Օրվա լրահոսը

Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին ԵԱՀԿ գործող նախագահող Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

Ուրախ եմ ողջունելու Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին: Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջև: Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը և ընդլայնումը Իռլանդիայի հետ: Մենք պարոն Գիլմորի հետ բավական արդյունավետ հանդիպում էինք ունեցել անցյալ տարի Դուբլինում

«Ես կարողանում եմ անել այն, ինչ շատերը չեն կարողանում». Լսողության խնդիրներ ունեցող Սարգիսն ասում է, որ հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել իրենց

Սևահեր, կենսուրախ աչքերով և գրավիչ ժպիտով 19-ամյա Սարգիս Սարգսյանն արդեն 3 տարի զբաղվում է ըմբշամարտով, ինչպես նաև պարում է բրեյք դանս՝ ներքուստ զգալով ու լսելով իր երաժշտությունը: Նա լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի վերջին դասարանի աշակերտ է: 2012-ին Եվրոպայի խուլերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Այժմ մարզվում է՝

Վարդան Օսկանյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Տեսանյութը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության

Շնորհակալ եմ Դվինն անուշադրության մատնելու համար

Ինչ լավ է, որ մարդիկ, հատկապես արտասահմանցի հյուրեր, Դվինի ավերակներ համարյա չեն այցելում ու նրա թանգարանի կավե ամանների մեջ չեն նայում, ինչի համար , չգիտեմ ու՞մ պիտի շնորհակալություն հայտնել: Լավ է , որովհետեւ արտասահմանցի զբոսաշրջիկը հաստատ մտնելու է ծածկը թափվող Դվինի թանգարան ու նայելու է այդ կավե ամանների մեջ: Լավ է , որովհետեւ այցելուն Դվինի

415.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 415.5 դրամ:

ՀԱԿ-ում տարաձայնություններն այսպես են բացատրում. «Վառ անհատականություններ են, ամեն մեկն ունի իր տեսակետները»

Ճի՞շտ է, որ Երեւանի ավագանու մանդատների հարցով Դուք պահանջել եք «Հանրապետություն» կուսակցությանը՝ վայր դնելու մանդատները: Այսօր այս հարցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Չէ, մենք ոչ մի բան չենք պահանջել, մենք այս կապակցությամբ ոչ մի որոշում չունենք: Ես հնչեցրել եմ դա ուղղակի՝ որպես մի գաղափար, որն արժանի է քննարկման, բայց դեռեւս չենք քննարկել

Դեպի Աֆրիկյանների տուն

  Աֆրիկյանների տան բոլոր քարերն արդեն համարակալված են: Պատմաշակութային հուշարձաների ցանկում ընդգրկված այս կառույցը կառավարության որոշմամբ պետք է ապամոնտաժվի՝ մեկ այն վայրում վերակառուցելու նպատակով: Մինչդեռ մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր, որ այն իր տեղում կմնա:   Կառավարության որոշումը կանխելու համար «Դեպի Աֆրիկյաններ տուն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը երեկ երեկոյան Տերյան 11 հասցեում էր՝ շենքը աղբից ազատելու

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյան այգեգործի, նրա առողջության, խարիզմայի եւ «Ժառանգության» մասին

Aravot.am-ն այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջությունը, որովհետեւ չարախոսները պարբերաբար շահարկում են այս թեման: «Հոյակապ,-պատասխանեց նա՝ ավելացնելով,- իր առողջական վիճակը հատկապես լավ է այգեգործության ժամանակաշրջանում: Ինքը հրաշալի այգեգործ է, հիմա զբաղված է այդ աշխատանքով, որը իրեն մեծ բավականություն է պատճառում,շատ  լավ է ազդում իր ֆիզիկական վիճակի վրա, բայց հույսեր

