Օրվա լրահոսը

Նոր ազգային երազանքը «օտ ի դո բթվելն է»

Եթե ՔՊ-ականներին հարցնես, ապա 2018-2023 թվականներին Արցախի հարցում ամեն ինչ հոյակապ էր, այդ հայկական պետությունը եւ դրա բնակիչները ոչ մի խնդիր չունեին ու փթթում-բարգավաճում էին Փաշինյանի թիմի հմուտ ղեկավարությամբ: Եվ հանկարծ մի տարի առաջ իշխանության եկավ չարամիտ Սամվել Շահրամանյանը եւ, կամ ռուսական լրտես կամ «5-րդ շարասյուն» լինելու պատճառով, որոշել էր լուծարել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Իրադարձությունների

«Սա ամոթ էր ինձ համար որպես մարզիչ». քանակական առավելությունից Հայաստանի ազգային հավաքականն օգտվել չկարողացավ ու պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Անկեղծ ասած, գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի և այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։

Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի ԱԳ նախարարին ԼՂ բռնի տեղահանվածների հարցում Հայաստանին հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար

Նախարար Սանոսյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին, դառնալու ծրագրի մաս կազմող անդամ երկրներից մեկը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ևս 30 քաղբանտարկյալի ազատ արձակման մասին

«Նրանց մեծ մասը ստիպված է եղել ներման խնդրագիր ներկայացնել Լուկաշենկոյին և խոստովանել այն հանցագործությունները, որոնք իրենք երբեք չեն կատարել։ Սա, նույնպես, մարդկանց նվաստացնելու ձև է, բայց նաև հրաշալի բնութագրում է Լուկաշենկոյին։ Նա ցանկանում է, որ մարդիկ ճանաչեն իր իշխանությունը։ Նրանց նվաստացնել և ստիպել ճանաչել իր իշխանությունը»,- ասել է Վյաչորկան։

Սուրեն Պապիկյանը մեկնել է Չինաստան

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:   ՀՀ Պաշտպանության նախարարություն

Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը կհաստատվի նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում հունգարական նախագահության ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև սկսվել է երեկ։ Բացի այդ, նոյեմբերին մեր նախագահության ընթացքում մենք կհաստատենք ԵՄ-Հայաստան գործընկերության ժամանակացույցը»,- նշել է

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ: Ի շարունակություն ս.թ. ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը:   ՀՀ ԱԳՆ

Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com   Երկրները պետք է տարբեր գործիքներ ունենան իրենց զինանոցում՝ իրենց թշնամիներին հակազդելու կամ թուլացնելու համար: Ամենահայտնի միջոցը ուժի կիրառումն է։ Սակայն Հայաստանն չի կարող դա հաջողությամբ անել իր թույլ զինված ուժերի պատճառով: Մեկ այլ հնարավոր գործիք է թշնամի պետությունների ապակայունացումը՝ ներքին խռովություններ ստեղծելով և նրանց ճնշված փոքրամասնություններին հրահրելով: Երրորդ գործիքը թշնամական ազգի

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած՝ ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է. «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Ներկա պահին առկա տվյալներով պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն,

Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և

Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է բարերար Նուբար Աֆեյանին

Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի  գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած

Կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը. Արարատ Միրզոյան

Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը:

Վերջին տարում տեղի ունեցող հետընթացն ինձ համար անընդունելի է և մի քանի դրվագով` նույնիսկ խայտառակ. Իզաբելլա Աբգարյան

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա ավագանու նիստում բոյկոտ եմ հայտարարել և չեմ մասնակցելու հանձնաժողովի նիստերին, որտեղ ակտիվ աշխատել եմ 2018֊ից մինչ օրս։ Սա իմ կողմից քաղաքական ճիչ է ընդդեմ հանձնաժողովների ձևականության և որոշումների ընդունման վրա իմ ազդեցության փոշիացման։ Նշեմ, որ սա հանձնաժողով էր, որտեղ նախորդ տարիներին աշխատելը ձևական

ՔՊ-ականները քննարկել են կուսակցության զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության Զարգացման ռազմավարության կատարման ընթացքը։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ

Մինչդեռ հայկական պետության կողմից ազատ արձակված ռազմագերիների զանգվածային ձերբակալություններն ու հալածանքները հատկապես տարակուսելի են այս պետության՝ իր քաղաքացիների նկատմամբ «հոգատարության» համատեքստում։ 

Ձերբակալվել է Նաիրիի համայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը. Yerkir.am

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով  բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ

Եթե ՔՊԿ-ն չի վախենում, թող գնա նոր ընտրության․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթն ավագանու նիստին․ Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի կառավարումը ճգնաժամի մեջ է: Կա քաղաքական ու կառավարման ճգնաժամ: Իշխող կոալիցիան լեգիտիմ չէ: Նախ կառավարման մասով: Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կա՛մ բյուջեի մսխման, կա՛մ վատ կառավարման, կա՛մ չիմացության հետևանք են: Աղբահանությունից մինչև այգիների

