Օրվա լրահոսը
«Փաշինյանը հրամցնում է, թե Մարությանն է իր ընդդիմությունը․ արդյոք սա քաղաքական դաշտի արժեզրկում չէ»․ Հրաչյա Ստեփանյան
Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն, թե՞ քաղաքային ընտրություններ են․քննարկում են ավագանու թեկնածուները
Գործընթաց կա, քննարկում կա․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների մասին
Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։
Ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից մինչև Ստեփանակերտ և Աղդամ. «Թաթոյան» հիմնադրամ
Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն
Հայաստանում կենսաթոշակառուները մեկ ամսում 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել
Հայաստանում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ 2023 թ. օգոստոսին համակարգին միացել է Հայէկոնոմբանկը, ինչի արդյունքում, ըստ նախարարի, 15 հազար նոր քաղաքացի է միացել համակարգին։
Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու ՀՀ-ին. Ժան-Լուի Բուրլանժն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը նշել է՝ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը
100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»
նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչև 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է, նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն` այս նախագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը:
«ArLeAM» ընկերությունը միացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարին
«ArLeAM» ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարակիցը, և հավատալով տաղանդի ուժին՝ 38.9 միլիոն դրամի չափով ներդրում կատարեց Հայաստանի մշակութային ապագայի համար: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը օգնում է բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին: Հիմնադրամի առաքելության մաս է կազմում հայ մշակույթի ներուժի համախմբումը Հայաստանի և սփյուռքի
Ռազմաուսումնական հաստատություններում գերազանց սովորող կուրսանտը 5-րդ կուրսում կարող է ստանալ 175 հազար դրամ թոշակ
Առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, 2-րդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, 3-րդ կուրսի կուրսանտինը՝ 25 հազար դրամ, 4-րդ կուրսի կուրսանտինը՝ 30 հազար դրամ, 5-րդ ու բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ։
Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեություն է կանխվել
Անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով ստացել են յուրաքանչյուրից 5.200-ական ԱՄՆ դոլար
Կանայք կմասնակցեն 2024թ. ձմեռային զորակոչին
Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին:
Երեւանցիների ձայնից է կախված, թե Երեւանն ինչպիսի իշխանություն կունենա. Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը կդիտարկի Երեւանի ավագանու ընտրությունը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը
Պարույր Հովհաննիսյանը և Կարմեն Մոռենո Տոսկանոն քննարկել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ
Սեպտեմբերի 13-ին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կարմեն Մոռենո Տոսկանոն։ Զրուցակիցները քննարկել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-մեքսիկական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային
Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ. Փաշինյան
Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող մեծ, միջին և փոքր շարժիչով ավտոբուսների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող կարգավորումը ևս մեկ տարով երկարաձգել:
Անգամ ադրբեջանական կողմն է նշում, որ իրենք են մերժել խաղաղ լուծման առաջարկը. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Պուտինի ասածից հետևում է, թե իբր Հայաստանը չի ընդունել 5 շրջանների վերադարձի և Քելբաջարից ու Լաչինի հետաձգման, Ղարաբաղի կարգավիճակի հարցը հաջորդ փուլ տեղափոխելու առաջարկը, իսկ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը: Դա սխալ հայտարարություն է: Հենց ադրբեջանական կողմը չէր ընդունում այդ առաջարկը։ Ես
24 մանկապարտեզի օտարման գործեր են քննվում. Փաշինյան
Կենտրոն վարչական շրջանում ոտքով հասանելիություն ունեցող մանկապարտեզների թիվը խիստ կրճատվել է հենց այս գործընթացի արդյունքում: Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում:
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկիր է այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 14-ին պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության
«Աղդամի ճանապարհի հետ կապված ձեր հարցերն ուղղեք ԼՂ իշխանություններին․ այդ որոշումները չեն գտնվում ՀՀ իշխանության տիրույթում»․ Արթուր Հովհաննիսյան
Դիտարկմանը՝ ասացիք, որ իրավունք չունեք խոսել Ղարաբաղի իշխանությունների անունից և հարցին՝ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետը ՀՀ-ի անունից է խոսում, Արցախի անունից չէ, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Ինձ թվում է դա բավականին հստակ էր»։
PHOTAURA
Նարեկ Հարթունյանի հիմնած նոր ժանրը լուսանկարչական արվեստում Օրերս «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կայացավ մշակութային բացառիկ երեւույթ: Այս անգամ միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը հանրությանը ներկայանում էր ոչ թե որպես կենտրոնի հիմնադիր-նախագահ եւ հովանավոր, այլ հանդես էր գալիս որպես ստեղծագործող անհատականություն` PHOTAURA պատկերագրքի շնորհանդեսով: Հարթունյան ընտանիքը Երեւանում եւ Շուշիում հիմնված «Նարեկացի» արվեստի միության մշակութային կենտրոնների հիմնադիրներն են: Շուշիի կենտրոնի կորստից հետո, ի թիվս Երեւանի կենտրոնում կենտրոնացած բազում
Առնվազն տարակուսելի է, որ ՌԴ-ն՝ որպես պայմանավորվածությունների կողմ և 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հանդուրժում է հերթական սադրանքն Ադրբեջանի կողմից. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել եւ անել հնարավորը՝ հանուն Արցախի փրկության:
14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել. Փաշինյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել բյուջեով ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներում ՝ 3 մլրդ. 134 մլն.615 հազար դրամի չափով:
«Ակնհայտ է, թե ով է անվտանգային աղետի իրական հեղինակը». Ավետիք Չալաբյան
Փաշինյանը, սակայն, չասաց, թե ինչու էր դա տեղի ունեցել
Արձանագրել ենք Նախիջևան ռազմական տրանսպորտային թռիչքների թվի աճ. CIR
CIR-ը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը։ Մենք նկատում ենք ավիաբազաներում ադրբեջանական զինուժի շարժի և ակտիվության աճ:
Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ գումար հափշտակել
Մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: 2016թ.-ին բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:
«Երբ կարդում եմ «ֆրոնտին նամակներս», տպավորություն է՝ զգացել եմ, որ պատասխաններ չեմ ստանալու». հերոսի քույր
Աննա Սարգսյանի արձակը ցավի ու սիրո բախման կիզակետում ծնել է կամ ավելի շուտ հայտնաբերել մի մոլորակ, ուր ապրում են անմահության լուսակիրները, նրա եղբոր ու հինգ հազար եղբայրների գոյության աներեւույթ վայրը։ «Որ չկորչի պատերազմում» գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված եղբորը՝ Արտակ Սարգսյանին եւ ոչ միայն… «Արտակն արդարություն բերելու իր երազանքն ուներ, այն այսօր ի՞նչ անուն
«Շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար». Արցախ-Ֆլանդրիա տեսակապ
Բաղունցը կարևորել է Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում
«Երկու երկրները բանավոր պայմանավորվել են փոխադարձ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց գրավոր ձևակերպումը, որը կարող ենք ամրագրել խաղաղության պայմանագրով, դեռ ՀՀ-ին չի բավարարում»․ Արուսյակ Ջուլհակյան
«Ստացել ենք Ադրբեջանի կողմից առաջարկները, դրանք կուսումնասիրվեն, կլինի հետագա գործընթաց։ Գործընթացը փակուղում չի գտնվում»․ Արթուր Հովհաննիսյան
Գրառման համար Վազգեն Սաղաթելյանին ոստիկանություն են հրավիրել
Գրառմանս մեջ հայտնել էի նախարարությունների աշխատակիցների՝ ուրբաթ օրվա հավաք-երթին ցուցակագրելուն:
Ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան
Առաջարկում ենք, որ Երևան քաղաքի ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերն ուսումնասիրեն մյուսների ծրագրային մոտեցումները և քաղաքի կառավարումն իրականացնեն փորձագետների կողմից առավել բարձր գնահատված լուծումներով:
Համազգայինի հոբելյանը կնշանավորվի հավաքական մեծ ցուցահանդեսով
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19։00-ին ՀԲԸՄ հայաստանյան ցուցասրահում տեղի կունենա Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի կողմից նախաձեռնած հայաստանցի, սփյուռքահայ, արաբ եւ եվրոպացի մի խումբ գեղանկարիչների եւ քանդակագործների հավաքական ցուցահանդեսը, որը նվիրված է Համազգայինի հիմնադրման 95-ամյա հոբելյանին։ Մեր զրուցակիցն է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության «Վահե Սեթեան» հրատարակչատան եւ «Լյուսի Թութունճեան» ցուցասրահի տնօրեն


















































