Օրվա լրահոսը
Մեկ ահազանգ կապված է եղել Կոնդ թաղամասում ՔՊ-ի դեմ և «Մայր Հայաստան» դաշինքին կողմ ուղղորդման/քարոզչության հետ․ Արմեն Փամբուխչյան
Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
Ընթացակարգի խախտումներ, ընտրողների ուղղորդում․ «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված խախտումները
19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության կողմից ամենահաճախ արձանագրված խախտումները․ Ընթացակարգի խախտումներ – 29 դեպք, Բաց քվեարկություն – 13 դեպք, Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայություն – 13 դեպք, Կուտակումներ – 12 դեպք, Ընտրողների ուղղորդում – 9 դեպք։ «ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ»
Նրանք, որոնք չգան ընտրության, թող հետո չփոշմանեն, չլացեն, չքննադատեն՝ ինչպիսին է Երեւանը լինելու հաջորդ 5 տարում , թող իրենց մեղադրեն. Ռոտենբերգ
Մենք վերջին օրերին փորձում էինք մարդկանց համոզել, որ յուրաքանչյուրի քվեն շատ կարեւոր է, շատերին կարողացանք համոզել, բայց կա մի զանգված, որը ընտրությունների արդյունքներին չի հավատում. Ռոտենբերգ
Կարևոր չէ, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրության․ ArmLur.am
ArmLur.am – Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է: Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 114 հազար 750 քաղաքացի կամ ընտրողների 13.92%-ը: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նույն ժամը 14։00-ի դրությամբ ավագանու ընտրություններին մասնակցել են 201.268 քաղաքացի կամ 23.72%, իսկ 2017 թվականին՝ 25.04 տոկոս կամ 210.907 քաղաքացի։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ընտրական օրենսգրքում
7/05-ում ընտրողները ցուցադրաբար պատռում են դատարկ ծրարը, թափում ու դուրս գալիս. «Ոչ մեկի չենք ընտրում»
Սա այն ընտրատեղամասն է, որտեղ մոտ 170 հնդիկ, ռուս ու պակիստանցի կա ընտրացուցակներում: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ չի նկատել, որ նրանք գան ընտրության:
Պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», մյուսի վրա՝ «քվեաթերթիկ-2»․ ԿԸՀ պարզաբանումը
Լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են
«Ամուսինս մի տարի է՝ հանգուցյալ է, բայց ընտրացուցակներում կա». 9/26-ի ընտրողի ահազանգը
Ընտրողներից մեկը քվեաթերթիկները ձեռքը դուրս եկավ ու ցուցադրելով քվեաթերթիկը՝ հանձնաժողովականներին հարցրեց՝ «ատմետկա» ո՞նց անեմ:
Մենք պետք է որոշենք, թե Արցախի խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն․ Արցախի թեմի առաջնորդ
Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18) Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը
«Վստահություն ունենք, որ հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն, ուստի այդ հարցով այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել»․ Մարությանը՝ «Ապրելու երկիր»-ի հետ համագործակցության մասին
Հայկ Մարությանը ցավում է, որ այս պահին մասնակցությունը դեռ փոքր է, բայց ասաց՝ մինչև ժամը 20։00 ժամանակ ունենք, և երևանցիները կգան ու կկատարեն իրենց ընտրությունը։
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ». Իրանի արտգործնախարար
Azatutyun.am – «Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 176 026 քաղաքացի
Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 176 026 քաղաքացի կամ ընտրողների 21,36 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․ Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 261-ը կամ 20,79 տոկոսը, Ավան – 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 373-ը կամ 24,01 տոկոսը, Արաբկիր – 94
Ինչ էական միջադեպեր են արձանագրվել քվեարկության առաջին կեսին․ «Ականատես»
Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը Քվեարկության ժամանակահատվածի առաջին կեսը՝ 08:00-14:00 ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։ Ընտրատեղամաս դիտորդների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրվել է մեկ դեպք: – 8/35 տեղամասում որոշակիորեն խոչընդոտվել է «Ականատես»-ի երկու դիտորդների միաժամանակյա ներկայությունը՝ հանձնաժողովի քարտուղարի և նախագահի կողմից երկու դիտորդի ներկա
Ի վերջո, պետք է լինի քաղաքական սերնդափոխություն. Արման Ղուկասյան
Պետք է գան քաղաքական նոր մտածողության մարդիկ, երիտասարդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայի հանրային շահին ծառայելու. քաղաքապետի թեկնածու
Հայաստանյան հայտնի գործարարներից մեկի ազգականը վթարի է ենթարկվել․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի և 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու
«Դուք անընդհատ ինձ տանում եք դեպի քաղաքական դաշտ, ես ուզում եմ ձեզ ասել, որ հիմա զբաղվում եմ առողջապահությամբ»․ Արա Բաբլոյան
Առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ քվեարկել է հանուն առողջության։
Հրմշտոց՝ 9/2 տեղամասում
Ականատեսի համակարգող կենտրոնը 9/2 տեղամասում նկատել է հրմշտոց։ Մեր արագ արձագանքման խումբը ուղևորվել է վերոնշյալ տեղամաս։ «Ականատես» դիտորդական առաքելություն
Ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք․ դատախազություն
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները: Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է. «Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը
«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»․ Հայկ Մարության
Դիտարկմանը՝ հեղափոխության ալիքով եկաք, դարձաք քաղաքապետ, Հայկ Մարությանն այսպես արձագանքեց․ «Այդ ալիքով եկան, դարձան վարչապետ, քաղաքապետ, նախարարներ և այլ պաշտոնյաներ»։
Նյութապես շահագրգռել են մասնակցել հավաքի, քվեարկել են այլ անձանց փոխարեն․ Գլխավոր դատախազության ուսումնասիրությունները
2 դեպք, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև․ Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախցին երկրի ներսում ստեղծված բարդագույն վիճակում` չունենալով Հայաստանի իշխանության գործուն սատարումն ու աջակցությունը, բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկը հիմք ընդունելով՝ Արցախի իշխանությունը որոշել է թույլատրել Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանում
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 16:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները
«Մարդիկ չեն ուզում մասնակցել կռվի: Զգում են, որ քաղաքականացված է ընտրությունը». Տիգրան Խզմալյան
Անհանդուրժողականությունը, որ հանդես են բերում ներկաները, եւ նախկինները, վանում են շատերին
Գերմանիայում ընթացող միջազգային համաժողովին Հայր Սուրբը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետը
Սեպտեմբերի 12-14-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 27-րդ միջազգային համաժողովը՝ «Ազատությունն, ինչպես ես եմ ընկալում… Եվրոպան նոր զարթոնքի, հիասթափության և վտանգի միջև» խորագրի ներքո։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ միջազգային համագումարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր
Թանդիլյանը «անհեթեթություն» է որակում Զավենիչի հայտարարությունը. «Ես ցավում եմ, որովհետեւ միասին ճանապարհ ենք անցել, ես այդպես չէի վարվի»
«Ես այն մարդը չեմ, ում մասին կարելի է ասել՝ պաշտոնը պահպանելու համար չի առաջադրվել: Երկրորդը՝ այո, պետք էր, բայց ո՞ւմ էր պետք՝ ժողովրդի՞ն, երեւանցիների՞ն, թե՞ կուսակցական շահերին: Ես առաջնորդվել եմ շահերով, որոնք ինձ համար ավելի վեր են: Ու այսօր էլ պետք է, որ առաջադրվեմ ու առաջադրվել եմ, որովհետեւ պետք է, որպեսզի մեր ժողովուրդը լավագույն ընտրության հնարավորությունն ունենա ու ես դա ապահովում եմ»:
Մեկ հասցեի վրա գրանցված է շուրջ 150 ընտրող՝ մեծամասամբ օտարերկրացիներ․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն ընթերցողներից ահազանգեր է ստանում` մեկ հասցեի վրա գրանցված է շուրջ 150 ընտրող: Խոսքը գնում է Մալյան 4 հասցեի մասին: Ընտրացուցակի պարզ ուսումնասիրությամբ հաստատվեց ահազանգը: Ավելին` պարզվում է, որ տվյալ անձինք մեծամասամբ օտարերկրացիներ են։
«Սրբխեչն» ու ընտրացուցակներում 300 հանգուցյալների կենդանացումը. Մանե Թանդիլյանը խոստանում է հավաքագրել հնդիկների, մեռելների քվեարկության արդյունքները
Թանդիլյանն ասաց՝ օտարերկրացիներն այստեղ 1-2 տարի կապրեն, կգնան, սա երեւանցիներին պատկանող մայրաքաղաքն է:
ՔՊ վստահված անձը, նրա հայրը, շինության պահակը և անհայտ անձինք ցուցակագրում էին ընտրողներին. «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված միջադեպերը
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2023 թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները 60 շրջիկ խմբերի կազմով, որոնք շրջայցեր են իրականացնում բոլոր 475 տեղամասերում: Ստորև ներկայացնում ենք 105 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված *105 տեղամասերից
Արցախի նախագահի հետ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները: Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ: Անդրադարձ
Արձանագրվել են «տասովչիկների» կողմից ընտրողներին զանգել-կանչելու, ուղեկցելու բազմաթիվ դեպքեր․ «Անկախ դիտորդի» տվյալները
Եվ դա հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։


















































