Օրվա լրահոսը

«Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, պատմության անիվը պտտվում է, և մեզնից է կախված՝ կընկնենք այդ անիվի տակ, թե կվերականգնվենք»

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանե’ք, մերժե’ք, հեռացրեք, և մի լսեք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ «…ամեն ինչ վերջացավ…», առավել ևս նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։ Կփորձեն մանիպուլացնել, իբր՝ իրենք պրագմատիկ են, իսկ դուք՝ ռոմանտիկ, և այլն։ Մի’ հավատացեք, չկա նման բան։

Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Ադրբեջանի խորհրդարանն այսօր վավերացրել է Վրաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել էր 2023 թ․ ապրիլի 24-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից վավերացվել հունիսի 13-ին։ Ըստ պայմանագրի՝ երկրները համագործակցելու են հետևյալ ոլորտներում՝   ռազմական կրթություն, ուսուցում և վարժանքներ, պաշտպանական և անվտանգության քաղաքականություն, խաղաղապահ և մարդասիրական գործողություններ, համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, սպառազինությունների վերահսկում և զինաթափում,

Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն

1lurer.am. ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում առաքելությունը Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատել, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 – 1000 էթնիկ հայեր»,- ասել է Դյուժարիկը: «Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել

Թուրքիայի ԱԳՆ-ը ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի աշխատանքներին

Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովը դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ ընդդեմ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։ Այդ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳՆ-ը ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ սա մեր թշնամիների, ինչպես նաև ԵՄ-ի առաջին ոտնձգությունը չէ Մեծամորի ատոմակայանի դեմ, որն ապահովում է Հայաստանի իրակա՛ն ինքնիշխանության

Բացահայտվել է տրանսգենդեր կնոջը սպանելու իրական դրդապատճառը․ «Հանցանքի հետքով»

Դեպքից առաջ տուժողի և վերջինիս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը

«Արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ մեր գերակայությունը»

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի համար, անկախ նրանից, որ Արցախը հայաթափվել է։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրի հետևյալ իրողությունները․ Արցախի Հանրապետությունը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Արցախի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Որևէ պաշտոնյա իրավասու չէ

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հոկտեմբերի 2-ին Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի գլխավորությամբ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք

Արմեն Գրիգորյան և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից «Արևմտյան Ադրբեջանում» հուշարձանների ոչնչացման մասին փաթեթ է վերցրել

Ի՞նչ հիմքով կարող է Հայաստանի կառավարությունն այդպիսի փաթեթ ընդունի Արեւմտյան Ադրբեջանի մասին. Հրանուշ Խառատյան

Ռուսաստանն աշխատում է ադրբեջանական կողմի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով

Ռուսաստանն աշխատում է ադրբեջանական կողմի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար և հույս է հայտնում, որ Երևանը ևս քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում: «Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են այն ամենը, ինչ կարող են: Մենք չենք

Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների. Միրզոյանը` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: Նախարար Միրզոյանը ներկայացրել

«Սա կիբեր պատերազմ է ՀՀ-ի նկատմամբ․ նպատակն է հայաստանցիների վրա գործադրել լրացուցիչ ճնշում»․ Շահեն Շահինյանը՝ ադրբեջանցիների կողմից Գուգլի, Յանդեքսի քարտեզներում հայկական բնակավայրերի անունները փոխելու փորձերի մասին

Ըստ Շահեն Շահինյանի՝ Գուգլի համակարգն այնպիսին է, որ եթե որևէ օբյեկտի փոփոխության վերաբերյալ շատ հարցումներ ուղարկեն, ապա դա կդառնա մոդերատորների քննարկման առարկա, ու ըստ էության չի կարող բացառվել, որ Գուգլին պետական մակարդակով Ադրբեջանի կողմից վճարում լինի, որ փոփոխվեն այդ տեղանունները հօգուտ Ադրբեջանի։

Իշխանությունները պետք է ապահովեն, որ լքածների իրավունքները լիովին հարգվեն, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը․ Դունյա Միյատովիչ

«Ա1+». Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ես ուշադիր հետևել եմ Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում արագ փոփոխվող իրավիճակին: Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի նկատմամբ հետագա վերահսկողությունից հետո 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 100,483 ղարաբաղահայեր՝ ներառյալ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր, լքել են իրենց տները և

