Օրվա լրահոսը

«Նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության…». Միքայել Համբարձումյան

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ Միքայել Համբարձումյանը գրում է. «Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին, նրանք առաջնորդեցին արցախցիներին մինչև վերջ, չվախեցան, չընկրկեցին, գնացին գիտակից անձնազոհության, այսպիսի վարքագիծը բնորոշ է միայն ուժեղ  մարդկանց…»:  

Ինչո՞ւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԼՂ հայերի մասին խոսելիս չի օգտագործում էթնիկ զտում արտահայտությունը․ նախարարի պարզաբանումը

Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից քաղված դասերի մասին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց․ «Դասեր պետք է քաղենք՝ հեռանկարում ունենալով գուցե հնարավոր բանաձև։

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ Սարգիս Գալստյանը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։ Aravot.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել Սարգիս Գալստյանի ով լինելու մասին։ Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։ Մեր տեղեկություններով, Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին

Խաղամոլության վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկան

Աշխատանքային քննարկում խաղամոլության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

«Ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի». Կատրին Կոլոննա

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային

ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն

«Ա1+». ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել  ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի  պաշտոնական էջում։ Նշվում է, որ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է Բաքու

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն Արցախում առևանգել են Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` նրան տեղափոխում են Բաքու։

Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար: Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների: Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի

Կատրին Կոլոննայի Սյունիք այցը չեղարկվեց

Գորիսում է բացվելու Ֆրանսիայի հյուպատոսարանը

Սյունիք է հասել Իրանի կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար

Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է,  հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։ ՀՀ

Ողբերգական ավտովթար՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղու վրա՝ «Ռուբլյովկա» ռեստորանի մոտ․ 3 հոգի մահացել են

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևան-Գյումրի մայրուղու 93 կմ հատվածում ՝ Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց։ Բախվել են «Mitsubishi Grandis» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: Մեր տեղեկություններով՝ 3 հոգի մահացել է, 7-ը տեղափոխվել են հիվանդանոցներ․  5-ը՝ Գյումրի բժշկական կենտրոն, 2-ը եղել են երեխաներ ու տեղափոխվել Գյումրու Ավստրիական

Դավիթ Անանյան. «Անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի»

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։ Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝

Չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում. Վոլոդինը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ցանկացած որոշում և ցանկացած բան հնարավոր է բացատրել, բայց նրանք, որոնք դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն. «Ինչո՞ւ»: Մեր երկրների միջև հարաբերությունների

«Հայաստան» խմբակցության ո՞ր պատգամավորն է ծախված». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին «ջան-ջան» անելու եւ ՔՊ-ին 10:0 պարտվելու մասին

Ասացինք ձեզ էլ են մեղադրում, որ ՔՊ-ականներին «ջան-ջան» ասելով ման եք գալիս, «Վլադիմիր ջան, Ալեն ջան» եք ասում՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Հետո էլ նստում եմ հետները հաց եմ ուտում, հա՞, իրանց հետ գնում եմ խնջույքների, ախր չի կարելի էդ պրիմիտիվիզմի աստիճան իջեցնել: Ես հասկանում եմ, շատերի համար նաեւ մտածում են, թե մանդատներ եւ այլն…Չկա այդպիսի բան, ես զբաղեցրել եմ բաձր պաշտոններ, թող որեւէ մեկը ասի, որ ես կառչած եմ եղել աթոռից»:

Չգաք և բնակություն չհաստատեք մեր օջախներում, չոգևորվեք առժամանակյա, քաղաքականացված այս կրկեսի հեռանկարով. Վաչե Հովեյան

Արվեստագիտության թեկնածու, ալտահար Վաչե Հովեյանը գրում է. «Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հազարամյակներ ի վեր եղել է հայ էթնոսի բնօրրանը։ Աշխարհաքաղաքական, նավթագազային և այլ խաղարկումների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեց մեր պապերի Հայրենիքը։ Հիշեցնում և զգուշացնում ենք. Չգաք և բնակություն չհաստատեք մեր օջախներում, չոգևորվեք առժամանակյա, քաղաքականացված այս կրկեսի հեռանկարով։ Մենք վերադառնալու ենք, անտարակույս վերադառնալու ենք

«Ես ուզում եմ Ստեֆան Դյուժարիկին ժողովրդական բառապաշարով հարց ուղղել՝ լո՞ւրջ եք ասում»․ Արմեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրությանը։

«Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ եւ Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր չստորագրել»․ Սեյրան Օհանյան

«Ես ղեկավարել եմ Արցախի պաշտպանական գերատեսչությունը, մշտապես հանդիպել եմ համանախագահների հետ, եւ Պաշտպանության բանակը երբեւիցե չի ներկայացվել որպես ահաբեկչական խմբավորում»։

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։ Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող

«Արայիկ Հարությունյանն ինքն է հեռացել, ինքն է փախել իշխանությունից». Արծվիկ Մինասյան

