Օրվա լրահոսը
Առերևույթ ապօրինության մասին հաղորդում թեժ գծին չի ստացվել․ ՔՊ շտաբի պետ
Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ։ Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։ Քաղաքացիները հարցրել են, թե ինչպե՞ս իմանալ իրենց ընտրատեղամասը, անձը հաստատող ի՞նչ փաստաթղթով է հնարավոր քվեարկել և այլն։ Եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ դառնալու առաջարկներ։ Առերևույթ ապօրինության մասին հաղորդում թեժ գծին չի ստացվել։
Հուսով եմ, որ ընդդիմադիր ներկայացված ուժերը լավ արդյունք ցույց կտան. Ռոբերտ Քոչարյան
Հանուն փոփոխությունների եմ քվեարկել. ՀՀ 2-րդ նախագահ
«Հայաքվեի» արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ
«Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից ընտրատեղամասերում արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ։ 85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի: Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված է 48 հոգի: Մալյան նրբանցք
«Ի՞նչ ծրագրով ենք եկել, մենք հաշվետու ենք մեր ընտրողների առջեւ, որոնք 2021 թվականից հետո Սյունիքում կրկին գնացել ու ընտրել են մեզ»․ Ալեն Սիմոնյան
«Ժողովրդավարությունը, որքան էլ դա մարդկանց դուրեկան չլինի, դա է, երբ ընտրություններին մասնակցած մարդկանց 54 տոկոսն ընտրում են այս իշխանությանը»։
Արցախի իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը Կարմիր խաչի մեքենաներով
Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը: Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները
«Աղջկաս հետ ընտրեցինք պայքարի օրակարգը». «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ
Ուղղակի հնարավոր չէ, որ մնանք նույն կետում կամ նորից ամրապնդվի իշխանությունը
«Եթե մարդուն հորդորում են, ինչն ինձ համար անընդունելի է, որ կարող է գալ, դա որեւիցե ձեւով չի կարող ազդել ընտրությունների վրա»․ Ալեն Սիմոնյան
«Երբ նախկին իշխանությունների կողմից նույնիսկ փող էր բաժանվում, մեկ է, մարդիկ իրենց ընտրությունն իրականացնում էին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք. Արտակ Զեյնալյան
Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք: Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ունենա միջազգային բարձր վարկանիշ՝ տարածաշրջանում և աշխարհում:
«ՀՀ օրակարգից՝ սկսած 1991 թվականից մեր անվտանգության ու ինքնիշխանության հարցերը երբեւէ դուրս չեն եկել»․ Տիգրան Ավինյան
Հարցին, թե ինքն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում, Ավինյանը պատասխանեց․ «Ես իմ տեսակետները նախկինում հայտնել եմ»։
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X սոցիալական ցանցում հայտնում է Սեպտեմբերի 18-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների և տարբեր երկրների գործընկերների հետ:
«Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5․78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞»․ Տիգրան Ավինյան
Ավինյանը նշեց, որ նախ եւ առաջ այսօր պետք է լսել, թե երեւանցիներն ինչ են ասում, եւ արձանագրել այն արդյունքները, որոնք երեւանցիներն ընտրությունների միջոցով կգրանցեն։
«Մասնակցում եմ ընտրությունների՝ քաղաքացիների քվեն ստանալու համար, ոչ թե մեկ այլ թեկնածուի հաղթելու». Երվանդ Թարվերդյան
«Ավելի քան համոզված եմ, որ խախտումներ կլինեն, որովհետեւ մեր ժողովրդի մեջ կա մի մաս, որոնց առաքելությունը ծառայելն է՝ կարեւոր չէ, թե՝ ում են ծառայում. մի օր ՀՀԿ-ականներին, մի օր գործողին, նրանք սովոր են կռացած ման գալ»,- ասաց թեկնածուն՝ հույս ունենալով, որ նման դեպքերն ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն գործի:
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Region Monitor
Քվեարկեցի հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի. Դավիթ Խաժակյան
Քաղաքապետարանը պետք է լինի այնքան հասանելի, որ մարդիկ չզանգահարեն ու ասեն՝ ձեզ միացանք, բայց «թեժ գծին»՝ ոչ: Այս առումով մենք պատկերացնում ենք փոփոխությունները և հույս ունենք, որ դրանք երկար չեն տևի:
