Օրվա լրահոսը

Եթե Իրանի իշխանություններն առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ. «Հրապարակ»

Մինչդեռ պայքարն ու դիմադրությունը ոչ մի կապ չունեն ուժի, ռեսուրսի, հզորության հետ

Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմա-Աթայի հռչակագիրը․ դեսպան Մարագոս․ «Ժողովուրդ»

Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի հանդիսացել

«Իրանի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ աշխարհամարտին», «Թեհրանը չի ցանկանում էսկալացիա կամ պատերազմ»․ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստը ապրիլի 13-ի դեպքերի հետ կապված

Սայեդ Իրվանին տարակուսել է՝ ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Ֆրանսիան մերժում են Իրանի ինքնապաշտպանության բնատուր իրավունքը, բայց անպաշտպան պաղեստինցիների կոտորածն ու ցեղասպանությունը կոծկում են Իսրայելի ինքնապաշտպանության քողի տակ։

Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը։ «Մինչ Ադրբեջանը Ստեփանակերտում իրականացնում էր իր «վերջնական մաքրումը», շարունակելով ջնջել հայկական ժառանգության և ինքնության հետքերն Արցախում, նա Միջազգային դատարանի առջև հայտարարում է, թե «առաջարկել է նպաստել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները»»,- նշվում է

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան

Իրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային ժողովում հայտարարել է, թե առաջին փուլում Թեհրանը ցանկանում է դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը՝ Ռուսաստանի և մյուս մասնակից երկրների աջակցությամբ։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման տեմպերի վրա, որն իրականացնում է Ռուսաստանի

Ակադեմիական քաղաքը Աշտարակի մասին չէ, այն Երեւանի մասին է

Փորձեմ ամփոփ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության գզրոցում ծնունդ առած, թերեւս, ամենածավալուն (ֆինանսական առումով որ՝ հաստատ) ռազմավարական նախաձեռնությանը՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտին, որը իմ տեսանկյունից կարիք ունի հիմնովին վերանայման եւ վերաիմաստավորման: Ըստ որում, լինելով դեռեւս 25 տարի առաջ համանուն կրթական եւ գիտական էկոհամակարգի ստեղծման գաղափարի հեղինակը, բնականաբար, լինելու եմ բացառապես օբյեկտիվ եւ շահախնդիր: Եվ այսպես. Գիտության ու

Մի քանի տարի առաջ խելագարություն կհամարեինք, եթե մեկը մեզ ասեր, թե ՀՀ քաղաքական գլխավոր ամբիոններից նման խոսք է հնչելու. «Փաստ»

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում

Հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով են խնայողություն անում: 1000 տիրազուրկ հորերից ջուրը ՀՀ-ից հոսում է Թուրքիա. «Ժողովուրդ»

16.09.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին: Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ: Իրականում, սակայն, Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։ «Ժողովուրդ» օրաթերթը

Գոնե այս հարցում թող իրենց մեջ չգցեն

Որքան հասկանում եմ, անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կտրուկ շատացել է Միջին Արեւելքի մասնագետների թիվը: «Մասնագիտական» ողջ կարողություններն այդ մարդիկ ուղղել են նրան, որ սոցցանցերում արտահայտեն իրենց համակրանքը Իրան-Իսրայել հակամարտության կողմերից մեկի նկատմամբ եւ հնարավորինս կոշտ բառապաշարով դատափետեն մյուս կողմին: Մինչդեռ նման բարդ խնդիրները վերլուծելիս պետք է հաշվի առնել մի քանի տասնյակ գործոններ՝ սկսած Գազայի պատերազմից

Ինչպես է մարդն արտակարգ իրավիճակներում անում այնպիսի բաներ, որոնք սովորական կյանքում անհնարին են թվում․ «Հիստերիկ ուժի» առաջացման մեխանիզմները

16-ամյա տղան բարձրացնում է ավտոմեքենան՝ դրա տակ ընկած իր հարևանին փրկելու համար, կամ մայրը հակահարված է տալիս սպիտակ արջին՝ պաշտպանելով իր երեխաներին․ պատմության մեջ այսպիսի բազմաթիվ սխրանքներ են հայտնի, որոնք հնարավոր են դառնում ծայրահեղ սթրեսային իրավիճակներում ադրենալինի արտազատման և օրգանիզմի հնարավորությունների լիարժեք բացահայտման միջոցով։ «Հիստերիկ ուժ» եզրույթով են նկարագրում արտակարգ իրավիճակներում տեղի ունեցող ուժային սխրանքները,

Ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք». «Փաստ»

Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»… 

Մարդկանց վրա թքող ու անպատիժ մնացող անձնավորությունն է խուլիգանության ու օրենքի մասին խոսում, բա սա անեկդոտ չի. «ՉԻ»

Հիմա որ Հակոբ Ասլանյանին վիրավորած անձը հայտարարի, թե էմոցիոնալ պոռթկում է ունեցել, աֆեկտի տակ է եղել, պիտի բաց թողնեք, չէ՞, որովհետև դա խուլիգանությունն արդարացնող հանգամանք է:

Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար. ՔԻՀԿ

Ապրիլի 14-15-ի գիշերը քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար (տեսանյութը)։ Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկելուց առաջ նոր պարեկային ծառայության ներկայացուցիչը ակցիան գնահատում է «քաղաքական» և հարցնում, թե արդյո՞ք ակցիայի մասին իրազեկել կամ տեղեկացրել են որևէ պետական մարմնի։  Շարունակելով, պարեկը հայտնում է․ «Գրառում եք արել ու իմ կարծիքով սրա համար

ԵՊՀ-ն ուղղակի փախստականի ճամբար է, արժանի չենք ստեղ սովորելու, եկել ենք փախստականի ճամբար է, դե ոչինչ… հատվածներ՝ Փաշինյանի դասախոսությունից

Ընդորում՝ փախստականի ճամբար լինելով՝ սրբություն է, բա քանի սերունդ փախստական է էդտեղով անցել. Փաշինյան

«Բռունցքդ բեր» նախաձեռնություն. «Ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ինչպես նաև տարածքների ու իրավունքների միակողմանի զիջումները տեղ չպետք է ունենան ՀՀ պետական քաղաքականությունում»

«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից

Մամիկոն Ասլանյանի գործով վկաների հարցաքննությունն ավարտվեց. դատարանը կքննի նրա խափանման միջոցը փոխելու հարցը

«Հարցաքննված վկաները մեծամասամբ արդարացնող ցուցմունքներ են տվել, որոշներն էլ՝ չեզոք, բայց Մամիկոն Ասլանյանին ասում են՝ ազատության մեջ մնալով, դու կարող ես այդ վկաների ցուցմունքի վրա ազդել: Սա աբսուրդ է». Արտակ Ոսկանյան

«Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը». Աննա Հակոբյան

Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդյունքում 42 սկսնակ կին գործարար կստանա 1 միլիոն դրամ դրամաշնորհ

Արման Թաթոյան. Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը` դրանով առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը

Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։ Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության

Հրանուշ Խառատյան. «Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում

Բնակարանաշինության ոլորտում «ՄԼ Մայնինգ» ընկերության և ՀՀ կառավարության համագործակցությունը շարունակվում է

Պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական խոշոր նախագիծն ունի նոր հասցե՝ ք.Երևան, Հրաչյա Աճառյան 53: Գործադիրը ապրիլի 12-ի հերթական նիստում հավանության արժանացրեց «ՄԼ Մայնինգ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը։ ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրում մոտ 1 000 հանրային ծառայողներ հնարավորություն կունենան բնակարան ունենալու։ Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը ներքին հարդարմամբ կկազմի 448 000

Մոռանալ անցյա՞լը. նման թեմա կա միայն Հայաստանում, որը բստրում է մեր ընդդիմությունը. Փաշինյան

Հո համակարգիչ չէ, ֆայլը ջնջենք, ասենք ՝վե՛րջ, գոյություն չի ունեցել. Փաշինյան

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։   ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

«Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է եւ պաշտպանության միջոցներից մեկը, ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է»

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև

Երիտասարդ բռնցքամարտիկները 3 արծաթ եւ 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Խորվաթիայում անցկացված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում հինգ մեդալ են նվաճել: Արծաթե մեդալի արժանացել են 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92կգ Դավիթ Սիմոնյանը եւ +92 կգ Միսակ Տեպանյանը: Իսկ Էրիկ Առստամյանը՝ 57 կգ քաշային կարգ եւ Լուսյա Ավետիսյանը՝ 54 կգ, բավարարվել են բրոնզով:          Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խոզաբույծներն անհանգստացած են՝ ՌԴ-ից ՀՀ ներմուծվող խոզերը համապատասխան լաբորատոր փորձաքննության չեն ենթարկվում․ ՍԱՏՄ-ն հակառակն է պնդում

Վերջերս տարբեր մարզերում խոզերի շրջանում հիվանդություն էր տարածվում, ֆերմերները մտավախություն ունեն, որ դրանք ՌԴ-ից ներկրված խոզերից կարող էին տարածվել, քանի որ խոզերի համար նախատեսված ախտորոշիչները չկան ՀՀ-ում, ՍԱՏՄ-ն վստահեցնում է՝ նման խնդիր չկա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930