Օրվա լրահոսը
Կլենտէյլի քաղաքապետ Էլեն Ասատրեան մասնակցեցաւ Հայաստանի մէջ գումարուած Ամերիկայի արտաքին գործոց նախարարութեան հաւաքին
Կլենտէյլ վերադարձին ան քաղաքապետական խորհուրդի օրակարգին վրայ դրաւ Կապանի հետ յարաբերութիւնները սերտացնելու հարցը, որ պիտի քննարկուի յառաջիկայ ամիս եւ Սեպտեմբերին կ՛ակնկալուի քաղաքէն պատուիրակութեան մը Հայաստան այցելութիւնը։
Ձախողումն ընդունած ղեկավարը հրաժարական տվեց. Թրամփին պաշտպանող Գաղտնի ծառայության գործակալները տեղյակ են եղել կասկածելի անձի մասին
«Միանշանակ է, որ սպառնալիքը չեզոքացնելու գործում ձախողում է եղել, երբ այն՝ [սպառնալիքը] անմիջապես նկատվել է։ Այդ երիտասարդի վրա կրակելը օրինական կլիներ, երբ նա [արդեն] տանիքում էր: Չգիտեմ, թե ինչու են տատանվել [Գաղտնի ծառայության աշխատակիցները]»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Սքոթ Ուայթը:
Արշակ Կարապետյան. «Այո, ես եմ հրաման արձակել կրակ բացել սահմանը ապօրինի խախտած թշնամու վրա»
Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։
«Ոչ մի տեղ չեմ գտնում իմը…». Վերապրում. Ցողիկ Հակոբյան
Ցողիկ Հակոբյանն Արցախի Մարտակերտի շրջանի Չափար գյուղից է։ Նա պատմում է շրջափակման ծանր ամիսների մասին։ Սննդի պաշարներն օրեցօր սպառվում էին, բայց ոչ հույսը։ Վերջին հույսը մարեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ 8 րոպե ժամանակ տվեցին՝ մի ամբողջ կյանք մի ճամպրուկի մեջ տեղավորելու համար։ Չափարեցիները բռնեցին բռնագաղթի ճամփան…
Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը
Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը գրում է. «Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն եւ հնձեն իրենց ցանած հացահատիկը: Ինչո՞ւ էին էսօր հիշել: Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»:
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը
Երևանում անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: Երևանի քաղաքապետարան
Արտառոց դեպք․ ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և զենքի սպառնալիքի տակ պահանջել, որ հարազատները իրենց փոխանցեն 650 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի
Ես չգիտեմ՝ Արթուր Չախոյանն ով է, զուգարան չեմ մտել. Ռոման Բաղդասարյան
Եթե կառավարությունն ինձ պաշտպաներ, ես ամեն օր մեկի չանը կկոտրեի. Ռոման Բաղդասարյան
Քննարկվել են միջազգային միջոցառումներին Հայաստանի ներկայության ամրապնդման համար ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Մխիթար Հայրապետյանն այցելել է ՀԱՊՀ, շնորհավորել է ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողական թիմին
Ուղեւորի վրա ջրի տարա նետած 3-րդ համարի ավտոբուսի վարորդի գործողությունների հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել
Տուժողը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել
Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներն արձակուրդում են. ոմանք հույս ունեն, որ նրանք չեն վերադառնա
Հարութ Սասունյան http://www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը զարմանալիորեն հայտարարեց, որ նա երկարատև արձակուրդ է մեկնում հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը: Ավելի ցնցող է, որ Հայաստանի մի քանի այլ պաշտոնյաներ որոշել էին միաժամանակ արձակուրդ գնալ՝ երկիրը թողնելով առանց բարձրագույն ղեկավարության: Ես ոչ մի մտահոգություն չէի ունենա, եթե Փաշինյանը մեկ կամ նույնիսկ երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ մեկներ։ Ամեն
Բայդենը ողջ է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ենթադրյալ` «մահվան» մասին լուրերից հետո ԱՄՆ նախագահն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև: Տեսանյութը տարածել են միջազգային լրատվականները: Լրագրողները ֆիքսել են Դելավեր նահանգը լքող ԱՄՆ նախագահին: Երեկ լուրեր էին տարածվել, թե իբր 81-ամյա նախագահ Բայդենը մահացել է։ Սպիտակ տունը հերքել էր լուրը, սակայն սենատորները ապացույցներ էին պահանջել։
Քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի իրացման դեպքերով քննվող դատական պրակտիկայի վերաբերյալ հարցեր
Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Կանխվել է երիտասարդի ինքնասպանության փորձը
Հուլիսի 23-ին, ժամը 11:45-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբերը։
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար: Բավական ընդգրկուն կազմով Հայաստան այցելության շրջանակում պատվիրակությունը քննարկումներ է ունենալու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կրոնական հուշարձանների
Վարչապետի տիկնոջ եւ իշխանամերձ շրջանակից չեն կարող հաղթել. ԿԳՄՍՆ վարչության պետը՝ հաշվապահական ԱՁ-երի մրցույթի մասին
Դպրոցների հաշվապահությունը այլեւս արտապատվիրակվելու է հաշվապահական կազմակերպությունների
FlyOne ավիաընկերությունում բացատրել են, թե ինչու ուղևորների մի մասին թույլ չեն տվել Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռ նստել. «Սպուտնիկ Արմենիա»
