Օրվա լրահոսը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա – Վարշավյան փողոց խաչմերուկում։ Մասնավորապես, Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ: Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն
Բռնցքամարտի ազգային հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մասնակցում են այսօր Սերբիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը չունի օլիմպիական վարկանիշային կարգավիճակ: Մրցաշարը կշարունակվի մինչեւ ապրիլի 29-ը: Տղամարդկանց ընտրանքում են. 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդիկ Գարբոյան, 54 կգ՝ Դավիթ Եգորյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան,
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Հրաժեշտ Գյումրու թիվ 22 երթուղու գծատիրոջն ու հնամաշ «գազելներին»․ շահագործման հանձնվեց 15 նոր տրանսպորտային միջոց
Գյումրու տրանսպորտային ցանցը սուբվեցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում է նորացվել ․ այսօր շահագործման հանձնվեցին ևս 15 նոր միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն Գյումրու ամենակարևոր երթուղիներից մեկի՝ թիվ 22-ի սպասարկմանը։ Այս երթուղու միկրոավտոբուսները հնացած են, այլևս պիտանի չեն շահագործման։ Հետաքրքիրն այն է, որ միկրոավտոբուսների նոր խմբաքանակը ստանալուն պես՝ Գյումրու թիվ 22 երթուղին կվերցվի մասնավորի ձեռքից ու կհանձնվի Գյումրու համայնքապետարանի
Էդգար Ղազարյան. «Եթե Նիկոլ Փաշինյանի ասած «իրական Հայաստանը» գրվում է մեծատառով, նշանակում է, որ պետության անունը այլեւս Հայաստանի Հանրապետություն չէ, այլ` «Իրական Հայաստան» է»
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում տարածաշրջանում նաեւ Իրան-Իսրայել խորացող ռազմական լարվածության ֆոնի վրա խոսեց մեր բանակի պատրաստվածության աստիճանը բարձրացնելու եւ ուշադրությունը մեծացնելու անհրաժեշտության մասին: «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն թող գնան Երեւան քաղաքի ցանկացած վարչական շրջան, էլ չեմ ասում Հայաստանի մյուս քաղաքներ, որտեղ կան զինվորական հագուստի եւ պարագաների խանութներ: Թող
«Ցեղասպանություն» ու «Մեծ եղեռն» եզրույթները հավասարազոր չեն. CivilNetCheck
CivilNetCheck. «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում դիտարկում է արել, թե որևէ տարբերություն չկա «ցեղասպանություն» և «Մեծ Եղեռն» եզրույթների միջև։ 🔴 Այս պնդումը, սակայն, տարակուսելի է և հակասում է Հայաստանի և համայն հայության՝ վերջին տասնամյակներում վարած քաղաքականությանն ու ջանքերին։ 💬 Պարզաբանման համար #CivilNetCheck-ը դիմեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Նրա մեկնաբանությունը՝ ստորև․ ❗Մեծ
«Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ԲԴԽ նախագահը, թանկանոց սիրուն շորերով պահակները եղել են, բայց ավագանուց ո՞վ է եղել». «Մայր Հայաստանի» դատն՝ ընդդեմ Ավինյանի
«Մենք ասում ենք՝ ինչ արել են, իրավաչափ ձեւով չի եղել: Այնտեղ ո՞վ է եղել՝ ՔՊ ֆրակցիա՞ն, քանի՞ հոգով են եղել՝ ոչ մեկի հայտնի չի, 1/6-րդ են եղե՞լ, 1/7-րդ են եղե՞լ, ընդամենը երկո՞ւ ավագանու անդամ է եղել, մեկը՝ Տիգրան Ավինյանը, մյուսը՝ տարիքով ավագը…այդ ամեն ինչը մեզ հայտնի չի: Մենք ասում ենք՝ իրավունք եք խախտել»:
Պապոյանը դեսպան Գիրինգին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ավստրալական ընկերությունների ներգրավման հնարավորությունը
Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։ Հանդիպման սկզբում նախարարը ընդգծել է, որ առկա
Մխիթար Հայրապետյանը զինատեսակի արտադրության մասին․ «Այն փորձարկումները, որոնք դրական արդյունքներ են ցույց տալիս, գնում են սերիական արտադրության»
ԲՏԱ նախարար Մխիթարյանը չի մանրամասնում, թե Հայաստանում ինչ զինատեսակներ են արտադրվում, որոնք, ըստ իրեն, շուտով կարող են օգտագործվել ՀՀ ԶՈՒ-ում
Արագածոտնի Ավան բնակավայրի բնակիչը կալանավորվել է համագյուղացու սպանության մեղադրանքով
2024թ. ապրիլի 09-ին՝ ժամը 08։09-ին, Արագածոտնի մարզի Ավան բնակավայրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու դի։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների կողմից
ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ լուծելու մեր խնդիրները. Գրիշա Հովհաննիսյան. «Ա1+»
«Ա1+». Մեծ է հավանականությունը, որ ուսումնական տարվա ավարտի հետ կավելանա արցախցիների՝ երրորդ երկիր արտագաղթը։ Ա1+-ի հետ զրույցում այս մասին մտահոգություն է հայտնում հասարակական հիմունքներով աշխատանք իրականացնող Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։ ՀՀ կառավարությունը շահագրգռված չէ լուծելու մեր խնդիրները՝ ասում է զրուցակիցս։ «Պետության կողմից տրամադրվող 50 հազարական դրամ աջակցությունը չի կարող լուծել կենսական նշանակության բոլոր
