Օրվա լրահոսը
«Ծնողներն ու հարազատներն են պոկում իրենց երեխաների ու ամուսինների նկարները, որ չպղծվեն»․ «Հրապարակ»
«Պարզ է, որ հասարակ ժողովուրդը հասկանում է, որ այստեղ ոչ մի ապագա չկա։ Բնականաբար, իրենք իրենց երեխաների հիշատակը չպետք է թողնեն, որ պղծվի»
Ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգեւավճարների համար․ «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ
Մետրոյի գնացքի վագոնի անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից․ ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ
Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։
ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում ելույթ ունեցողներից ոչ մեկը, կոնկրետ՝ «միջազգային հանրության» ոչ մի ներկայացուցիչ չընդունեց սեփական մեղավորությունը կատարվող ողբերգության մեջ․ «Փաստ»
Բանն այն է, որ դեռևս օգոստոսին Հայաստանի պահանջով արդեն հրավիրվել էր ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ՝ Արցախի խնդրով, կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Արցախը կես տարուց ավելի շրջափակելու, այդպիսով հումանիտար աղետ ստեղծելու հարցով: Բայց այն ժամանակ ՄԱԿ-ը որևէ հետևության չհանգեց:
Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի առաջնության իր հինգերորդ ոսկե մեդալի համար
Նա մեկնարկում 10։4 հաշվով առավելության է հասել ռումինացու նկատմամբ, այնուհետեւ երեք անգամ նույն 9։0 հաշվով պարտության է մատնել, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Լիտվայի ներկայացուցիչներին ու մտել է եզրափակիչ, ինչը նրան 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել։
Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները. Արտակ Բեգլարյան
«Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի ռեժիմի խախտում,– գրել է նա։—Ամբողջ Կրկժան թաղամասը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»։
Գեւորգ Ղարիբյանը քթի վնասվածքով հաղթել է ադրբեջանցուն եւ գոտեմարտելու է ԱԱ բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար
Այսօր Գեւորգ Ղարիբյանը բրոնզե մեդալի եւ օլիմպիական վարկանիշի համար գոտեմարտում սպասում է իր մրցակցին, որի անունը կորոշվի սփոփիչ գոտեմարտում։
«Փողոցային թրջված շան կարգավիճակում գտնվող Հայաստանի պարագայում ի՞նչ եք ուզում, որ էթնիկ զտում չլինի՞»․ «Առերեսում»
Փաստացի՝ մենք անդառնալիորեն կորցրեցինք Ղարաբաղը, արդեն վերջնականապես։ Ու մեզ հիմա թող չթվա, թե ամեն ինչ ավարտվեց, ողբերգությունը եղավ ու արթնանալու ենք արդեն նոր Հայաստանում։ Կինոն դեռ նոր է սկսվում։ Դեռ կա Զանգեզուրի ճանապարհ–միջանցքի հարցը, դեռ կա անկլավների հարցը։ Բայց փաստն այն է, որ այդ ճանապարհը մնում է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ամենամեծ կնճիռը, ինչը կարող է նոր աղետների, նոր զոհերի, նոր ավերածությունների պատճառ դառնալ։
Աշխարհին մէջ քիչ են այն երկիրները, ուր ոստիկանութիւնը իր պատրաստութեամբ, նիւթական վարձատրութիւններով եւ հզօրութեամբ կը գերազանցէ… բանակը․ «Հայրենիք»
Այս ընթացքով, ո՛չ միայն Արցախի մէջ նոր ցեղասպանութիւն տեղի կ’ունենայ, այլ նաեւ համաթուրանականութեան նորաձեւ եաթաղանները շուտով կրնան հասնիլ Սիւնիք, Գեղարգունիք, Վայք եւ ի վերջոյ․․․ «Էրիվան»՝ 19 Բաղրամեան պողոտայ, եւ ուրեմն՝ վերջ անկախ հանրապետութեան, վերջակէտ մը եւս Հայոց Պատմութեան էջերուն։
Ոմանք ասում են, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում։ Բայց մենք գործ ունենք ձագուկ լքող կենգուրուների հետ, որոնք ամբողջ Հայաստանը կլքեն իրենց անիմաստ գոյությունը պահպանելու համար․ «Ազգ»
Փաշինյանի ուղեղին հասու չեղավ, որ Արցախը հակառակորդի երախը տալով՝ Մայր Հայաստանը չի կարող փրկվել: Երիտթուրքերի համաթուրանականության ծրագիրը շարունակվելու է գործադրվել ամեն գնով, եւ Արցախի պատվարի քանդումը առաջնահերթություն է այդ ճանապարհին:
Այլընտրանքը՝ կոտորածի շարունակությունն է
Հանրապետության հրապարակում մարդիկ իրենց ցասումն են արտահայտում Արցախում տեղի ունեցող կոտորածի եւ Հայաստանի իշխանությունների անգործության կապակցությամբ: «Կարմիր բերետավորները», դրսեւորելով աննախադեպ դաժանություն ու վայրագություն, պաշտպանում են այդ անգործությունը դրսեւորող իշխանություններին: «Հ/կ-ականները» լռելյայն ողջունում են այդ վայրագությունները, որովհետեւ իրենք «արեւմտամետ» են, իսկ ցուցարարներն, իրենց կարծիքով, «Կրեմլի գործակալներ» են: «Ագենտուրայի» մասին հեքիաթն այսօր իշխանության հիմնական քարոզչական թեզն է:
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը քննարկելու է հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը
Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Լեւոն Քոչարյան․ «Հենց գերեզմանոցում էլ մարտեր են ընթացել, հորեղբորս գերեզմանն է այնտեղ, իմ ընկերները, երկու մորաքույրս»․ «Հրապարակ»
Ինչ վերաբերում է հետագային, ապա կարծում եմ՝ իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի կորուստը թղթի վրա չֆիքսվի, դա չկայանա, այսինքն՝ ինչ-որ մի հույս, մի տեղ թողնենք, որով հետագայում եթե մենք չհասցնենք, գոնե մեր սերունդները պահանջատիրություն ունենան այդ ամենի նկատմամբ։
