Օրվա լրահոսը
«Ես երբևիցե իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից, ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից»․ Հայկ Մարությանը՝ Տիգրան Ավինյանին
Հայկ Մարությանը «ծիծաղելի և ողորմելի» համարեց այն պնդումները, թե իբր ինքը հեռացել է։
Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ
Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության. Բայրամով
Ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, բայց հանկարծ Հայաստանը վերջին պահին անսպասելի առաջ է քաշում ինչ-որ նոր բան, ինչը կրկին գործընթացը փակուղի է մտցնում: Դա կառուցողական չէ, բացի այդ, դա եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորություն էր ստանձնել ապահովել բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցում:
Արմեն Գրիգորյանը սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուժի կուտակումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել դեսպաններին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա.Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից
ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն՝ Վիվա-ՄՏՍ-ում
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում: Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում
Սամվել Նիկոյան. «Մենք ապրում ենք մեր պատմության ողբերգական օրերը եւ Հայաստանն այսօր նույնքան վտանգված է, ինչքան Արցախը»
Իմ խոսքն ուղղում եմ Արայիկ Հարությունյանին: Նա իր վարքագծով կարող է հավակնել՝ լինելու Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի կողքին որպես նախկին երրորդ նախագահ: Կարող է: Եվ դա մեծապես կախված է իր վարքագծից: Ինձ թվում է, որ ինքը պետք է իր բոլոր հնարավորությունները՝ իր կուսակցությունը, ֆրակցիան, անձնական կապերը, հեղինակությունը, որը հասկանալի պատճառներով՝ հիմա այն չէ, ինչ եղել է, պետք է օգտագործի նոր իշխանությանը, նոր նախագահին սատարելու համար: Ինչ եղել է, վիճելու, քննարկելու հարց է, բայց ինքը կարող է շատ դրական եւ էական դերակատարություն ունենալ:
«Ինձ զարմացնում է ձեր հարցը, թե ինչու չեմ հեռանում Արցախից». Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իրենք Արցախի համար 70 կետանոց ծրագրեր ունեն եւ պետք է մարդկանց համախմբել նույն խնդրի շուրջ: Օրինակ, չեն ասում, որ հարսանիքներ մի արեք, համերգներ մի արեք, առաջարկում են, որ հարսանիքներին նվերների կեսը փոխանցեն Արցախին, դա ցույց կտա, որ անտարբեր չեն: Համերգներն էլ անեն հանուն Արցախի:
Լուիշ Ֆիգուն կիսվեց իր իմաստնությամբ «Նոա» ֆուտբոլային ակումբում և ակադեմիայում
Սեպտեմբերի 4-ն անմոռանալի օր էր մեզ համար, քանի որ մեզ պատիվ էր վիճակվել մեր ակումբում և ակադեմիայում հյուրընկալել լեգենդար Լուիշ Ֆիգուին։ Լուիշ Ֆիգուն ժամանակ անցկացրեց «Նոա» ՖԱ-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ՝ կիսվելով իր իմաստնությամբ և փորձով ֆուտբոլ խաղի հանդեպ։ Նրա ներկայացրած գաղափարները, անկասկած, կոգեշնչեն մեր ֆուտբոլիստներին հասնելու համար բարձունքների և երբեք չդադարել քրտնաջան աշխատել
Երեւան քաղաքի ընտրությունները դիտում ենք իբրեւ իշխանափոխության հնարավորություն». Վահե Թորոսյան
Ըստ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամի, թեեւ Երեւանի ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, բայց խորքային իմաստով ինչ-որ առումով համապետական են, դրա համար դրանց հարկ է վերաբերվել որպես քաղաքական ընտրությունների, առաջադրել այն օրակարգը, որը սթափություն, զգոնություն կհաղորդի հասարակությանը՝ իր անվտանգային հիմնախնդիրները հաշվառելիս եւ դրանք հետագայում նաեւ լուծելիս:
Հանրապետության բոլոր դպրոցներում, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված, հանվել է բացասական գնահատականը
Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը
Հայկական մշակույթի պահապաններն արվեստագետներն են, նախարարությունը պատրաստակամ է նպաստելու կինոյի ոլորտի զարգացմանը. Դանիել Դանիելյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն և Կինոյի տուն: Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել ենթակառուցվածքներին: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրել են միության և Կինոյի տան շենքային պայմանները, իրականացված աշխատանքները: Նախարարի տեղակալին ներկայացվել է նաև
«Նրանք փրփուրներից են կախվում, կեղտոտ գործիքակազմերի են դիմում, վերջին ճիգերն են գործադրում, որովհետեւ զգում են իրենց մոտալուտ պարտությունը». Թանդիլյան
Այս օրենքները գրվել են նաեւ եվրոպական գործընկերների հետ քննարկումներում, որտեղ պատկերացում չեն ունեցել, որ էթիկապես ու բարոյապես այսքան ցածրորակ իշխանությունների հետ պիտի գործ ունենան, որոնք դա պիտի ոչ միայն անեն, այլեւ ներկայացնեն, թե դա նորմալ է: Դա նորմալ չի, այդպես չեն վարվում, դա նշանակում է` վարչական ռեսուրսի ինտենսիվ չարաշահում:
ՀՀ կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները
Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով։
Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը
Հայ գործարարների ասոցիացիան էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։ Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի և իտալա-ռուսական առևտրային պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։ Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում armassociation.com կայքում և նշելով թե իտալական, որ ընկերության հետ է ցանկանում
Արցախահայերի «վերաինտեգրման գործընթացն» այլընտրանք չունի. Բայրամով
Նրանք, ովքեր հրաժարվում են երկխոսությունից, պետք է ազատվեն պատանդի դերից երրորդ ուժերի ձեռքում, որոնք կարող են նրանց ազդակներ ուղարկել և խոստանալ ինչ ասես: Նրանք լավ կանեն հետ նայեն և հասկանան՝ ինչի են հասել: Արդյոք ավելի երջանի՞կ են դարձել, ավելի լավ են սկսել ապրել: Իհարկե ոչ: Միակ ճանապարհը երկխոսությունն է և սեփական ապագայի քննարկումը Ադրբեջանի կազմում: Այլ տարբերակ պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է: Դա մեր կարմիր գիծն է: Ադրբեջանի տարածքում այլևս որևէ գորշ տարածք չի լինի»,- ասել է Բայրամովը:
Պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին. Լեմկինի ինստիտուտ
Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է
«Ուզում եմ հասկանամ՝ ո՞նց կարելի է, երբ պետության կողմից չունես մանդատ, գնաս, բանակցես Ադրբեջանի կողմի հետ ու դրա համար պատիժ չստանաս». Ռուբեն Վարդանյան
Հարցին՝ Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա՞ շփում, երբ է այն դադարել՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Վերջին անգամ եղել է նոյեմբեր ամսին՝ շատ կարճ, երբ որ ես պետնախարար եմ նշանակվել եւ ինձ ներկայացրել է Արայիկ Հարությունյանը, դա եղել է առաջին եւ վերջին շփումը: Չկա շփում անձնական ու գործնական»:
Սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերքը
Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․ Վրաստանից
Պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարը. Թևանյան
«Տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն շրջանառության հարկից 10 տարով, իսկ տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ հարկվեն 1 տոկոսի չափով»
«Այդ մարդիկ վերլուծական մտքի հետ կապված խնդիր ունեն»․ Տիգրան Ավինյանը՝ «Ականատես»-ի մասին
Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակած տեղեկատվությանը։
Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ քննարկումներ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումը, որին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։ Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալի գործողությունների հետևանքով Երևանի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից
Դիվանագիտական պատերազմը, որը նախաձեռնել է Փաշինյանը, ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին. Թևանյան
Հայաստանի, Արցախի սահմանին թշնամու զորքի ու զենքի կուտակումների մասին հարցին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատասխանեց՝ թշնամին պատրաստվում է ռազմական գործողությունների․ մենք ի՞նչ պետք է անենք՝ ներսում բանակի կազմակերպվածությունը, հանրային մոբիլիզացիայի խնդիրը լուծենք, եւ երկրորդ՝ մեր բնական դաշնակիցների՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացենք, նրանց հետ սինքրոնացված աշխատենք։ «Բայց ինչ է կատարվում․ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված
«Բոլոր վարչական շրջանների ղեկավարները գտնվում են արձակուրդի մեջ, բոլոր հանձնարարականները վերաբերում են հետընտրական փուլին»․ Ավինյան
Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, որ բազմաթիվ ահազանգեր կան, երբ պետական հաստատությունների աշխատակիցներին ստիպում են մասնակցել իր քարոզարշավին եւ ընտրել ՔՊ-ին։
Եթե պաշարում ու սով չկա, ինչո՞ւ է Ադրբեջանն Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը. Մարուքյան
Ադրբեջանը նման կերպ ցանկանում է խաբել միջազգային հանրությանը
ԵԺԿ-ի քաղաքական ասամբլեան պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Աշոտյանին. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Սեպտեմբերի 4-ին և 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության, որը եվրոպական ամենամեծ կուսակցությունն է, քաղաքական ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշվում է. «Քաղաքական ասամբլեան նաև քննարկել է տեղի ունեցող զարգացումները կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողությունների հետ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը: Քաղաքական ասամբլեան
«Դա իմ կարծիքն էր, ինչքան ես գիտեի դրսից». Ռուբեն Վարդանյանը պարզաբանում է, թե ինչու էր գովել Արայիկ Հարությունյանին ու ինչու փոխեց կարծիքը
Ռուբեն Վարդանյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին, որ իր համար սուպերկոստյում է կարել, Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական այդ կոստյումը ավելի է դուր եկել այսօրվա վարչապետին:
Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի ձախողումը. Աննա Հակոբյան
Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։


















































