Օրվա լրահոսը

ՀԴՄ կտրոնները՝ գովազդ տարածողներ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, հսկիչ-դրամարկղային կտրոնների որոշակի խմբաքանակների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ սպասարկման նշաններ տեղադրելու համար հայտարարվել է աճուրդ: Այն իրականացվելու է բաց հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գնի բարձրացմամբ: Հաղթող ճանաչված անձի ապրանքային նշանի անվանումը տպագրվելու է ՀԴՄ կտրոնների դարձերեսին եւ 2010-ի հունվարի 1-ից պետք է իրացվի Հայաստանի ողջ տարածքում: Նշենք նաեւ, որ ՀԴՄ

Սպասումները բացասական են

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում գնաճը եւ դրամավարկային քաղաքականության ընթացքը պայմանավորող հիմնական գործոնը տնտեսական անկման տեմպերի խորացումն էր: Կանխատեսվածից ավելի մեծ չափով ՀՆԱ-ի նվազումը պայմանավորվել է համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումների շարունակմամբ եւ մասնավոր կապիտալ ներհոսքի կրճատմամբ: Այս մասին ասվում է երեկ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2009-ի 2-րդ եռամսյակի հաշվետվության մեջ: Ըստ ԿԲ-ի, չնայած միջազգային շուկաներում

«ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿԻՐ ՉԵՆՔ ԴԱՌՆԱ»

Ճգնաժամն ինչպես սկսվեց, այնպես էլ կավարտվի՝ մեր կամքից եւ գործունեությունից անկախ, կարծում է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Գագիկ Թորոսյանը: – Պարոն Թորոսյան, այսօր ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը քննադատում են թե ընդդիմության, թե իշխանության ճամբարից: Ելնելով այդ իրողությունից, կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ կառավարության գործունեությունն այնքան անարդյունավետ է, որ այն քննադատում են անգամ յուրայինները:

Այս զեկույցը չի վերաբերում Հայաստանին

ԵԽԽՎ-ն քննելու է քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքների հարցը ԵԽԽՎ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայանալիք նստաշրջանի օրակարգում է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության քրեական համակարգում քաղաքական դրդապատճառներ ունեցող չարաշահումների մասին» զեկույցը, որը հեղինակել է գերմանացի պատվիրակ Սաբին Լոյդհյոսսեր-Շնարենբերգերը: ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր մամուլին, որ ՀԱԿ-ն անպայման այս

«ՄԵԶ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ»

Հարցազրույց ԳԽ պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Գագիկ Հովհաննիսյանի հետ – Ի՞նչ շահեցինք եւ ի՞նչ կորցրեցինք անկախության 20 տարիների ընթացքում: – 20 տարի է անցել, բայց ոգեւորող ու հուսադրող ոչինչ չկա: Խորհրդային Միության փլուզումից հետո ուշքի գալով՝ Ռուսաստանն անմիջապես ուշադրությունը կենտրոնացրեց դեպի Հարավային Կովկաս. Վրաստանում, Ադրբեջանում շատ արագ իշխանության եկան ռուսամետ կամ ռուսական ազդեցության պահպանմանը կոչված ուժերը:

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նա օգոստոսի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը վերնագրված է. «Մարդու իրավունքների չափանիշների լուրջ իրականացումը պահանջում է չափորոշիչների մշակում»: Հայտարարության մեջ Թոմաս Համմերբերգը մասնավորապես նշում է. «Առաջվա պես կա անջրպետ այն իրավունքների, որոնք ազդարարված են մարդու իրավունքների վերաբերյալ համաձայնագրերով եւ ԵԽ անդամ պետություններում առկա իրական

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ` ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խանդանյանի գլխավորությամբ, դռնփակ նիստում որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունն ու եւս երկու ամսով՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, երկարաձգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը: Դատական դռնփակ նիստը տեւեց ավելի քան 3 ժամ, որից 2 ժամը դատավորը անցկացրեց խորհրդակցական սենյակում:

ԲԱՅԲՈՒՐԴԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՏԱՏՈՒՄ

«Ես կարող եմ 100 տոկոսով ասել, որ այդպիսի բան տեղի չէր կարող ունենալ: Դա բացառվում է: Վրաստանի եւ Հայաստանի միջեւ սահմանի դեմինտիզացիայի հարցով աշխատանքը շարունակվում է, բայց որ վրացի սահմանապահները մտնեն Հայաստանի սահման, դա բացառվում է»,- «7or.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով մեր թերթի՝ «Սահմանի հստակեցում» վրացական ձեւով» հրապարակումը (26.08. 09), ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան

Լրագրողին խոչընդոտել են

ԴԱՀԿ հայտարարության համաձայն, լրագրողի եւ իրավապաշտպանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Երեկ Վանաձորում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները խոչընդոտել են «Առավոտի» թղթակից Լարիսա Փարեմուզյանին՝ կատարելու մասնագիտական պարտականությունները: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներից հանել եւ տեղափոխել են 10 ոչ հիմնական շինություն՝ բնակելի տնակներ: Բնակիչները լրագրողին տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ կոպտություններ եւ բռնություն

ԻՆՉՈ՞Վ ԷՐ ԶԲԱՂՎԵԼ .«ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ»

Երեկ «Մարտի 1»-ի Փորձագետների փաստահավաք նախկին խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը ներկայացրին իրենց համատեղ՝ թվով 4-րդ զեկույցը: Ասուլիսի մասնակիցները խոսեցին մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող փաստերի, նաեւ՝ Խմբի դեմ հարուցված արհեստական խոչընդոտների մասին: Դրանց, ի դեպ, Խմբի անդամները առաջին անգամ էին անդրադառնում, թեեւ համապատասխան տեղեկություններ պարունակող նյութերը Խմբի լուծարումից հետո փոխանցվել են խորհրդարանական հանձնաժողովին

«ԷԺԱՆԱԳԻՆ ՀՆԱՐՔ»

Հայ ազգային կոնգրեսում այսպես որակեցին ՀՀ առաջին նախագահի՝ 1992թ.-ին տված մի հարցազրույցի առնչությամբ եղած մեկնաբանությունները: Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները՝ իբրեւ ապացույց այն բանի, որ Լ. Տեր-Պետրոսյանը, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, կողմ էր Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակին, մի քանի անգամ հղում են կատարել նրա՝ 1992թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցին: Խոսքը, մասնավորապես,

ԶԵԿՈՒՅՑ «ՄԱՐՏԻ 1-Ի» ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները՝ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը երեկ հրապարակեցին Մարտի 1»-ի վերաբերյալ իրենց թվով 4-րդ զեկույցը: Այն վերաբերում է դեռ անցյալ տարի ՀՀ առաջին նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը, թե՝ «Մարտի 1»-ի երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցած թալանին, հրկիզումներին ու սադրանքների հրահրմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների եւ մի քանի օլիգարխների սափրագլուխները: Զեկույցին կից տեղեկանքում

Օգոստոսի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

ԱՐԴՅՈ՞Ք ԼԱՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Տարիքով մարդկանց համար ասում են, որ ուժեղացող սկլերոզի պատճառով նրանք դառնում են ցրված ու մոռացկոտ: Իրականում մոռացկոտությունը միայն տարիքով մարդկանց «առավելությունը» չէ: Ցավոք, վատ հիշողություն՝ ցանկացած տարիքում կարելի է ունենալ: Իսկ ինչպիսի՞ն է ձեր հիշողությունը: Որպեսզի այս հարցի պատասխանը ստանաք, օգտվեք հետեւյալ թեստից: Խնդիրը հետեւյալում է: Ձեր առջեւ ժամացույց դրեք եւ մեկ րոպեի ընթացքում 25

Աստվածաշունչը վերածվել է իրավաբանի տեղեկատուի

Բելառուսում կազմվել է իրավունքի թեմայի շուրջ աստվածաշնչային տեքստերի անթոլոգիա: Բելառուսի Գերագույն տնտեսական դատարանի նախագահ Վիկտոր Կամենկովը կազմել է իրավունքի թեմայի շուրջ աստվածաշնչային պատումների անթոլոգիա՝ «Աստվածաշունչն արդարադատության, իրավունքի, բարոյականության մասին» վերնագրով: Այդ մասին վերջերս դատարանում հաղորդել են «Ինտերֆաքսին»: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մինսկի Սբ. Աստվածածին ուղղափառ եկեղեցում: Նախաբանում Վ. Կամենկովը գրում է, որ իր առջեւ