100 000-ական դրամները կփոխանցվեն Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բանկային քարտերին. ԿԲ փոխնախագահ

Քարտերի սպասարկման գծով սակագների տարբերությունները վերացնելու համար հայաստանյան առևտրային բանկերը նույնականացնելու են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին և վերանայելու գումարների կանխիկացման սակագները։

ՄԻՊ-ը հատուկ ընդգծել է ՀՀ-ում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ավագ դատավոր Բյորն Լինդենին և Իրավաբանական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Լյուդվիգ Բեքինգին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր

Շեշտվել է միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Կողմերը քննարկել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Զրուցակիցներն ընդգծել

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է. Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Երևանից, Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե, ինչպես Հայաստանի որոշ ղեկավարներ են հայտարարել, իրենք, հիասթափվելով Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, սեփական անվտանգության ամրապնդման միջոցներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի։ Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտավորներն ամենայն հայոց հոգևոր կենտրոն են ժամանել իրենց ուխտը Սուրբ Էջմիածնում նորոգելու

Հարսնացուն Արցախից․ նշանադրություն՝ Անիի ավերակներից ոչ հեռու գտնվող գյուղում

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղում տեղի է ունեցել  նշանադրություն․  գյուղի  ընտանիքներից մեկը, որն այս օրերին իր տանն է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված 15 հոգանոց բազմանդամ ընտանիքի, որդու համար հարսնացու է ընտրել  հյուրընկալված ընտանիքից։ Հարսնացուն 22 տարեկան է, փեսացուն՝ 26։ Նորապսակներին շնորհավորելու համար այսօր նրանց էր հյուրընկալվել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որն

Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում

Տեղահանված անձանց թիվը կազմում է 100 500

Մանրամասներ է ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ

Ստեփանակերտում դիպուկահարի զենքից կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ

«Փաստինֆո».  Դիպուկահարի զենքից Ստեփանակերտում կրակել են ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ տուժածներ չկան։ Կրակողի անձը հայտնի չէ։   Ներկայումս Արցախում մնացել է Արցախի հանրապետության նախագահը՝ պետական ծառայություն իրականացնող արցախցիների հետ։ Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում ռազմական գործողությունների ու վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհերի մարմինների, անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։

«Նրանց կյանքին վտանգ է սպառնում, նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի». Արտակ Զեյնալյանը՝ Ադրբեջանի կողմից առեւանգված հայերի մասին

Արտակ Զեյնալյանն ասաց, որ Դավիթ Բաբայանը, որը ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի եւ այլ ձերբակալվածների, ինքնակամ հանձնվել է, ունի նույն կարգավիճակը, ինչ մյուսները:

ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ

ՀՀ  Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու 

Իրավապաշտպան․ «Ինչո՞վ տարբերվեց ՄԱԿ-ը Բաքվի ու Սումգայիթի ջարդերից «ընդամենը 3 օր ուշացած» սովետական բանակից․ եթե ՄԱԿ-ի գզրոցներում լավ փնտրեին, Արցախ շուտ գնալու տարբերակ կգտնեին»

Նինա Կարապետյանցն ասում է՝ մեր 120-140 հազար հայությունը շան թուլեք չեն, մատաղացու գառ չեն, որ տեղահանվեն ու Ադրբեջանն անպատիժ մնա, ՄԱԿ-ին պետք է ստիպենք աշխատեն

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: ՀՀ  կառավարություն  

«Ուղիղ խոսքը ո՞ր կենդանուն են ասում». Ավետիք Իշխանյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու եւ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը –Մի շարք հասարակական կազմակերպություններ, օրերս հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ իշխանությունից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, ՌԴ-ի հետ համագործակցությունները, այդ թվում նաեւ ռազմական, վերանայել՝ հիմնականում խզել, քանի որ այդ երկիրը Հայաստանում պետական հեղաշրջման փորձեր է նախապատրաստում: Ի՞նչ եք մտածում այս մասին: -Նախ, խիստ հարաբերական է, այդ հայտարարությունը

Սփյուռքահայ երիտասարդները հետաքրքրվել են, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031