Օրվա լրահոսը

«Իմ տեսակի՛ դեմ գործ ունեն, իմ տեսակը, որ հայրենասեր է, հավատք ունի, խիղճ ունի, չի կոտրվի, իրանց «ստուկաչը» չէ, դրա համար էլ էդպես է». Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանին հարցրեցինք՝ եթե հանիրավի են մեղադրում, բա դատախազի ներկայացրած փաստերը, որ ապօրինի աճուրդներ են եղել, փաստաթղթեր ու ստորագրություններ են կեղծվել, ի՞նչ է նշանակում՝ նա պատասխանեց. «24 գործի մասին է խոսքը, որից 10-ը Բալասանյան Սամվելի օրոք էր, էս տղեն չգիտի էլ հավանական է: Էս 10 գործը իմ օրոք էլ չի եղել, Ղուկասյան Վարդանի վրա մեղադրանքը դրել են, բերել դատարանում կարդում են: Խայտառակություն է»:

Երևանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել

Քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում

«Ուզում են «Օազիսը» խլեն մեր ձեռքից, իրենց կռիվը դա է, որ վախենանք, ասենք՝ առեք ձեզ, ամբողջ երկիրը սեփականաշնորհել են՝ չեն կշտանում». Վարդան Ղուկասյան

Հարցին՝ քաղաքապետի աշխատավարձով հնարավո՞ր էր «Հրաշքների աշխարհ», այդպիսի օբյեկտներ առնել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձը մի հատ հագիդ կոստյում չես կարող առնել: Մենք 4-րդ դասարանից աշխատել ենք, եղել եմ քաղաքի գլխավոր տավարապետը, խանութի վարիչ եմ եղել, ունեցել եմ «Սպարտակ» կոոպերատիվ, որտեղ արտադրել եմ թեթեւ արդյունաբերություն, գուլպա-նասկեղեն, էն ժամանակ դու հլը չէիր ծնվել, մենք 87 թվականին առաջինը էդ ապրանքները արտահանել ենք Ռուսաստան»:

Վթարից հետո պարզվել է՝ տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ

Վանաձորցի 16-ամյա պատանին զենքի խանութից գնած գազային ատրճանակով դարանակալել է բանկոմատի մոտակայքում, հափշտակել գումարը

Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա

«Գյումրիում ինչ կառուցվել է՝ էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգեւատրեք, բերել կանգնեցրել եք էստեղ». Վարդան Ղուկասյան

15 հազար քառակուսի մետրը թուրքին տվեցին, հիմա երկրաշարժից հետո բնակարան կորցրած մարդկանց տվել ենք, որ շենք-շինություն կառուցեն, դրա համար ինձ մեղադրա՞նք եք առաջադրում:

Տեսչական մարմնի 6 պաշտոնյաներ կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք գումարներ են ստացել պարբերաբար

8,800 ԱՄՆ դոլարի և 5 մլն ՀՀ դրամի կաշառք ստանալու մեջ մեղադրվող տեսչական մարմնի 6 պաշտոնյաների վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում». ծրագրի իրականացման արդյունքում կնվազեցվի 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառումը

Մեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Զեկուցողի խոսքով ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո

Սերգեյ Թաշչյանը՝ Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 307 – Ա ՍԵՐԳԵՅ ԹԱՇՉՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հայտարարությունները

«Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես են գալիս հայտարարություններով: Եվրամիությունը 270 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով. հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ներդրում կանենք

Արևիկ Ավոյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 308 – Ա ԱՐԵՎԻԿ ԱՎՈՅԱՆԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արևիկ Ավոյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

ԱԺ պատվիրակությունը հանդիպեց Կապանում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ու նաև սյունեցի պատգամավորներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ մարզ այցելելու, ինչպես

Գյումրիում կբացվի թվային արտադրության միջազգային լաբորատորիա

ԿԳՄՍ նախարարությունը, ՀԲԸՄ-ն, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան եւ «ՖաբԼաբ Հայաստանը» քառակողմ հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամը  օրերս  ՆՓԱԿ-ում համագործակցության հուշագիր ստորագրեցին: ՀԲԸՄ-ն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական

«Միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները». Մայրապետյան

Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում:

Վերջին 33 տարիների ընթացքում դժվար է վկայակոչել մի ժամանակահատված, երբ հավաքական արևմուտքը փորձի այսքան սիրաշահել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին. Ստեփան Հասան-Ջալալյան