68 միլիոն դրամ՝ Գյումրուն վայել տոնածառ գնելու նպատակով

Գյումրին այս տարի կունենա նոր տոնածառ։ Այսօր ավագանին համաձայնեց 75 միլիոն դրամ հատկացնել կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրվող նոր տոնածառի և զարդարանքների ձեռք բերման և հին զարդարանքների վերանորոգման համար։ Թե ինչու պիտի նորացնել գլխավոր եղևնին, բավական մանրամասն ներկայացրեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։ «Ընկերնե՛ր, մեր քաղաքի տոնածառը, որը մինչ անցյալ տարի օգտագործել ենք, 2005

«Հասնելու ենք ձկան գլխին, որովհետեւ ձուկը գլխից է հոտած, ոչ թե պոչից». անհետ կորած զինծառայողի մայր

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրող, պաշտպանվող կողմերը, դատարանը եւ տուժողների իրավահաջորդները իրենց հետաքրքրող  հարցերն ուղղեցին վկաներից մեկին: Դատական նիստի ավարտից հետո անհետ կորած Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանն ասաց. «Ամեն դեպքում մեղավորները պետք է պատասխան տան: Տեսնում եք՝ մեկը մյուսի վրա է

«Պարզ է, չէ՞՝ երիտասարդ դասախոս, նորապսակ կնոջ կալանքը առաջացնելու էր բուռն էմոցիոնալ ռեակցիա․ քննիչները դա շատ լավ գիտեին, դրա համար են տարել կալանքի»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը նաև խոսեց Կարեն Ակոպյանի՝ գաղտնալսումների նյութերն ամբողջությամբ չտրամադրելու մասին․ «Կարեն Ակոպյանին գաղտնալսել են վեց ամիս, նյութերը տվել են 147 րոպե՝ երկու ժամ 20 րոպե»։

Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական

Սոցիալական աջակցության ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով նախաձեռնությունը

Արմեն Աշոտյանի գործը՝ Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի հայելի. Iravaban.net

Նախաբան Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործը վառ օրինակ է դարձել Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկայի հետ կապված համակարգային խնդիրների: Այս վերլուծական հոդվածը ներկայացնում է գործի զարգացումը երեք փուլերով՝ բացահայտելով կալանքի կիրառման հետ կապված հիմնախնդիրները: Iravaban.net-ի լրագրողները ուսումնասիրել են պաշտպանների կողմից ներկայացված երեք բողոքները և վերլուծել դրանց բովանդակությունը: Ներկայացված բողոքները Առաջին բողոքը. անվանումը՝ հատուկ վերանայման բողոք, ներկայացման

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում   գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը  ս․ թ․ մարտի 11-ին դիմել է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1

«Բուռն երևակայություն է պետք՝ ունենալ Կարեն Ակոպյանի ցուցմունքն ընդունել՝ որպես ապացույց, որ ես միջամտել եմ»․ Արմեն Աշոտյան

Հանրային մեղադրողը հայտարարեց՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ պետք է կիրառել երեք ամիս ժամկետով կալանք՝ որպես խափանման միջոց։

«Ո՞վ է պայմանագրի մասին խոսում տոկոսներով: ԴՆԹ-ների առումով շիմպանզեների եւ մարդկանց տարբերությունը ընդամենը 4-5 տոկոս է»

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ինքն ուզում է օգնել Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ եմ ասում եւ իմ բոլոր բնութագրերը ընդունեք հենց այնպես, ինչպես ասում եմ՝ առանց սարկազմի, առանց արժանապատվությունը նսեմացնելու: Այխան Հաջի Զադեն, իսկ Այխան նշանակում է՝ լուսնի տիրակալ կամ ղեկավար, եւ հայ խաները չգիտես ինչու շրջանառության մեջ են դրել,

«Սա էլի անազատություն է, բայց անազատություն տնեցիքիս հետ»․ Արմեն Աշոտյանը՝ իր խափանման միջոցի փոփոխության մասին

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին Արմեն Աշոտյանը հարցրեց՝ հոդված կարո՞ղ եմ տնային կալանքի պայմաններում գրել և փաստաբաններիս միջոցով ուղարկել մամուլին։

Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի

Կայացավ ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը

Նոր ծախսեր՝ մոտ 2 ամիս առաջ տեղի ունեցած «Ֆեստիվառի» համար․ Գյումրու ավագանին չթույլատրեց գումար հատկացնել

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնելն էր։ Գյումրու համայնքապետարանը նախատեսել էր բյուջեից հատկացնել 2 միլիոն 434 հազար դրամ։ «Բոլորդ մասնակցել եք, բոլորդ տեղյակ եք, շատ հաճելի միջոցառումներ տեղի ունեցան, բավականին փոխվեց քաղաքացիների կծկված վիճակը, ուրախացան, շատ լավ զգացին, բայց այդ լավ զգալու

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք և գրավ

Քանի դեռ գրավը չի մուծված, Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա։

Արևմուտքի հետ Փեզեզշքիանի կառավարության մերձեցման մասին Պուտինի ընկալումը՝ Ռուսաստանի վերջին դիրքորոշումների պատճառն է

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմեդ Բախշաեշ Արդեստանին կարծում է, որ « Զանգեզուրի հարցի նկատմամբ ՌԴ նախագահ Պուտինն այսպես է վարվում երկու պատճառով։ Նախ Ռուսաստանը ուզում է պատժել Հայաստանին, որ Վրաստանի նման չպետք է մերձենա Արևմուտքին, և երկրորդ պատճառն այն է, որ նրանք կարծում են, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի իշխանությունը շահագրգռված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031