ԲՏԱ նախարար․ ՀՀ ՊՆ-ն 122 միլիարդի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված ընկերություններին
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցնում է՝ռազմարդյունաբերական համալիրում գործող 25 ընկերություն այս պահին ՊՆ-ից պատվեր ունի
Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը հայտարարեց ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողներին։ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվել է երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով
Մխիթար Հայրապետյանը՝ ՌԴ-ի հետ հեռահաղորդակցության ոլորտի համաձայնագրի մասին․ «Հիմա այլ սանկցիաներ եւս դիտարկում ենք»
ԲՏԱ նախարարը վստահեցնում է՝ հայկական կողմը դիտարկում է ՌԴ-ի հետ հեռահաղորդակցության ոլորտի համաձայնագրի խզումը
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 8-14-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (14.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է
ՄԱԿ-ի դատարանը լսեց Ադրբեջանի առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում
Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումների ժամանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը (Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ) փորձեց համոզել, թե Հայաստանի գանգատը դատարանի իրավազորությունից դուրս է։
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։ Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ
«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար. Աշոտյան
Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:
«ԵՊՀ-ի ու բժշկականի պատմական շենքերը պետք է գործեն, իսկ կոնսերվատորիան եզակիության կետ է». Վահրամ Դումանյան
Հարցեր կան, որոնց ստիպողական լուծումը լավ բանի չի բերի
Հայաստան այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը:
Համաձայնագիրը կնպաստի Ղազախստանում, այդ թվում` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը: Նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային
Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել: Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց: Գ.
ԲՏԱ նախարար․ Ինժեներական գերհամակարգիչն ամբողջական կտեղադրվի եւ կմիացվի ապրիլի վերջին
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցնում է՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի շինաշխատանքների կապալառուն իրանական ընկերությունն է, դեսպանին խնդրել են, որպեսզի ապահովի երկխոսություն այդ ընկերության հետո, որպեսզի աշխատանքները հնարավորինս շուտ ավարտեն
Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի
«Այլ նպատակ, բացի ազնիվ մղումներից, մի փնտրեք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ցեղասպանության զոհերի ցանկը կազմելու մասին
«Ապրիլի 24 է դեմը, 1,5 մլն էր, 2 մլն, թե՞ պակաս էր, դա պետք է լինի խիստ հասցեական։ Եթե դա չենք արձանագրում՝ հակառակ կողմը միշտ կարող է ասել, որ այդպիսի բան չի եղել»։
Վարդապետյանը և ԱՄՆ պետդեպի ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձինք անդրադարձել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄՆ գործընկերների հետ իրավական փոխօգնության խորացմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի
Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել «Վանաձոր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ
ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային
«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում
Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում, առավել ևս, որ Հայաստանի գործող իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դժվարությամբ է հաջողվում զսպել հանրային բողոքը, և միակ պատճառը, որ գործող իշխանությունները դեռևս շարունակում են գտնվել իշխանության ղեկին, ընդդիմություն անմիաբանությունն է, նաև համապատասխան կարողությամբ ուժերի բացակայությունը։ Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին առաջ մղել
Միջադեպ՝ տրանսպորտում. Հակոբ Ասլանյանին թույլ չեն տալիս ավտոբուսից իջնել
Մյուս ուղեւորները կշտամբում են ընդդիմադիր քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում հարցերը լուծում պատգամավորի հետ, հորդորում են գնալ նրա տուն, նա արդարանում է, թե տան տեղը չգիտեմ. «Քո հայրենիքն են տալիս, արա՛»:


















































