Օրվա լրահոսը

Հայաստանի տաղանդավոր երեխաները ներկայացան Մոսկվայի 876-րդ տարեդարձին նվիրված համերգի շրջանակում

Հայաստանի 5 մարզերի շուրջ 200 տաղանդավոր երեխաներ ներկայացան Արմավիրի մշակույթի պալատում՝ Մոսկվայի 876-րդ տարեդարձին նվիրված համերգի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ: Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Շիրակի և Կոտայքի մարզերի ստեղծագործական խմբերն ու կատարողները ներկայացրին հայկական և ռուսական ժողովրդական,  ժամանակակից երգեր ու պարեր: Համերգը վարում էր Ղրիմի վաստակավոր

«ՌԴ նախագահ, իմ գործընկեր Վլադիմիր Պուտինն ասաց, որ ՀՀ-ի հետ խնդիրներ չկան, ՀՀ վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»․ Նիկոլ Փաշինյան

Հարցազրույցի ավարտից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանին նաև հիշեցրին, որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված մի շարք արձանագրումներ կան, որ վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործում է եղել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Հենց հարցազրույցն ավարտվեց, ձեր հարցերի շարանը սկսվեց, որ ասեք՝ հարցերին չպատասխանեց»։

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին․ Էդմոն Մարուքյան

168․am – Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ես` որպես տեղեկացված մարդ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանն այդ կապակցությամբ առաջարկ է արվել, հանդիպում

«Քվեարկել եմ, որ երեւանցին հնարավորություն ունենա աշխատել եւ ստեղծագործել խաղաղ, անվտանգ քաղաքում». Նելլի Հարությունյան

Վստահ եմ, որ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները եւ նոր բովանդակություն կտա այս ընտրություններին. քաղաքապետի թեկնածու

Նվիրված գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին․ Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում

Արարատ Միրզոյան. Ադրբեջանի հետ ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան․ պիտի շարունակենք բանակցել․ «Ազատություն»

Լարվածությունը հայ – ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին», – ընդգծեց Միրզոյանը՝ շարունակելով. «Մենք տեսել ենք մի

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել ՊԲ ստորաբաժանումների կողմից կատարվող ամրաշինական աշխատանքների և այլնի մասին

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17-ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Սեպտեմբերի 17- ին ժամը 00։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների

ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն մանկապարտեզի աշխատակիցների կողմից երեխաներին բռնության ենթարկելու տեսանյութի հետ կապված

Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Պաշտպանն ընդգծում

Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները

Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում: Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե»

Խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները․ ԱՀ ՊՆ

Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։ Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է

Թուրք ոստիկանը պարգևատրվել է Թուրքիա-Հայաստան խաղին Ադրբեջանի դրոշը հարգելու համար

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պարգևատրել է թուրք ոստիկան Ռամազան Շահինին՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղից առաջ երկրպագուներին ստուգելիս ադրբեջանական դրոշը հարգելու համար։ Սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում կայացած հանդիպմանը արգելվել էր ադրբեջանական դրոշ տանել մարզադաշտ։ Երկրպագուներին ստուգելու ժամանակ ոստիկան Շահինը նրանցից մեկի մոտ ադրբեջանական դրոշ էր հայտնաբերել, մինչ առգրավելը նա այն խնամքով ծալել էր, համբուրել

Այսօր Արցախից Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 80 մարդ

Ռուսական խաղաղապահ առաքելության տելեգրամյան գրառումը 2023 թվականի սեպտեմբերի 16-ին Ղարաբաղից Լաչինի միջանցքով Հայաստան է մեկնել 80 մարդ։ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք ադրբեջանական շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական

Մարտակերտի ղեկավար․ «Հակառակորդի կողմից տեղաշարժը շատ է։ Զինտեխնիկա են բերում»․ «Հրապարակ»