Վահագն Հովնանյան. Հայաստանում հարկերը ճոխ են

Շինարարության ոլորտում հայտնի սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի բիզնես-գործերն այս տարի այնքան էլ լավ չեն. այսօր «Հայելի» ակումբում գործարարն ասաց, որ ամենադժվար տարին է իր ամբողջ գործունեության ընթացքում. «Որովհետեւ հաճախորդները ամենն ալ կուզեն, որ տուն առնին, բայց կարողությունը չունի առնելու: Քիները ոչ թե բարձուցած ենք, նույն էն, առնող չկա: Կտուժե մեր շինարարությունը, որովհետեւ ժողովուրդ չմնաց երկրու

Զուրաբյանը զգուշացնում է ԱԺ-ի «կռված տղերքին». «Ես կարատե եմ պարապել»

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, ձեզ թողել են վատերը, փոքրերը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»: Պարոն

Հորդառատ անձրեւների եւ Վաչագան գետի Սյունիքի մարզկենտրոնին հասցրած վնասը կազմում է 56 մլն դրամ

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը, Կապանի Վաչագան գետի վարարման պատճառով քաղաքում եղած ավերածությունների եւ դրա հետեւանքով քաղաքային տնտեսությանը եւ հարակից Մելիք Ստեփանյան ու Գարեգին Նժդեհի փողոցների բնակչությանը հասցրած վնասների չափը 55 մլն դրամից ավելի է կազմում: Վաչագան գետի վարարման հետեւանքով Կապանում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին անդրադարձել էինք «Առավոտի» նախորդ թողարկումներում: Կապանի քաղաքապետարանում դեռ շարունակվում են

Զուրաբյանը վստահեցնում է, որ Վլադիմիր Կարապետյանը նեղացած չէ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ լինելու է ԱԺ-ում Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը, որը իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով դրել էր թիվ 2 ընտրատարածքում ու չէր հաղթել: Այսօր Aravot.am-ը պարոն Զուրաբյանի հրավիրած ասուլիսում նրանից հետաքրքրվեց՝ Վլադիմիր Կարապետյանը հնարավո՞ր է, որ նեղացած է, վիրավորված է, եւ Դուք այդ քայլով նրան հիասթափությունից հանելու ժեստ եք անում՝ նա պատասխանեց.

Մրցանակաբաշխությունն այլեւս չի լինի

Муз-ТВ մրցանակաբաշխությունն այլեւս չի լինի. այդ մասին տեղեկացնում է plitkar.com.ua կայքը: Վերջին՝ տասներորդ Муз-ТВ մրցանակաբաշխությունը տոնական էր եւ ավարտական: Մրցանակաբաշխության ավարտի մասին հայտնել է Վիչեսլավ Մանուչարովը, ասելով, որ շատ է ցավում տնօրինության ընդունած որոշման համար. «Չնայած մյուս կողմից՝ ամեն անգամ մրցանակաբաշխության վերջում սկանդալներ են լինում, կազմակերպիչներն էլ արդեն հոգնել են այդ քաշքշուկներից»,- նշել է նա:

Լեզվաբանական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը

Այսօր Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի թափուր տեղի համար ընտրություններ էին նշանակված, խորհրդի նիստն էլ փակ էր: Ռեկտորի պաշտոնի հավակնորդներին էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը եւ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: «Վաղարշակ Մադոյանն ինքնաբացարկ հայտնեց, իսկ Գայանե Գասպարյանը հիմնավոր կերպով ներկայացրեց իր ծրագիրը եւ հայեցակարգը: Ես բավական դրական եմ գնահատում նրա ծրագիրը. Գայանե Գասպարյանը

Շուրջ 1500 ուսանող դուրս է մնացել բուհից

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կողմնակից է, որ դիմորդները հեշտ ընդունվեն բուհեր եւ դժվար ավարտեն: Նա չի «կիսում» այն տեսակետը, թե բուհերը շահագրգիռ են, որ շատ ուսանողություն ունենան, վարձավճարներ գանձեն ու որեւէ մեկն էլ դուրս չմնա: «Դա ճշմարտության մի մասն է միայն: Իսկ հաջորդ մասն այն է, որ մենք, այսօր մեր բուհերից մի կողմից ակնկալում ենք

