Օրվա լրահոսը
Միքայել Սրբազանի նկատմամբ փորձում են քրեական վարույթ նախաձեռնե՞լ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախում ցեղասպանություն իրականացնելու, մեր հայրենակիցներին պատմական հայրենիքից բռնի տեղահանելու ֆոնին՝ մտահոգ ստեղծված իրավիճակով, հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ այս հարցում մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։ Օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության
Թուրքիան եվրոպական 4 երկրի բնական գազ է մատակարարում
Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում հետ սահմաններ չունի:
«Մի բան է հայկական գործոնը՝ Արցախով, մեկ այլ բան՝ առանց Արցախի». իրանագետ
Եթե Արցախի հայաթափումը մեզ համար ազգային ողբերգություն է, ապա ՌԴ-ի համար` տարածաշրջանում իր ազդեցության նվազում
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև Հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը քննադատում է Ալմա-Աթայի հռչակագիրը, խոսում է ՀՀ ինքնիշխանության կորստի մասին»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթին։
Պեսկով. Խաղաղապահները մտադիր են շարունակել հումանիտար գործունեությունը՝ լուծելով Լեռնային Ղարաբաղը լքած և այնտեղ մնացած հայերի հրատապ խնդիրները
Մոսկվան ուշադիր հետևում է Բաքվի հավաստիացումներին՝ ապահովելու այն հայերի անվտանգությունն ու իրավունքները, որոնք ցանկանում են մնալ Ղարաբաղում, լրագրողներին ասել է Պեսկովը:
Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Դավիթ Իշխանյանին ադրբեջանցիներն առեւանգել են
Հայաստան հաջողվել է հասնել ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարին և ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանին:
«Տխմար ես էլի, հո զոռով չի», «Աստված լրբից երես է թեքում»․ վիճաբանություն Աննա Մկրտչյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ
Վիճաբանություն տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ։
Արցախի միջնադարյան դպրության նշանավոր կենտրոնը․ Եղիշե Առաքյալի վանք
Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի տարածքում: Վանք տանող արահետն անցնում է անտառների միջով, խոր ձորերի եզերքով ձգվող ժայռերի վրայով՝ Մռովասարի հայացքի ներքո։ Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադևոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը կոչվել է Ներսմիհրի
«Ինչի՞ց եք այսքան ուրախ ու անհոգ, հանձնել եք Արցախը, հիմա հանգի՞ստ եք արդեն»․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ պատգամավորներին
«Ինչքան երկար եք դուք այստեղ մնում, այնքան ձեր պատիժն ավելի դաժան է լինելու, իսկ ձեր գնալու ճանապարհը՝ ավելի արդար»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Կրեմլը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի երբևէ հրաժարվել այցելել Հայաստան
Սահմանադրական կարգը տապալելու կոչ արած դիլիջանցու գործն ուղարկվել է դատարան
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն,
«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ մինչեւ այդ քանդելով մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը»․ Արեգնազ Մանուկյան
«Թե ինչ է շահելու այդ ստատուտի վավերացումից Հայաստանը, հայտնի չէ, հայտնի են սակայն վնասները»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
Էդգար Ղազարյան. «Ալիեւյան սեւ ցուցակները, որոնց մասին խոսվում է, ըստ էության վերաբերում են ամբողջ հայ ժողովրդին»
Ռուբեն Վարդանյանին ասում են, թե նա ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպություն, փող է տվել Ղարաբաղին: Հետեւաբար, «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատմության ընթացքում հանգանակություն կատարած ցանկացած մարդ Ռուբեն Վարդանյանի հոդվածով մեղադրվում է:
Ասում են՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի պետական սահման է հատել: Այս ընթացքում Հայաստանից քանի՞ մարդ է գնացել Արցախ: Ստացվում է՝ նրանք բոլորը ապօրինի սահմանահատում են արել այնպես, ինչպես Ռուբեն Վարդանյանը»-ասաց դիվանագետը:
27-ամյա երևանցու կողմից ցույցերի ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
Խուզարկությամբ հայտնաբերվել է 12.5 սմ շեղբի երկարությամբ դանակ
