Օրվա լրահոսը
Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում. Վահե Ղազարյան
Ըստ World Population Review կազմակերպության կազմած՝ հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակի՝ Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը:
Կառավարության նիստում ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքին: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ այսօր մեր չզեկուցվող հարցերի փաթեթում կան մի շարք որոշումներ, որոնք արդեն ընդունեցինք, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղից բռնի
Արցախի համալսարանի հարցը առանձին չի քննարկվել․ Անդրեասյան
Որևէ ուսումնական հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել, մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը՝ Արցախից բռնի տեղահանման պատճառով։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված
Ադրբեջանական պատվիրակության անդամները «հարձակում» գործեցին Թոմաս դե Վալի նկատմամբ․ մեղադրեցին, թե աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ
Թոմաս դե Վալը կարճ անդրադարձավ ադրբեջանական պատվիրակության անդամների մեղադրանքներին։ Նա սուտ համարեց այն պնդումները, թե իբր ինքը աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ և նրա համար։
Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել. «Փաստինֆո»
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հիմնադրած կուսակցությունը ներկա գտնվեց Երևանի ավագանու առաջին նիստին, ինչ արդյունքում էլ քվորում ապահովվեց ու իշխող ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձավ։
Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը. Փաշինյան
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին, ՀՀ կառավարությունը նախատեսում է վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար:
Գարեգին Երկրորդը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակն անդրադարձել են բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության խնդիրներին
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ: Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան
Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի․ Զախարովա
Կարելի է ասել, որ մեր հարաբերությունների պատմության մեջ, ըստ ամենայնի, այսքան անկեղծ, հարուստ, բեղմնավոր, արդյունավետ փոխգործակցություն երբեք չի եղել»,- ասել է Զախարովան։
ՄԱԿ-ի դատարանում ստիպված եղան բացատրություններ տալ Փաշինյանի ասածներին, որ ադրբեջանցիները մեր դեմ չօգտագործեն
Վարչապետ Փաշինյանը այնուհետեւ բացատրել է իր հայտարարության նպատակը, հոկտեմբերի 4-խորհրդարանում նա նշել է, որ իր հայտարարության մոտիվացիան այն էր, որ փորձում էր է՛լ ավելի չվատթարացնել իրավիճակը եւ չինտենսիվացնել էթնիկ հայերի դեմ սպառնալիքները:
Տարբեր անձանցից շուրջ 50 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող
Եկող շաբաթ ՀՀ կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ. փոխվարչապետ
2023 թ. հունվար–օգոստոսին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը վերջին հինգ տարվա համեմատ։ Նա նշեց, որ 2023 թ. 7 ամսում ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է 7 150–ով։
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը
«Ընդգծում եմ՝ դասագրքերի համար վճարել պետք չէ»
Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներից 42-ն արդեն ստացել են հավաստագիր. Առողջապահության նախարար
Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ կրեդիտավորված կուրսերի մասնակցած 42 հոգի արդեն ստացել են հավաստագիր ու կարող են անցնել աշխատանքի։
«Հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով». Հայոց բանակի զինծառայողը հետմահու պարգեւատրվել է
Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ «Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։
«Հայերը սատանայի արյուն ունեցող են», «հայերը շներ են, որոնց պետք է հետապնդելով քշել Ղարաբաղից եւ նույնիսկ Հայաստանից». ՄԱԿ-ի դատարանում՝ Ալիեւի ատելության մասին
Փաստաբանն ասաց. «Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել էթնիկ հայերին դեռ օրորոցից: Որպես օրինակ ասեմ՝ միջին դպրոցի դասագիրքը, որը հաստատվել է Կրթության նախարարության կողմից, Հայաստանը կոչում են երկիր, որի երակներում հոսում է ամեն տեսակի կեղտ, խառնարյուն է, որը չունի ապագա, որը մեռած է հոգեպես, չարամիտ է եւ ատելի, իսկ հայերին անվանում են սատանայի արյուն ունեցող անձինք»:
Լեւոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանները փոխե՞լ են ցուցմունքները
Լեւոն Քոչարյանի եւ նրա գործով տուժող ոստիկանների առերեսում է տեղի ունեցել. Էրիկ Ալեքսանյան