Մարտակերտի ուղղությամբ թշնամին զինուժ ու զինտեխնիկա է կուտակում։ Իրավիճակը լարված է, բայց դեռ կրակոցներ չկան, դեռևս հանգիստ է։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի ղեկավար Միշա Գյուրջյանը։ «Հակառակորդի կողմից տեղաշարժը շատ է։ Զինտեխնիկա են բերում՝ թշնամին հեռախոսային խոսակցությունները լսում են, դիրքավորված են»,-ասաց Գյուրջյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Սուրեն Ալոյանն ազատության մեջ է․ փաստաբան

Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․  Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։ Հիշեցնենք, այսօր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանը և մի շարք այլ անձինք մեղադրվում են ՀՀ ՊՆ պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և խաբեության եղանակով, շահադիտական նպատակով, 2019-2021 թվականների ընթացքում պետությունից

Ընտրատեղամասերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված և չշտկված խախտումները

«Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված (և չշտկված) խախտումներ․ – 1/9 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գտնվում են տեսախցիկից բավականին հեռու և տեսանելի չեն։ – 1/10 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։ – 1/19 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ

Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Միլանի» հետ հանդիպման հերոսը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալեց իր ամենասկզբունքային մրցակցին՝ «Միլանին» եւ ջախջախեց 5։1 հաշվով։ Հանդիպման  հերոս, անկասկած, դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ եւ կատարեց մեկ գոլային փոխանցում։ «Ինտերը» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր, 100 տոկոսանոց արդյունքով շրջանցեց «Յուվենտուսին» եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հինգերորդ

«Եթե ես կրկին նկարահանեի ֆիլմը, նորից նույն դերասաններին կընտրեի». Գոռ Կիրակոսյան

«Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունը մեծ էկրանին է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Վտանգված Հայաստան. քաղաքական մարտահրավերներն ու դրանց լուծումները

Լույս է տեսել պատմաբան, դիվանագետ, 1993-1997 թթ. ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի «A Precarious  Armenia; The Third Republic, The Karabakh Conflict, and Genocide Politics» («Վտանգված Հայաստան. Երրորդ Հանրապետություն, Ղարաբաղյան հակամարտություն եւ Ցեղասպանության քաղաքականություններ» հատորը, որը ամփոփում է հեղինակի՝  նախկինում հրապարակված եւ անտիպ մի շարք հոդվածներ ու հարցազրույցներ, նոր գրված եւ դեռեւս չհրապարակված վերլուծություններ,

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։ Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը։ Պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում

Սահմանադրական դատարանի վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանադրական․ հայտարարություն

Հայտարարություն Սահմանադրական դատարանի հակասահմանադրական վարքագծի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց: Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց՝ արհամարհելով մասնագիտական

Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել

Անառիկ ժայռերով, թավ անտառներով և Կարմիր գրքի կենդանական աշխարհով Եղեգիսի կիրճում գործում է «Արևի» հյուրանոցը։ Հյուրանոցի հիմնադիրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Հյուրանոցի տեղանքը Գևորգը պատահական չի ընտրել. այն հարմար է զբոսաշրջիկների գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու համար։ Այստեղ գալիս են հյուրեր, որոնք սիրում են արկածային տուրիզմը։ Հյուրանոցը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի

Ուժեղ կարկտահարություն Լոռու մարզում

Այսօր 18:20-18:30-ի սահմաններում Լոռու մարզի Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, մասնավորապես Ջրաշեն գյուղում և հարակից տարածքում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հորդառատ անձրևով՝ ճանապարհը որոշ ժամանակով դարձնելով դժվարանցանելի։ Մեքենաները ստիպված են եղել աջ կայանել, քանի որ կարկուտի շերտի բարձրությունը հասել է մոտ 10 սմ-ի։ Կարկուտի հաստ շերտով են պատված եղել նաև մոտակա դաշտերը։ Մեքենայի ցուցիչով

Նիկոլ Փաշինյանը գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ,  նախարարներ, «Հայաստանի մանուկներ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031