Անվճար գրկախառնություններ՝ Երեւանում

Ամռան վերջին օրը, հավանական է, որ Ձեզ էլ պատահական անցորդները «անվճար» գրկեն: Բանն այն է, որ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «Free Hugs» կամ «Գրկենք իրար» ակցիան, որի նպատակն է պարզապես «անվճար» գրկել պատահական անցորդներին: tert.am-ը գրում է, որ օգոստոսի 31-ին «անվճար գրկախառնությունները» կսկսվեն ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակից: Անծանոթ անցորդների հետ գրկախառնվելու մեծ ցանկությամբ լցված

Ամերիկուհին 2 միլիոն կստանա 13 ատամների համար

Ամերիկյան ստոմատոլոգիական կլինիկաներից մեկը դատարանի որոշմամբ 2 միլիոն դոլար կվճարի ամերիկուհի Էլիզաբեթ Սմիթին՝ սխալմամբ հեռացված 13 ատամների համար: Սմիթը Հարավային Կարոլինա նահանգի Ֆլորենս քաղաքի ատամնաբուժական կլինիկա է դիմել 2006-ին: Բժշկական զննումից հետո կինը համաձայնել է, որ բժիշկը հեռացնի 3 ատամ՝ վերին ատամնաշարից: Սակայն բժիշկը սխալմամբ հեռացրել է վերին ատամնաշարի բոլոր 16 ատամները: Դատական քննության ընթացքում

ՄԱՐԴԸ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Segway-ով հետաքրքրված են նաեւ հայերը Քայլելով ժամանակին համընթաց, հայերը եւս փորձում են ետ չմնալ աշխարհի նորություններից: Եվ չնայած segway-ն աշխարհում նորույթ չէ, բայց Հայաստան ներմուծվել է վերջերս, որի բացառիկ ներկայացուցիչն էլ հանդիսանում է Տիգրան Գալուստյանը: Թերեւս շատերին անծանոթ այս փոխադրամիջոցը՝ segway-ն, ըստ մեր զրուցակցի, ստեղծվել է ոչ թե որպես ժամանցային միջոց. «Այն լուրջ փոխադրամիջոց է:

Մի քիչ էլ սպասենք

Մինչեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգտնի մեր ազգային հավաքականի համազգեստը կրելուն արժանի ֆուտբոլիստներին: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում աշխարհի գավաթի 2010 թվականի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում հյուրընկալելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ ապագա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչն այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար

Արի տուն ու՝ չես զղջա

Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է սփյուռքահայ բոլոր բարձրակարգ մարզիկներին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին)՝ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (ԱՄՆ $2-5 հազար) եւ անհրաժեշտ բոլոր պայմաններով»:

Հայ շախմատիստները՝ դրսում

«Armchess.am» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Աբու-Դաբիում անցկացված շախմատային փառատոնի շրջանակներում մասնակցելով կայծակնային մրցաշարին, ինը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ նվաճել առաջին մրցանակը: Նա 1,5 միավորով գերազանցել է մեր մյուս ներկայացուցչին՝ Հրայր Սիմոնյանին եւ ուկրաինացի Յուրի Դրոզդովսկուն: Մրցաշարին մասնակցել է 52 շախմատիստ: Կայծակնային մրցաշարից հետո մեկնարկել է արագ շախմատի մրցաշար:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ԳԱԼ ԵՐԵՎԱՆ

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի մեծահասակների 26-րդ առաջնությունը Հայաստանը մասնակցելու է միայն տղամարդկանց մրցաշարին, այն էլ՝ երեք քաշային կարգերում: Մրցավայր մեկնել են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (Գյումրի), հրազդանցի՝ մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը եւ Ռոբերտ Վարդանյանը (մինչեւ 73 կգ, Երեւան): Մեր թիմի մարզիչն է Արթուր Գեւորգյանը: Մեր ձյուդոիստների արդյունքների մասին

ՓԱՌԱՏՈՆ՝ ԴՍԵՂՈՒՄ

Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, տիկնիկային թատրոնների IV միջազգային փառատոնի շրջանակներում, այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Դսեղում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» մշակութային փառատոնը: Լոռվա մարզպետարանից տեղեկացանք, որ փառատոնի օրերին Դսեղի մշակույթի տանը իրենց հեքիաթային արվեստը կներկայացնեն Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչպես նաեւ արտերկրի տիկնիկային թատրոնների կոլեկտիվները: Փառատոնը կուղեկցվի բացօթյա տոնախմբություններով, հրավառությամբ: Հանդիսավոր բացումը կազդարարվի սեպտեմբերի

