Օրվա լրահոսը

Բերետավորները սկսեցին ուժ կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ

ԱԺԲ կազմակերպած երթի մասնակիցները մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից բաժանվեցին խմբերի` տարբեր ուղղություններով իրականացնելու անհնազանդության ակցիաներ։ Միեւնույն ժամանակ կազմակերպիչները բարձրախոսով քաղաքացիներին բացատրում էին բերման ենթարկվելու դեպքում եւ ոստիկանական բաժիններում իրենց իրավունքները։ Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը բարձրախոսով զգուշացնում էր քաղաքացիների ապօրինի գործողությունների մասին եւ տալիս փողոցներն ազատելու «ողջամիտ ժամանակ»։ Կարճ  ժամանակ անց կարմիր եւ սեւ բերետավորները

«ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը». Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը հայտնում է. «ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։ Հանդիպել եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի  Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով  գլխավոր տնօրենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝ — ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։ — Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի

Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների շարքերը կհամալրվեն ևս 6 թեկնածուներով՝ ըստ մասնագիտացումների

Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվեց, այն հաղթահարեցին 6 մասնակիցներ, որոնցից 3-ը՝ Ղազարյան Տիգրան Հակոբի, Պետրոսյան Լևոն Էդուարդի, Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, քրեական մասնագիտացման, իսկ մյուս 3-ը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում՝ Հախվերդյան Վահե Մայիսի, Մխիթարյան Անուշ Ռոբերտի, Սուքիասյան Հայկանուշ Արթուրի։ Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և

ԱԺԲ. «Ապրիլի 24-ի նման ծեծուջարդ նույնիսկ նախկինների ժամանակ չէր եղել»

Ազատության հրապարակում այսօր մեկնարկեց տավուշցիներին աջակցելու եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով հերթական հանրահավաքը, որին հաջորդեց քայլերթը։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ասաց, որ այսոր սոցիալական ցանցերում մի տեսանյութ է աչքով ընկել։ «Ինչ որ մի մարդ ջուրը թափում է սեղանին, լղոզում, հետո բժշկական տեսանկյունից կասկածելի ժպիտով նայում է այդ ջրին, թափում իր վրա։ Հետո իմացա, որ

Տավուշը միայն տավուշցիներինը չի, այն բոլորինս է, հետևաբար մենք պետք է շարունակենք մեր պայքարը հանուն մեր հայրենիքի. Արտավազդ Ալավերդյան

Սիրելի վանաձորցիներ, Տավուշում ստեղծված իրավիճակը բոլորիս է մտահոգում։ Տավուշը միայն տավուշցիներինը չի, այն բոլորինս է, հետևաբար մենք պետք է շարունակենք մեր պայքարը հանուն մեր հայրենիքի։ Մայիսի 2-ին, ժամը 15:00-ին,  համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հրավիրում եմ ավագանու անդամներին մասնակցելու։ Հուսով եմ մեր գործընկերները կիսում են մեր ժողովրդի մտահոգությունները։   Արտավազդ Ալավերդյան

Գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ. ՀՀ Դատական դեպարտամենտ

Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող  Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական  Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական  Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։ Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ

«Գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը». Արմեն Աշոտյանի պաշտպաններ

Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն: Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով “պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը

Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար: «Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն

Փաշիկ Ալավերդյան. «Երկիր քանդելն սկսվում է ամենաուժեղ տեղից։ Կրթությունը քանդեցին, հիմա սպորտն է քանդման ընթացքում»

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսում ասաց, որ սպորտում խնդիրները այնքան շատ են, որ չգիտի որի մասին խոսել։ «Ուսումնամարզական հավաքներն անցկացնողը ֆեդերացիան է»  գլխավոր մարզիչը կամ գլխավոր քարտուղարը։ Բայց իրենց ուզած տեղում:  Այսինքն, հայտարարություն պետք է տամ, որ անցկացնում եմ ծանրամարտի ուսումնամարզական հավաքներ`

«Արցախի թեմի առաջնորդը պետք է մնար Արցախում, ճգներ եւ աղոթեր». Արփի Դավոյանը հեգնում է եկեղեցականներին

Նա հեգնեց, որ Կիրանց անընդհատ եպիսկոպոսներ, եկեղեցու առաջնորդներ են գնում ու քաջալերում հավաքի մասնակիցներին. «Ես ցավում եմ, որ մեր եկեղեցականները երազում են այնպիսի ՀՀ-ի մասին, որը չունի պետականություն, որտեղ իրենք կարող են առաջնորդություն ստանձնել ու ծառայել տերերին, ինչպես եղել է հազարամյակներ, դարեր շարունակ: Աջակցություն են հայտնում իրար հոգեւոր առաջնորդները՝ Գոգարաց թեմից է մեկը գալիս, Արցախի թեմի առաջնորդը:

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի շրջանառության դեմ, բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ձեռնարկում է տարաբնույթ միջոցառումներ։ Ապրիլի 30-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում ծառայողները տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս, 4 ականջակալ, 2

«Փոխարենը գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք, ձեր մեղքերի թողություն խնդրեք, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին». Արծվիկ Մինասյան

«Ո՞ւր եք ուզում տանել այս ժողովրդին ու ազգին, տանում եք մի նոր կառափնարա՞ն, մի նոր կոտորածի՞: Արդեն մի քանի անգամ դա արել եք, դադարե՛ք: Հասկացեք, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է ինքներդ ընդունեք ձեր մեղքերը»:

Միջազգային կառույցներին կոչ ենք անում գնահատական տալ ընդդիմախոսների դեմ վարչախմբի քաղաքական տեռորին․ հայտարարություն

AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի  կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին. «Ապրիլի 29-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը` դատավոր Լուսինե Ալավերդյանի գլխավորությամբ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար,

