Օրվա լրահոսը

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ

Հոկտեմբերի 2-13-ը Երեւանում անցկացվում է «Նարատիվային թերապիայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները Հայաստանի տարբեր համայնքներում կանցկացնեն համայնքային հոգեկրթական միջոցառումներ եւ խմբային հոգեբանական աջակցության հանդիպումներ՝ փորձելով օգնել մեր հայրենակիցներին վերագտնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Նարատիվային մեթոդի գլոբալ առաջատարն է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (Dulwich Center), որի մասնագետների

«Ես պիտի հիմա ասեմ, որ ես ուղտ չեմ». 24news.am-ի խմբագիրը պահանջում է ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնից հերքում եւ ներողություն՝ «շառի» համար

Հիմա կապվում եմ մեր փաստաբանների հետ, եթե իրենք չհեռացրեցին այդ հայտարարությունը եւ հրապարակային չհերքեցին իրենց տարածած տեղեկատվությունը, մենք կսկսենք դատական գործընթաց, ինչպես նաեւ կտեղեկացնենք իրենց հետ կապ ունեցող կազմակերպություններին այն մասին, որ ֆինանսավորում են մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ բարեխիղճ աշխատանքը: Ո՞նց կարելի է մեզ վերագրել մի բան, որը մենք չենք արել, մանավանդ այսպիսի նուրբ ու ցավալի թեմայով, ինչ Արցախն է ու Արցախից եկած մեր հայրենակիցները: Բացառվում է, որ մենք նմանատիպ բան անեինք»:

ՀՖԿՍՊԻ նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի լիազորությունները վերականգնվել են

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ ս/թ․ մայիսի 2-ի 51112123 քր․վարույթով հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել որպես խափանման միջոց  ընտրել լիազորությունների ժամանակավոր կասեցումը, որից հետո ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի լիազորությունների կատարումը ժամանակավոր դրել էր պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի վրա։ Սեպտեմբերի 19-ին դատավոր Վահե Դոլմազյանի թիվ ՀԴԿ/0154/01/23 որոշմամբ դատարանը մերժել  է

Հարիս Գեորգիադեսը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից ԼՂ հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը

Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար:

«Պետություն լուծարելը հանցագործություն է, եւ որեւէ պաշտոնյա չի կարող միանձնյա կամ թեկուզ խորհրդարանի հետ միասին դադարեցնել պետության գոյությունը»․ Դավիթ Կարաբեկյան

«Ալիեւը հիմա ուրախանում է, քաղաքական բոնուսներ է հավաքում ընտրություններից առաջ, բայց հայտնի չէ՝ Ադրբեջանի քաղաքական ապագան ո՞րն է լինելու»։

Տեղումների քանակը՝ նորմայից ավել. հոկտեմբերի եղանակի կանխատեսում

Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին:

Միջազգային հանրությունից պետք են հստակ գործողություններ. դեսպան Մարիանո Վերգարա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին

ԵՊՀ-ն իր ուսումնաարտադրական բազաները՝ որպես կեցավայր, տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում: Այսօրվա դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ։ ԵՊՀ ռեսուրսներով արցախցիներին տրամադրվում

Արցախից բռնի տեղահանվածներից հաշվառվել է 27 հազար երեխա, ավելի քան 10 հազար 65 տարեկանից բարձր քաղաքացի

Արցախից բռնի տեղահանվածների մեջ այս պահին հաշվառվել է 230 հղի կին, 2000–ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ: 45 հազարից ավելի մարդ եկել է Ստեփանակերտից, Մարտունու շրջանից` ավելի քան 15 հազար, Մարտակերտի շրջանից` ավելի քան 13 հազար, Ասկերանի շրջանից` ավելի քան 10 հազար։

ՀՌՀ պատվիրակությունը մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի համաժողովին

Որոշվել է հաջորդ տարվա Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 23-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում։

«Անհրաժեշտ են հստակ քայլեր ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների բացառման նպատակով»

Հայկական կողմը բազմիցս ահազանգում էր ԼՂ-ում ահագնացող իրավիճակի վերաբերյալ, հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը։

