հայտնվի նոր կառավարությունում։ ՀԱՐՑ. Ձեր  կարծիքով,  հնարավո՞ր է նման սցենարի իրագործումը։ ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ հնարավոր է, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Այնպես որ, ինքը հին կոալիցիայում էլ է եղել, նորում էլ չի կարելի

Հերմինե Նաղդալյան. «2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ինտրիգներ ու անակնկալներ չեն ունենալու »

Հատված ԱԺ 5-րդ գումարման նորընտիր փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից: – Եթե խորհրդարանական ընտրությունները համարենք առաջին արար, նախագահական ընտրությունների երկրորդ արարում ի՞նչ զարգացումներ եք սպասում։ – Բնական եւ օրինաչափ։ Գիտեք՝ սովորաբար ընտրությունները մենք շատ ենք անձնավորում, մինչդեռ իրենց բովանդակությամբ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները պետական կառավարման համակարգի ձեւավորման, պետականության ամրապնդման, երկրի կենսագործունեության ապահովման գործառույթն ունեն։ Այսինքն՝

Վարչապետն ուշադիր հետեւում է իր հասցեին հնչած քննադատություններին

Aravot.am-ի հարցին՝ նախընտրական շրջանում ընդդիմությունը բավականին քննադատություն հնչեցրեց Ձեր եւ Ձեր կառավարության հասցեին, կյանքը ցույց տվեց, որ Դուք շարունակելու եք պաշտոնավարել՝ հաշվի առնելո՞ւ եք հնչեցված քննադատությունը, քանի որ դրանոմ օբյեկտիվ մաս էլ կար, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, մենք միշտ էլ ասել ենք, որ օբյեկտիվ քննադատությունը միայն ուժեղացնում է կառավարությանը, որովհետեւ հնարավորություն է տալիս միանգամից

ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ որոշում չի ընդունել կառավարության ծրագրին քվեարկելու վերաբերյալ

Կառավարության լրատվական ծառայությունը երեկ մեկնաբանել է, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը՝ կառավարության ծրագիրը քննարկելու համար։ «Քանի որ ՀԱԿ-ը, միեւնույն է, դեմ է քվեարկելու ծրագրին, այն «ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն»

Միջազգային փորձագետը՝ Չախալյանի գործի մասին

Մարդու իրավունքների միջազգային փորձագետ Պերնան դը Վարենը ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալությունը եւ դատավարությունը Վրաստանում համարեց մարդու իրավունքների մի շարք խախտումներով կայացած: Փորձագետն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ Չախալյանի դեպքը այն բացառիկ դեպքերից է, երբ միաժամանակ իրավունքի 4 կետ է խախտվել: Առաջինը՝ մեղադրյալի ինքնապաշտպանության իրավունքը, վկաների հարցաքննության, իրավաբանական խորհրդատվության ընտրության եւ թարգմանությունից

Ուղիղ միացում. Արա Զոհրաբյանը եւ Վարդան Հարությունյան՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Բաց հասարակության  հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի հերթական թողարկումը: Հաղորդաշարի հյուրերն են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա  Զոհրաբյանը եւ  «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը: Քննարկման թեման` ՀՀ փաստաբանների գործադուլն ու դատաիրավական համակարգի խնդիրները: Watch live streaming video from aravot at livestream.com

Նաիրա Զոհրաբյանը խոստանում է քննարկել Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում

Ներկուլիսային քննարկումների հիմնական թեման այսօր դարձել է կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ չի քվեարկելու, համենայնդեպս՝ իր մեծ մասով։ Հակադարձելով այս խոսքերին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ համար առնվազն զարմանալի է, որ վերջին շրջանում Ռուբեն

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Սա կյանք չէ, այլ մի դըխկդըխկան վագոն: Երջանիկ է նա՝ ով ունի պագոն: Հարաբերական անդորր է հիմա, Զի մկրտվել է Շամշյանը՝ Գագոն:

Տիգրան Սարգսյանը չի ցանկացել անհարմար դրության մեջ հայտնվել

Անցյալ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեզ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել։ Հիշեցնենք, վարչապետը հանդիպել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Մեր թղթակցի հարցին, թե ինչու Տիգրան Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկ չի արել, վարչապետի խոսնակ Հարություն

«Պարոն Օսկանյան, այո, սա քաղաքական պատվեր է… Սակայն Դուք երբեւէ ձայն հանո՞ւմ էիք, երբ արտգործնախարար էիք, եւ այս ձեւով Քոչարյանն էր հաշվեհարդար տեսնում ընդդիմախոսների հետ»

«Նախկին արտգործնախարարներին փողերի լվացման գործով դատելու հետաքրքիր ավանդույթ ա ձեւավորվում»,- գրել էր Վահագն Թեւոսյանը։ «Իրոք, քաղաքական պատվերն ակնհայտ է։ Խայտառակություն է սա, ուրիշ ոչինչ»,-գրել է օգտատեր Կիմա Եղիազարյանը։ «Հիշեք Ալիկ Արզումանյանին եւ «Փողերի լվացման» առումով նրա գործը. Ձեր նկատմամբ արվածն աչքիս՝ նորմալ պետական մոտեցում է ընդդիմադիր եղողի նկատմամբ»,- նշում է ՎախթանգՍիրադեղյանը։ «Բայց խոխմ ա. փաստորեն,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930