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՐԵՎՄՈւՏՔԸ «ԾՆԿԻ Է ԵԿԵԼ» ԱՊՇԵՐՈՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ԱՌՋԵՎ Ինչպես հայտնի է 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են հիմնականում տնտեսական բնույթի հարցեր: Նախքան հանդիպումը ապրիլի 3-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին է

«Սա կամ անգործություն է, կամ միտում». «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Կառավարությանը հասցեագրված մեր փաթեթը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարությանը

Մենք կիսում ենք Չինաստանի ղեկավարի կարծիքը, որ «փոքր երկրների հետ հարաբերություններում մեծ երկրները պետք է արդարությունը վեր դասեն շահերից»․ Սերժ Սարգսյանի հոդվածը

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հոդված է գրել՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձին. «Հայտնի փաստ է, որ վերջին տասնամյակներում ժողովրդի քրտնաջան աշխատանքի և իր ղեկավարների կողմից իրականացված՝ իրենց պետության կայուն զարգացման ռազմավարությունների շնորհիվ, Չինաստանը հասել է նախանձելի ռեկորդի և զգալի առաջընթացի՝ երկրի բարգավաճման և հզոր առաջընթացի ուղղությամբ։ Ժամանակակից Չինաստանը եզակի

Բարձրլեռնային գոտում աշխատած նախկին դատախազի հայցը բավարարվել էր

Նախկին դատախազը դատարան էր ներկայացրել Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարի 2023 թվականի թիվ 683 տեղեկանքը, համաձայն որի՝ Աշոցք գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2008 մ բարձրության վրա Շիրակի մարզի դատախազության նախկին դատախազն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործով կողմը հիշեցրել էր. «Բարձրլեռնային գոտում աշխատող դատախազի համար ստաժը արտոնյալ հաշվարկով չի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-10-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ապրիլի 5-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ապրիլի 3-ին Սյունիքի մարզ այցի ընթացքում աշխատանքային քննարկում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ու մարզի համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման նպատակն էր տեղում ՏԻՄ-երի հետ քննարկել բնապահպանական ոլորտին առնչվող խնդիրները,

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ  

 ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով: Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով: Որոշման

Մեծ տունը

Մեր տան ետին մասը կիսագետնափոր է, դիմացը երկար փայտե պատշգամբն է, որ հենված է փայտյա ամուր սյուներին։ 2 հարկ էր ստացվում, որից առաջինին մենք ասում էինք «ներքե տոն»։ Տան սենյակներին տատս ասում էր «տոն»: Իր ամենասիրելի սենյակը պատշգամբի ծայրի համեմատաբար մեծ սենյակն էր, «մըծ տոնը» (Մեծ տունը)։ Այս սենյակում քնում էին տատիս ամենանվիրական հյուրերը։ Այստեղ

Բրյուսելում հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ. Փաշինյան

Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը

Արմավիր-Սարդարապատ ճանապարհին վթարի հետևանքով կա երեք զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել

Դռան փականը վնասված չէր, գումարի մնացորդը տեղում էր. հանգամանքներն իրավապահներին հուշում էին, որ կատարվածը գողություն չէ

Անչափահաս տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:

«Եվրոպական ածխի և պողպատի միության պահը հասունացել է Հարավային Կովկաս տարածաշրջանի համար». դեսպան Տիգրան Բալայան

Քանի դեռ Բաքվում գերիշխում են ռազմատենչ ու բռնապետական աշխարհայացքը, միջազգային իրավունքի և դրա մաս կազմող Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումների անտեսման քաղաքականությունը՝ այդ տեսլականը իրագործելի չէ։

Նվագախմբի կոնցերտմայստեր՝ ցմահ

Կորեացի ջութակահարուհի Ջիյուն Լին աշխարհի առաջատար եւ հնագույն նվագախմբերից (ստեղծվել է 1570թ.) մեկի՝ Բեռլինի Staatskapelle-ի կոնցերտմայստերն է։ BBC Music Manazine ամսագիրը նրան բնորոշել է որպես «հնչեղ ձայներանգով, վիրտուոզ տեխնիկայով եւ էներգետիկ ազդեցիկ կատարման տեր երաժիշտ»։ Այս բնորոշման հաստատումն էր վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտի նրա մեկնաբանությունը։

Ալեն Սիմոնյանի ռեֆերենտը աշխատանքի չի ներկայանում, բայց աշխատավարձ ու պարգեւ է ստանում. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն-ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական

Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել խուսափել միակողմանի քայլերից Երուսաղեմի հայկական թաղամասում

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերին: «Ֆրանսիան անհանգստացած է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- ասվում է X սոցիալական ցանցում Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին իսրայելցիները ոստիկանության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930