Օրվա լրահոսը

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրս բերումը մեկնարկել է` լքելով Դադիվանքն ու շրջակայքը. «ԱՊԱ»

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրս բերումը մեկնարկել է` լքելով Դադիվանքն ու շրջակայքը։ Տեղում վերահսկողությունն ամբողջությամբ անցել է ադրբեջանական բանակին։   «Հայկական ալիք»

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կատարվել են քննչական գործողություններ

Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ԲԿ-ն հայտնում է հետևյալը. «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու

Արմեն Գևորգյան. ԵՄ-ն և ԱՄՆ-ը ցույց են տվել, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ Հարավային Կովկասում խաղի նոր կանոններ հաստատելու Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումներին

Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ում հրապարակված ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ   Պարոն նախագահ, Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով ավելի անկայուն և հակասական է դառնում։ Նախագահ Ալիևը, ում աջակցում է Թուրքիան, վերընտրվելու կապակցությամբ եվրոպական ղեկավարության շնորհավորական ուղերձներն ընկալել է որպես հայերի դեմ իր քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից

Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը»

Ադրբեջանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները: Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը (նկ. 1 – 3): Ղազանչեցոց տաճարը

«Իսկ դուք ասում եք` «թե բա ԵՄ թեկնածու դառնանք»։ Այսպիսի ոստիկանությամբ որևէ երկրին ԵՄ-ին մոտ թողնող չի լինելու». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է. «Ոստիկանների թողտվությամբ (հավանաբար` կազմակերպմամբ) ձերբակալված Սամվել Վարդանյանին կազմակերպված ձևով խոշտանգելու մասին ահազանգերը արժանահավատ են և չեն կարող հորինվածք լինել։ Ոստիկանության ծառայողները, ըստ էության, քաղաքացիներին ծառայելու փոխերան, անում են այն, ինչ իրենք պետք է անեն ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պատկերացմամբ` մարդկանց վրա ահուսարսափ տարածեն։ ՁՊՎ տեղափոխելու

«Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա»

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com   Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը ապրիլի 11-ին հրապարակել է բացահայտող մի հոդված Ադրբեջանի և Իսրայելի միջև բարձր մակարդակի լայն կապերի մասին՝ «Ինչպես են Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները դարձել Լիբերմանների ընտանիքի բիզնեսը» վերնագրով: Հոդվածը գրել է հետաքննող լրագրող Գուր Մեգիդոն: Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա էր, որը բազմիցս այցելել է Բաքու, ավելի շատ,

Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը. «Թաթոյան հիմնադրամ»

Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական

Հայաստանում տարեկան կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա 2023թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն է՝ ըստ երկրների։ Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանությունների վարած արևմտամետ քաղաքականության, Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր։ Հայաստանում տարեկան կատարվող ՕՈՒՆ ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում։ Փաստացի, իշխանությունների վարած տնտեսական

Փաստաբաններ. «ՔՊ-ականների հայտարարությունները հիմք են տալիս ենթադրել, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը կազմակերպվել է նրանց կողմից»

Իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանը եւ Վարազդատ Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկան հրատապ հայտարարությամբ` կապված նախօրեին  հանրային տրանսպորտում 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի եւ քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդի նկատմամբ կիրառված խոշտանգման հետ։ Փաստաբանները հայտարարեցին, որ այն ինչ տեղի է ունեցել իրենց վստահորդի հետ ՁՊՎ ճանապարհին, նման պատմություններ լսել են

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ:

ԱԺԲ-ն խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որոնք իրենց տեսակով աննախադեպ են։ Գործող վարչախմբի կողմից կատարված անպատկերացնելի դավաճանական գործողություններով պայմանավորված՝ աննախադեպ ռեպրեսիաների ականատես եղած մեր հանրությանը ռեժիմին հաջողվեց զարմացնել ևս մի աննախադեպ ու անմարդկային գործողությամբ՝ քննիչի որոշմամբ ձերբակալված և ոստիկանական մեքենայով ՁՊՎ տեղափոխվող ձեռնաշղթայված Ս. Վարդանյանին դիմակավորված անձանց

Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների խնդիրների հասցեագրման գործում

Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Վլադիմիր Մարտիրոսյան. «Սրբադասումը հոգևոր խոնարհման հավաստում է, ոչ թե մաթեմատիկական ու քննչական գործողություն»

Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասվել են: Նահատակները չեն ցուցակագրվել, թվի չեն վերածվել, սրբադասվել են որպես ամբողջություն: Այս առիթով ներկայացվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայրապետական կոնդակները։ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը ներկա

Արտակ Զաքարյան. Պարոնայք ոստիկաններ, այնպես ծառայեք, որ վաղը ձեր պատվի առնելը՝ պատվով պատասխանվի

