Օրվա լրահոսը
Հայաստանը, վավերացնելով Հռոմի ստատուտը, կորցրեց իրավական ինքնիշխանությունը․ Կոնստանտին Կոսաչև
«Հայաստանի խորհրդարանում չգտնվեցին ուժեր, որոնք կկարողանային կանգնեցնել «Հաագայի ֆեմիդա»-ի կողմից այս երկրի իրավական «հնազանդման» գործընթացը»,-գրել է պատգամավորը։
Միակ սահմանադրական ճանապարհը, որով ՀՀ-ն կարող էր վավերացնել Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ փոփոխությունն է. Ռոբերտ Հայրապետյան
ՍԴ-ն կայացրել է որոշում, որի իրավասությունը չուներ
ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թ.-ին խաբեությամբ դադարեցրել է զինծառայության պարտականությունների կատարումը. ծնկահոդը մշակել է յոդով՝ առաջացնելով այրվածք
Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական
«Փափուկ ուժը ռուսներինը չէ, իրենք գործի կդնեն ավանդական գործիքակազմը». Վիգեն Հակոբյանը Հռոմի ստատուտի վավերացման հետեւանքների մասին
Իրենք հասկացնում են ժողովրդին՝ գործի կդնենք տնտեսական ներարկման միջոցները՝ գազ, բենզին, ֆինանսական խնդիրներ:
Վահե Գրիգորյան. Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց Հայաստանին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կգա Հռոմի ստատուտի վավերացումը
Հռոմի ստատուտով ՀՀ-ն միանում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին. այն ՄԱԿ-ի, որին երեկ Ալիևը 1 մլն դոլար նվիրաբերեց, ինչի դիմաց էլ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ առաքելությունը չտեսավ Ստեփանակերտում ու առհասարակ Արցախում տեղի ունեցած ավերածություններն ու ցեղասպանության վառ ապացույցները:
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում այսօր չտեսանք Ucom-ին ու Վիվա-ՄՏՍ-ին: Այսօր մամուլում նյութ էր շրջանառվում, որտեղ երկու օպերատորները նշված չէին: Օպերատորներին խնդրեցինք մեկնաբանել: Ucom-ից մեզ պատասխանեցին, որ սեպտեմբերի 27-ից ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել
Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին․ Շառլ Միշել
Ռուսաստանը ցանկացավ, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը։ Տեսնում ենք, որ ռազմական այս գործողությունը սկսվեց առանց նվազագույն արձագանքի ՌԴ-ի կողմից, որը ներկա է եղել իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,-ասել է Շառլ Միշելը։
workforall.am կայքի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Երևանի և մարզերի դպրոցներում առկա է ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ
Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է հայ մոդելի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ
Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել հայ մոդելին Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։ Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր
Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ Պուտինին ստատուտից վտանգ չկա. «Միջազգային քրեական դատարանի պրակտիկայում չի եղել, որ երկրի գործող նախագահ փոխանցվի»
Հարցին՝ ծանր հետեւանքներ սա չի՞ ունենա՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված որեւէ փաստաթղթի վավերացումը չի կարող դիտարկվել որպես ակտ, որը կարող է վատթարացնել որեւէ երկկողմ հարաբերություն:
Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես ոչ բարեկամական՝ Պուտինի նկատմամբ․ Վորոբյով
Հայ խորհրդարանականների որոշումը փոշիացնում է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձևավորված կառուցողական և վստահելի հարաբերությունները։
Մեծապես գնահատում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման գործընթացում. Փաշինյանը` Շոլցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։ Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից
«ՀՀ ինքնիշխանությունը եւ արցախահայերի իրավունքները ծախված են, եւ ծախողն էլ Նիկոլն է, Հռոմի ստատուտը կապ չունի»․ Աննա Մկրտչյան
Ինչպես արդեն իսկ բազմաթիվ միջազգային ատյաններում ինչ-որ որոշումներ են կայացվել, անգամ միջազգային դատարաններում եւ մնացել են անկատար ու վերացարկված, նույն տրամաբանության մեջ մնալու է նաեւ այս կանոնադրությունը։
Բաքվում ընթանում են զորավարժություններ, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները
Ադրբեջանը և Թուրքիան 2023թ․-ի ընթացքում ծրագրել են անցկացնել 16 համատեղ զորավարժություն
Ռուս խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում օգնեցին խուսափել ավելի մեծ թվով զոհերից. Սերգեյ Շոյգու
ՌԴ ՊՆ նախարարը նաև հայտարարել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի կազմակերպված տարհանման մասին, որոնց թվում կա շուրջ 32 հազար երեխա։