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանին ու հարց դրել նրա առաջ

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն լինելու կլասիկ ընդդիմություն կամ խորհրդարանական ուժ. «Եթե Հայաստանում անցնեին ազատ եւ արդար ընտրություններ, մենք կունենայինք առնվազն 40-50 պատգամավոր՝ պառլամենտում»: Այդ դեպքում, ըստ Զուրաբյանի, հիմնական պայքարը կշարունակվեր պառլամենտում, բայց քանի որ ազատ ընտրություններ չեն անցել, իրենք զուգորդելու են խորհրդարանական պայքարը հանրահավաքային պայքարով: Երեկ Լեւոն Զուրաբյանը

Թալանել են հաղորդավարուհու բնակարանը

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իրեն կողոպտել են: Twitter-ի իր միկրոբլոգում, իրեն կողոպտելու մասին լուրը  Սոբչակը գրել է երեկ: Նա նշել է, որ վաղ առավոտյան իր բնակարան են ներխուժել անհայտ անձինք, թույլ չտալով իրեն, անգամ հագնվել, թալանել են ողջ տունն ու վիրավորել, նվաստացրել իրեն: Ամեն դեպքում ոստիկանության աշխատակիցները մասնագիտական զննության արդյունքում

Մեղադրանք է առաջադրվել Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանին

12.06.2012թ.-ին Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 118-րդ հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հատկանշական է, որ Ա.Վեզիրյանին մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ պաշտպան Ն.Կարապետյանցը միջնորդել էր  որպեսզի Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը: Սակայն միջնորդությունը մերժվել էր, ինչի

Գյուղերը փրկելու համար ներդրողներ են պահանջվում (Տեսանյութ)

Զանգվածային արտագաղթի պատճառով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերը դատարկվում են, ամայանում, շատ գյուղերում էլ մնացել են միայն ծերերը: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում նման մտահոգություն հայտնեցին հրապարակախոս Բակուր Կարապետյանը, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը`առաջարկելով հայկական գյուղերի փրկության ծրագիր: Այդ առիթով ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի հասարակական կազմակերպություններին, գործարարներին

Զուրաբյանը վարչապետին կոչ է անում երեխայի նեղացկոտությունը մի կողմ թողնել, գալ իրենց ֆրակցիա՝ կառավարության ծրագիրը քննարկելու

«Կառավարության բերած ծրագրին չենք կարող կողմ քվեարկել, որովհետեւ արդեն տեսել ենք, որ իր կողմից բերած ծրագրերը չեն իրականացրել այս իշխանությունները: Գործելու է մի կառավարություն, որը մսխելու է  բյուջետային միջոցները: Ամենալավ ծրագիրն էլ բերես՝ եթե քեզ ոչ ոք չի հավատում, դա տապալված է, դրա համար էլ մենք դեմ ենք քվեարկելու»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն

Անգլիայի հավաքականում արդեն մարզիչներն են վնասվածք ստանում

Եվրոպայի առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ֆրանսիայի հետ մեկնարկային հանդիպման նախօրեին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռեյ Կլիմենսը, որն աշխատում է դարպասապահների հետ, մարզման ժամանակ անհաջող ոլորել է ոտքը: «Լիվերպուլի», «Տոտենհեմի» եւ ազգային հավաքականի նախկին դարպասապահին տեղափոխել են հայրենիք` վիրահատության: Այնպես որ, անգլիացիները Եվրո 2012-ը կշարունակեն առանց նրա: Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականում արդեն վնասվածք

Զուրաբյանը՝ Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու մասին. «Չեմ զարմանա, եթե պարզվի քաղաքական հետապնդում է»

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝  ինչպե՞ս եք վերաբերում Օսկանյանին ԱԱԾ հրավիրելուն, նա քաղաքական ենթատեքստ է տեսնում՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե մենք ապրեինք նորմալ, դեմոկրատական պետությունում, սա կարող էր դիտարկվել նորմալ գործընթաց: Իրավապահ մարմինները կարող են զբաղվել հ/կ-ների ֆինանսավորման օրինականությամբ եւ օրենքով պատժել: Բայց քանի որ մենք ապրում ենք պետությունում, որի պատկերը շատ լավ

