Օրվա լրահոսը

«Ալեքսեյը սրբացնում է բնությունը՝ հավատարիմ մնալով արվեստին»

Ալեքսեյ Մանուկյանը՝ իր ստեղծած ամֆիթատրոնի, համայնքը հետազոտելու եւ Gyumri Art Week-ի հիմնադրման մասին Gyumri Art Week ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից մեկը գյումրեցի արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանն է («5-րդ հարկ» մշակութային խումբ): Նրա ձեւակերպմամբ, Art Week-ն ամբողջ աշխարհում կիրառվող մոդել է, որն իրականացվում է քաղաքները մշակութայնացնելու համար, հիմնական նպատակն էլ նոր մեդիաները մարդկանց հանրամատչելի

«Ամուր կամուրջներ կառուցենք՝ պահպանելու մեր աշխարհասփյուռ ազգի միասնականությունը». ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը՝ փոփոխության, երախտիքի և միասնության շրջան

Նյու Յորքում անցկացված ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը 22 երկրից ժամանած ՀԲԸՄ-ի ավելի քան 875 անդամների, ընկերների և հյուրերի համար կազմակերպության նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենահիշարժաններից և ոգեշնչողներից մեկը: Հոկտեմբերի 10-12-ը մասնակիցներն ունեցան բազմաբնույթ փորձառություններով հագեցած օրակարգ՝ սովորելուց ու կապերի հաստատումից մինչև նոր բացահայտումներ։ Ժողովը նաև հնարավորություն էր հարգելու անցյալը, խորհելու ապագայի շուրջ, տոնելու հաջողություններն

Հակակոռուպցիոն կոմիտեում միջին աշխատավարձը 600-700 հազար դրամ է․ Սասուն Խաչատրյան

Կոմիտեի նախագահը հայտարարում է՝ աշխատանքը պատասխանատու է, թափուր տեղերը՝ շատ

Կնորոգվի Արարատյան փողոցի ճանապարհային էստակադան

Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական ախատանքներ: Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Թուրք լրագրողներին Հայաստանում կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»․ Արայիկ Հարությունյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին հետաքրքրում է «ՄԻՌ» հեռուստաընկերության աշխատանքի արդյունավետությունը

Թուրքիան նպատակադրված է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Ermenihaber. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` դեսպանը մատնանշել է, որ աշխարհում գոյություն ունի եզակի եղբայրություն Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Ի հավելում խոսքերի` Բաղչըն

Սրընթաց զարգացումներ` կազանյան հանդիպումից հետո

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց, Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում է սպասվում, իսկ կառավարությունը քննարկում է COP29 համաժողովին ՀՀ մասնակցության հարցը: Կազանում Փաշինյան-Ալիեւ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով

Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։

Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Լիբանանում ռմբակոծություններ են ու բազմաթիվ զոհեր: Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում: Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է, ինչը սկսվեց արցախցիների ճակատագրի հանդեպ ոչ միայն անտարբերությունից, այլև արհեստականորեն գեներացվող թշնամությունից: Հայ ժողովրդի, որպես ազգային միավորի գոյության մասին արդեն կարելի է խորքային կասկածանքով խոսել:

Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր՝ հայացքը ժամանակի մարտահրավերներին. Կարինե Քոչար

Ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ

ՍԴ-ն քննության է ընդունել դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները վիճարկող ՄԻՊ դիմումը 

  Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտ հանդիսացող հիվանդությունների և վիճակների հիմքով նախատեսված արգելքները։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։ Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019

ՔՊ-ական պատգամավորների համար անհասկանալի է Սասուն Խաչատրյանի 3 միլիոն դրամ աշխատավարձը

«Հարցս մի ընկալեք, որ ես ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձերի բարձրացում կամ իրավական համակարգի աշխատավարձի իջեցում»․ Սոնա Ղազարյան

«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԺ տարածքից Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հեռացման հետ կապված միջադեպի կապակցությամբ

Դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք Ձեր հանձնարարականը՝ ԱԺ համապատասխան ստորաբաժանմանը, ԱԺ անվտանգության աշխատակիցների գործողությունների իրավական հիմքերը, նման խնդիրների կարգավորման համար ընդունված նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության կատարված գնահատումը «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությանը տրամադրելու համար։

Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․  դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ

Ֆասթ Բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին պարզ և արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ և ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում: Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի

TikTok-ի սեփականատերը Չինաստանի ամենահարուստ մարդն է դարձել

«Ազատություն». «ԲայթԴենս» ընկերության հիմնադիր Չժան Իմինը, որին պատկանում է ԹիքԹոք հարթակը, դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։ Hurun China Rich List ամենամյա ցանկի համաձայն՝ գործարարի կարողությունը հասել է 49.3 միլիարդ դոլարի, հայտնում է Reuters գործակալությունը։ 2021 թվականին Չժան Իմինը լքել է «ԲայթԴենս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը և դարձել Չինաստանի ամենահարուստ մարդու տիտղոսին արժանացած 18-րդ անձը վերջին 26

Իրական Հայաստանից, որի մասին խոսում է վարչապետը, հեռացողների թիվը չի նվազում. ԱՄՆ սահմանին հայ միգրանտների հերթեր են. «Հրապարակ»

ԱԺ հանձնաժողովներում այս օրերին քննարկում են 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը, որ գրավոր ելույթ էր պատրաստել եւ թղթից երկար կարդում էր այն։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն` այստեղ հաց, այստեղ հայրենիք` այստեղ կաց»: Ու մի պահ մոռանում ես, թե ինչքան աղքատություն կա երկրում, եւ քանի մարդ է այսօր սպասում

Բայդենն անհանգստություն է հայտնել Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ