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները: Օրինակ՝ այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, տարիներ հետո ի՞նչ են խոսելու, ապացուցելու և պնդելու մեր ոստիկանության, քննչականների և դատարանների արխիվները: Տարիներ հետո ուսումնասիրողներն

«Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա… ձեր թերթին ո՞վ ա ֆինանսավորել, կարո՞ղ ա հերդ ա տվել». Սուքիասյանը ափերից դուրս եկավ

Բա դուք ո՞ւմ եք թալանչի ասում, գնացեք մի հատ տեսեք՝ ձեզանից լավ թալանչի կա՞ ձեր շրջապատից: Բա դուք որ թալանչի չլինեիք, էսօր էս երկիրը էս վիճակի՞ կլիներ: Դուք ձեր ամբողջ ցեղով, ձեր բարեկամներով, ձեր շրջապատով, ձեր մամուլով որ հավաքվեք, եթե իմ 10% գիտելիքները բիզնեսի, տնտեսության կիմանաք, ես ինձ չգիտեմ ինչ կանեմ: Հիմա դուք ուզում եք, որ դուք լա՞վ ապրեք, չե՛ք կարա, ե՛ս պետք ա լավ ապրեմ, որովհետեւ էդքան բան գիտեմ:

«Վաղուց ժամանակն է բանաձևերից ու փաստաթղթերից անցում կատարել հստակ գործողությունների ու պատժամիջոցների». Լիլիթ Բեգլարյան

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկերոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը։ Այն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին և Հայաստանին ԵՄ աջակցությանը։ Բանաձևը կոչ է անում՝ Եվրոպական միությանը և նրա անդամ պետություններին՝ ակտիվորեն աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Պատժամիջոցներ սահմանել ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատուների նկատմամբ՝ ապահովելով պատասխանատվություն և

«Դիմում չգրեցիր, կտանք ոստիկանություն»․ Գյումրիում փոստային բաժանմունքի ղեկավարին սպառնում են

Գյումրու թիվ 3101 փոստային բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանը դիմել էր Aravot.am-ին՝ բողոքելով, որ իրեն առանց հիմնավոր պատճառի, կամայականորեն հարկադրում են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ Մինչդեռ, ըստ նրա, լինելով փոստային համակարգի հին աշխատակից, իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի թերացել, ավելին՝ մշտապես աչքի է ընկել բարձր կատարողականով, արժանացել է պատվոգրերի։ Թե ինչո՞ւ են ընկել

Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։ «Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։ «Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել

Դատախազությունն ու վարչական դատարանն իրար հրմշտելով՝ ուզում են այդ գործը վերջացնել. Էդվարդ Միլիտոնյան

Անհասկանալի են ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու դրդապատճառներն ու հիմնավորումները

Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար․ ԱԺ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ

Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և

Ինչու է փակվում շուրջ 42 տարի ԱՄՆ-ում գործող հայտնի «99 cent only» խանութների ցանցը

Ցանցի սեփականատերը հայտարարել է սնանկության դիմելու մասին:

Հանրապետության նախագահն ընդունել է «Մոդեքս» կենտրոնի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Մոդեքս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին: Հայկազ Ֆանյանն աշխատանքային կարգով Հանրապետության նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա դինամիկայի և հիմնական միտումների վերաբերյալ կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առկա իրավիճակում երկրի տնտեսության զարգացման հնարավորությունների և խոչընդոտների,

Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 16-ին այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (ՀՀՌՑ), ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանին: Մխիթար Հայրապետյանը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ մեծագույն պատասխանատվությամբ կկատարի կառույցի առջև դրված խնդիրները՝ ընդգծելով, որ ՀՀՌՑ-ն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, ուստի շատ կարևոր է ընկերության

«Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված՝ Իրանի կարմիր գծերը չեն փոխվել». ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը

ՀԱՊԿ-ում չեն օգտագործում «սառեցում» բառը, քանի որ այն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում. Գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն ուզում է, որ Հայաստանը հստակություն մտցնի կազմակերպությունում իր հետագա աշխատանքի առումով, քանի որ դա օգտակար կլինի պլանավորման հարցերում, նշել է գլխավոր քարտուղարը: Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ աշխատանքը շարունակվում է, օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով, ասել է Տասմագամբետովը news.ru–ին։ Կառույցում չեն օգտագործում «սառեցում» բառը, քանի

2023թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են

Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանը եւ Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեզ տեղեկացրել են, որ ՀՀ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ

Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

Վերջին 4 տարիներին մի շարք հայ ուսանողներ կրթություն են ստացել «Glion/Les Roches» ինստիտուտում

Կրթության համակարգի և իրազեկվածության բարձրացման միջոցով պետք է հասնենք հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների լուծմանը. դեսպան Մարագոս

Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել մասնագիտական ներուժը՝ իրականացնելով հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդմանն ուղղված վերապատրաստումներ: Կստեղծվի կայք՝ հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի ու հասանելի տեղեկատվությամբ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930