Կարևորվել է միջազգային կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Խաղասեղանին է դնում 120 հազար մարդու ճակատագիրը, միայն թե իրեն չասեն, թե հայաթափեց Արցախը»․ «Առերեսում»
Համաձայնելով, որ Ռուսաստանի որեւէ պաշտոնյա երբեւէ նման ոճով չի արտահայտվել Հայաստանի ղեկավարների մասին՝ Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Հիմա էլ իրավունք չունի խոսել, առավել եւս՝ այն երկրի պաշտոնյան, որն իր ահռելի, իբր թե աշխարհի երկրորդ բանակով մեկուկես տարի է՝ չի կարողանում երկու գյուղ գրավել։ Ուրեմն՝ ճիշտ կլինի, որ ինքը սսկվի եւ տեղը վեր ընկնի։ Որքան էլ իր ասածները ճիշտ լինեն՝ դա, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին չեն վերաբերում, դա վիրավորանք է Հայաստանի նկատմամբ։
Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա կառավարության անդամներից որեւէ մեկը չցավակցեց արյունահեղությանը զոհ գնացած արցախցիներին․ «Ժողովուրդ»
Կառավարության նիստի մեկնարկին այդպես էլ նրանք ոտքի չկանգնեցին ու մեկ րոպե լռությամբ չհարգեցին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված արցախցիների հիշատակը. մի երեւույթ, որ կարելի է «աննախադեպ» համարել։
ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:
Միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, տարանջատ գործողությունները միայն օգնում են Նիկոլ Փաշինյանին․ «Փաստ»
Սակայն նույնիսկ այս պարագայում ընդվզման գործողություններն առաջին հերթին աչքի ընկան իրենց մասնատվածությամբ և տարանջատվածությամբ։ Օրինակ՝ բողոքի դուրս եկած մարդկանց մի մասը հավաքվում է Հանրապետության հրապարակում՝ պահանջելով իշխանափոխություն, մարդկանց մյուս մասը՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ բողոքելով Ռուսաստանի գործողություններից և մեղադրելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին։ Մյուս կողմից՝ Ազատության հրապարակում հավաքվածներն էլ մեղադրում էին Հանրապետության հրապարակում և ՌԴ դեսպանատան մոտ հավաքվածներին։
Սմբատ Լպուտյան․ «Մարդու սիրտ է պայթում, որ տեսնում ես ցեղասպանություն եւ ոչինչ անել չես կարող»
Մեր դիտարկմանը, թե վարչապետը վստահեցնում է, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը որեւէ վտանգ չի սպառնում և, ըստ էության, խոսում է Արցախի եւ Հայաստանի պայծառ ապագայի մասին, անվանի շախմատիստը պատասխանեց․ «Անկեղծորեն, ես արդեն շատ վաղուց չեմ լսում, թե ինչ է ասում այս վարչապետը, որովհետեւ նրա ոչ մի խոսք ինձ համար այդքան կարեւոր չէ»։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը։
Արցախում մարդիկ անմիջականորեն մահվան սպառնալիքի տակ են. իրավապաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործիքները իսկապես իմաստազրկվել են ու չեն աշխատում, հատկապես՝ Արցախում, որտեղ այսօր ոչ թե հումանիտար ճգնաժամ է, այլ մի գուցե մարդկային սպանդ:
Կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականի հետ Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ: Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե
Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիի հետ մի շարք կարևրո միջազգային խնդիրերը քննարկելու համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը: X հարթակում Նուլանդը գրել է. «Շնորհակալություն Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիին Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և ՆԱՏՕ-ի ամրապնդման շուրջ մեր անկեղծ քննարկման և մեր բազմաթիվ հիմնական շահերն առաջ մղելու համար»,- գրել է
Հովիկ Աղազարյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արմեն Գալստյանի դեմ որեւէ բողոք չունեմ, բայց ձեր կարծիքով ես իրավունք ունե՞մ ասելու՝ մի կալանավորեք»
Իմ ասելով քննիչը կամ իրավապահները չեն ազատելու։ Ասել եմ՝ չեմ բողոքի եւ չեմ էլ բողոքում։ Ձեր կարծիքով՝ ես իրավունք ունե՞մ ասելու՝ մի կալանավորեք։
Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ
Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորեցին
Ակտիվիստ Նարեկ Մալյանին դատարանը վճռեց երկու ամսով կալանավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել
«Ա1+». Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP-ի տեսախցիկը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։ Նշենք, որ սա արդեն ռուս խաղաղապահների բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ:
Խաղաղության համաշխարհային օրը նշանավորվեց Արցախի հայերի էթնիկ զտման մեկնարկով. Լեմկինի ինստիտուտ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խաղաղության համաշխարհային օրը նշանավորվեց Արցախի հայերի էթնիկ զտման մեկնարկով: «Լեմկինի ինստիտուտը, բազմաթիվ ջանքեր գործադրելով միջազգային հանրությանը նախազգուշացնելու այն ամենի մասին, ինչ ի վերջո տեղի ունեցավ, չկարողացավ ճանաչել Խաղաղության համաշխարհային օրը՝ միաժամանակ ականատեսը լինելով Արցախում ցեղասպանական էթնիկ զտումների գործողության սկիզբին, որը պետք է կանխվեր»,- ասվում է ինստիտուտի
Լևոն Քոչարյանը ձերբակալվեց
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է. «Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել


















