Յուրաքանչյուր ԵՄ քաղաքական ընտանիքի հիմքում ընկած են ընդհանուր արժեքներ

2001թ. ի վեր, ԵՄ քաղաքական ընտանիքներն ընդլայնվում են ԵՄ անդամ պետությունների եւ թեկնածու երկրների սահմաններից այն կողմ՝ ներառելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին: Ներկայումս դրա մեջ են մտնում 277 ազգային կուսակցություններ 27 անդամ պետություններից եւ 26 ազգային կուսակցություն Արեւելյան գործընկերության երկրներից: Ներկայացնելով ԵՄ քաղաքական ընտանիքների գաղափարախոսությունը,ԵՄ խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան

Մոնթեի մարտական ընկերը կասկածում է, որ Մոնթեին սպանել են

ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետ` Պավել Մանուկյանը կասկածներ ունի, որ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ուղիղ 19 տարի առաջ այս օրը սպանեցին, ոչ թե զոհվեց: Այսօր       «Երկու երես» ակումբում ասուլիսի ժամանակ նա մարտական ընկերոջ մահը խիստ առեղծվածային որակեց. «Այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունները խորհրդակցության են հրավիրում ղարաբաղյան թեւին ու պարտադրում են Քելբաջարը հետ

ՀՀ ԱԱԾ. Քննություն է իրականացվում Վարդան Օսկանյանի կողմից հարկային պարտավորություններից խուսափելու շուրջ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100%

ԿԳ նախարար. Ես արգելել եմ, որ իմ աշխատակիցները լիազորներ լինեն քննակենտրոններում

Տարիներ շարունակ միասնական քննությունների կազմակերպման ընթացքում որպես լիազորներ հանդես են եկել նաեւ ԿԳ նախարարության աշխատակիցները, ինչը լրացուցիչ գումար վաստակելու միջոց էր: Արմեն Աշոտյանը, ԿԳ նախարար դառնալուց հետո, արգելել է գերատեսչության աշխատակիցներին լիազորներ լինել քննակենտրոններում: Aravot.am-ը այսօր ԿԳ նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչն է դրա պատճառը, մի՞թե չի վստահում իր աշխատակիցներին: «Արդեն 3-րդ տարին է, ինչ ԿԳ նախարարությունը

«Էրեբունի-Երեւանը» նոր ձեւաչափով կատարում են ֆրանսահայ երգիչն ու Էմմին (Տեսանյութ)

Այսօր «Ազդակ» ակումբի հյուրերն էին  երգչուհի Էմմին եւ ֆրանսահայ երգիչ, երգահան, պրոդյուսեր Եսայի Ալթունյանը, ովքեր խոսեցին իրենց համագործակցության արդյունքում ծնված «Էրեբունի-Երեւան» երգի տեսահոլովակից: Էմմին եւ Եսային ծանոթացել էին Հանրային հեռուստաընկերության «Մենք ու մենք» ծրագրի ընթացքում, երբ հանդես էին եկել «Էրեբունի-Երեւան» համատեղ կատարմամբ: «Շատ սիրուն ձայն ունի Էմմին, համագործակցության առաջարկը եղել է իմ կողմից: Կարծում եմ՝

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի հայտարարություններից ֆաշիզմի հոտ է գալիս

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Էեմոն Գիլմորը Հայաստան այցելությունից հետո շաբաթվա վերջին կայցելի նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գիլմորը հայտարարեց, թե իրենք մտահոգված են և հատուկ ուշադրություն են դարձնում ԼՂՀ կարգավորման գործընթացին: Սակայն, ինչպես հայտնի է, Է. Գիլմորը ԼՂՀ չի այցելելու: Ուստի այն հարցին՝ ինչու նա չի այցելելու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930