Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային ուղերձները

Համապատասխան քայլերը, ուժեղ միջազգային հանրության ներգրավվածություննը և իրականացումը առանցքային են

2018 թ.-ի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հենց ազատ ընտրությունների անցկացումն է, հետնահանջ չկա. Վահագն Խաչատուրյան

Ազատ, արդար ընտրության տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է մեկ բնակարանի վրա 31 պակիստանցու գրանցումը

Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառել և 20մլն դրամ գրավ

Դատարանը Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառել և 20մլն դրամ գրավ:  

381 անճշտությունից 225-ը մահացած անձանց տվյալներն էին

11 890-ը Ռուսաստանի, 89-ը՝  Հնդկաստանի քաղաքացիներ են մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան

«Մեր անվտանգության խնդիրն այս ընտրությամբ եթե ոչ կլուծենք, ապա կուժեղացնենք». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ միասին այսօր քվեարկեց Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում։

Ստեփանակերտում այսօր կեսգիշերից հետո կիրականացվի հացի վաճառք

Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 10 կտրոնով: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

«Ընդհանրապես, ինքը կյանքում փախչող տղա է». Անդրանիկ Թեւանյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «բանավեճից փախչելու», «ասֆալտ լիզելու» եւ մնացյալ պիտակավորումների մասին

«Լիզել բառն իր մոտ շատ է կրկնվում. հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը ցավում է, դրանից է խոսում»

«Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ». ընտրողներին ուղղորդում են հօգուտ ՔՊ-ի քվեարկելու. «Անկախ դիտորդ»

Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»:

«Ուսուցիչս պարտավոր չի ինձ լայքի, իսկ առաջ մեր բոլոր բարեկամների անուններն էինք գրում՝ անձնագրի տվյալներով» . ՔՊ-ական տնօրեն  

Կուսակցության  ցուցակի 15-րդ համարը չի կարող հիմար լինել եւ իր էջում ինչ-որ քաղաքական բան դնել

Հանձնաժողովների միջև վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով. «Անկախ դիտորդ»

7/37 և 7/38 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով: Անկախ դիտորդ

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը չէր ներկայացել ընտրատեղամաս

Շենգավիթ վարչական շրջանի 8/01 տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ 1672 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ 60 բնակիչ: Հանձնաժողովի նախագահ Թերեզա Կարապետյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասում օրը սկսվել է նորմալ եւ ամեն ինչ բարեհաջող է ընթանում: «Ճիշտ ժամանակին բոլորը եղել են տեղում, վիճակահանությունը կատարվել է, եւ քվեարկությունը սկսվել է ճիշտ ժամը 08:00-ին: Օրենքով սահմանված կարգով, վիճակահանությամբ որոշվել

Դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է առանց լուրջ խախտումների. «Ականատես»

Դիտարկվածներից տեղամասերից 17-ը գնահատվել է դժվարամատչելի՝ տեղաշարժման (հենաշարժական) խնդիրներ ունեցող ընտրողների համար։

Կրկին ապատեղեկատվություն՝ Ադրբեջանի ՊՆ կողմից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Վիկտոր Մնացականյան․ «Երեւանցին այսօր իր խոսքը կասի այնպես, ինչպես Կապանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Գյումրիում եւ Վանաձորում»

«Հաղթանակ» կուսակցությունն ընտրություններից հետո կհամագործակցի բոլոր ուժերի հետ, բացի ՔՊ-ից

«Որևէ ուժի կողմից, այդ թվում՝ ՔՊ-ի որևէ անախորժությանն առաջինը արձագանքելու է ՔՊ նախընտրական շտաբը»․ Արմեն Փամբուխչյան

Արմեն Փամբուխչյանը նշեց՝ ակնկալիք ունեն, վստահ են, որ կլինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և որևէ ուժ չի փորձի որևէ ցեխ շպրտել այս ընտրությունների վրա։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քվեարկել են թիվ 8/16 ընտրատեղամասում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: Հաջորդիվ վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր թեմաների: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տաղանդավոր երեխաները ներկայացան Մոսկվայի 876-րդ տարեդարձին նվիրված համերգի շրջանակում

Հայաստանի 5 մարզերի շուրջ 200 տաղանդավոր երեխաներ ներկայացան Արմավիրի մշակույթի պալատում՝ Մոսկվայի 876-րդ տարեդարձին նվիրված համերգի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ: Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Շիրակի և Կոտայքի մարզերի ստեղծագործական խմբերն ու կատարողները ներկայացրին հայկական և ռուսական ժողովրդական,  ժամանակակից երգեր ու պարեր: Համերգը վարում էր Ղրիմի վաստակավոր

«ՌԴ նախագահ, իմ գործընկեր Վլադիմիր Պուտինն ասաց, որ ՀՀ-ի հետ խնդիրներ չկան, ՀՀ վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»․ Նիկոլ Փաշինյան

Հարցազրույցի ավարտից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանին նաև հիշեցրին, որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված մի շարք արձանագրումներ կան, որ վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործում է եղել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Հենց հարցազրույցն ավարտվեց, ձեր հարցերի շարանը սկսվեց, որ ասեք՝ հարցերին չպատասխանեց»։

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին․ Էդմոն Մարուքյան

168․am – Հայաստանը Հռոմի կանոնադրությունը (ստատուտ) վավերացնելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին, այս պահին քննարկում է ընթանում։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա ես` որպես տեղեկացված մարդ, կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությանն այդ կապակցությամբ առաջարկ է արվել, հանդիպում

«Քվեարկել եմ, որ երեւանցին հնարավորություն ունենա աշխատել եւ ստեղծագործել խաղաղ, անվտանգ քաղաքում». Նելլի Հարությունյան

Վստահ եմ, որ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները եւ նոր բովանդակություն կտա այս ընտրություններին. քաղաքապետի թեկնածու

Նվիրված գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին․ Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում

Արարատ Միրզոյան. Ադրբեջանի հետ ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան․ պիտի շարունակենք բանակցել․ «Ազատություն»

Լարվածությունը հայ – ադրբեջանական սահմանին և արցախյան շփման գծում պահպանվում է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ըստ էության, մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն, ընդ որում՝ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններին», – ընդգծեց Միրզոյանը՝ շարունակելով. «Մենք տեսել ենք մի

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել ՊԲ ստորաբաժանումների կողմից կատարվող ամրաշինական աշխատանքների և այլնի մասին

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17-ին ` ժամը 00:55-ից ժամը 03։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին` ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Սեպտեմբերի 17- ին ժամը 00։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին` ժամը 22:55-ից ժամը 23։45-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031