Սամվել Շահրամանյանը ՀՅԴ-ի հետ կապ չունի ընդհանրապես: 5 տարի պետությունը քանդած, հայրենիքը հանձնած իշխանությունը եկել է 10 օրվա պաշտոն զբաղեցրած մարդուն ներկայացնում է նման մեղադրանք: Ի դեպ, Արցախը լուծարելու հրամանագիրը ակնհայտ ապօրինի հրամանագիր է, ակնհայտ է, թե ինչպիսի պայմաններում է դա եղել եւ չի կարող իրավական հիմք ունենալ, սա հստակ է, աներկբա է:

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 625

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է

Վերջի մասին սկզբում են մտածում

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2023թ. հոկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում Անձնական ոչինչ։ Ա՛յն, ինչ ասելու եմ, գուցե այս դահլիճի ձախ կողմում նստածներից ոչ բոլորին է վերաբերում։ Հուսով եմ։ Բայց հավանաբար դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք։ Ռակի պես կառչած իշխանությունից։ Օտար, թշնամի մարմին, որ պատրաստ է կործանել ամեն ինչ։ Իբրեւ իշխանություն դուք վերջացած եք, 100 տարի

Մենք գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ. Արթուր Հովհաննիսյան

Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ասում է տառացիորեն նույն տեքստը ինչ հնչում է Ռուսաստանից։ Այս տեքստը  ԼՂ բնակչության անվտանգությունը չապահովելու  պարզագույն և դավադիր պատրվակ է, որը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը նվիրում է ՌԴ-ին՝ լրացնելով այնտեղից հնչող տեքստերը։ Իրականությունն այն է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին

Հայկական կողմի կարմիր գծերը փոխվե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչն է մնացել. Խանդանյանը ներկայացրեց պահանջը՝ հարգել 29.800 քկմ տարածքը

Խանդանյանը փորձեց պատասխանել, թե՝ «ՀՀ ինքնիշխանության…», լրագրողները միջամտեցին՝ ո՞րը, որ արդեն չկա՞՝ նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրով էլ բանակցում էին ԼՂ բնակչության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության շուրջ, որն արդեն անիմաստ է: Ի պատասխան՝ Խանդանյանն առաջարկեց մյուս ընտրություններին հայտ ներկայացնել քաղաքական, դառնալ պատգամավոր ու խոսել:

Խաչանով/Ռուբլյով զույգը Պեկինում չհասավ եզրափակիչ

Թենիսի Կարեն Խաչանով/Անդրեյ Ռուբլյով ռուսաստանյան զույգին մեկ քայլ չբավարարեց մտնելու Պեկինում անցկացվող հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ: Մրցաշարի նախավերջին շրջանում նրանք  1 ժամ 17 րոպեում 6:7, 2:6 հաշվով պարտվեցին բրիտանացի Նիլ Սկուպսկի եւ  նիդերլանդցի  Վեսլի Կոլհոֆ երկյակին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թվացող լարվածությունը ժամանակավոր է, վստահ եմ, որ այն կպարզաբանվի և կհաղթահարվի. Հակոբ Արշակյան

ՀՀ Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ելույթը Հռոմի ստատուտի վերաբերյալ Հաշվի առնելով այսօրվա օրակարգում գտնվող Հռոմի ստատուտի վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականները, դրանցում առկա որոշակի լարվածությունը՝ որպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, կարևորում եմ խոսել ստեղծված իրադրության մասին։ Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված

Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին

Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր։ Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։ Ակբայի բանկային քարտերը հնարավոր

«Արցախը հանձնվեց, եւ Հայաստանը ոչ միայն չի փրկվել, այլ հայտնվել է Ադրբեջանի դրած մյուս վերջնագրերի կատարման պահանջի առջեւ»․ Արմեն Ռուստամյան

«Այս նոր ցեղասպանությունը, որն ավելի մասշտաբային է, եթե մեզ չսթափեցնի, կկորցնենք ամեն ինչ»։

Եթե չլիներ Արցախում պայթյունը, հազարավոր արցախցիներ մնալու էին Արցախում. Արցախի ԱԺ պատգամավոր

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես կգնահատի ՀՀ կառավարության աշխատանքները Հայաստանում Արցախից տեղահանվածների վերաբնակեցման, աջակցման եւ այլ հարցերում, ի պատասխան ասաց. «Նույնիսկ հետաքրքրիր էլ չէ, որովհետեւ ցանկացած երկրի ցանկացած կառավարություն, որը պատասխանատվության մի փոքր բաժին կրեր, նույնն էր անելու կամ միգուցե՝ ավելին: Սրան որեւէ մեկս որեւէ գնահատական չենք տալու: Որովհետեւ նույն կերպ 3 տարի շարունակ այս վարչակազմի ղեկավարը հայտարարում էր, որ աննախադեպ բյուջե է տրամադրում Արցախին: Դրանով գնահատել չի կարելի:

Ալեքսանդր Պետրակովը ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

Հայաստանի հավաքականը Եվրո 2024-ի «D» խմբում 7 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ մրցակիցը պարտվել է անցկացրած բոլոր հանդիպումներում եւ առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031