Օրվա լրահոսը
Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, հինգ անձ կալանավորվել է
Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։ Դրանք վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց
Ոստիկանության որևէ ծառայող բռնությունների համար պատասխանատվության չի ենթարկվել. հայտարարություն
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ կատարված լայնածավալ հարձակումից և ՀՀ իշխանությունների կողմից չմիջամտելու վերաբերյալ հայտարարությունից հետո Երևանում, ինչպես նաև ՀՀ այլ վայրերում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր և քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Համացանցում առկա տեսագրությունների, ինչպես նաև հավաքների անմիջական դիտարկման ընթացքում վերհանվել են իրավապահների կողմից բազմաթիվ անհամաչափ և օրենքով չնախատեսված միջամտության դեպքեր։
«Այն, ինչ տեղի ունեցավ, կհանգեցնի ԵՄ-ի դելեգիտացմանն ու արևմտյան ազդեցության հետագա արժեզրկմանը Հարավային Կովկասում»․ «Ամերիկայի ձայն»
Ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացի վրա: Վերլուծաբան Ռիչարդ Վեյնցի կարծիքով, դեռևս դժվար է տալ վերջնական գնահատական այս հարցում: «Դեռևս պարզ չէ, բայց ռազմական գործողությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, որը կվերափոխի խաղաղ բանակցությունները: Այսպիսով, այս պահին խաղաղության բանակցություններն ընթանում են օտարերկրյա կողմերի միջև, որոնք փորձում են միջնորդել Ադրբեջանի
«1988 թվականի փետրվարի 23-ից ես այս հրապարակում կանգնած եմ՝ վիրահատված, «շուբան» հագիս, շալով փաթաթված». քաղաքացի
Սեպտեմբերի 24-ին, 18:00-ին մեծ հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում. ակցիայի մասնակից
«Վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի»․ ՔՊ պատգամավորի արձագանքը ՌԴ Պետդումայի պատգամավորի հայտարարությանը
Ռուսաստանը կվերադառնա 2-րդ աշխարհամարտից հետո իր սահմաններին։ Կվերականգնենք նաև այս տարածքի (Հայաստանի) նկատմամբ մեր վերահսկողությունը։ Երևանը հետ կվերադառնա, ինչպես նախկինում եղել է, մեր պատմական իրականություն։ Նահանգապետ կլինի այնտեղ կամ ինչ-որ բան։ ՌԴ իշխող` «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ գրելով․ «1992-ին
Ովքեր են միացել զանգվածային հացադուլին
Սիրելի հայրենակիցներ, Մենք գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի։ Այս պահին ամենաառաջնային խնդիրն արցախահայության անվտանգության երաշխավորումն է, որը յուրաքանչյուրիս պարտքն է։ Միայն Արցախի հայկականության երաշխավորումը թույլ կտա պահպանել մեր պետականությունը։ Ստեղծված ճգնաժամը համազգային է, հետևաբար այս ճգնաժամի
Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք:
Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,-
Եվս մեկ ապացույց՝ արցախցի կնոջ արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ և բռնության կոչեր․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանում հայատյատության վերաբերյալ օբեկտիվ ապացույցներից մեկը՝ արցախցի երիտասարդ հայ կնոջ արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններով և բռնության կոչերով:
Համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է ակցիայի մեկ մասնակից
2023 թվականի սեպտեմբերի 22-ին քաղաքացուց Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձինք, խանութների տեսախցիկների լույսերը վնասելով, գնում են։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները: Նկատելով նրանց՝ թվով 5 անձինք դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը շրջվել և մեկ անգամ հարվածել է ոստիկանության
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին». Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը X-ում «Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա դիմաց գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները և դրանց մի զգալի մաս ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող․ ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ուսուցիչներ, այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։ Բայց քանի որ նախորդ գրառմամբ խոստացել էի, որ կգրեմ ուսուցիչների առաջարկների քննարկման արդյունքների մասին, ուզում եմ տեղեկացնել, որ քննարկել ենք առաջարկները և դրանց մի զգալի մաս ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող։ Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն
100.000 հայը հրապարակում կարող է ստիպել, որ ՀՀ-ն նորից տեր կանգնի արցախցուն. մեկնարկել են ի պաշտպանություն արցախահայերի ակցիաները
ՀՀ-ն հրաժարվել է Արցախից ու հայ ժողովրդին դեմ է տվել ցեղասպանության . ակցիայի մասնակից
Լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Միություն ընդդեմ Ցեղասպանության թուրք եւ քուրդ անդամները միջազգային հանրությունից պահանջում են շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ «Ակունք»
Akunq.net – Ֆրանկֆուրտում արդեն 25 տարի անընդմեջ գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության թուրք եւ քուրդ անդամները միջազգային հանրությունից պահանջում են շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նրանք նաև շեշտել են, որ Արցախի 120 հազար հայերը նորից ցեղասպանվելու վտանգի տակ են։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ ստորև թուրքերենից
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա
Արշակ Զաքարյան․ «Մարդիկ հետաքրքրվում են, միանում հացադուլին, բայց սադրիչներ էլ են գալիս»
