Օրվա լրահոսը

Ո՞րն է դեպքի վայրը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ապացույցներն ուսումնասիրելու փուլն է։ Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց , թե հակասություն կա դեպքի վայրի հետ կապված՝ մի դեպքում նշվում է Կարապի լճի մոտ , մյուս դեպքում՝ դիմացը։ «Հարմարացրել են, ոնց իրենց հարմար է»,-ասաց նա։ Ի դեպ, նրան բերման

Նիկիտա Սիմոնյան. «Եթե Ռուսաստանը խմբային արգելքը չանցնի, երկրպագուները չեն ների»

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտարարել է. «Բացարձակապես համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր Եվրոպայի առաջնությունում մեր խումբը թույլ են համարում: Ընդհակառակը՝ մեր հավաքականի տղաների ուսերին պատասխանատվության լրացուցիչ բեռ կա դրված: Եթե հայտնված լինեինք Իսպանիայի եւ Գերմանիայի հետ եւ նրանց արգելքը հաղթահարել չկարողանայինք, ֆուտբոլասերները դա կհասկանային, որովհետեւ դրանք գրանտ հավաքականներ են, որոնց

3 գոլ՝ մեկ խաղակեսում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ ավարտեց խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակով։ Բոլոր երեք գնդակները հայաստանցի ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում. երկու գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը՝ 6-րդ եւ 38-րդ րոպեներին, մեկ գնդակ խփեց Յուրա Մովսիսյանը՝ 39-րդ րոպեին։ «Առավոտ» օրաթերթ

Գագիկ Ծառուկյանը չի հրաժարվում ՀԱՕԿ-ից

Այսօր մայրաքաղաքում լուրեր են շրջանառվում, իբր Գագիկ Ծառուկյանը մտադիր է հրաժարվել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ լինելուց: Aravot.am-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով զանգահարեց ՀԱՕԿ-ի գլխավոր Հրաչյա Ռոստոմյանին: «Այդ ապատեղեկատվությունն այնքան անհեթեթ է, որ դրա մասին խոսելն անգամ անիմաստ է», – ասաց պարոն Ռոստոմյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տիգրան Սարգսյան. «Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին:  Հարց –  Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց

Ուխտավորները եղան այնտեղ, որտեղ Քրիստոսն էր քայլել

«Արարատ» միությունը հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ վերջերս ուխտագնացություն կատարեց դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ: Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում վայրէջքից հետո խմբին միացան նաեւ հայ ուխտավորներ Սանկտ Պետերբուրգից, Մինսկից, Ռիգայից, Կալինինգրադից՝ տեր Սարգիս քահանա Չոփուրյանի եւ տեր Խոսրով քահանա Ստեփանյանի հոգեւոր առաջնորդությամբ: Երուսաղեմ ժամանելու հենց հաջորդ օրվանից ուխտավորները քայլեցին այն վայրերով, որտեղ Քրիստոսն

Շնորհանդես-վաճառքների մշակույթը «ընդլայնվում» է

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում գիրքը, ըստ էության,  գոնե մինչ այսօր չի դարձել այն կարեւոր գործոնը, որի շուրջ պիտի ձեւավորվեին որոշակի ավանդույթներ: Այդուհանդերձ, այսօր արդեն գրքի շնորհանդեսների ավանդական ձեւին փոխարինելու են գալիս արեւմուտքում վաղուց գոյություն ունեցող շնորհանդես-վաճառքների մշակույթը, օրինակ, վերջերս ՆՓԱԿ-ում՝ Հովհաննես Թեքգյոզյանի «Կորուսյալ քաղաք», «Բյուրոկրատում»՝ Կարինե Խոդիկյանի «Եկել եմ, որ մնամ» եւ այլն: Երեկ

Սուտ մատնություն՝ երեխայի խնամակալության համար

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ սուտ մատնության մեջ մեղադրվող քաղաքացի Արմեն Վարդանյանի դեմ գործով դատաքննությունը: Վերջինս, ի դեպ, չի ընդունում մեղադրանքը: «Փաստինֆոն», հղում անելով գործի նյութերին, տեղեկացնում է, որ ամբաստանյալը տարբեր պետական ատյաններ, այդ թվում՝ իրավապահ մարմիններ դիմում-բողոքներ է հղել, պնդելով, որ Հեռահաղորդակցության հանրապետական

Հարկային տեսուչին՝ 3 տարվա ազատազրկում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հունիսի 4-ին Կարեն Կնյազյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Ըստ «Փաստինֆո» գործակալության, Կ. Կնյազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության կանխատեսումների եւ հավաքագրումների բաժնի ավագ հարկային տեսուչ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, դիտավորությամբ ուրիշի առողջությանը պատճառել

Ոտնձգություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ս/թ. հունիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը  2012 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսադ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն

Փաստաբանները՝ դատադուլից առաջ

Առաջիկայում մեր բառամթերքում տեղ կգտնի «դատադուլ» բառը: Դրա հեղինակային իրավունքը պատկանում է հայրենի փաստաբաններին, որոնք մտադիր են բողոքի ձեւ ընտրել նաեւ դատադուլները, այն է՝ չգնալ դատական նիստերի, դատարաններ: Հայաստանի փաստաբանները թե իրենց պաշտոնական կայքէջում, թե սոցիալական ցանցերում երեկ տարածել են հայտարարություն, որ հունիսի 11-ին կհստակեցնեն ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ իրենց դիրքորոշումները՝ կապված հետագա քայլերի հետ:

Մշակույթի, ֆինանսների նախարարները իտալական խոհանոց շա՜տ են սիրում

Նրանք իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հրավերով համտեսեցին իտալական ճաշատեսակներ Մասնագետների բնորոշմամբ՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվող մարդկանց մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով էլ ուռուցքային գոյացությունների վտանգը։ Սա բժիշկ-դիետոլոգները բացատրում են իտալական խոհանոցի բաղկացուցիչ մաս կազմող մարսողական խմիչքներով: Արդեն երրորդ տարին է՝ Երեւանում անցկացվում է իտալական խոհանոցի շաբաթ, որի ընթացքում մայրաքաղաքում գործող տասնյակ ռեստորաններ իրենց կերակրացանկում

Հիստերիա, անեծք ու սպառնալիքներ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է մանկահասակ երեխայի 21-ամյա մորը այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը: Այս տարվա հունվարի 20-ին 51-ամյա գյումրեցի Գեւորգ Թադեւոսյանն իր աղջկա պատիվը փրկելու համար սպանել, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր 8 ամսական երեխայի մոր՝ 21-ամյա Մարի Դավթյանի դին: Ըստ նախաքննական չորս ցուցմունքների՝ ամբաստանյալին զայրացրել է այն փաստը,

«Մենք կանք եւ խնդիր ենք լինելու իշխանության համար»

«Առջեւում դեռ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններ են: ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը խորհրդարանական ընտրություններում տվել են ընդդիմությանը, ոչ թե իշխանությանը: Հետեւաբար, այն ուռճացված ցուցակները, որ հրապարակվեցին եւ քվեներ գրվեցին այս կամ այն կուսակցությանը՝ դեռ ոչինչ չեն նշանակում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ Քադաֆին էլ ժամանակին բացարձակ

3 տարի ազատազրկում՝ Արցախում կռված ընդդիմադիր ազատամարտիկին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը երեկ աննախադեպ մի վճիռ կայացրեց՝ ՀԱԿ ակտիվիստ, Արցախում կռված ազատամարտիկ Ժորա Աթոյանին դատապարտելով 3 տարվա ազատազրկման ու նրան հարկադրելով փոխհատուցել պետությանը հասցրած 8.733. 879 դրամի վնասը: Հիշեցնենք, որ ազատամարտիկին մեղադրում էին Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաեւ բնակարան ձեռք բերելու ու

«Ժառանգության» նախկին պատգամավորներն էլ «բռնկվելու» են եւ «հրաբխելու»

Կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը չի կասկածում գործընկեր, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների անկեղծությանը: «Մենք դա համարում ենք անցած շրջան, եւ մեր բոլոր գործողությունները հիմա միտված են ապագա աշխատանքներին, մեր ծրագրի իրականացմանը»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունն արդեն երկու նիստ է գումարել՝ ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ որոշումներ են կայացվել՝ հաշվի առնելով

Ըստ ռազմական փորձագետի՝ հասարակությունը խորապես գիտակցում է, որ պատերազմի մեջ ենք

«Հակառակորդն ինտենսիվորեն պատրաստվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններին՝ նա նշեց, որ դրանով Ադրբեջանը ստուգում էր մեր պատրաստվածությունը: Դառնալով Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարություններին՝ փորձագետը հնարավոր համարեց, որ զոհերի թվի հետ կապված հայտարարությունը կապված էր նաև այն սցենարի հետ, որ Հիլարի Քլինթոնին ցույց տան, թե

Խառնված մասնագիտություններ

Հայ եւ ադրբեջանցի մտավորականների, տվյալ դեպքում՝ լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումն անցավ Տավուշում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողության ֆոնի վրա: Ռազմական մեծ փորձագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ սա այն դեպքը չէ, երբ հակամարտող կողմերի շփման գծում գտնվող զինվորի կամ հրամանատարի նյարդերը տեղի են տալիս, չնայած հայտնի է, որ այդպես էլ է լինում: Սա մտածված ու մշակված

Սյուզի Կենտիկյանին թունավորե՞լ էին

Թեթեւագույն քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, որ մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կրեց մարզական կարիերայում իր առաջին պարտությունը՝ չեմպիոնական երեք գոտիները WBA/WIBF/WBO) զիջելով ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյին, նախապատրաստվում է սեպտեմբեր ամսին կայանալիք ռեվանշ մրցամարտին: Հայկական լրատվամիջոցները մարտից հետո գրեցին, թե Սյուզին տանուլ է տվել միայն երկու գոտի, հավանաբար, նկատի ունենալով, որ ռինգում իսկապես ամերիկացուն փոխանցվեցին երկուսը:

