Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար». Արցախ-Ֆլանդրիա տեսակապ

Բաղունցը կարևորել է Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում

«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան

«Ստացել ենք Ադրբեջանի կողմից առաջարկները, դրանք կուսումնասիրվեն, կլինի հետագա գործընթաց։ Գործընթացը փակուղում չի գտնվում»․ Արթուր Հովհաննիսյան

Գրառման համար Վազգեն Սաղաթելյանին ոստիկանություն են հրավիրել

Գրառմանս մեջ հայտնել էի նախարարությունների աշխատակիցների՝ ուրբաթ օրվա հավաք-երթին ցուցակագրելուն:

Ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան

Առաջարկում ենք, որ Երևան քաղաքի ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերն ուսումնասիրեն մյուսների ծրագրային մոտեցումները և քաղաքի կառավարումն իրականացնեն փորձագետների կողմից առավել բարձր գնահատված լուծումներով:

Համազգայինի հոբելյանը կնշանավորվի հավաքական մեծ ցուցահանդեսով

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19։00-ին ՀԲԸՄ հայաստանյան ցուցասրահում տեղի կունենա Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի կողմից նախաձեռնած հայաստանցի, սփյուռքահայ, արաբ եւ եվրոպացի մի խումբ  գեղանկարիչների եւ քանդակագործների հավաքական ցուցահանդեսը, որը նվիրված է Համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։ Մեր զրուցակիցն է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Վահե Սեթեան»  հրատարակչատան եւ «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի տնօրեն

«Փոքր ու մեծ ամբիցիաները մեզ խանգարում են հիմնական թշնամու դեմ արդյունավետ պայքար մղել». Կարինե Նալչաջյան

Ընդդիմությունը պետք է նրբանկատ ու զգույշ լինի, չկենտրոնանա առանձին միջադեպերի վրա

Հաջիզադեն մատնանշել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության համար գլխավոր պայմանը

Հաջիզադեն «քաղաքական արկածախնդրություն» է որակել այն, որ Երևանը Ադրբեջանի «պատասխան գործողություններն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» 2021թ. մայիսին, նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին ներկայացնում է որպես հայկական տարածքների օկուպացիա:

Պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն. Մեկնարկային գինը՝ 1,8 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում որոշում կայացրեց օտարել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինությունները:

Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի. Փաշինյան

Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Երեւան-Մոսկվա լարվածության հերթական փուլը կրկին անցյալում է

Պուտինն ու Փաշինյանը, կարծես, հասցնում են «եռացող» գործընթացը որոշակի աստիճանի, ապա ինչ-որ պահից, հայտարարում են, որ ոչինչ տեղի չի ունեցել` հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ից ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր

Երբ սկսել էինք պայքարը հին համակարգի դեմ «ՔՊ»-ն դեռ գոյություն չուներ. Մարության

Այստեղ պարզ երևում է, թե ով՝ ում և երբ է միացել:

Կրկին կոչ ենք անում Ադրբեջանին՝ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը

Ընտրություններում առաջնորդվել քաղաքային խնդիրներով, նշանակում է ցույց տալ, որ երևանցիներն անտարբեր են արցախահայության հետ կատարվողի նկատմամբ. «168 ժամ»

Մերժելով իշխանությանը, երևանցիները ցույց են տալու, որ մերժում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Արցախում՝ Երևանում ու Հայաստանի՝ վտանգված տարածքում իշխանությունը պահպանելու համար:

13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»՝ թիվ 13-ը. Մանե Թանդիլյան

Մենք գիտենք ինչպես տեր կանգնել Արցախին և Հայաստանին՝ կասեցնել կործանարար ընթացքը

Խոստացել էին 12 ժամվա մեջ Բերձորի ճանապարհը բացել՝ խաբեցին. «Հրապարակ»

Այս անգամ ոչ մի ռուսական մեքենա բաց չենք թողնելու՝ ոչ մի մեքենա»

Հրդեհ է բռնկվել Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում: 🚒Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝

Այն, ինչ Փաշինյանն է անում, ուղղակի սարսափելի է, կործանարար և վտանգավոր. «Հրապարակ»

Հայաստանի Հանրապետության պետականությունն այսօր լուրջ վտանգի առաջ է կանգնած, եւ հայ ժողովուրդն այդ մասին պետք է նախ մտածի:

Ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին ես հակառուսական խարդավանքներ ու դավեր նյութում. ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան․ «168 ժամ»

Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, պատերազմի հավանականությունը շեշտակիորեն կնվազի:

Ստացվում է՝ դադարել է անցյալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը Հայաստան. «Փաստ»

Պարզաբանումները, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից։

Այս ընթացքում պատգամավորը հասցրել է հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ԱԺ-ում աշխատանքի տեղավորել. «Ժողովուրդ»

Հասմիկ Հակոբյանը չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված:

«Սեպտեմբեր 13-14-ը» կարող է կրկնվել

Ադրբեջանը չի կարող ինքնուրույն լայնամասշտաբ պատերազմ սկսել: Այդ երկիրը չունի դրա համար ռազմական եւ տնտեսական բավարար ներուժ: Հաջողության հեռանկար ունենալու համար Ադրբեջանին անհրաժեշտ է Թուրքիայի բազմակողմանի ռազմական աջակցությունը՝ այնպիսի աջակցություն, որը նա ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Բայց դա էլ բավարար չէ՝ Ադրբեջանին պետք է նաեւ Ռուսաստանի առնվազն լուռ համաձայնությունը՝ այն համաձայնությունը, որը նա ստացել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լոկ բառե՞րն են կանգնում կոկորդում․ կոկորդում գնդի զգացողության առաջացման պատճառները

Կոկորդում գնդի զգացողություն թերևս ունեցել ենք բոլորս, երբ հուզվելիս կամ զայրանալիս զգացմունքները կարծես մի կծիկ են դառնում ու ու ոչ մի կերպ «կուլ չեն ուզում գնալ»․․․ Բայց արդյո՞ք կոկորդում գնդի զգացողության պատճառը լոկ հուզական է։ Կոկորդում գնդի զգացողության վերաբերյալ առաջին գրառումները պատկանում են Հիպոկրատին, որն այդ զգացողությանը անդրադարձել է դեռևս 2500 տարի առաջ, սակայն միայն

Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հակադարձում են, թե մեզնից ի՞նչ եք ուզում, հո մե՞նք չենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել․ «Փաստ»

Վլադիմիր Պուտինը միանգամայն անկեղծ է ասում, որ «Հայաստանի հետ խնդիր» չունեն: Եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ ու մի բան էլ ավելին, որ ադրբեջանաթուրքական վերահաս ագրեսիայի շեմին մեր երկիրը Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների մեջ լինի կամ ընդհանրապես հարաբերություններ չունենա, ապա, իրոք, Մոսկվան կամ Կրեմլը ի՞նչ խնդիր ունեն:

Փաշինյանն ինքն իրեն գերազանցեց՝ ասելով ոչ թե Արցախի նախագահ, այլ՝ Արցախի ժողովրդի առաջնորդ․ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր․ «168 ժամ»

Մենք 30 տարի շարունակ ողջ միջազգային հանրությանը ցույց ենք տվել, որ Արցախի Հանրապետությունը, քանի որ արդեն իսկ կայացած պետություն է, չնայած չեն ճանաչել, սակայն այստեղ տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, և շատ հաճախ նշվել է, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները և պետությունը, որպես այդպիսին, ավելի մեծ դրական հատկանիշներ ունի, քան Ադրբեջանը։

Պրոֆեսոր Կարեն Բալյան․ «Երեւանի ճարտարապետական դեմքը փրկելու համար ճարտարապետի մասնագիտությունը պետք է կարողանա ինքն իրեն ֆիլտրել»

Newmag-ը եւ «ԱրտԲրիջ» սրճարան-գրախանութը այսօր կազմակերպել էին «Հնարավո՞ր է փրկել Երեւանի ճարտարապետական դեմքը» խորագրով քննարկում, որի բանախոսներն էին ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը, երիտասարդ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը եւ Ռոման Գրիգորյանը։ Կարեն Բալյանը խոսեց Երեւանի զարգացման փուլերի, դրանցից յուրաքանչյուրի ընթացքում քաղաքաշինության մեջ տեղ գտած դրական եւ բացասական կերպարանափոխումների մասին եւ իր

Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը

Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, տեղափոխվում է այլ վայր․ գրառումն արվել է, հետո հեռացվել

Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում, տեղափոխվում է այլ վայր։ «ԵՄ դիտորդական առաքելությունը իր ներկայությամբ նպաստում են սարքավորումների անվտանգ տեղափոխում այլ վայր»,-գրված է առաքելության X-ի էջում: Լրացում․ Ավելի ուշ այս գրառումը հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031