Հունիսի 21-ից «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներն ու համախոհները Երեւանի Գարեգին Նժդեհի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման պահանջով անժամկետ հացադուլ են հայտարարել։ Aravot.am-ը երեկ այցելեց հացադուլավորներին՝ տեսնելու, թե ովքեր են միացել եւ առողջական ինչ վիճակում են ծայրահեղ քայլի գնացած քաղաքացիները։ Հացադուլ հայտարարել է նաեւ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, որի հետ զրույցը, հաշվի
Յունահայութիւնը իր ընդվզումը յայտնեց Ատրպէյճանի յարձակողականութեան ու ցեղասպանական քաղաքականութեան դէմ․ «Ազատ օր»
Ատրպէյճանի կողմէ սանձազերծուած ընդհանուր յարձակումին եւ Արցախին կողմէ հրադադարի ընդունման իրականութեան տակ, Չորեքշաբթի, 20 Սեպտեմբեր 2023-ի, երեկոյեան յունահայութիւնը ընդառաջելով կոչերուն, համախմբուեցաւ Աթէնքի կեդրոնական «Սինտաղմա»-ի հրապարակը։ Նոյն օրուան առաւօտուն, Արցախէն հասած լուրերը կը խօսէին հրադադարին մասին, որ հետեւանք էր ատրպէյճանական ուժերու համատարած յարձակումներուն Արցախի սահմաններուն ամբողջ երկայնքին, օգտագործելով ռազմական օդային եւ ցամաքային ծանր սարքեր։ Ատրպէյճանի յարձակումները
Մասիսում 23-ամյա վարորդը 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. Shamshyan.com
Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հունան Գ.-ն իր վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Շիրազի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 5 հասցեի շինության պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հունան Գ.-ն, նրա ուղևորներ 34-ամյա Նարինե Հ.-ն, 8-ամյա Դավիթ
Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային
Շուշիի տանկն առգրավվել և տեղափոխվել է Բաքվի «ռազմավարների այգի»
«Հայկական ալիք» – Շուշիի տանկն առգրավվել և տեղափոխվել է Բաքվի «ռազմավարների այգի»։ Հայության, Հայաստանի և հայկականության հետ կապված ամեն արժեք ու սիմվոլ թշնամական է Ադրբեջանի համար։ Այս օրերին Երևանում ընթացող պայքարը պայքար է ամբողջ Հայաստանի համար։
Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել Արցախ
Ըստ հաղորդագրության՝ օգնության մեջ սնունդ է և հիգիենայի պարագաներ, ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքները։
Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին․ Վահե Հովհաննիսյան
Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։
Հայկական մշակութային ժառանգությունը բախվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում. ԱԳՆ փոխնախարար
Տարածաշրջանում Հայաստանի քաղաքակրթական ներկայությունը ջնջելու իր անողոք արշավի միջոցով Ադրբեջանը ձգտում է ժխտել այդ ժառանգության բուն էությունը:
Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները դատապարտում են Լեռնային Ղարաբաղում բնակչության նկատմամբ բռնությունը
Որպես քրիստոնեական եկեղեցիներ՝ մենք կոչ ենք անում աղոթել բոլոր նրանց համար, որոնք տառապում են կանխամտածված կերպով ստեղծված մարդասիրական աղետի եւ ռազմական ագրեսիայի հետեւանքով։ Մեր համայնքներին խնդրում ենք՝ իրենց բարեխոսական աղոթքներում հիշել ծանր վիճակի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Մարիամ Մկրտչյանը երեք անընդմեջ հաղթանակով է մեկնարկել շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում
Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է երեք մասնակցով։ Տղաների մրցաշարում հանդես է գալիս գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, աղջիկների պայքարում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը եւ Ասյա Եդիգարյանը։ Խաղացված երեք տուրերում Մարիամը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու եւս երեք շախմատիստուհու հետ
«Եթե Ադրբեջանի դասագրքերում գրված է, որ հայ սպանելը հերոսություն է, ո՞նց պետք է համոզեն այստեղ մարդկանց, որ մնան ու ապրեն»․ «Հրապարակ»
Իրենք ո՞նց են մտածում, էլ ինչքա՞ն պետք է վատանա իրավիճակը, եթե այսօր ծնողը երեխայի համար մի կտոր հացի խնդիր չի կարողանում լուծել, եթե մանկահասակ երեխան բետոնի վրա է քնում։ Ես իմ կյանքում սրանից վատ իրավիճակ Արցախում չեմ տեսել։
Մենք ենք, որ կը լիազօրենք Նիկոլը մեր պետականութիւնը տանելու կործանման. մեզ ազգովին բարոյալքելու, վարկաբեկելու և պատմութեան բեմէն դուրս քշելու․ «Հայրենիք»
Ամէն անգամ, որ Ընդդիմութիւնը հրապարակ կ՚իջնէ Փաշինեանական իշխանութիւնը լուծարելու վճռակամութեամբ և չի յաջողիր, ինքնաբերաբար Նիկոլի դիրքերն են, որ կ՚ամրապնդուին և ինքնաբերաբար կ՚ամրագրուի Նիկոլական ուժի անպարտելիութեան առասպելը։
Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France24 հեռուստաալիքին
Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց նրանք չեն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դեպ, խաղաղապահներից մի քանիսը սպանվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը հարձակվել էր Արցախի վրա։
Հայաստանի ներկա իշխանության ճակատին կմնա ե՛ւ 44-օրյա պատերազմի պարտության, ե՛ւ Արցախի հանձնման խարանը․ «Ազգ»
Այն պատճառաբանությունները, այդ թվում՝ թշնամական, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այդպես նպաստելով հարձակմանը, միգուցե իրականությանը մոտ են, բայց զարմանալին ուրիշ բան է՝ Հայաստանն այպիսի փաստաթուղթ չի ընդունել, Փաշինյանի բանավոր ասածով ընթացած իրադարձությունները միշտ էլ իրավական ճանապարհով խմբագրելու հնարավորություն մնալու է:


















































