Օրվա լրահոսը

Հայաստանը բանակցությունները պետք է սկսի միայն երրորդ երկրի երաշխիքի ներքո. կայացավ Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրվում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի և իր համախոհների կողմից։ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում Արշակ Կարապետյանի կողմից ներկայացվեցին կուսակցության նպատակներն ու մեր երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերը։ «Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում է, թե հող կտա՞ս, թե

Ի՞նչ առաքելությամբ էին Հայաստանի օրենսդիրները Սյունիքում

Բացի անվտանգային հարցերից՝ այլ հարցեր էլ կային

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։

«Անելանելի իրավիճակներ չկան, կան վատ կատարողներ»

«Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, այս իշխանությունները, փաստացի, չկարողացան քանդել միայն եկեղեցին: Եկեղեցին այսօր միակ կառույցն է, որն ունի համակարգային կառուցվածք, համակարգային մոտեցում եւ այս իշխանությունների կողմից բոլոր հարձակումները պատվով պահել է, մնացել է իր դիրքերում՝ չզիջելով ոչ մի քայլ». «Առավոտի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ – Վերջին սոցհարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը 75 տոկոս

Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը,

«Դրոշը միշտ գլխիցդ վեր պիտի պահես»

Հայրենիքի զինվորի երդումը սրբազան ուխտ է, որը նա կապում է հայրենի հողի, զենքի ու իր պատվի հետ, այն ոչ մի ուսադիրների ու կամայական, քաղաքական խաղերի ենթակա չէ, երբ վտանգված է ազգի ու հայրենիքի կյանքը: Հայկ Ստեփանյանին կարող ես նույնացնել «Խաչ Պատերազմի» էպոսական դյուցազնահերոսների հետ, ում ոգին պատերազմի կրակներում թրծված անպարտելիության դրոշմ ունի, զույգ ոտքերը կորցնելուց

Մենք ստեղծելու ենք ամուր պետություն. կայացել է Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի ապրիլի 5-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացրեց իր հիմնադիր համագումարը: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ելույթի սկզբում կոչ արեց ներկաների հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքի համար։ Արշակ Կարապետյանը հանգամանալից

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին. հայտարարություն

Երուսաղեմի հայ համայնքի կոչը միջազգային հանրությանը Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում

«Անշշուկ ապրող ներկաներին» Երան Գույումճեանն Արարատ բերեց «Ծիրանի լոյս» գրքով

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի սրահում ապրիլի 5-ին սփյուռքահայ բանաստեղծուհի, հրապարակախոս եւ խմբագիր, Կիպրոսում ապրող Երան Գույումճեանի «Ծիրանի լոյս» (Յուշագրութիւն, Հրապարակագրութիւն, Բանաստեղծութիւն) գրքի շնորհանդեսն էր: Երան Գույումճեանի հրապարակագրությանը, ակտիվ քաղաքացիական կեցվածքին ծանոթ ենք նաեւ նրա խմբագրականներից, սոցիալական ցանցերում նրա գրառումներից, ուր նա խոսում է հայերենի, հայ ժողովրդին հուզող, հայոց պատմության նոր մարտահրավերների մասին.

Արթուր Խաչիկյան․ «Եթե իսկապես ցանկանում են օգնել Հայաստանին, ապա այստեղ ռազմաբազա կստեղծեն, կբերեն ռեալ ուժեր»․ «Հրապարակ»

«Ողջունելի է, որ օգնություն են տրամադրում, բայց դա այն թիվը չէ, որը կարող է ամեն ինչ փոխել մեզ համար։ Գիտեք, որ Ուկրաինային ոչ թե 270 միլիոն եվրո, այլ 300 միլիարդ դոլար է հատկացվում, ինչ վերաբերում է Ադրբեջանին, միայն բրիտանական ներդրումներն Ադրբեջանում 35 միլիարդ են, իսկ ԱՄՆ-ինը՝ 15 միլիարդ, մեզ ԱՄՆ-ն 65 միլիոն է տալիս։ Տարբերությունը

Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու է սահմանային լարվածությունը մեծացնելու և հնարավոր ագրեսիվ քայլերի գնալու նպատակով։ Այս գործողությունները կարող են մի կողմից որպես «ծառայություն» մատուցվել Մոսկվային, մյուս կողմից՝ հարցականի տակ դնել արևմուտքի հեղինակությունը տարածաշրջանում։ Ադրբեջանը նպատակ

Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4.4 մլրդ դրամ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ: Դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ բավարարվել է Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացված հայցադիմումի փաստական հիմքի համաձայն, Սամվել

Թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ: Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր

Արագածոտնի նախկին մարզպետ. Ես էդ գումարից հարյուր անգամ ավել փող եմ էս պետությանը, բանակին տվել․ «Հրապարակ»