Պատերազմում նահատակված հերոսի շիրիմին այցելելիս ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու:
«Հանրահավաքում ՔՊ-ի թեկնածուի եւ ղեկավարի հռետորիկան հուշում է՝ մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր քվեի համար՝ հանուն ժողովրդավարական արժեքների»․ Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ասում է՝ լռության նախորդ օրը ՔՊ-ն իր հանրահավաքում «ուժ» ցուցադրեց, ըստ այդմ՝ տխրահռչակ ավանդույթները շարունակվում են, նախկինում էլ «մկաններ» էին ցույց տալիս
«Աշոտյան, քաղբանտարկյալ»․ գրություն ՔՊ քվեաթերթիկի վրա
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը սոցցանցերի էջերում հրապարակել է քվեաթերթիկների լուսանկարներ, որոնցում ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնել «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ եւ ազատություն մաղթել Արմեն Աշոտյանին: «Ազատություն Արմեն Աշոտյանին🇦🇲», «Աշոտյան, քաղբանտարկյալ» գրություններ՝ ՔՊ քվեաթերթիկների վրա։
Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք մեր սահմանները պահել. ՀՀ նախագահ
Կան աշխատանքներ, որ չեք տեսնում, բայց դրա արդյունքը լինում է այն, որ ավելի ենք մեր անվտանգության համակարգերն ուժեղացնում. ՀՀ նախագահ
Մտավոր խնդիրներ ունեցողի տվյալներն ընտրացուցակում, քրեական տարրերն էլ՝ ընտրատեղամասի մոտակայքում․ Ի՞նչ ահազանգեր է ստացել ոստիկանությունը
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկի այն ահազանգին, թե Քանաքեռ- Զեյթուն համայնքում ակտիվություն է նկատվում քրեական հեղինակությունների հետ համագործակցող մարդկանց կողմից, նրանք շրջում են ընտրատեղամասերով, հարակից տարածքներով, զրուցում ինչ-որ մարդկանց հետ, իր մոտ դեռ տվյալներ առկա չեն։ Սակայն պաշտոնյան հավաստիացրեց, որ պարտադիր կիրականցվեն ստուգողական աշխատանքներ։
«Հենրիխ Մխիթարյանը հայկական պրոֆեսոր է». իտալական մամուլը Մխիթարյանի խաղի մասին
«Բոլոր քննադատների բերանը փակեց: Ամբողջ շաբաթ խոսվում էր, թե «Միլանի» հետ խաղում նա մեկնարկային կազմում չպետք է լինի: Բայց մենք նրա դուբլի եւ սեփական կիսադաշտում գնդակը խլելուց հետո սենսացիոն գոլային փոխանցման ականատեսը դարձանք»:
«Դուք քաղաքապետ դառնալո՞ւ եք, թե՝ ոչ» հարցին Անդրանիկ Թեւանյանն աշխարհաքաղաքական պատասխան տվեց
«Որպեսզի այս իշխանությունը հեռացվի, որպեսզի Էրդողանն արդեն Երեւանի ընտրությունների կազմն ու կառուցվածքը չորոշի»
Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային ուղերձները
Համապատասխան քայլերը, ուժեղ միջազգային հանրության ներգրավվածություննը և իրականացումը առանցքային են
2018 թ.-ի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հենց ազատ ընտրությունների անցկացումն է, հետնահանջ չկա. Վահագն Խաչատուրյան
Ազատ, արդար ընտրության տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է մեկ բնակարանի վրա 31 պակիստանցու գրանցումը
Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառել և 20մլն դրամ գրավ
Դատարանը Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառել և 20մլն դրամ գրավ:
381 անճշտությունից 225-ը մահացած անձանց տվյալներն էին
11 890-ը Ռուսաստանի, 89-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան
«Մեր անվտանգության խնդիրն այս ընտրությամբ եթե ոչ կլուծենք, ապա կուժեղացնենք». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ միասին այսօր քվեարկեց Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում։
Ստեփանակերտում այսօր կեսգիշերից հետո կիրականացվի հացի վաճառք
Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 10 կտրոնով: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն
«Ընդհանրապես, ինքը կյանքում փախչող տղա է». Անդրանիկ Թեւանյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «բանավեճից փախչելու», «ասֆալտ լիզելու» եւ մնացյալ պիտակավորումների մասին
«Լիզել բառն իր մոտ շատ է կրկնվում. հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը ցավում է, դրանից է խոսում»


















































