Օրվա լրահոսը
Մեր գլխավոր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է. Գեղամ Ստեփանյան
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, Մենք այն վիճակում չենք, որ երկար նախաբանով սկսենք մեր ելույթները. կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է ու ակնհայտ. Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծված ագրեսիան շարունակվում է, և ամեն օր մեր ժողովուրդը բախվում է նոր սպառնալիքների ու նոր փորձության: Նման պայմաններում մեր
Ժաննա Անդրեասյան․ «Ես այստեղ չեմ գտնվում ծնողների հետ հանդիպման համար»
44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները Շենգավիթի դատարանի շենքի մոտ սպասում էին իրենց բախտակից Գարիկ Գալեյանի խափանման միջոցի քննարկման լուրին, երբ դատարանի առջեւ հայտնվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը եկել էր Կոմիտասի անվան պանթեոնում օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը մասնակցելու։ Նախարարի՝ դատարանի շենքի առաջ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա կանգնելը վրդովվեցրեց ծնողներին, որոնք
Պարզվում է, որ Արցախում կարելի է նախագահ ընտրել, որը չունի առաջիկա իր անելիքների տեսլականի փաթեթը․ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մասել Պետրոսյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Հարգելի´ գործընկերներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի շոկը այսօր էլ շարունակում է իր բացասական ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, առավելապես կառավարման ոլորտում՝ պահելով նրան կաթվածային վիճակում: Այդ օրվանից ցայսօր Արցախում տեղի չի ունեցել նշանավոր կամ էական որևէ իրադարձություն, որն ուղղված լիներ մեր ժողովրդի ամենատարրական իրավունքների ու
Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է
Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշումը գնահատում ենք որպես անմարդկայնության ծայրահեղ դրսևորում․ «Մայր Հայաստան» դաշինք
«Մայր Հայաստան» դաշինքը խստորեն դատապարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վախեցած-ռեպրեսիվ գործելակերպը, որի նոր դրսևորումը եղավ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելու և շինծու մեղադրանքներով կալանավորելու մասին որոշումը: «Մայր Հայաստան» դաշինքն արձանագրում է. – Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ հանդես է եկել գործող իշխանության հասցեին ամենասուր քննադատությամբ: – Նա զոհված զինվորականների
«Քյափը՝ 8», «խաչն էլ` ոչինչ». Բլոտի չեմպիոն Տիգրան Ավինյանը ավանցիներին բլոտով կրեց
Ավինյանը չհրաժարվեց մի «օյին» խաղալու առաջարկից, բայց խաղաքարերը լավը չէին: «Հրաչն ա բաժանել»,- արդարացան խաղացողներն ու շարունակեցին:
Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի կենսագրությունը
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը հանդիպել է Սամվել Շահրամանյանի հետ և որոշում է կայացվել Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել նրան: Սամվել Սերգեյի Շահրամանյանը ծնվել է 1978թ. դեկտեմբեր 1-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել
Աշոտ Գևորգյանն ու Միկա Բադալյանը` իրենց ձերբակալության մասին․ Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը մանրամասներ պատմեց իր ձերբակալման մասին։ Աշոտ Գևորգյանի համար տարօրինակ էր, որ իրենց հրազեն և ռազմամթերք իրացնելու մեջ էին փորձում մեղադրել։ «Ի՞նչ զենք-զինամթերք, իմը ձայնագրիչն է ու ականջակալները. ես պտտվում եմ ՀՀ մարզերով ու ստեղծում իմ «Մենք» հաղորդաշարը»,– նշեց Գևորգյանը։ Միկա Բադալյանը ևս վստահ է, որ իր նկատմամբ
«Կարո՞ղ եք ասել՝ քանի՞ դպրոց ու քանի՞ մանկապարտեզ թողել եք թուրքերին, քանի՞ հազար հայ մնացել է անտուն». ավանցին՝ Տիգրան Ավինյանին
Կինը հակադարձեց. «Ես ուզում եմ, որ դուք ինձ լսեք, չէ՞ որ դուք պետական այր եք, ինչո՞ւ չեք ուզում սովորական մարդկանց հետ խոսել»: Ավինյանը պատասխանեց. «Ես սովորական մարդկանց հետ խոսում եմ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ձեզ ուղարկել են, ովքեր չեն կարողանում մարդկանց մեջ դուրս գալ»: Սա ասելուց հետո նա անցավ առաջ՝ քաղաքացուն թողնելով հետեւում:
Այդ որոշումը կրելու պատասխանատվությունը մեզանից յուրաքանչյուրինն է․ ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ: Գիտեք սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է
Անդրանիկ Թեւանյան․ «Բնական է, որ մենք պետք է դատարանի առջեւ լինենք եւ պաշտպանենք Գարիկ Գալեյանի իրավունքները»
«Մայր Հայաստան» դաշինքի անդամները, նրա աջակիցները, հետեւորդները եւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները այսօր ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի, առավոտից Երեւանի Շենգավիթ շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ են, որտեղ քննարկվում է վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցը։ «Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն Aravot.am-ին
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին: Վարչապետ Փաշինյանը ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023
Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Արթիկում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ
Նրանցից մեկը չափազանց գռեհիկ պահվածք ուներ։ Երբ ասացի, որ մտահոգ եմ հայրենիքի համար, ոստիկանության պաշտոնյան հայհոյեց՝ ասելով․ «Ձեզ էլ, ձեր հայրենիքն էլ․․․»։
Ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի․ Սամվել Բաբայան
Հարգելի հայրենակիցնե´ր, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության հինգերորդ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ինչի կապակցությամբ իմ և իմ ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ և մաղթում, որ անշեղ հավատարմությամբ իրականացնեք Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը: Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ
Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին
Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝
«Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին». Սամվել Շահրամանյան
Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն հատուկ նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել
Ամեն ինչից առավել իրար հանդեպ լցվեք սիրով և եղբայրության զգացումներով․ Արցախի թեմի առաջնորդի միասնության կոչը արցախցիներին
Սիրելի հայրենակիցներ, Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա
Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, նոր գաղափարներ, և, իհարկե, մեծ հավատ. Գագիկ Ծառուկյան
Հանձին ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է. Գագիկ Ծառուկյան
ՔՊ-ի հավաքներին համայնքային կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը վկայում է իշխող ուժի կողմից վարչական լծակների չարաշահման մասին. «Ականատեսը» դիմում է դատախազությանը
Կոչ ենք անում ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կատարել պատշաճ ուսումնասիրություն և ձեռնարկել քայլեր՝ կանխելու նմանատիպ վարքագծի հնարավոր ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա։
««Պատիվ ունեմ» խմբակցությունն իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովման եւ ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ»
Մեծարգո պարոն ԱՀ Նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով՝ կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։ Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը
Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար: Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին
Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Մանրամասն՝ ավելի ուշ:
«Բոլոր կողմերից ինձ փորձում են տարբեր «յառլիկներ» կպցնել՝ Կրեմլի ագենտ, բրիտանական ագենտ, ուրեմն մենք անում ենք ինչ-որ բաներ, որն անհանգստացնում է». Ռուբեն Վարդանյան
«Ես զերծ եմ տարբեր ձեւերի մանիպուլյացիաներից, դա այդ մարդկանց թուլությունն է, իրենք ոնց մտածում են իրենց մասին, այդպես էլ փորձում են խոսել ուրիշների մասին: Իրենք փորձում են պոպուլիստական ձեւով աչոկներ հավաքել մարդկանց մոտ, բայց մարդիկ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում շատ լավ գիտեն ով ով է»:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և ամեն ինչ անել, որպեսզի Արցախը հաջողի
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Արցախի Հանրապետության համար այս բարդ ու ճակատագրական փուլում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է և այն պահանջելու է անսահման նվիրում, ջանք ու ծանր աշխատանք: Մենք համոզված ենք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, ժողովրդի մեջ իշխանության նկատմամբ
«Երբ պատերազմից 10 օր անց գնացի Արցախ՝ աշխատելու, ես հասկացա, որ այլեւս իմ քաղաքական ճակատագիրը մեկընդմիշտ կապված է Արցախի խնդրի հետ». Թանդիլյան
Ես տեսնում եմ, որ այսօր անգամ մենք կարող էինք ծրագրեր ունենալ դպրոցների հետ, կարելի էր հեռավար եղանակով դասընթացներ անցկացնել, բժշկական կոնսուլտացիաներ անցկացնել՝ հասկանալով, որ շրջափակման մեջ է Արցախը, գիտաժողովներ անել համատեղ, որպեսզի մարդիկ իմանան Արցախում, որ հայ ժողովուրդը, մայրաքաղաքը իրենց հետ է:
Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն։ Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Երևանում տեղի ունենալիք իշխանափոխությունը ոչ միայն կարևոր է գործող իշխանության հեռացման, այլ նաև՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մասով։ Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը և իշխանությունները ձևավորի ժողովրդի կողմից կատարված ընտրություններով։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Հավատացած եմ՝ արժանապատիվ խաղաղության պայմաններում Արցախի բարօրության և բարգավաճման բանաձևի իրագործումը սպառված չէ. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Անձամբ իմ և «Հայրենիք» կուսակցության անունից ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս կարևոր իրադարձությունը վկայում է Արցախի Ազգային ժողովի և հանրության ողջամտության, կամքի և տոկունության մասին՝ անսասան վճռականությամբ դիմակայելու այն անհավանական մարտահրավերներին, որոնց հարկադիր
Կանցլեր Շոլցի հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է՝ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում


















