«Ազատություն». Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ «Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար», – շեշտել է ԱՄՆ

Լուիս Մորենո Օկամպո. Հայերն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց ուժն ու պոտենցիալը։ Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է փոխակերպել արդարադատության կիրառման մեխանիզմը. «Հրապարակ»

Չեմ կարծում, որ պատանդների ազատումը կամ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կավարտի հակամարտությունը։

ԱԺ աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Սրբուհի Գալյանի ամուսնու հետ առնչություն ունեցող ՍՊԸ-ի հետ, որը հյուրանոցային ծառայություններ է մատուցել ԱԺ այցելած պատվիրակություններին. «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ի հետ, որը «Ռամադա» հյուրանոցում 1 միլիոն դրամով հյուրանոցային ծառայություններ է մատուցել Ազգային ժողով այցելած պատվիրակություններին։ Նշենք, որ «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության

Մեքենան անշնորհակալ է եւ կոպիտ

Հատվածներ Ալեքսեյ Լոսեւի «Առասպելի դիալեկտիկան» գրքից 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի ռոմանտիզմն ու իդեալիզմն այդ իմաստով (սուբյեկտի պաշտամունքի – Ա.Ա.) եվրոպական առասպելաբանության բարձրակետն են: Այստեղ Սուբյեկտն աստվածացված էր իր բոլոր կողմերից… Սատանան եւ դեւն այդ ժամանակվա սիրելի կերպարներն են: Այն, որ ռոմանտիկ դեւն առանձնապես սարսափելի չէ, այլ, ավելի շուտ, միայն գեղեցիկ է եւ,

53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել եւ մասնակցելու է Աննա Հակոբյանի ընթրիքին. «Հրապարակ»

«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ:

Ռուբեն Ռուբինյան. Սպառնալիքներ բազմիցս ստացել եմ. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են. «Ժողովուրդ»

2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ, նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

Արհեստական բանականությունը չի կարողանում ճանաչել ապատեղեկատվությունը․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Արհեստական բանականությունը և չաթ-բոտերը ի զորու չեն պայքարել ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ տարածվող ապատեղեկատվության դեմ։ Այս եզրակացությանն է հանգել Նյու Յորքում գործող NewsGuard հետազոտական կենտրոնը՝ արհեստական բանականության գործիքակազմի աշխատանքի հերթական վերլուծությունից հետո։ 10 առաջատար չաթ-բոտերի՝ այս սեպտեմբերին իրականացրած ուսումնասիրության հիման վրա NewsGuard-ը եկել է այն եզրակացության, որ կեղծ պատմություններ պարունակող բովանդակության վերաբերյալ հարցում

Փարիզում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին

Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում՝ Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։ Բացման արարողությունից առաջ Տրապիզոնի տունը ամբողջությամբ ձևավորված է եղել թուրքական դրոշներով ու Աթաթուրքի պաստառներով։ Աթաթուրքի կիսանդրու վրա գրված է իր հայտնի մեջբերումներից մեկը՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։

Քննարկել են Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանումն և կայուն կառավարումը

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի  աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների աշխատակիցների, մարզի համայնքապետարանների, շահագրգիռ այլ կառույցների և   ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի

Լուսանկարը ներկայացնում է թուրքերի ձևակերպմամբ` «Անկախության» պատերազմից մի դրվագ։ Իսկ իրականում դրանք հերթական  ցեղասպանական գործողություններն էին հայերի և հույների դեմ

Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը սոցցանցերի իր էջում կիսվել է հրապարակմամբ, որտեղ Ադըյամանի աշակերտները յուրահատուկ կերպով են շնորհավորում հանրապետության 101-րդ տարելիցը։ Նրանք իրենց ստվերներով ստեղծել են Աթաթյուրքի այն նկարի ուրվագիծը, որը խորհրդանշական մեծ դեր ունի հանրապետության հիմնադրման հիմքում ընկած պատմական դեպքերի մեջ։ Հրապարակմանը կից կներկայացնենք նաև լուսանկարը, ուր Աթաթյուրքն է բարձունքում` դեմքի մտախոհ արտահայտությամբ,

Պաշտոնյաների՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հակասական տվյալների հետքերով. CivilNetCheck

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին՝ , այս տարվա 10 ամիսներին գրեթե կրկնակի քիչ մահ է գրանցվել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։ «Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, երբ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ

Ռաֆայել Ներսիսյանը շարունակում է պայքարը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Բուդվայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայաստանցի 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Աբդալլահ Ռահալի նկատմամբ եւ շարունակում է պայքարը մեդալների համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագահի թեկնածուներն արցախամետ հայտարարություններ են արել. դուք որոշեք, թե ում օգտին եք քվեարկելու…

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com ԱՄՆ նախագահական քարոզարշավի թեժ մթնոլորտում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարություններ են տարածել ամերիկահայ ընտրողներին՝ խնդրելով նրանց աջակցությունը։ Անցյալ շաբաթ իր սոցիալական ցանցի Truth Social էջում Թրամփը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Քամալա Հարիսին, որ «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների էին ենթարկվում և բռնի տեղահանվում Արցախում:

Գյումրիում իրավիճակը թեժանում է․ իշխանությանը հավակնում են նոր ուժեր, նոր դեմքեր

«Բալասանյան դաշինքի» հարկադրված ու միաժամանակ լուռ հրաժարականից հետո արդեն իսկ հայտնի են քաղաքային իշխանությանը հավակնող որոշ ուժերի անունները։ Բալասանյանականները մանդատները դեռ վայր չդրած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին ու հռչակեց քաղաքապետի իր թեկնածուին։ Հրապարակել ենք, որ իշխող ուժի թեկնածուն Ազգային Ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031