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանից ստացավ այն, ինչ ակնկալում էր

«Եթե գովերգում է այդ աստիճանի կեղծված ընտրությունները` դա նշանակում է, որ այն ինչը տիկին Քլինթոնը ակնկալում էր ստանալ Հայաստանի իշխանություններից, արդեն ստացել է»,- ասաց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով  Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրողությունը, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում  հայաստանյան իր հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը դրական գնահատականներ հնչեցրեց մայիսի 6-ին մեր երկրում

«Ժառանգությունը» նախագահականին կառաջադրի Զարուհի Փոստանջյանի՞ն

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքն ու Ստյոպա Սաֆարյանը զբաղվելուեն հանրօգուտ գործունեությամբ. «Ես դասախոսական իմ գործունեությունը կշարունակեմ»: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ դեռ չեն որոշել,թե ում թեկնածությունը կառաջադրեն նախագահականն ընտրություններին: Հարցին՝ շրջանառվում է Զարուհի Փոստանջյանի անունը՝ որպես նախագահի թեկնածու, չե՞ք կարծում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ուրիշ մեկը լինի՝ ձեր շանսերը

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Տոշիբա» գիտությունների թանգարան

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ

Արմեն Մարտիրոսյան. «Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ թեկնածու չէ»

Մամուլի այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս Միացյալ Նահանգներից հիասթափված է վերադարձել՝ սուտ են: Այդ մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց 4-րդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. «Դրանք սուտ լուրեր են, որովհետեւ նա վերջերս Միացյալ Նահանգներում չի եղել»: Պարոն Մարտիրոսյանը նաեւ վստահեցրեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ շատ լավ, բարի-դրացիական հարաբերությունների մեջ են. «Խմբակցության

Ռազմական փորձագետ. «Եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են»

«Միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի այսպիսի գործողությունների վրա, քանի որ գիտեն, որ այն չի վերածվի պատերազմի, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»,- այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը և շարունակեց. «Իրադրական կայունացման միակ գործոնը մեր բանակն է: Իսկ եթե հույսներս դնենք դրսի արձագանքին, Ադրբեջանը կհամոզվի իր անպարտելիության մեջ և կդառնա ավելի լկտի»: Դառնալով ՀԱՊԿ-ի

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության հայտարարությունը

Սույն թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների կողմից հերթական անգամ բռնաբարվեց ժողովրդի կամքը: Նախընտրական շրջանում սկիզբ առած օրինախախտումներն ու կեղծարարություններն իրենց գագաթնակետին հասան ընտրությունների օրը: Ռեժիմը կիրառեց ընտրակեղծիքների իր ողջ զինանոցը: Իշխանական կուսակցությունների վերարտադրման գործին լծվել էր ամբողջ պետական ապարատը, այդ թվում բանակը, ոստիկանությունը և դատական մարմինները: Ուռճացված ընտրացուցակների օգնությամբ վարչախումբը հնարավորություն ստացավ մանիպուլյացիայի ենթարկել

Արյունոտ սադրանք եւ ամոթալի ստերի շարան

Հունիսի 4-ի լույս գիշերը Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի հենակետերի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո Ադրբեջանի լրատվական գործակալությունները, իսկ հետո պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն իսկույն անառարկելի տոնով տարածեցին մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունեցող հայտարարություններ: Կեսօրին Բաքվի «ԱՊԱ» գործակալությունն ավելի խելոք ելք չգտնելով, ադրբեջանական քարոզչամեքենայի մաշված հնարքների տառին ու ոգուն խստիվ համապատասխան,

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի: 1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել

Freedom House. Հայաստանը` «կիսաավտորիտար կառավարում ունեցող պետություն»

«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող  պետությունների շարքում», – պնդում են Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այսօր հրապարակած հերթական զեկույցում: «Պետություններն անցումային շրջանում» կոչվող այս փաստաթուղթն ամփոփում է Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները: Հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության  վիճակը,

Տիգրան Թորոսյանին երկու քաղաքական ուժեր առաջարկում էին միասին գնալ ԱԺ

Հատվածներ ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանի հարցազրույցից:  – Եթե ես ցանկություն ունենայի, այս անզամ էլ կարող էի պատգամավոր դառնալ, որովհետեւ անընդհատ երկու քաղաքական ուժեր առաջարկում էին միասին գնալ, սակայն պատգամավոր դառնալը ինձ համար ինքնանպատակ չէ։ Պետք է գնաս ընդհանուր սկզբունքների ու նպատակների առկայության դեպքում։ Այդ իսկ պատճառով էլ այս անգամ ես չմասնակցեցի ընտրություններին,

Կոթիի դիրքերի վրա հարձակումը ետ է մղվել, հայկական կողմից կորուստներ չկան

Հունիսի լույս 6-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել Կոթի գյուղի «Բերձենբուլաղ»հենակետի վրա, որը գտնվում է ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց: Ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել նաեւ Կոթիի եւս 3 հենակետի վրա: Հարձակումները հաջողությամբ ետ են մղվել: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Կոթի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930