«Թեթև ատլետիկայի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ, իսկ համայնքը կաջակցի խնդիրների լուծմանը»

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է  ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը: Մարզաձևի զարգացման համար կլինեն

«Ելե՛ք հանձնել են»․ Գյումրիի տարբեր տեղանքներում նման բովանդակությամբ պաստառներ են հայտնվել

Գյումրի տարբեր տեղանքներում՝ հասարակական վայրերում, բնակելի շենքերի ու կառույցների մուտքներին փակցվել են «Ելե՛ք հանձնել են» բովանդակությամբ պաստառներ։ Փակցնողները «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդներն են, որոնք շարունակում են իրազեկման ցույցերը այս քաղաքում։ Հիշեցնենք, որ նախորդ օրը իրազեկման ցույց անցկացրեցին Գյումրու կենտրոնական հատվածներում՝ բնակիչներին հորդորելով միանալ  տավուշիցներին ու թույլ չտալ հայրենիքը «թիզ առ թիզ» հանձնել թշնամուն։ Երեկ

Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ  բռնության դեպքերը: ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են

«Ո՞ւմ եք ձեռ առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չէ»․ Արթուր Խաչատրյան

«Մի փորձեք անտրամաբանական, բայց գեղեցիկ հնչող բառերով մոլորեցնել մեր հանրությանը»։

Ողջունում ենք ԵԽ բանաձևը, որը պարունակում է հարցադրումներ Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։ Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել

«Դե շշկռվեք իմ կողքով մի հատ թափով անցեք քամի արեք, նոր կտենաք, շատ վատ կվերջանա». ՔՊ-ական պատգամավորը սպառնում է Քոչարյաններին

Հետո նա անդրադարձավ Բագրատ սրբազանին՝ ասելով, թե «Սրբազան եք ասում, ինչ եք ասում, էն Բագրատը, խնդրում եմ, ով սրբազան է ասում, գոնե մեր ընկերներից էլ ըտենց բան չասի …Սրբազանները աղոթում են, բարին են ասում, ինքը անիծում ա, ասում ա կմեռնեք, կգամ պանիխիդային: Հա, ես 98 տարեկան կմեռնեմ, դու էլ 200 տարեկան կգաս իմ պանիխիդային, հա, խփնվել են սաղ»:

36 կգ ոսկյա ձուլակտորների գործով նախաքննությունը շարունակվում է

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական

Սեփական պատմության խնդրայնությամբ զբաղվելու փոխարեն, Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում կրկին անդրադարձել է իր իրավասությունների և զբաղվածության շրջանակներից դուրս գտնվող այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստանի Սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխությունները։ Նման հայտարարությունները ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին և չունեն որևէ իրավական կամ բարոյական հիմք։ Ռազմական հաջողությունները Իլհամ Ալիևի մոտ էյֆորիկ տրամադրություններ

Եթե հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և

Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Իլհամ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ադրբեջանական վարչակարգի բռնարարության ակունքները հարկավոր է փնտրել հենց երկրի ներսում գրանցած դժնդակությունների հաջող իրացման մեջ, որն արտահայտվում է բնակչության նկատմամբ խոսքի, խղճի և այլ բնական իրավունքների համակարգային ոտնահարմամբ։ Օրեր առաջ տարածվեցին բողոքի ակցիա իրականացնող կնոջ նկատմամբ ոստիկանական բռնության իրականացման կադրեր։ Մամուլի և խոսքի սահմանափակման ու ճնշման իրողություններն այլևս դուրս են տրամաբանական որևէ շրջանակներից։ Արտահերթ նախագահական

Ռուբինյանը և Կոպմանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: ԱԺ

«Օղակ» օպերացիան հերթական օղակը դարձավ բնիկ էթնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության քրոնիկոնում, որն առ այսօր չի ավարտվել. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հայության նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների հերթական լայնամասշտաբ դրսևորումը «Օղակ» («Կոլցո») գործողությունն էր, որը օրինականացված ահաբեկչական ակտ էր՝ ուղղված Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջանների, Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի մի շարք հայաբնակ գյուղերի, Գետաշենի ենթաշրջանի, ինչպես նաև ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Իջևանի և Շամշադինի շրջանների գյուղերի բնակչության դեմ։ 1991թ․ ապրիլի 30-ին «Օղակ» գործողության թիրախում առաջինը հայտնվեցին Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և

Պատմությունն իրոք կրկնվում է»․ Տեր Ղևոնդ քահանա Աճամեան

«Ոչ, պայքարն ավարտված չէ»։ Այսպես պատասխանեց Տեր Ղևոնդ քահանա Աճամեանն Aravot.am–ի հարցին՝ 2021-ին նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման համար պայքարն ավարտվա՞ծ է, թե՞ պայքարի լրացուցիչ հարցեր դեռ կան։ Ըստ Տեխասի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու առաջնորդի՝ հիմա պետք է աշխատել, որպեսզի ԱՄՆ բնակչությունը պատշաճ գիտելիք ունենա առաջին ցեղասպանության՝

Խերտ Յան Կուպմանը և ՀՀ փոխվարչապետերը անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները

Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ

«ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում, զգուշացնում եմ». Թագուհի Ղազարյան

Հարգելի գործընկերներ, օրենքի եւ իրավունքի հարցում ճաշակը գործոն չէ, եթե լրագրողը մեր ճաշակով չէ, դա չի նշանակում՝ նրա նկատմամբ պետք է բռնություն գործադրենք: Դավիթ Լեւոնյանի նկատմամբ նաեւ հաղորդում են ներկայացրել, այդ հարցը կարող էր կարգավորվել նաեւ օրենքով, եթե իհարկե ինչ-որ մեկը չերեւակայեր, որ ինքը պապլավոկապետությունում են ապրում:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930