Օրվա լրահոսը
ՖԻԴԵ-Ն ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է աշխարհի առաջատար այն 118 շախմատիստների անունները, որոնց ընտրել է՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի 2009 թվականի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Ցուցակում Հայաստանից ընդգրկված են գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, FIDE-ի «Grand Prix»-ի հաղթող Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: FIDE-ի ցուցակում ընդգրկվել են նաեւ այլ
Վարչապետի ասածը մեզ համար…
Ալավերդու հարկահավաքները տեղյակ չե՞ն ՀԴՄ կիրառման կանոններին Օգոստոսի 25-ին Ալավերդու հարկային տեսչության աշխատակիցները «գրոհել» են քաղաքի «Հայպետշին» թաղամասի շուկան եւ միրգ ու բանջարեղեն վաճառող առեւտրականներից պահանջել են տեղադրել ՀԴՄ-ներ՝ մտնել հարկային դաշտ: Առեւտրականները դեմ են, դժգոհ ու ունեն դրա հիմքերը: «Ալավերդիում աշխատատեղ չկա, ժողովուրդը չի կարում շնչի, ժողովրդի ձեռքին փող չկա, որ գան մեզանից առեւտուր
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐՐՈՐԴՆ Է
Ռոտերդամում մեկնարկած ձյուդոյի աշխարհի 26-րդ առաջնությունում (տղամարդիկ եւ կանայք) Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը մինչեւ 60 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Սա անկախ Հայաստանի մարզական պատմության մեջ մարզաձեւի մեծահասակների աշխարհի առաջնությունում նվաճած առաջին մեդալն է: Նվաճումը գյումրեցի մարզիկին հեշտ չտրվեց: Նախնական գոտեմարտերում Դավթյանը տարավ երեք հաղթանակ՝ արգենտինացի Դիեգո Ռոդրիգեսի, տաջիկ Ջամշեդ Խալիլովի, կուբացի Յասմանի Պիկերի
Ինչպես լուրջ վերա բերվել am տիրույթին
Եվ հաղթել տեղեկատվական պատերազմներում Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարծում է, որ ինտերնետից օգտվողների փոքր թվով եւ բարձր սակագներով՝ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է: Մեր զրուցակիցը բարձր գնի պատճառը նախ տեսնում է երկրի ներսում. «Երկու ընկերությունները (Fibernet եւ ArmenTel- Լ. Խ.), որոնք ինտերնետ են մատակարարում, նշանակել են որոշակի գին, որը թանկ
ԿԱՊԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ՞
Չնայած ՎՊ աղմկահարույց ուսումնասիրություններին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամուր կառչած է աթոռին: Վերահսկիչ պալատի (ՎՊ)՝ մշակույթի նախարարությանը վերաբերող բացահայտումներից հետո, երբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել դրանք, ոչ միայն պետբյուջեից յուրացումների, չարաշահումների ու անարդյունավետ ծախսերի «մասով» նա իրեն մեղավոր չճանաչեց, այլեւ հայտարարեց, թե չի էլ պատրաստվում հրաժարական տալ («Հրաժարական չե՛մ տա», «Առավոտ», 09.07.09):
ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին քննադատության է ենթարկել Իրանի կառավարությանը՝ ընտրություններից հետո բողոքի ակցիաները ճնշելու համար, եւ առաջարկել է սահմանել նոր «կոշտ» պատժամիջոցներ, եթե Իրանը շարունակի միջուկային ակտիվությունը: Այս մասին հաղորդում է aysor.am-ը՝ վկայակոչելով «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»: Սարկոզիի խոսքերով, Ֆրանսիան կաջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդների իրավունքների ընդլայնմանը, եթե Իրանը չդադարեցնի գործունեությունը,
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼ
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ուղղափառ Սուրբ Դմիտրիի տաճարը վերածել մզկիթի: Այս մասին տեղեկացնում է news.ru-ն՝ հղում կատարելով թուրքական «Միլիեթ»-ին: Տաճարը կառուցված է 19-րդ դարի առաջին կեսին՝ Սիլիվրա քաղաքի մերձակայքում, Ստամբուլից ոչ հեռու: Տաճարի մոտ արդեն սկսել են շինարարական աշխատանքները: Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ եւ պրոֆեսոր Օկտայ Էկինչին քննադատել է իշխանությունների այս որոշումը եւ այն անվանել