«Մենյուն շատ մեծ է». Արթուր Խաչատրյանը՝ ՌԴ-ի կողմից հնարավոր պատժի մասին
«Ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ մենք չունենք գործընկեր խաղաղության գործընթացում: Իրենց համար խաղաղությունը դա «հանգչիր խաղաղությամբ» է նշանակում»:
Ո՞նց է Հռոմի ստատուտը դառնալու Հայաստանի անվտանգային համակարգի հիմնասյուն. Մենուա Սողոմոնյան
Հայաստանի հաղորդման հիման վրա բերմա՞ն են ենթարկելու Ալիևին։
«Ընդդիմությանն ասվել է՝ կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել՝ դեմ են քվեարկել»․ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը, ընդդիմությունը դեմ քվեարկեց
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, ինչպես նաեւ հարցի քննարկմանը։
Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
«Փորձագետները չեն հերքել, որ այդ տարածքում, բացի հրդեհից` այլ գործողություն չի եղել»․ նոր տվյալներ Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված, 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի մասով
Նորայր Նորիկյանը հայտնեց, որ վաղը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհված զինծառայողների գործով տեղի է ունենալու դատական նիստ։
Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում ՀՀ կենտրոնական բանկին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար
ԵՆԲ-ն Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ–ներին աջակցելու համար Թիրախավորված աշխատանք. վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը: Շահառուների վրա ազդեցություն. այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։ Համալիր մոտեցում. ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական
«ՀՀ ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում քայլեր կձեռնարկի» Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցների մասին
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից պատիժներին՝ նա ասաց. «ՀՀ ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի»: Հարցին՝ որ գազը թանկացավ, ի՞նչ պետք է անի ՀՀ ղեկավարությունը՝ Աղաջանյանը պատասխանեց, թե որեւէ հիմնավոր պատճառ պնդելու, որ նման քայլեր կլինեն՝ չկա:
Հռոմի ստատուտը վավերացվեց
ՀՀ ԱԺ–ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Հիշեցնենք՝ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին:
Բռնազավթումից ժամեր անց՝ Դաշուշենի խաչը տապալել են, հուշարձանների սրբատաշ քարերն օգտագործել շինարարության մեջ. Հայքի մշակույթի օմբուդսմենը՝ Ադրբեջանի վանդալիզմի մասին
Պարազիտային քաղաքակրթություն ունեցող երկրները ավերում են այն ամենը, ինչը ստեղծել են արարող ժողովուրդները
Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման խնդիր ունի. Աղասի Թավադյան
ՌԴ տնտեսության վիճակը և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում Վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի Կենտրոնական բանկը կայացրել է երեք արտահերթ նիստ, որոնց ընթացքում որոշվել է բարձրացնել ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը՝ 7,5%-ից հասցնելով 13%-ի։ Տոկոսադրույքների այս բարձրացումնը զգալի է Ռուսաստանի տնտեսության համար և պաշտոնապես ուղղված է գնաճի դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս պահին
Արցախցիներն «իրե՞նց կամքով են հեռանում», թե՞ բռնի տեղահանվում են․ միջազգային կառույցների արձագանքը. ԻՔՄ
Մոսկվան կրկնել է Բաքվի թեզերը՝ պնդելով, թե հայերը ստիպողաբար չեն լքում Արցախը
«Միջազգային քրեական դատարանը Հայ դատի գրասենյակների մրցակիցն է»․ Մարիա Կարապետյան
«Հարց է ծագում՝ եթե Հայաստանն ինքը հավաքագրի ապացույցներ որպես պետություն եւ դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը»,- ասաց Մարիա Կարապետյանը։
Թուրք լրագրողի գրածը հուշում է՝ Թուրքիան այս ուղղությամբ շարունակելու է աշխատել. Վարուժան Գեղամյան
Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը «կատարվողի մասին ծպտուն չհանեց՝ խուսափելով երկրորդ անգամ «նեօլդու փաշինյան» ամոթից»
«ՀՀ սուվերեն տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, եւ Հռոմի ստատուտի վավերացումը վերստին հիմնավորվում է»․ Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ 123 պետություն այսօր անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը։
Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել. Նազելի Բաղդասարյան
Արցախից Հայաստան ևս 97 անձ է ժամանել. Նազելի Բաղդասարյան ▫️Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն ՀՀ-ում է։ ▫️Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։ ▫️Հաշվառում է անցել 91.918 անձ։


















































