Օրվա լրահոսը
ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայեր. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային
«Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք». Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք եկել էին լուսաբանելու նախկին «Գոյ» թատրոնին վերաբերող հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, Նելլի Շահնազարյանը, դերասաններ Լևոն Ավետիսյանը, Ալեքսան Թադևոսյանը, լրատվության և հասարակայնության պատասխանատու Անի Ներսիսյանը, իսկ նախկին «Գոյ»
Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն, գրել է politico.eu-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային օրվա առթիվ: «Սպուտնիկ Արմենիա»
Ագարակի գլխավոր հարստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը․ Ալեքսանդր Բելյաեւ
Նոյեմբերի 2-ին Ագարակում նշվեց քաղաքի հիմնադրման 75-ամյակը:
Քննարկվեցին հիմնարար հարցեր՝ «Եթե Աստված սիրում է ինձ, ապա ինչո՞ւ եմ ես տառապում», «Ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին»
Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը, որի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածներին օգնել` թեթևացնելու, բուժելու և հաղթահարելու կորստի ցավը
«Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ»
Պարզաբանում «Շողակաթ» հեռուստաընկերության բովանդակության վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների Հոկտեմբերի 29-ին Աժ-ում գնահատական տրվեց Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրի վերաբերյալ: Մասնավորաբար, որ հեռուստաընկերությունը չի անդրադառնում ազգային նվագարաններին, ասել է թե՝ չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը: Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող
Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին. CivilNet
Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։ Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։ #CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին
Մագդալենա Գրոնոն պաշտոնապես ստանձնել է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը
«Ազատություն». Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից պաշտոնապես ստանձնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի պարտականությունները: Մագդալենա Գրոնոն մայիսին նշանակվել էր Եվրոպայի խորհրդի ղեկավար Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։ Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը 2017-ից Էստոնացի Տոյվո Կլաարն էր։
Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսությանը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսությանը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: «Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից. «Փաստինֆո»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու,
«Միլանո» խանութի ոդիսականը. դատարանը ապացույց է ընդունել գնահատման հաշվետվություն, որն իրականացնելու լիցենզիա ընկերությունը չուներ
«Իր տված եզրակացությունը 80-85% հավանականության շրջանակում է։ Համեմատություններն արվել են 2007 և 2008 թվականների համապատասխանաբար` 6 և 8 գույքերի արժեքների հետ, ինչի մասին տեղեկատվությունը տպագրվել է այդ թվականներին «Գինդ» թերթում, որի օրինակը կամ հրապարակման ժամկետը այդպես էլ դատարանին չներկայացվեց։ Բացի այդ, պարզվեց, որ շատ համեմատական վերլուծություններ փորձագետն արել է բանավոր։ Ստացվում է` մեր հարցերին ճշգրիտ
«Դիմելու տեմպը, բնականաբար, այդքան էլ գոհացուցիչ և բավարար չէ»․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիների՝ բնակապահովման հարցով
Նարեկ Մկրտչյանը նաև հայտնեց, որ փորձելու են ուղղորդել արցախցիներին աշխատանք գտնել, ՀՀ կառավարությունը որոշակի մենթորության դերակատարություն է վերցնելու։
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին: Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում
«ՔՊ-ական չինովնիկները ջանք ու եռանդ չեն խնայում ամեն գնով հասնել իրենց նպատակին՝ օր առաջ ազատվել ոչ յուրային տնօրեններից». Մհեր Մելքոնյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում օրվա բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացումը։ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստումով 2018 թվականին իշխանությունը զավթած ՔՊ-ականները, այս օրերին էլ զբաղված են դպրոցներում յուրայիններին տեղավորելու գործընթացով։ Այս աղետաբեր գործընթացից անմասն չմնացին նաև Շիրակի թե՛ մարզային և
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Toyota» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով «GAZelle»-ը կողաշրջվել է
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․
Լինելով մեծանուն գիտնական՝ նա շատ համեստ անձնավորություն էր. բացվեց ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը
Անվանի աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը 5 տարի է երկնային կյանքով է ապրում: Այժմ արդեն ակադեմիկոսի ապրած շենքին հուշատախտակ կա, որը արձանագրում է, որ այդտեղ է ապրել մեծանուն գիտնականը: Հուշատախտակը, որի հեղինակը Հայկ Ասատրյանն է, կիրակի է բացվել: Դավիթ Սեդրակյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի օրոք՝ առաջին փոխնախագահ, նաեւ ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի
Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Հայաստանի տարածքների վերաբերյալ որեւէ գրառում չկա
Հայաստանյան կայքերում, սոցիալական ցանցերում այսօր տարածվեց այն հրապարակումը, թե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հրապարակմամբ, որտեղ հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք են անվանվել։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլիի անունով տվյալ օգտահաշիվը նրա պաշտոնական էջը չէ, այն Վրաստանի նախագահի հետ առնչություն չունի։ Վրաստանի նախագահ
Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները
ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։ Քրեական ոստիկանություն ▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ
Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2–ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեղրաշեն գյուղից «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել նույն բնակավայրի
«Արցախ վերադառնալու հավատն է մեզ ուժ տալիս կրկին ապրելու». «Ապառաժ»
«Ապառաժ». Արցախցի Կամո Իսաբաբյանը 4 տարի առաջ է զգացել բռնատեղահանման դառնահամը, երբ առաջին անգամ տեղահանվել է 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Երբեք չի մտածել, որ կկորցնի հարազատ Ակնաղբյուր գյուղը, և այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա՝ գնալով դեպի անորոշություն։ Գյուղում նա թողել է ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023-ի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը ապրում էր
«Վանատամ» ՍՊԸ-ին առաջադրվել է ավելի քան 5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները՝ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ: Մայր
Պապոյանը և դեսպան Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 🔹 Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի
Երեւանը 2024 թ.-ին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները. Ավինյան
Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի ձեւավորման մասով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երեւան քաղաքը 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացրել է սեփական եկամուտները: 2023 թվականի` 39 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին մենք 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ վերջին երկու տարիներին
Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից. Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը: «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։ Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է
Արհեստական բանականության կիրառությունը կրթական համակարգի համար մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր է. Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտությունը սահմանված է առանցքային կարողունակություն․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը
Մինչ այս պահը, բոլոր պահանջարկները, ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարվել են. Կենտրոնական բանկ
Վերջին շրջանում շրջանառվում են քննարկումներ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների պակասի վերաբերյալ։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։ Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով։ Առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել անհրաժեշտ անվանական արժեքներով,
Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի․ Վահե Ղազարյանի հրամանով` պաշտոնազրկվել են Գյումրու, Ախուրյանի, Անիի ոստիկանապետերը
Ըստ էության, մարզային վարչությունները դարձել են քրեական ոստիկանության վարչություններ, իսկ բաժինները, օրինակ՝ Գյումրու Կումայրի, Մուշ, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի, Անիի ոստիկանությունները դարձել են համայնքային։
ԱԺ աշխատակազմը «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ Վահե Մակարյանին զրկել է ԱԺ հավատարմագրումից
MediaHub.am. Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ գրանցվեց իմ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին իմ մուտքը խորհրդարան, բայց հետո իր մամուլի խոսնակն ասաց, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի, և նորից ես կմտնեմ ներս։ Այդպես էլ եղավ՝ մի քանի
Google Maps-ի նման վարքագիծը հակասում է միջազգային իրավունքի գերակայությանը: Ակնկալում ենք ԱՄՆ դեսպանատան ներգրավվածությունը. «Միասին»
Նշված անկլավ-էքսկլավները ադրբեջանական ճանաչելու եռակողմ վավերացված որոշումներ չկան


















































