Օրվա լրահոսը

«Սահմանին լարված է, Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի»․ Նիկոլ Փաշինյան

«Իրականում առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել, որովհետեւ ես այս վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել»։

Հայաստանը 0։1 նվազագույն հաշվով զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրին

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը «D» խմբում հյուրընկալեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն։ Հանդիպումն անցավ հյուրերի որոշակի առավելությամբ եւ շնորհիվ 13-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչի խփած միակ գոլի,  ավարտվեց խորվաթների հաղթանակով։ Խորվաթիայի հավաքականը չորս խաղից հետո վաստակելով 10 միավոր՝ հավասարվեց Թուրքիային, սակայն խփած եւ բաց թողած գնդակների ավելի

Տարբեր աշխատակիցներ ինձ գրել են, որ իրենց խաբել, բերել են Տիգրան Ավինյանի հավաքին. Արթուր Չախոյան

ՔՊ-ի գրածը ինչի՞ն է վերաբերում, ձեւականություն է. Արթուր Չախոյան

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Շնորհավորական ուղերձում  մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից: Համոզված

Պաշտպանը կարևորում է հանրակրթական դպրոցներում ուսումնական տպագիր բոլոր դասագրքերի սահմանված ժամկետում տրամադրում

Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից,

Թուրքիան Հայաստանի ներքաղաքական կյանքում ակնհայտորեն դարձել է գործոն. Անդրանիկ Թեւանյան

«Ձայն Հայրենեաց» շարժումը հայտարարեց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին

Ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել

«Ձեզ պառակտել են, մենք՝ միավորում ենք։ Ձեզ թշնամացրել են՝ մենք ուզում ենք համախմբել». Անդրանիկ Թևանյան

Երբ տունն այրվում է՝ կարևորը հրդեհը մարելն է, հետո պատերի գույնը որոշելը․ նախ՝ իշխանափոխություն, հետո քաղաքային խնդիրների լուծում՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որի ընթացքում մշակույթի գործիչների ու մտավորականների միավորող կառույցը աջակցություն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։ Անդրանիկ Թևանյանը մանրամասնեց, որ դաշինքը մտադիր է

«Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքից ստացված հարցմանը Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

«Իշխանությունից հեռանալու եք ժողովրդի կողմից՝ ընտրությունների միջոցով». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության օրնօրի գահավիժող վարկանիշը ոչ միայն ազդում է Տիգրան Ավինյանի և իր թիմի վարքագծի վրա, այլև՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի։ Երևանի ընտրությունները համարելով քաղաքային ընտրություններ՝ իշխանությունը փորձեց «պայքարից հանել» ընտրությունների քաղաքական բաղադրիչը, սակայն ակնհայտ է, որ երևանցիները այս ընտրությունները դարձնելու են իշխանությունների անվստահության հանրաքվե՝

Ամասիայում ևս իշխանափոխություն է սպասվո՞ւմ․ լարվել են ՀՀ իշխանության ու ՏԻՄ-ի հարաբերությունները

Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս լարվել են ՀՀ ներկայիս իշխանության և Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։ Չի բացառվում, որ Ամասիա խոշորացված համայնքում ևս տեղի ունենա իշխանափոխություն,  ինչպես Անիում, Ախուրյանում. ՔՊ-ն կարողանա հասնել գործող տեղի իշխանության հրաժարականին։ Ամասիա խոշորացված համայնքում երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեև ամենաշատ ձայները հավաքել էր

Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում, սակայն զրո ստացավ հրումում եւ երկամարտում

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկն է, Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը եւ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Առաջինը պայքարի մեջ մտավ Ռաֆիկ Հարությունյանը, որը պոկում  վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Նա հաջորդաբար բարձրացրեց 155, 160 եւ 162 կիլոգրամները

Վաղվանից փորձնական երթուղի դուրս կգա էլեկտրական առաջին ավտոբուսը

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Մինչ երթուղի դուրս գալը էլեկտրական ավտոբուսի հնարավորություններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար: «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության ընտրված նախագահին 2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության

2022 թվականին Հայաստանում 5.8 տրիլիոն խաղադրույք է արվել, Ավագ Ավանեսյան

«Օրինակ՝ եթե պարզվի, որ նպաստառուն իր ստացած նպաստից ավելի խաղադրույքներ է անում, սա խնդիր է». Գեւորգ Պապոյան

Փաշինյանն ու Էրդողանն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը

Կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ

Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ. Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները: Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի ընտրության միջև: Օրվա հրամայական արտաքին

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ

Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար

Համաշխարհային բանկը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։ Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը». Դավիթ Մարգարյան

Մայթերի զավթումը մասնավոր բիզնեսի կողմից, դրանց անբարեկարգ վիճակն ու կատարյալ անհարմարությունը գրեթե տեղ չեն թողել մեր քաղաքում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

Նրանց թվում են եղել Հակարիի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը:

Ես խոսել եմ մարդկանց մտահոգությունների մասին. Դավիթ Խաժակյանը պետության անվտանգային հարցերի մասին

Ինչպես բազմաթիվ ընդդիմադիր համայնքների ղեկավարներ են փոխգործակցում կառավարության հետ, այնպես էլ լինելու է մեր դեպքում, բոլոր ֆինանսական մասհանումները, պատվիրակված լիազորությունները նախատեսված են օրենքներով:

ՀՀ ողջ տարածքում անցկացվում է միջազգային հակաթմրանյութային գործողություն.  պարզաբանում

Համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում

«Տիգրան ջան, մի քիչ ժողովրդին նայեք, սահմաններին, Ղարաբաղին տիրություն արեք»․ Արաբկիրի բնակիչը՝ Տիգրան Ավինյանին

«Ես 30 ձայն կտամ քեզ, խոստանում եմ, մենակ դու էլ մեզ մի անտեսիր։ Ես էն անգամ ասացի՝ Տիգրանին բերեք, ես ուզում եմ Տիգրանին տեսնել, դե մենք թաղի պառավ գողականներն ենք»,- ասաց բնակչուհին։

«Վայլդբերիզ»-ի դեմ դժգոհողները բողոքի ցույցերը շարունակում են․ կամ փակել Հայաստանում «Վայլդբերիզը» կամ մաքսազերծման արժեքն իջեցնել

Կառավարությունից բողոքի ցույցի մասնակիցներին խնդրել են դիմում գրել եւ խնդիրը ձեւակերպել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն շան վզին ամրացրել է պայթուցիկ սարք և ստիպել  անցնել ադրբեջանական կողմ՝ կեղծիք է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք: ԱՀ ՊՆ

Արկազնում 6 ընկած կամ կիսագետնաթաղ խաչքարերը կանգնեցվել են

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունները շարունակում են նոր կյանք տալ մարզերում ընկած, կիսագետնաթաղ խաչքարերին։ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում 6 ընկած կամ կիսագետնաթաղ խաչքար են կանգնեցրել Եղեգնաձոր համայնքի Արկազն գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։ Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ Խաչքարերին հաջողվել է

Մեր Հայրենիքի ու պետականության հարցն է դրված, և նրա պատասխանը տալու համազգային գործում Ձեր կողքին ենք. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սամվել Շահրամանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին Ստեփանակերտ Պարոն Նախագահ, Մեր Հայրենիքի ու պետականության հարցն է դրված, և նրա պատասխանը տալու համազգային գործում մենք Ձեր կողքին ենք։ Պարտավոր ենք և պարտական։ Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031