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի եւ Թուրքմենստանի օդային տարածքներն օգտագործելու թույլտվության բացակայությունը խանգարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: Դեռեւս հուլիսի սկզբին Բունդեսթագի ընդունած որոշումը, համաձայն որի՝ հավելյալ գերմանացի զինծառայողներ պետք է ուղարկվեին Աֆղանստան՝ ինքնաթիռները սպասարկելու համար, ի կատար չի ածվել: Ավելի քան երեք շաբաթ գերմանացի զինվորները գտնվել են Թուրքիայի հյուսիսատլանտյան դաշինքի հենակետային բազայում, իսկ դրանից հետո, այդպես էլ չանցնելով
Վրաստանը դժգոհ է գազատարից
Վրաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել գազատարի բացման դեմ, որը կապույտ վառելիքը տեղափոխելու է Հյուսիսային Օսեթիայից դեպի Ցխինվալի: «Ռուսաստանի ու նրա ընկերությունների գործունեությունը Վրաստանի տարածքում, առանց վերջինիս համաձայնության, այդ թվում՝ գազատարի կառուցումը եւ դրա հետագա շահագործումը, ուղղակիորեն հարվածում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Նախարարությունում գտնում են նաեւ, որ
Լրագրողներին սովորեցնելու են «ճիշտ մտածել»
Մոսկվայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բազայի հիման վրա Կրեմլը պատրաստվում է բացել Հասարակական երկխոսության լաբորատորիա, որտեղ «փորձագետները ուսանողներին ներկայացնելու են իշխանության կուսակցության դիրքորոշումը»: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, այդպիսի նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ «Էֆեկտիվ քաղաքականության հիմնադրամը»: Ուսանողների մեծամասնությունը կարծում է, որ նման նախագիծը ֆակուլտետում քաղաքական գաղափարախոսություն ներդնելու փորձ է: Նման մտահոգությունը կիսում են նաեւ բազմաթիվ շրջանավարտներ,
Պահպանողականները քննադատել են Օբամային
Օրերս արեւմտյան քաղաքագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի նամակ, որը տպագրվել էր դեռեւս հուլիսի 16-ին: Այդ նամակի տակ ստորագրել են Արեւելյան Եվրոպայի մի շարք նախկին ղեկավարներ: Հայտնաբերված փաստերը ցույց են տալիս, թե ինչպես են իրականում լույս աշխարհ գալիս նման կոլեկտիվ նամակները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, ամերիկացի հայտնի լրագրող Ջեկոբ Հեյլբրունը ամերիկյան ամսագրերից մեկում լույս տեսած
Միավորել են
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների աշակերտները սեպտեմբերի 1-ից դպրոց կհաճախեն միեւնույն կրթահամալիրում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Նորքի կրթօջախում: Չնայած նրան, որ երբ դպրոցները միավորելու խոսակցություններ էին գնում, թիվ 9 դպրոցի ծնողական կոլեկտիվը համառ դիմադրություն էր ցուցաբերում, թե իրենց թույլ լսող երեխաներին չեն ուզում միավորել խուլ ու համրերի
10 օր «Օլիմպոսում»
Արդեն 12 տարի «Մայր եւ մանուկ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ անապահով ընտանիքների երեխաները ամառային հանգիստն անցկացնում են քաղաքից դուրս: Կազմակերպության նախագահ Ամալյա Ասոյանի հավաստմամբ, այս տարի մասնակիցների համար տասնօրա հանգիստն առանձնահատուկ էր հատկապես ճամբարային հագեցած գրաֆիկի շնորհիվ. սպորտային նոր խաղեր ու արշավներ Ծաղկաձորում եւ Հանքավանում: Խաչատրյան Մարինան ճամբարի ամենամյա մասնակիցներից է. «Ամեն տարի նոր ընկերներ եմ
Հատուկ կարիքով երեխաների «Լուսաբացը»
Կառավարության փոխարեն՝ Բաց հասարակության ինստիտուտն է կազմակերպում նրանց հանգիստը Պարում են հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաները: Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում օգոստոսի 8-ից հանգստանում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Երեւանի թիվ 2, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8, հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների թիվ 17, լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցների շուրջ 120 երեխա
ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕԱԶԻՍԸ
Բեյրութի հայկական դպրոցում հայազգի երեխաները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլեւ՝ հանգստանում Միջոցառման ընթացքում երեխաներն իրենց մաքուր ու գրագետ հայերենով, արաբերենով եւ ֆրանսերենով զարմացրել էին հյուրերին: «Մեր ամառային դպրոցը՝ «Օազիսը», աշխարհի հայ երեխաների համար կարծես թե համախմբման եւ շփվելու վայր լինի օտար երկրում: Այստեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում աշխարհի տարբեր երկրների հայ մանուկները:
ԶԵԿՈՒՅՑ
Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ Առաջնորդվելով 2009թ. Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» թիվ 1677 բանաձեւի 8.1 կետով՝ ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը (այսուհետեւ՝ զեկուցողներ) որոշեցին մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ներգրավման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել
Ավագանին արագ մտափոխվեց
Նոյեմբերյան քաղաքի ավագանու վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ քաղաքապետարանի շենքի առաջին հարկի 3 սենյակները ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի տարածքային կառույցին անհատույց օգտագործման տրամադրելու հարցը: ՀՀ կառավարությունը այս տարվա հունիսի 26-ին որոշում է ընդունել, որով հանրապետության մի շարք քաղաքների ղեկավարների առաջարկել է պետական արխիվին անհատույց տարածք տրամադրել: Նոյեմբերյանի արխիվի զբաղեցրած 3
10-ԻՑ 9-Ը՝ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ
ՀՀ մարզպետները դեմ են ֆինանսական թափանցիկությանը եւ պետության հաշվին «լավամարդ» են դառնում Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյան: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյան: Լոռու մարզպետ Արամ Քոչարյան: Վայոց ձորի մարզպետ Վադրգես Մաթեւոսյան: Սկսած 2005 թվականից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն տարի ՀՀ պետական բյուջեով մարզպետարաններին «Այլ նպաստներ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ Արամ Խաչատրյանը ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ: Իսկ Վարդան Սարգսյանը ազատվելով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից՝ փոխադրման կարգով նշանակվել է նույն հիմնարկի պետ: ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե ՀՀ զինված ուժերն
ՄԱՄԵԴՈՎԻ ՄԱՀՎԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանն ու արդարադատության նախարարությանը՝ օգոստոսի 17-ին քրեակատարողական հիվանդանոցում Թալիշյան մշակույթի կենտրոնի ղեկավար, «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովի մահվան ճշգրիտ բացահայտման վերաբերյալ: «Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն կատարել Նովրուզալի Մամեդովի մահվան կապակցությամբ եւ համագործակցել Ադրբեջանի իրավապահների հետ՝ միջազգային պարտավորությունների կատարման համար: Ադրբեջանի իշխանությունների
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԴԵՄ
Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչ Վիկտոր Բուզիչկինը կստանա բարոյական փոխհատուցում՝ Մոսկվայի եւ Նիժնի Նովգորոդի քրեակատարողական հիմնարկներում կյանքի համար ոչ նորմալ պայմաններում ապրելու համար: Շնորհիվ «Ընդդդեմ խոշտանգումների» կոմիտեի նախագահ Վիկտոր Բուզիչկինի ապացուցվել է, որ տվյալ քրեակատարողական հիմնարկներում ապրելու պայմանները ահավոր էին եւ նրա նկատմամբ ցուցաբերել էին ոչ մարդկային վերաբերմունք: Քանի որ Նիժնի Նովգորոդի շրջանի դատարանը փոփոխության չենթարկեց
Պահանջել նոր դատաքննություն
Կալիֆոռնիայի դատարանի վճիռը՝ հօգուտ թուրքերի՞ «Եթե օգոստոսի 20-ին ԱՄՆ շրջանային դատարանի՝ ցեղասպանության զոհերի հարազատների իրավունքների մասին օրենքի բեկանումը մնա անփոփոխ, թուրքերն այն կօգտագործեն հօգուտ իրենց շահերի»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում այս համոզմունքն է հայտնել «Հայ դատի» քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, թուրքերն այս հնարավորությունը կօգտագործեն դատական վճռով չեղյալ համարելու ԱՄՆ 39 նահանգների՝ ցեղասպանության
