Օրվա լրահոսը
$180.000 չափով գումար մի քանի երգի համար, $1 միլիոն ավելի արժողությամբ բալետ… ոնց կարող ես նման ճոխություն թույլ տալ ու տրանսպորտ թանկացնել
Ես շատ մարդկանց հետ եմ զրուցել, որոնք ասում են, որ ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ նոր գները, նոր գներն անհասանելի են. Մարության
Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին
Արսենյանը խոստացել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որպեսզի դրանք հասցնեն բոլորի համար գոհացուցիչ վիճակի։
Հարցվածները խորհրդարանական երեք ուժերին էլ անբավարար գնահատական են տվել
Հանրությանն ուղղված 11 հարցերի ամփոփումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կամ դեմ է կամ համաձայն չէ կամ էլ չի հավատում իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը:
Գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու Պարույր Սևակի գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ: Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել
«Նոր օրինագծով ի սկզբանե բացառվում է կոնսերվատորիայի գոյությունը». Կոնսերվատորիայի ներկայացուցիչ
Մարզային բուհերը եւս կանգնում են փակման վտանգի տակ՝ չեն կարող 4000 ուսանող ունենալ, որպեսզի լիցենզավորվեն
Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության անդամները սկսել են ստորագրահավաք՝ ընդդեմ տրանսպորտի սպասվող թանկացումների
Պետք է հավաքենք շատ քաղաքացիների ստորագրություններ, որ իշխանություններն այլ տարբերակ չունենան, քան կատարեն ժողովրդի ասածը. Մարության
46-ամյա տղամարդուն դանակահարած 16-ամյա պատանին ձերբակալվել է
Նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը: Կենտրոն և Նորք-Մարաշ
Ադրբեջանի դեսպանի հետ կապված այս միջադեպը պետք է ոչ թե կոծկել, այլև հստակ գնահատականների հասնել. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ֆաշիստները միշտ մնում են ֆաշիստ, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում», նման գրառում է իր X-ի էջում արել Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը։ Նույն գրառման մեջ նա Հայաստանի տարածքը կոչել էր «Արևմտյան Ադրբեջան»։ Սա հենց այն ադրբեջանցի դեսպանի գրառումն է, որի
Պեսկով. Մոլդովայի նախագահական ընտրություններն արդար և ժողովրդավարական չեն եղել
Ռուսաստանում գտնվող Մոլդովայի քաղաքացիներին «իրենց ձայնն օգտագործելու հնարավարություն չի տրվել»
«Ես կապ չունեմ այդ գործընթացի հետ։ ՀՖՖ-ի գործերի, աշխատանքների հետ զրո կապ ունեմ». Հակոբ Սիմիդյանը պատասխանում է քննադատությանը
Լրագրողները նշեցին՝ Ձեր կինն աշխատում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում՝ որպես վարչության պետ, ընկերներից Հովհաննես Խաչատրյանը ԿԲ-ի խորհրդի անդամ ընտրվեց և հարցրին՝ այս միջամտությունները Ձեր կողմի՞ց են արվել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց․ «Իմ անձնական կյանքի հետ կապված տեղյակ չեք, հիմա հարց եք տալիս։ Ես ամուսնալուծված եմ և չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիաների նախարարությունում աշխատի»։
Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկում դրիֆտ կատարած վարորդին հայտնաբերել են
Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 3-ի ժամը 15.45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում նկատել են, որ «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում է անկանոն կողասահքով (դրիֆտ): Պարեկները Մարգարյան փողոցում 31-ամյա վարորդին հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Կենտրոնական բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ
Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում
««Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են: Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Ռաուլի (Ռաուլ Գոնսալես Բլանկո) անունն է շրջանառվում»,- Fast Sports-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։
ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար անհրաժեշտ է՝ 1.Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, 2.գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Հաջորդ քայլով,
ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքները պարզ կդառնան ամենաշուտը չորեքշաբթի
ԱՄՆ-ն ընտրում է իր 47-րդ նախագահին
2025 թ. պետական բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն
Վրաստանի շրջանային դատարանը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները 30 ընտրատեղամասերում
«Ազատություն». Վրաստանի շրջանային դատարանը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները 30 ընտրատեղամասերում՝ քվեարկության գաղտնիության խախտման պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Դատավորի որոշմամբ՝ վերակազմավորվել է քվեարկության իրավիճակը երեք պատահական ընտրատեղամասում՝ Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ցալկայի շրջաններում։ Փորձարկման ընթացքում պարզվել է, որ թեկնածուի օգտին քվեարկությունը նշված է մարկերով, և այն տեսանելի է քվեաթերթիկի հակառակ կողմում։
Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը,
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը երիտասարդների համար նոր մտածելակերպ և միջավայր ստեղծելու հնարավորություն են. Դանիել Դանիելյան
«ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը»
Սյունիքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարության վարույթով 2 կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան
2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի
Ահազանգ իրավապահներին՝ բռնության կոչեր են հնչել Փաշինյանի հասցեին
Իրավապահները տնտղում են ֆեյսբուքն ու յութուբը
Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում
ԵՊՀ-ում անցկացվեց Սոցիալական աշխատողի միջազգային օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք. նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թ.՝ երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ իր կատարած աշխատանքի համար։ Որպես սոցիալական աշխատող՝ նա
Վանաձորի բուհերի հոբելյանների մեջ այս միջոցառումը եզակի կարող է համարվել իր տեսակով
Հոբելյանական միջոցառման ընթացքում բուհի երբեմնի շրջանավարտներ, Վանաձորի պետթատրոնի արդեն երիտասարդ սերնդի դերասաններ Մարիամ Ղևոնդյանն ու Արման Սաքանյանը կատակով հարցրին, թե տնօրեն Էլֆիք Զոհրաբյանին ո՞ր մուսաներն են այցելել, քանի որ մի քանի օր նա լուսադեմին է քնել և արթնացել շատ վաղ: «Կազմակերպչական մուսաները», – հնչեց տնօրենի պատասխանը
ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով Բեյրութ է հասցվել մի քանի տասնյակ տոննա հումանիտար օգնություն
Սպուտնիկ Արմենիա. ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Բեյրութ է հասցրել մի քանի տասնյակ տոննա հումանիտար օգնություն՝ առաջին անհրաժեշտության ապրանքներով և դեղորայքով։ Նույն ինքնաթիռը, համաձայնեցնելով ՌԴ ԱԳՆ-ի հետ, Լիբանանից տեղափոխել է 97 ռուսաստանցի, որոնք տուժել են Իսրայելի հարվածներից։
Հայաստանյան «Մատենան»՝ Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի անդամ
Հայաստանում հիմնադրված «Մատենա» առաջնորդության դպրոցը դարձել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի՝ Մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամի («EFMD») անդամ: Ասոցիացիան, որին բացի ամենանշանավոր բիզնես դպրոցներից անդամակցում են նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «L’Oréal»-ը, «Siemens»-ը, դիմավորում է Հայաստանից իր առաջին անդամին՝ դեռևս չունենալով ներկայացվածություն տարածաշրջանի մի շարք այլ երկրներից: «Մատենան» այս պատվին արժանացել է Եվրոպայի լավագույն
Վրաստանի ընտրություններ. ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ
Ռուսաստանում կսպասեն Երևանի հետագա քայլերին դեպի Մոսկվա՝ հավասարակշռված արտաքին քաղաքական կուրս ցուցադրելու նպատակով։ Դա կարող է արտահայտվել առնվազն հայ պաշտոնյաների կողմից հնչող հակառուսական հռետորաբանության նվազմամբ։ Հակառակ դեպքում, եթե Երևանը մնա Արևմուտքի միակ գործընկերը տարածաշրջանում, նա կզգա արդեն ոչ միայն Մոսկվայի, այլև, հնարավոր է, Թբիլիսիի եւ Թեհրանի ճնշումը՝ ի լրումն Բաքվի և Անկարայի կողմից արդեն իսկ առկա ճնշումների։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 06-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան
Ճանապարհ դեպի լուսանկարչություն․ պատկերներ, որոնք ասելիք ունեն
Վստահորեն կարող եմ ասել, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակներից յուրաքանչյուրն օժտված է գեղարվեստական մտածողությամբ, չէ՞ որ դա է ապահովում անհատի ստեղծագործական ուղու դինամիկան
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները բիզնեսի զարգացման համար կարող են Յունիբանկում ձևակերպել պարզեցված ընթացակարգով մատչելի վարկեր: Պարզեցված վարկի շրջանակներում վարկային միջոցները տրամադրվում են առանց բիզնեսի ֆինանսատնտեսական վերլուծության: Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։ Տոկոսադրույքն ակցիայի շրջանակում մինչև տարեվերջ կազմում է 10% տարեկան վարկը ԱՄՆ դոլարով ստանալու և 15% տարեկան՝
ՀՀ-ի և Ղազախստանի միջև քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագրի վավերացման հարցին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել
«ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում. տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացվելով համաձայնագրի վավերացման մասին հարցը: Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու


















