FlyOne ավիաընկերությունում բացատրել են, թե ինչու ուղևորների մի մասին թույլ չեն տվել Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռ նստել: Ինչպես «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեց տնօրեն Արամ Անանյանը, խնդիրը գործառնական-տեխնիկական բնույթ է կրում։ Ինքնաթիռը, որն իրականացնում էր թռիչքը, տարողունակությամբ ավելի փոքր էր, քան այն ինքնաթիռը, որով ի սկզբանե նախատեսված էր թռիչքը: Տեխնիկական անսարքությունների պատճառով ինքնաթիռը փոխարինելուց և ավելի փոքր ինքնաթիռ
«Ժամանակին ասում էին՝ այդ գնումները փակ են պահում, որպեսզի թշնամի պետությունների հետախուզական ծառայությունները կապ չհաստատեն»․ Վարուժան Հոկտանյան
Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց՝ օրենքում նշված ծախսերի հետ կապված գնումները պետական գաղտնիք պարունակող գնումներ սահմանելու մեջ։
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով՝ սկեսուրին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ տալու համար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին շահերի բախմանն առնչվող գործողություներ կատարելու համար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Գասպարյանը, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում կայացրել է որոշումներ՝ օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու մոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ
Գյումրիում նոր ինտրիգներ են հասունանում․ Ի՞նչ է սպասվում Վարդան Ղուկասյանին ու Սամվել Բալասանյանին
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնական երկու գրություն է հասցեագրել Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին՝ առաջարկելով դիմել դատարան ու վիճարկել թե՛ Վարդան Ղուկասյանի և թե՛ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ կատարված ապօրինի հողահատկացումներն ու համայնքային գույքի մասնավորեցումը։ Հայտնել ենք, որ այդ գրությունների մեջ խոսք է գնում նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի և Բալասանյան ընտանիքին պատկանող
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքեր են գրանցվել. «Սպուտնիկ Արմենիա»
«Սպուտնիկ Արմենիա». «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների կողմից ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքեր են գրանցվել. ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Խորհուրդը հայտնում է, որ հուլիսի 6-ին ռուս օպերային երգչուհի Սվետլանա Կասիանն իր անչափահաս դստեր հետ վերադառնում էր Գերմանիայից Երևանով և, չնայած նախօրոք օդանավակայան ժամանելուն, նրանց ստուգումն
Կիրանց գյուղի 7 բնակիչ, այս պահի դրությամբ, հրաժարվել է փոխհատուցումից. «Փաստինֆո»
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից, այս պահի դրությամբ, 7 հոգի դեռևս չի դիմել՝ ապօրինի սահմանազատման հետեւանքով կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար։ Նրանք մտածում են դատարան դիմելու մասին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ այդ բնակիչներն ունեին խոտհարքեր, արոտավայրեր՝ ՀՀ գործող իշխանության կողմից Ադրբեջանին հանձնված տարածքներում։ Տվյալ 7 բնակիչները
Սարգիս Խանդանյանն ընդունել է Գերմանիայից ժամանած լրագրողներին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին:
ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը
Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման, ինչպես նաև ստացվող ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող
«Այսպիսի գործելակերպը հակասում է անաչառ և պատասխանատու լրագրության սկզբունքներին». Lրագրողական ՀԿ-ները` Շուշիում անցկացված ֆորումի մասին
Եթե մեծ հաշվով սպասելի էին այդ միջոցառման ընթացքում, օրինակ, ռուսաստանյան քարոզչամիջոցների կարկառուն դեմքերի գովքն ու պերճախոսությունը Ալիևի հասցեին, ապա, մեղմ ասած, անհասկանալի է նույն կեցվածքը արևմտյան երկրներից ժամանած մասնակիցների կողմից
Համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած օշականցին ձերբակալվել է
Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին
«Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը»
«Ազատություն». Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։ «Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», – ТАСС-ի փոխանցմամբ` նշված է տեղեկանքում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Մխիթարյան վարժարանի վարկանիշը, ծանոթ հայերի շրջանակը «դրդում» են այլազգիներին սովորել հայերեն, հետաքրքրվել հայոց պատմությամբ». սփյուռքահայ ուսուցչուհի
«Առաքելությունս նախ հայերենը սիրցնելն է, ետքը՝ սորվեցնելը». սփյուռքահայ ուսուցչուհի Նազելի Աբայան
Բենիամին Մաթեւոսյան. «Ադրբեջանցիները «վերադառնալու են» Երեւան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»
Բենիամին Մաթեւոսյան. «Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները Ալիեւի լավագույն գործընկերներն են Հայաստանում, զարմանալի չի լինի, որ Երեւանում էլ մարդը գնա դպրոց առ դպրոց եւ ասի, թե պետք է ադրբեջանցիներին ընդունենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի»
Արմեն Գրիգորյանը կարևորել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակ


















