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ինքնակամ հողազավթման դեպքեր՝ պատմամշակութային տարածքում «Առավոտի» տեղեկություններով, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը օրեր առաջ ուսումնասիրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» 2007-2008թթ. գործունեության վիճակը: Ուսումնասիրություններին ներգրավված են եղել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն» ՊՈԱԿ-ի Երեւանի տարածքային բաժնի մասնագետները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կազմում էին երեք՝ «Էրեբունի (Արին-Բերդ)» քաղաքատեղին, «Շենգավիթ» վաղ բրոնզեդարյան բնակատեղին եւ «Կարմիր
ԴԱՐՁՅԱԼ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՐԵՎԸ
Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի
Հետ տվեք մեր հողերը
Օրերս սկսվել է իրագործվել 2005-ին ՀՀ կառավարության ընդունած մի որոշում, ըստ որի՝ այն համայնքները, որոնք ունեն հողակտորներ, բայց դրանք վարչական սահմաններին կից չեն, տրվելու են այն համայնքներին, որոնց վարչական սահմաններին կից են: Այս առիթով, երեկ կառավարության շենքի առաջ Ապարանի Շենավան գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Մի վերցրեք մեր սարը», «Սարն ամենքիս է
Հաշմանդամները պետք է աշխատեն
«Աշխատանքի իրավունքի իրականացումը կարեւոր է հաշմանդամի ֆինանսական անկախության, ինչպես նաեւ նրանց ինքնադրսեւորման համար»,- սա զետեղված է «Ունիսոն» հ/կ-ի հիմնադրած «Իրացրու՛ աշխատանքի քո իրավունքը» (www.jobs.disability. am) կայքէջի սկզբնամասում: Երեկ այս կայքի շնորհանդեսն էր, որի ժամանակ «Ունիսոն» կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանն ասաց, որ կայքը մշակվել է աշխատանք փնտրող հաշմանդամներին աջակցելու նպատակով. «Այսօր Հայաստանում աշխատունակ հաշմանդամների միայն 8%-ն
ՎԵՐԱՀՍԿԻՉԸ ԿՍՏՈՒԳԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Սեպտեմբերի 2-ից Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի 3 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Շիրակի մարզպետարանում ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի գյուղական համայնքներում: Այս լուրը շիրակցի համայնքապետերին երեկ անձամբ հաղորդեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա, այցելելով մարզ, Շիրակի մարզպետարանում խոսեց այն 21 հարցերի մասին, որոնք դառնալու են իր գլխավորած կառույցի ուսումնասիրման առարկան: Պաշտոնյան շեշտեց, որ
ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԿԳՏՆԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
«Առավոտի»՝ օգոստոսի 26-ի համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնվել է Եվրամիության «սեւ ցուցակում», որում ներառված ավիափոխադրողները 2012-ից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները: Հակառակ պարագայում այդ ընկերությունների ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր: Երեկ «Արմենպրես» գործակալությանը հարցի առնչությամբ պարզաբանումներ է տվել «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա
«FITCH»-ի գնահատականը եղանակ չի ստեղծում
Հայաստանի համար «Fitch»-ի կողմից վարկանիշի նվազեցումը չպետք է մեծ ազդեցություն ունենա արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունների վրա: Ըստ «Արմինֆոյի», «Fitch» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը այսպես է մեկնաբանել Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, հազիվ թե այդ փոփոխությունը էապես ազդի պետության կողմից արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունների վրա: Ըստ Ն. Օմեսի, արտաքին
Չմոռանաք երեխաներին շնորհավորել
Այսօր մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման ստանդարտները հնարավորինս պարզեցնելու համար: Երեկ կառավարության նիստում այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս քայլը վարչապետը որակել է որպես խիստ կարեւոր եւ նշել, որ նոր ստանդարտները կառավարությանն է ներկայացրել Կենտրոնական բանկը: Կառավարության որոշմամբ, Երեւան քաղաքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող


















