«Փաստորեն, ՄԱԿ առաքելության բուն նպատակներից մեկը կենդանիների իրավունքների պաշտպանությունն է՝ մոռանալով, որ բնակչության 99%-ից ավելին արդեն Արցախում չէ»․ Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ասում է՝ ՄԱԿ-ը չպետք է լեգիտիմացնի Ադրբեջանի կեղծ նարատիվները, այլ պետք է օբյեկտիվ, հիմնավոր փաստահավաք առաքելություն ուղարկի ոչ միայն Արցախի տարածք, այլեւ՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների մոտ
ԼՂ-ում Ադրբեջանի կողմից փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի. Միրզոյանը՝ Հյուիթֆիլդին
Նաև Ադրբեջանի կողմից անպատժելիության զգացողության
«Դուք եք փակել Արցախի հաղթական էջը, պատմությունն իրականությունն արձանագրել է, որի պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու»․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց փաստաթղթերին առնչվող հարցերին: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են
Հուսով եմ, որ ՄԱԳԱՏԷ-ն որոշում կայացնելիս կհիմնվի առավելապես առկա օբյեկտիվ տվյալների վրա՝ առանց որևէ քաղաքական մոտիվացման. Վահե Դավթյան
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են զրկել Հայաստանին տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի կարգավիճակից: ԱԷԿ-ը մեր ազգային անվտանգության հենասյուներից է, որը թշնամին ձգտում է խարխլել: Զրկելով մեզ ԱԷԿ-ից՝ Անկարան ու Բաքուն ձգտում են բացառել ապագայում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարը:
Գարեգին Երկրորդը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին հորդորեց իրենց նպաստը բերել Արցախի հայկական ժառանգության պահպանության գործում
Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշեց, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։ Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունն անհրաժեշտ է կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ
Ֆեյսբուքով կոչ է արել զինվել մահակներով. Գերաս Ավետիսյանի կողմից բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Գերասիմ Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Աջակցում ենք հայ ժողովրդի պատմական պայքարին. Հարիս Գեորգիադես
Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա. ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են
«Շեշտադրվել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մեջ ԵՄ-ի մեղսակցությունը»
Ցուցարարները դատապարտել են ռուս խաղաղապահներին՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության իրենց պարտավորությունները չկատարելու համար։
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար` Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ
«Ապրել իրական կյանքում՝ չկորցնելով մեր ստեղծած գունավոր հեքիաթը». ԵԹԿՊԻ-ի ուսանողի ֆիլմը մրցանակի է արժանացել
Սեպտեմբերի 25-29-ը Ս. Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) կազմակերպած «Կինոկրթություն. ԱՊՀ երկրների համատեղ կրթական ծրագրեր» ուսանողական փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգին է արժանացել մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանի «Ավթոնա» ֆիլմը: «Ավթոնա» ֆիլմը եզդի տղայի երկու աշխարհների բախման մասին է: Ռեժիսորի խոսքով՝ մեկ տղայի միջոցով եզդիական կյանքը ներկայացնելը բարդ լինելուն զուգահեռ նաև
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին
Գերմանիայի վերամիավորման ուղին
«Ես հավատում եմ, որ էվոլյուցիան կընթանա հետևյալ կերպ. երբ Արևմուտքը կլինի ավելի ուժեղ, քան Խորհրդային Ռուսաստանը, այն ժամանակ էլ կգա Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցությունների օրը» Կոնրադ Ադենաուեր, ԳՖՀ–ի ֆեդերալ կանցլեր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիան կարողացավ խուսափել մասնատումից, սակայն արդեն երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո այն բաժանվեց հաղթողների կամքով: Բաժանման հետևանքով հետպատերազմյան Եվրոպայի խաղաղ կարգավորումը չհասավ իր
Պարզ ասած՝ Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային և Պուտինին. Թևանյան
Ռուսաստան-Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ-ի կողմից՝ մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի

















