Հեռուստացույց Ալբերտ Բազեյանին ՔԿՀ-ում փոխանցվել է օրեր առաջ, թերթերի համար երբևէ չի դիմել. պարզաբանում
Քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում: Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար երեխաներ արդեն Հայաստանի դպրոցներում են. ԿԳՄՍ նախարար
Այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցույթային կարգը։ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանության հետևանքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը: Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը: Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով: Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից
Արցախցին պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնի ազատ, անկախ և թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով իր վրա
Ադրբեջանը սարսափած է հնարավոր պատրիացիդի մեղադրանքներով և դա է պատճառը, որ «հաղթանակած» Ալիևը ոչ թե զբաղված է հայերի տները ադրբեջանցիներին բաժանելով, այլ դեռևս գովազդում է հայերի բացակայության պարագայում նրանց վերաինտեգրումը: Իսկ աշխարհը, հատկապես արևմուտքը սպասում է մեր արձագանքին, որպեսզի ստանա բաղձալի պատասխանը՝ մենք համակերպվե՞լ ենք, թե՞ դեռ կամք ունենք պայքարելու մեր հայրենիքի համար:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալի նկատմամբ կատարել են բռնի գործողություններ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի և այլոց գործը դատարանում է
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ
Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, հարավային կիսագնդինը՝ հակառակը. պարզել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են 180 բաբախիչների և մոտ 2000 արտագալակտիկ ռադիոաղբյուրների ֆարադեյի պտույտի տվյալները։ Պարզվել է, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը: Ենթադրվում է, որ Աղեղնավորի թևը հիմնականում գտնվում է Գալակտիկայի հարթությունից վերև, իսկ այդ հարթությունից ներքև ընկած տիրույթի մագնիսական դաշտը
Արցախից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից. Փաշինյան
Արցախի հայաթափումը ՀՀ կառավարության ծրագրերում ու քաղաքական ցանկությունների մեջ չի եղել։ Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների ու քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեր օրակարգում չի եղել: Ինչ, որ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում:
Ամսական 40,000+10,000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝ եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից, բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։ Տեղահանված
«Դեռեւս կարող եք էապես փոխել իրավիճակը, դեռ ժամանակ կա կանխելու հայերի տեղահանությունը անշրջելի դառնալը». Եղիշե Կիրակոսյանի ուշագրավ ելույթը՝ ՄԱԿ-ի դատարանում
Տիկին նախագահ, Ադրբեջանի ցինիզմը երեւակայության սահմաններն է անցնում, բողոքում է, որ հայերի՝ այս դատարանում պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, պնդում են, թե այդ գործողությունները «հիմնական սպառնալիքն են խաղաղության, անվտանգության եւ արդարադատության հաստատմանը տարածաշրջանում», պնդում են, թե «Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի
Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտը ներկայացված կլինի առանց IBA-ի
«Օլիմպիական ծրագրում բռնցքամարտը IBA-ի հովանու ներքո չի լինի եւ վերջ: Մենք չորս տարի ժամանակ էինք տվել, սակայն նրանք չեն կատարել մեր պայմանները: Թե իրենք ինչպես են իրենց պահում ներկայումս, իրավիճակի բարելավման հույս չի ներշնչում»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավարը
Զբաղվածության խնդրի լուծում, հյուրատներից դեպի տներ հոսքի ապահովում. մարզխորհրդի նիստի օրակարգում էին ԼՂ-ից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող արցախցիների խնդիրները
Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի չորրորդ նիստը։ Նիստի օրակարգի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող քաղաքացիների խնդիրներին։ Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրենները։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ
«Թույլ տվեք նրան ուտել նախաճաշին, նախքան նա ինձ ընթրի»
Իրանն իրականացնում է արաբական հին ասացվածքը Մեր տարածաշրջանը փոխկապակցված է, Անդրկովկասից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ արաբական Աֆրիկա, այն նման է ֆիզիկական մարմնի, որտեղ ցանկացած երկիր, որը ենթարկվում է ցնցումների, ազդանշաններ է ուղարկում նյարդերի միջոցով, որոնք ազդում են այլ մասերի վրա, բայց այս մարմինը երբեք առողջ չի լինի, քանի որ հրաժարվում է ներդաշնակությանից ու համերաշխությունից։ Իմ

















































