Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը

Ակնկալվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»

«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան

«Ես կարծում եմ, որ եթե մեր Զինված ուժերն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, կհասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը վերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ»։

Ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ կառավարության շենքին

Ընդդիմադիր առաջնորդի մասին լրագրողներից մեկի հարցին Հայոց համազգային միասնություն կուսակցության խորհրդի անդամ Աշոտ Բալյանը պատասխանեց․ «Մենք հիմա առաջնորդի շուրջ չենք հավաքվում, մենք գաղափարի շուրջ ենք հավաքվում, մեր կուսակցության անվանման մեջ էլ միասնության գաղափարն է»։

Գևորգ Պապոյանը Եղիպատրուշում ծանոթացել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը

«Մայլեռը» կունենա ընդհանուր 17 հիմնական նստատեղային և գոնդոլային ճոպանուղի, 102 կմ երկարությամբ սահուղի

«Ենթադրում եմ, որ ԵՄ-ն կբացի իր շուկաները կամ գոնե արտոնյալ պայմաններ կստեղծի հայկական ապրանքների համար»

Ըստ Արմեն Վարդանյանի՝ եթե մենք չանենք այս անցումը, առաջիկա 10-20 տարիներին լինելու ենք թույլ ու խոցելի, որեւէ  հնարավորություն չենք ունենալու վերականգնել Ադրբեջանի հետ կորցրած ռազմական բալանսը։ «Իհարկե, Թուրքիան, ՌԴ-ն եւ Ադրբեջանը լուրջ մտահոգություններ ունեին այս հանդիպման հետ կապված, փորձեցին ճնշումներ գործադրել ամերիկյան եւ եվրոպական կողմերի վրա, որպեսզի հանդիպումը կամ չկայանա, կամ Ադրբեջանն էլ ներկայանա, բայց,

Միհրան Պողոսյանի կուսակցությունը երթ է իրականացնում․ «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ»

Հարցին՝ ի՞նչը ստիպեց ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյան՝ Հայաստանից դուրս լինելով կուսակցություն հիմնել եւ համանման ցույցեր սկսել, Աշոտ Բալյանը պատասխանեց․ «Ժողովրդի մեջ առկա պառակտվածությունը ստիպեց, որ դիմենք ակտիվ գործողությունների

Ադրբեջանը կրկին «ականների սպառնալիք»-ից է խոսում

Իլհամ Ալիևը նախաձեռնել է ականազերծման գործողությունները ներառել ՄԱԿ-ի մինչև 2030-ի ծրագրերի օրակարգում

«Ադրբեջանի կրակոցները ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունեն, դրանք անկանոն ու անիմաստ կրակոցներ են, այդպես շատ է եղել»․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ադրբեջանական գործողություններին։ Քոչարյանն ասաց, որ ադրբեջանական կրակոցների հետեւանքով սահմանային գյուղերում ապակի է կոտրվել։ «Ապակիները կվերանորոգենք, ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նաեւ եվրադիտորդների մակարդակով։ Եվ կհասնենք նրան, որ կրակոցներ չլինեն։ Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ

39-ամյա տղամարդը 300 տնկի էր գողացել

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի

«Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, բայց առանց Արցախ՝ Հայաստան չի լինելու»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։ – Պարոն Ավանեսյան, դեպի Արցախ հավաքական վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այսօր, ի՞նչ պետք է անել։ – Այդ հարցի՝ օրակարգում մնալ-չմնալը մեզանից է կախված։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանի վրա ինչ ճնշումներ կան տարբեր կողմերից։ Մենք չգիտենք, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ոչ հրապարակային դաշտում ինչեր են կատարվում,

Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի սպա եւ շուրջօրյա հասանելիություն կստանա Եվրոպոլի բազաների տեղեկությանը

Արփինե Սարգսյանն ասաց․ «Մենք տարբեր քրեական վարույթների շրջանակներում բախվում ենք այնպիսի խնդիրների, որ թեեւ արձանագրում ենք, որ կա ապօրինի ծագում ունեցող ակտիվ, բայց ակտիվները ՀՀ-ում չեն»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ի և 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև

Նախկինում, երբ որևէ ընդդիմադիրի «սանրվածքը ծռվում էր» կամ գրիպ էր ընկնում, ԵԽԽՎ-ն, Նախարարների կոմիտեն հազարավոր հայտարարություններ էին տարածում ի պաշտպանություն քաղբանտարկյալների»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ փորձելու է թուրքական արտադրության լամպը հանձնել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որը ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսն է, որովհետև լույս է տալիս ու աշխատում բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։

Մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը

«Պատմամշակութային հուշարձան-շենքերի տեսքը պետք է բացվի». Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ

Ալմա Աթայի եւ Պրահայի փաստաթղթերի իրավական բնույթը եւ առաջացրած հետեւանքները

Սահմանազատումը որ քարտեզով են կատարելու եւ որն է դրա հիմքը կամ՝ պայմանագիրը Գործող իշխանությունների կամ «նիկոլիզմի» օրոք Հայաստանը եւ Արցախը վավերացրել են անվերապահ կապիտուլյացիայի երկու ակտ, որոնցով արյունով ազատազրկված բոլոր տարածքները եւ հայկական Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանն օգտվելով Հայաստանի թուլությունից՝ ներխուժել է ՀՀ-ի սուվերեն տարածքը եւ տիրացել ավելի քան 900 քկմ

Ադրբեջանը թյուր եզրահանգումներ է արել Ձեր հայտարարություններից. Դավիթ Խաժակյանը՝ Դունյա Միյատովիչին

Միյատովիչն այդուհանդերձ էթնիկ զտման գնահատական չէր հնչեցրել և ողջունել էր Ադրբեջանի քայլերը վերադարձի իրավունքի ապահովման վերաբերյալ

Երաժշտության եւ խորեոգրաֆիայի «միջնորդը»

Հայտնի է, որ դաշնակահար- կոնցերտմայստերը ինքնուրույն կատարող չէ, նա աշխատում է անսամբլային տարբեր կազմերի հետ։ Ինչպես ընդունված է նրան անվանել՝ նվագակցողը, այս դեպքում՝ բալետային խմբի, առանձնահատուկ մասնագիտություն է, նա մասնակցում է ստեղծագործական ողջ գործընթացին։ Պարզ ասած՝ բալետի նվագակցողի դերը այն է, որ նա ակտիվորեն մասնակցի պարուսույցի կողմից առաջադրված խնդիրների լուծմանը եւ կարելի է ասել, որ

«Եթե ես հույսը չունենամ, որ մի օր գնալու եմ Արցախ՝ մեր տուն, եղբայրական գերեզման, Շուշի, ես պարզապես կդադարեմ ապրել»

«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը ս․ թ․ ապրիլի 7-ին կազմակերպել է «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղետի և պայքարի պատմություններ» խորագրով պանելային քննարկումը։ Բացման ողջույնի խոսքում հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը շնորհավորել է ներկաներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ իրենց ուժն ու պայքարի ոգին փոխանցվի բոլոր հայ կանանց ու մայրերին՝ դրանով իսկ նպաստ բերելով վերստին

Հրաչյա Ղազարյանը՝ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ: Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը  Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում: 2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության

Բաքվում կրկին անհանգիստ են. «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը հարուցել է ոչ միայն գործող իշխանությունների դժգոհությունը, այլ նաև բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում։ Հատկապես այն օրը, երբ տեղի էր ունենում բրյուսելյան հանդիպումը և օբյեկտիվորեն պետք է, որ բոլոր կողմերի ուշադրությունն ավելի շատ սևեռված լիներ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը, ադրբեջանական

Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը

Ապրիլի 9-ից 10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում։ Այս տարվա ընթացքում ընկերությունը արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։ Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետևանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

NEWS. Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա: NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաև Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի

«Եթե չկա գիտական այլ տեսակետ, քաղաքից պետք չէ ժամանակ խլել»․ Ավինյանը ծառերի փոխարինման ծրագրին հակափաստարկ չներկայացնելու մասին

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է՝ 24 գիտնական եզրակացություն է տվել, որ թեղիներն իրենց կենսունակությունը սպառել են, մայրաքաղաքում պետք է անկենսունակ ծառերը փոխարինվեն

Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել  Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ Ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։ Տնօրենի նկատմամբ նշանակվել է

Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ. Վահե Հովհաննիսյան

Մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա

Հայաստանի ՀԿ-ներն աջակցում են Վրաստանի քաղհասարակությանը ««օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ պայքարում

 Հայաստանի հասարակական կազմակերպությունները աջակցության նամակ են հղել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, որը բողոքում է իշխող կուսակցության նախաձեռնության դեմ, այն է՝ ընդունել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը [պաշտոնական անվանումը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»]։ Առաջին փորձը 2023 թվականի մարտին ավարտվեց լայնածավալ հասարակական բողոքի ակցիաներով և օրինագծի հետկանչմամբ։ Ուղերձի տեքստը «Հարգելի վրացի ընկերներ, գործընկերներ: Սույն նամակով մենք՝

Fastex-ը և ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն

Fastex-ը և Երևանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։ Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմությունը ցուցաբերած և Fastex-ի կողմից ընտրված

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930