Օրվա լրահոսը
«Հայփոստը» ոչ բոլոր ընտրողներին է ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի հասցեի մասին. «Ազատություն»
«Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։ Այս պահին պարզ չէ, թե ընտրողների որ մասն է ստացել, և քանիսը չեն ստացել ծանուցում, սակայն «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ չեն ծանուցվել։
«Միացյալ Հայաստան» կուսակցությունում ափսոսում են ընտրություններում ցածր մասնակցության համար
«Միացյալ Հայաստան» կուսակցությունում ափսոսում են Երեւանի ավագանու ընտրություններում նման ցածր մասնակցության համար. այս մասին, Aravot.am-ին փոխանցեցին կուսակցության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ընտրությունների մասնակցության թիվը՝ 28,5 տոկոս: Ընտրական գործընթացը կուսակցությունում դեռ ձեռնպահ են մնում մեկնաբանել, քանի որ կուսակցության վստահված անձինք դեռ աշխատում են տեղամասերում: Հրապարակային գնահատականներ կտրվեն արդյունքների ամփոփումից հետո: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔՊ-ի շտաբի պետը ներկայացնում է քվեարկության արդյունքներ՝ տարբեր տեղամասերից
Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանն իր ՖԲ էջում հրապարակում է արդյունքներ՝ տարբեր տեղամասերից, որտեղ իրենց կուսակցությունը հաղթել է: Ըստ այդմ՝ 6/47 ընտրատեղամասի արդյունքներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» 93 ձայն «Ազգային առաջընթաց» 69 ձայն «Հանրային ձայն» 23 ձայն 10/44 ընտրատեղամասի արդյունքներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» 106 ձայն «Ազգային առաջընթաց» 58 ձայն «Մայր
«Ես չեմ հիշում Երևանի՝ մայրաքաղաքի ընտրություններին մասնակցության նման ցածր ցուցանիշ»․ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդհանուր մասնակցության թվերը։ Նա, բնականաբար, նախնական տվյալներ հաղորդեց, դրանք ստացել է էլեկտրոնային տարբերակով: Եվ այսպես՝ 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234 հազար 553-ը, ինչը տոկոսային արտահայտությամբ՝ 28, 46 տոկոս է։ Լրագրողներից մեկի հարցին՝ նման ցածր մասնակցությամբ ընտրություններ արդյոք երբևէ արձանագրվե՞լ են,
Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքների արդյունքները
Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման
Ընդդիմությունը հետ քաշվեց, որպեսզի իշխանությունը հերթական անգամ «նախկին-ներկա» չխաղա. քաղտեխնոլոգ
«Ո՛չ: Ես կարծում եմ, պարզապես քաղաքական ընդդիմությունը հետ քաշվեց, որպեսզի իշխանությունը հերթական անգամ «նախկին-ներկա» չխաղա»,-այսպես լակոնիկ պատասխանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի այն հարցին, թե չե՞ք կարծում, որ ընդդիմության հիմնական երկու ուժերը փաստացի տապալեցին ընտրությունները` մեկը թույլ թեկնածուով, մյուսը չեզոք կեցվածքով: Մեր ճշտող հարցին, թե արդյոք ընդդիմությունը մի տեսակ անտերության չմատնեց իր ընտրազանգվածին, ու մեծամասնությունը, պարզապես
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում կատարված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր 10 հաղորդում, որոնցից 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. ամփոփում
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման խայտառակ ընտրություն չենք ունեցել». Ռուբեն Հակոբյան
«Մայր Հայաստան» դաշինքն ամփոփում է ընտրական գործընթացը
Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադե
«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների
Որո՞նք են ամենաճոխ ծախս արած ու ընդհանրապես ծախս չարած քաղաքական ուժերը․ հրապարակում է ԿԸՀ-ն
Քիչ առաջ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների մասին տեղեկատվությունը։ Նա այն ստացել է սեպտեմբերի 15-ին՝ բանկերից, հնարավոր է և թվերը փոխվեն։ Ըստ նրա հրապարակած տեղեկատվության՝ ամենաճոխ ծախսերը նախատեսել ու կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ծախսեր ընդհանրապես չի նախատեսել ու չի կատարել «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը։
6/47 ընտրատեղամասի նախնական արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը 6/47 ընտրատեղամասի արդյունքներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»- 93 ձայն, «Ազգային առաջընթաց» -69 ձայն, «Հանրային ձայն»- 23 ձայն։
Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,46 տոկոսը
Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28,46 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․ Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 23 229-ը կամ 27,98 տոկոսը Ավան – 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 575-ը կամ 32,22 տոկոսը Արաբկիր – 94 537 ընտրողից քվեարկությանը
«Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտում են անկողմնակալության պահանջը․ Սուրեն Գրիգորյան
Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս գրառմանը՝ մասնավորապես նշելով. «Երևանի փոխքաղաքապետն իր իսկ վկայակոչած նորմը մեկնաբանելու գործում է ձախողվել․ «Իր իսկ վկայակոչած նորմում հստակ նշված է, որ դիտորդն ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս է պարտավոր չեզոքություն դրսևորել, իսկ ահա «Հայաքվե» դիտորդական առաքելության որևէ անդամի կողմից դիտորդի կարգավիճակից բխող ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս որևէ կողմնակալության դրսևորում չի եղել և չի վկայակոչվել նման փաստ»։
ՄԻՊ թեժ գծին ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում
Այսօրվա ընտրությունների մասնակցայնության ցածր մակարդակը լիակատար կերպով արտացոլում է այն քաղաքական կոլապսը, որի մեջ գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա շատ լավ իմանալով՝ ես ընտրել եմ միշտ նրանց, ովքեր մաքսիմալ արդյունավետ կվերահսկեն իշխանություն դարձողին: Սա