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից

ԳՐԵԿՈ-ի թիմը Երևանում քննարկել է պետական համակարգում կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցեր

Հանձնառությունների կատարման գործընթացն իրականացվելու է տարեկան կտրվածքով՝ այնքան ժամանակ, մինչև ԳՐԵԿՈ-ն համարի, որ պարտավորությունները բավարար չափով կատարված են:

Ադրբեջանցիները Գուգլի, Յանդեքսի քարտեզներում փորձում են փոխել հայկական բնակավայրերի անունները․ քարտեզագետի պարզաբանումները

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգել էր, որ ադրբեջանցիները Գուգլի, Յանդեքսի քարտեզներում փորձում են փոխել հայկական բնակավայրերի անունները։

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել

Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է 21 700 տրանսպորտային միջոց

Արցախից բռնի տեղահանված 89 167 անձ արդեն հաշվառվել է, 54 տոկոսը կամ 53 935 անձ արդեն իսկ օգտվել է պետության տրամադրած կացարանից։ Այս շաբաթվանից սկսվելու են արդեն 100 հազարական դրամների բաշխումը։ «Այն բոլոր անձինք, որոնք ունեն բանկային քարտեր, ապա դրանց տվյալները պետք է փոխանցել միասնական սոցիալական ծառայությանը։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը դիտարկում է նաև կացարանների տրամադրման նպատակով ՀՀ կառավարությանն օժանդակելը

ՄՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է կազմակերպության տարածաշրջանային տնօրենին Հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆացիին։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների արդյունքում շուրջ հարյուր հազար մարդ՝ ներառյալ կանայք, երեխաներ, տարեցներ, զրկվել է

Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են ՀՀ ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող

Փաշինյանը նշել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանության հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը

Վելայեթի. «ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում»

Ermenihaber.  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին Իրանի ազգային «Farhikhtegan» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային կովկասում Հյուսիսատլանյտան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից ձեռնարկվող քայլերին: Վելայեթին նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ հիշյալ տարածաշրջանում: Նրա պնդմամբ՝ ամերիկացիները նպատակ ունեն անկայունացնելու իրավիճակը Հարավային կովկասում: «Ամերիկացիները Թուրքիայի առաջարկությամբ Հարվային

Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և գործատուներին

ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ ) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք: Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել

Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային

Էրդողանն ու Իլհամ Ալիևը ցանկանում են իրականացնել այս նախագիծը՝ օգտվելով ռազմական ոլորտում Հայաստանի թուլությունից և Երևանի և Մոսկվայի միջև «առկա սառը քամիներից»։

Գյումրիում բացվել է պատերազմում անմահացած Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Արտուշի Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող Սերժանտ, դիրքի ավագ Ալենը ծառայել է Հադրութում և 44-օրյա պատերազմի առաջին իսկ րոպեից հերոսաբար մարտնչել։ Հերոսի մահով ընկել է 3 տարի առաջ հենց այս օրը` հոկտեմբերի 1-ին, հանուն հայրենիքի չխնայելով ամենաթանկը` կյանքը։ Հերոսի հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել քաջորդու հարազատները,

Կապառոս. Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, հիմա օգնություն է խնդրում։ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է միջամտեն ու օգնեն այս հակամարտությունում:

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: ՀՀ պաշտպանության նախարարություն

Կոնդում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա կնոջ եղբայրը

2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը

«Մեր տղաները լավ կռվեցին, Մարտունին ու Մարտակերտը պահեցին, բայց թիրախային հարվածներով ճանապարհները կտրեցին, Արցախը բաժանեցին երեք մասի»․ Գագիկ Ավանեսյան

«Արցախի հանրապետությունը հանրաքվեով է ստեղծվել, լուծարման հրամանագիրը իրավական ուժ չունի»,- ասաց Ավանեսյանը։

«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022

Արցախի դեմ ագրեսիա սանձազերծած և էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Կովկասը թևակոխել է խաղաղության դարաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառիկ է համարում «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» իր երկրի փորձը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031