Օրվա լրահոսը

ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցրել՝ աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով. վնասն ամբողջությամբ վերականգնվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով  հարկային մարմին

Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես են ծեծել Սամվել Վարդանյանին

Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:

«Սա ամենահավակնոտ ու նշանակալից նախագիծն է». Երվանդ Քոչարի «Ընդվզումը» վերարտադրվել է Պուշկին 62 շենքի վրա

Իտալացի ճանաչված մուրալիստ, նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն քաջ ծանոթ էր Քոչարի արվեստին

Մի քանի դիտարկում ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսի վերաբերյալ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանն ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, ինչի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, Իսրայելը ռազմական ներկայություն է ձեռքբերել Իրանի քթի տակ։

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան

Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։

Լարիսա Ալավերդյան. Անկիրթ են այն մարդիկ, որոնք Արցախը ճանաչել են ռեստորանների անուններով

Այնտեղ եղել է 44 կին: Եվ նրանք ցույց են տալիս, որ նշել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարչախմբի հաղթանակը հայ ազգի նկատմամբ: Ես համոզված եմ, որ դա դրված էր որպես նպատակ եւ դա պետք է ցույց տար, որ իրենք ամեն օրը նշում են այդ ձեւով:

«Եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի». Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին վթարի հետևանքով վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։

«Ադրբեջանը պարտավորված է ընդունել, որ իր գործողությունները կարող են համարվել ռասայական խտրականություն, բայց հույս ունի շեղել ուշադրությունը փաստերից»․ Էլիսոն Մաքդոնալդ

«Եթե, ինչպես Ադրբեջանն է ասում, թշնամանքը կարող էր վերաբերել հայ զինծառայողներին, ապա ինչո՞ւ են դաժան վերաբերմունքի արժանացել նաեւ էթնիկ հայ քաղաքացիական անձինք»։

Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որ ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի. Փաշինյան

Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

«Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով». Հայաստանում Իրանի դեսպան

Մենք մեր հարեւանների անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը

Վիրավորանքներ ու լեզվակռիվ ավագանու նիստում․ «Այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է, կարող եք շարունակել հաչալ»

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը ավագանու նիստում վիրավորեցին միմյանց, մինչ այդ Անի Խաչատրյանն էր առիթը, որ Մանուկ Սուքիասյանը կոպիտ արտահայտվեց

Գարեգին Երկրորդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին իր մտահոգությունը հայտնեց սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պրն․Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց

Անահիտ Ավանեսյանը տեղյակ չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում. «Ազատություն»

Ավանեսյանը նաև հերքեց, թե որևէ գործի շրջանակում վերջերս հարցաքննվել է։

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է

Ցանկացած ոչ բշտիկային ցանի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի

Ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Աբովյանում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող

Մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 46․6

«Երբ հզորները աչք են փակում, պետք է հույսդ դնես միայն քեզ վրա եւ պաշտպանես սեփական շահերդ ու անվտանգությունդ». Հայաստանում ԻԻՀ դեսպան

Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմի, մենք քաղաքացիական կենտրոններ եւ հասարակ քաղաքացիների չենք թիրախավորել

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից: Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը

Լայքել է գրառում, որտեղ Բեգոյանին «ստահակ» են անվանել, կանաչապատման աշխատակիցներին՝ խուլիգաններ

Ինչու է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցը նկատողություն ստացել

ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում են՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով

Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

«Ալիեւը ԼՂ վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», Ադրբեջանի գործողությունները հիմնված են ռասայական հիմքերի վրա»․ պրոֆեսոր Շոն Մըրֆի

Շոն Մըրֆին ներկայացրեց ապացույցներ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայերի նկատմամբ ռասայական հիմքով թշնամանք սերմանելու մասին։

Քննարկվել են հուշարձանների նորոգմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման,

Ավինյանը Կոնսերվատորիայի՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելու մասին․ «Հետագայում այդ համալսարաններն իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն ասաց, որ Կոնսերվատորիան տեղափոխելը նշանակում է փաստացի փակել, Կոնսերվատորիայի շենքը նախագծված է եղել իր բուն նպատակի համար, տեղափոխելով իմաստը կորում է

«Արցախում ծնված երազանքս իրականություն եմ դարձնելու Հայաստանում». «Ա1+»

Ամենապահանջված «Պապիկ-տատիկ» մոմը պատրաստելու համար կաղապարն ինքն է պատրաստել Երևանում։

Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով մոտ 19 հատոր պաշտպանական կողմին չի տրամադրվել

Պաշտպանական կողմը վիճարկում է նաեւ գործի՝ մեկ քննչական մարմնից մյուսին փոխանցելու եւ գործը ավագ քննիչ Տիգրան Շոխոյանին հանձնելու հարցը

Աշոտ Հարությունյան. «Տարիները, դարերը ցույց են տվել, որ որտեղ Թուրքիան է՝ Հայաստանի համար մեծ վտանգներ են, բոլոր առումներով»

Հայաստանում գյուղատնտեսությունը կհայտնվի ոչ թե կոլապսի մեջ, այլ դա կլինի վերջը: Թուրքիան ոռոգման ջրի հարցով մեր հանրապետությանը կոնկրետ պատերազմ է հայտարարել Ախուրյանի ջրամբարում: Տարածաշրջանային իրավիճակը, պատերազմը մեզ ստիպում է կրկին անգամ մտածել Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:

«Հրդեհէն առաջ գիտակից չէինք, թէ ողջ աշխարհն ինչքան կապուած էր Նոթր Տամին հետ». Փարիզի Աստուածամօր տաճարը կը վերածնի մոխիրներէն

Vaticannews. Փարիզի Աստուածամօր տաճարը  վերանորոգումի երկար աշխատանքներէ ետք այժմ կը գտնուի վերաբացման սեմին, որ մեծապէս աւերուեցաւ, անցեալ 15 ապրիլի 2019ին, գիշերը բռնկուած սարսափելի հրդեհէ։ Նախատեսուած է, որ տաճարին վերաբացումը կատարուի դեկտեմբեր ամսոյն։ Նօթր Տամ Տաճարին տեսուչ, հար Օլիվիէ Ռիպատօ Տումաս անդրադառնալով եկեղեցւոյ վերակառուցման աշխատանքներու նշեց, որ Փարիզի Մայր տաճարը վերականգումի աշխատանքներէն ետք շատ աւելի գեղեցիկ

Տիգրան Ավինյան․ «Պարոն Երիցյան, ավտոկրատիա, խայտառակություն»

Երեւանի ավագանու նիստում ընդդիմադիր Գրիգորի Երիցյանը հայտարարեց՝ ժողովրդավարական բաստիոնում անջատում եք ավագանու անդամների միկրոֆոնները

Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել 4 հետախուզվողի

«Ազատություն». Ըստ ադրբեջանական մամուլում հրապարակված տվյալների՝ նրանք բոլորը ադրբեջանական ազգանուններ ունեն և հետախուզման մեջ էին քրեական ու տնտեսական բնույթի հանցանքների մեղադրանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930