ՄԻ ԿՏՈՐ ԱՐՑԱԽ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երիտասարդ առաջնորդների դպրոցը շարունակում է «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ցուցահանդեսների շարքը՝ այս անգամ ԼՂՀ անկախության օրվան նվիրված՝ «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով: Այն կկայանա սեպտեմբերի 2-4-ը՝ Սիրահարների այգում: Ցուցահանդեսի նպատակն է Երեւանի բնակիչներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերին ու պատմամշակութային բացառիկ կոթողներին: Ներկայացված կլինեն Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային արժեքներն ամփոփող լուսանկարներ: Ըստ Երիտասարդ առաջնորդների դպրոցից ուղարկված հաղորդագրության,

ՎԻՈԼԵՏԸ՝ ԸՍՏ ԲԵՆԵԴԵՏՏԻԻ

Ըստ inknagir.ankakh.com-ի, ուրուգվայցի բանաստեղծ Մարիո Բենեդետտին Վիոլետ Գրիգորյանի «Երկիր իմ…» բանաստեղծությունը ներառել է իր ընտրած աշխարհի լավագույն 50 բանաստեղծությունների մեջ, որտեղ ընդգրկված է նաեւ Բրոդսկու մի բանաստեղծություն: Թե ինչպես է Վիոլետի բանաստեղծության անգլերեն թարգմանությունը հայտնվել Բենեդետտի մոտ, հեղինակի համար դժվար է պարզել, քանի որ 79 տարեկանում Բենեդետտին մահացել է՝ այս տարվա մայիսի 18-ին: Ինչ վերաբերում

«Նախիջեւանն էլ կարեւոր է»

Նախիջեւանահայերի մտահոգությունները «Հայաստանի համար Նախիջեւանի խնդիրը՝ տարածքով, մշակութային արժեքներով ու պատմական անցյալով, արցախյանից կարեւոր է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան, մատենագետ, հրապարակախոս Արգամ Այվազյանը: Նրա համոզմամբ, տեղին ու ժամանակին չէ հիմա Նախիջեւանի հարցը բարձրացնել պետական մակարդակով. «Չի կարելի բանակցային սեղանի շուրջ քննարկել Արցախի ինքնորոշման եւ դրան զուգահեռ պատմական տարածքները վերադարձնելու եւ

«ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ…»

Կարծում է Բերձորում երաժշտություն դասավանդող, ջութակահար Աշոտ Ճենտերեճյանը Խորհրդային տարիներին ջութակահարներ Ճենտերեճյան եղբայրների դուետը մեծ հռչակ էր վայելում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հատուկ եղբայրների համար երաժշտություն են գրել չեխ, լեհ, սլովակ, գերմանացի, վրացի, հայ 50 կոմպոզիտորներ: Այսօր ջութակահարներից մեկը՝ Աշոտ Ճենտերեճյանը, ապրում է ազատագրված Քաշաթաղում եւ աշխատում վարչական կենտրոն Բերձորի երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի ուսուցիչ:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՔԼԻՆԹՈՆՆԵՐԻ ԲԱՆԿԻՐԻՆ

Նյու Յորքում ձերբակալվել է հայտնի ներդրումային բանկիր Հասան Նեմազին (նկարում), ով մասնակցել է Բիլ եւ Հիլարի Քլինթոնների նախընտրական արշավների համար միջոցների հավաքագրմանը: Այդ մասին հաղորդում է lriagir.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Գործակալության տվյալով, Նեմազին մեղադրում են Citibank-ից կեղծ փաստաթղթերով վարկ ստանալու համար: Վարկի գումարը կազմել է 74 միլիոն դոլար: Նեմազին վարկի համար ներկայացրել է փաստաթղթեր ակտիվների

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՔԵՆԵԴԻՆ

Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում, վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդվարդ Քենեդին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2008 թվականին Էդվարդ Քենեդու մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել: Էդվարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների: Էդվարդ

ՌԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Է Հ.ԿՈՐԵԱՅԻՑ

Ռուսաստանը Հեռավոր Արեւելքում ծավալել է հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգեր՝ հյուսիսկորեական հրթիռներից պաշտպանվելու նպատակով: Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է ռուսաստանյան գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը: «Մենք այնտեղ ունենք C-400-ի դիվիզիոնը: Մենք նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում՝ մեզ ապահովագրելու համար ինչպես հրթիռներից, այնպես էլ դրանց մնացորդների՝ մեր տարածք ընկնելուց»: Հյուսիսային Կորեան բազմիցս է միջին հեռավորության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930