Բնակության ոչ ենթակա տարածքում գրանցված է 171 քաղաքացի․ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ
«Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ /17.09.2023/ 85 հոգի գրանցված է Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով՝ բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի: Մեկ այլ տարածքում, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային, գրանցված է 48 հոգի: Մալյան նրբանցք 4-34 հասցեում,
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք
Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին`
«Եթե որեւէ ուժ չստանա 50 տոկոսից ավելի ձայն, քաղաքական ուժերին երկու շաբաթ ժամանակ է տրվելու՝ կոալիցիաներ կազմելու համար»․ Մարիամ Հովեյան
«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե մասնակցության ի՞նչ ցուցանիշի պայմաններում են Երեւանի ավագանու ընտրությունները համարվում կայացած
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հրում վարժության արծաթե մեդալակիր
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայում ավարտվեց: Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող այս մրցաշարում պայքարը եզրափակեցին գերծանր քաշայինները: Մրցահարթակ մտած յոթ ծանրորդների մեջ էին Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը, որոնք ներկայացնում են Հայաստանը եւ նրանց նախկին թիմակից Գոռ Մինասյանը, որը վերջին տարիներին հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո: Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 213 կգ-ով արժանացավ փոքր արծաթի,
«Եթե էս ցուցակից՝ հնդիկ է, տաջիկ է, ուզբեկ է՝ մարդ մտավ ստեղ, մի հատ ուրիշ ձևի կիպիշ է լինելու». 7/05-ի վեճն ու ընտրական «տասովշիկները»
Թիվ 11 դպրոցում տեղակայված 7/05 և 7/06 ընտրատեղամասերի մոտ ժամը 16-ից նկատել ենք մի խումբ տղաների կուտակում: Տևական ժամանակ նրանք դպրոցի մոտ հետևում էին ելումուտին: Երբ տեսախցիկով սկսեցինք նկարել, ինչպես երևում է տեսանյութում, ցրվեցին այս ու այն կողմ: 7/05-ը այն տեղամասն է, որտեղ մեծ թվով այլազգիներ են գրանցված: Առավոտյան այս տեղամաս են այցելել «Հանրային ձայն»
Մեկ ահազանգ կապված է եղել Կոնդ թաղամասում ՔՊ-ի դեմ և «Մայր Հայաստան» դաշինքին կողմ ուղղորդման/քարոզչության հետ․ Արմեն Փամբուխչյան
Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
Ընթացակարգի խախտումներ, ընտրողների ուղղորդում․ «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված խախտումները
19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության կողմից ամենահաճախ արձանագրված խախտումները․ Ընթացակարգի խախտումներ – 29 դեպք, Բաց քվեարկություն – 13 դեպք, Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայություն – 13 դեպք, Կուտակումներ – 12 դեպք, Ընտրողների ուղղորդում – 9 դեպք։ «ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ»
Նրանք, որոնք չգան ընտրության, թող հետո չփոշմանեն, չլացեն, չքննադատեն՝ ինչպիսին է Երեւանը լինելու հաջորդ 5 տարում , թող իրենց մեղադրեն. Ռոտենբերգ
Մենք վերջին օրերին փորձում էինք մարդկանց համոզել, որ յուրաքանչյուրի քվեն շատ կարեւոր է, շատերին կարողացանք համոզել, բայց կա մի զանգված, որը ընտրությունների արդյունքներին չի հավատում. Ռոտենբերգ
Կարևոր չէ, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրության․ ArmLur.am
ArmLur.am – Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է: Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 114 հազար 750 քաղաքացի կամ ընտրողների 13.92%-ը: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նույն ժամը 14։00-ի դրությամբ ավագանու ընտրություններին մասնակցել են 201.268 քաղաքացի կամ 23.72%, իսկ 2017 թվականին՝ 25.04 տոկոս կամ 210.907 քաղաքացի։ Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ընտրական օրենսգրքում
7/05-ում ընտրողները ցուցադրաբար պատռում են դատարկ ծրարը, թափում ու դուրս գալիս. «Ոչ մեկի չենք ընտրում»
Սա այն ընտրատեղամասն է, որտեղ մոտ 170 հնդիկ, ռուս ու պակիստանցի կա ընտրացուցակներում: Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ չի նկատել, որ նրանք գան ընտրության:
Պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», մյուսի վրա՝ «քվեաթերթիկ-2»․ ԿԸՀ պարզաբանումը
Լրատվամիջոցներով տարածվում է լուսանկար և նշվում է, որ տեղամասերում կատարվում է ուղղորդում։ Նման պնդումը հիմնազուրկ է և պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում է, թե որ գործառույթներն են
«Ամուսինս մի տարի է՝ հանգուցյալ է, բայց ընտրացուցակներում կա». 9/26-ի ընտրողի ահազանգը
Ընտրողներից մեկը քվեաթերթիկները ձեռքը դուրս եկավ ու ցուցադրելով քվեաթերթիկը՝ հանձնաժողովականներին հարցրեց՝ «ատմետկա» ո՞նց անեմ:
Մենք պետք է որոշենք, թե Արցախի խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն․ Արցախի թեմի առաջնորդ
Թեմակալ առաջնորդի խոսքը Խաչվերացի տոնին «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18) Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը
«Վստահություն ունենք, որ հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն, ուստի այդ հարցով այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել»․ Մարությանը՝ «Ապրելու երկիր»-ի հետ համագործակցության մասին
Հայկ Մարությանը ցավում է, որ այս պահին մասնակցությունը դեռ փոքր է, բայց ասաց՝ մինչև ժամը 20։00 ժամանակ ունենք, և երևանցիները կգան ու կկատարեն իրենց ընտրությունը։
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ». Իրանի արտգործնախարար
Azatutyun.am – «Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։


















