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում դատարան հայց է ներկայացվել՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից եւ նրա եղբայր Նաիրի Սահակյանից, հօգուտ ՀՀ-ի, 4 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ բռնագանձելու մասին: Սարգիս Սահակյանը պաշտոնավարել է 2009-2016 թթ․, նա այդ շրջանում իսկական ահուսարսափ էր մարզի բնակչության համար: Բոլոր տենդերները շահում

Սուրեն Պարսյան. «Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է». «Փաստ»

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, իսկ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս, թե ցանկանում են ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, այլ նաև տնտեսությունը: Սակայն կարևոր է նաև այն, որ երբ գնում ես ինչ-որ տեղ, քեզ այնտեղ սպասեն: Արդյոք Հայաստանը, որպես արտահանող երկիր, հետաքրքի՞ր է եվրոպական շուկային: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ առհասարակ այս կամ այն

Դեսպան․ Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին. «Ժողովուրդ»

Գերմանիան սատարում է Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ: Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր

Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը. «Փաստ»

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի

Հարցնելո՞ւ են արդյոք Ակադեմիայի կարծիքը «ակադեմիական քաղաքի» մասին

Հայաստանի «ժողովրդավարական» կարգերով հպարտանալը դարձել է մեր իշխանությունների հռետորաբանության անբաժանելի մասը: Թե ի՞նչ են նրանք հասկանում ժողովրդավարության տակ, դժվարանում եմ ասել: Հավանաբար՝ ո՛չ իշխանության թեւերի բաժանումը. այստեղ նրանք գլուխ գովելու տեղ չունեն՝ հաշվի առնելով, մասնավորապես, թե ինչպես են աշխատում մեր խորհրդարանն ու դատական համակարգը: Եթե որպես «ժողովրդավարություն» է ներկայացվում հասարակության, դրա տարբեր հատվածների տեսակետները լսելը

Հարձակվելու համար օրինական հիմքե՞ր են պետք․ «ՉԻ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է. «Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու»: «ՉԻ». Էս արդեն որերորդ մարդն է, որ հարձակվելու օրինական հիմքերից է խոսում: Երեկ էլ նույնը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն էր ասում: Հարձակվելու համար օրինական հիմքե՞ր են պետք: Մի հատ ցույց տվեք նման օրինակ: Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն․ «Փաստ»

Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի

Քննարկվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։

Ամենաթանկարժեք գույքը հայտարարագրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ «Հետք»

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած թանկարժեք գույքը։ Եթե պաշտոնյաների ունեցած գույքի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա այն ենթակա է հայտարարագրման։ Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաններին։ Այս անգամ կանդրադառնանք բարձրաստիճան այն պաշտոնյաներին, որոնք 4 մլն դրամը գերազանցող կահույք են հայտարարագրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Այդքան հզոր, վճռական, համարյա ոչմիթիզական ստատուս էր գրել, էն էլ փոզմիշ եղավ քարտեզի պատճառով. «ՉԻ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում հրապարակել է Հայաստանի քարտեզը և գրել. «ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա»: Րոպեներ անց խմբագրել է գրառումը և մեկ այլ քարտեզ տեղադրել, որտեղ, ի տարբերություն նախորդի, որպես Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և

Տիգրան Մանսուրյան. «Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս». պատմությունը, թե ինչպես նա հրաժարվեց ստորագրությունից

Ուզում են մասնավոր թատրոն ունենալ՝ թո՛ղ ունենան, ո՞վ է իրենց խանգարում։ Բայց «Գոյ» թատրոնի տարածքը կառավարության որոշմամբ վերադարձվել է Սունդուկյան թատրոնին:

Ջեյմս Օ՛Բրայեն. «Մենք տեսնում ենք տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ապատեղեկատվություն տարածելու ջանքեր»

Ջեյմս Օ՛Բրայենն ասաց․ «Ռուսաստանը խաղում է պատմական և ժառանգական դեր Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում»։

«Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք` սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ` իրար ուտելով երկիրը հանձնեցին». Բագրատ Սրբազան

Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է Տավուշի մարզի 4 գյուղերի հնարավոր հանձնման հետևանքով սպասվելիք արհավիրքները

8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հարցում»․ ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար

«Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք որպես առաջնահերթություն Հայաստանի ժողովրդին մարդկային արժանապատվությանն աջակցելու վրա»․ Էրին ՄքՔիի

Կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը օգնություն է տվել արցախցիներին

Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց լիբանանյան համախմբումը Գուգարաց թեմի խնամքի ներքո գտնվող արցախցի ընտանիքներին օգնություն է բաժանել՝ անվանական փաթեթներ ընտանիքի բոլոր անդամների անուններով: Յուրաքանչյուր ընտանիքի նաև դրամական օգնություն է հատկացվել: Արցախցիներին համախմբումի ատենապետը հանդիպել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում. Արայիկ Հարությունյան

«Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930