Օրվա լրահոսը

Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին. News.am

Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր եւ չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը: «Հարցերը հետեւյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը:

Նորայր Նորիկյան․ «Չպետք է թույլ տալ, որ Հայաստանում արմատավորվի մենիշխանություն»

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը քարոզարշավի 15 օրերի ընթացքում քաղաքացիների հետ շփումից պարզել է, որ երեւանցիները գլոբալ եւ իրական փոփոխություններ են ուզում

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը

«Քանի՞ MAN ավտոբուս պետք է ներկրեք ու լցնեք փողոցները, երթևեկության գծեր խլեք…». Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Դավիթ Մարգարյանը գրում է. Ճոպանուղային համակարգի հնարավորությունների մասին. Ամենամիջին վիճակագրական տրանսպորտային ճոպանուղու ուղեգիծը մեկ ժամում մեկ ուղղությամբ տեղափոխում է նվազագույնը 1500 ուղևոր։ Հիմա, նույն քանակի ուղևոր տեղափոխելու համար անհրաժեշտ է 55 տեղանոց մոտ 28 MAN ավտոբուս։ Այսինքն, ամեն 2 րոպեն մեկ պետք է կանգառ գա մեկ

Ֆրանսիայի հայ բժիշկները ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում

Մարալիկի թիվ 1 դպրոցում Ֆրանսիայից եկած հայ բժիշկները 2 շաբաթ աշխատել և հետազոտել են 300-ից ավելի երեխաների՝ ըստ անհրաժեշտության վերջիններիս տրամադրելով ակնոցներ։ Բարեգործական ծրագիրը, որը միավորում է ֆրանսահայ բժիշկներին, կոչվում է «Ակնոցներ Հայաստանի համար»։ Երեխաների հետազոտությունն անցնում է 3 փուլով. համակարգչային ախտորոշմանը հաջորդում է տեսողության ավելի մանրակրկիտ ստուգումը, իսկ վերջին փուլում արդեն ակնոցի ընտրությունն է։

Պահանջում ենք ՔՊ-ից՝ դրսևորել քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն. ՀԿ-ներ

Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների

Նախագծի ընդունումը կնպաստի բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվության բարձրացմանը

Նախագիծը մշակվել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ անհատական եւ հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պահպանման կարգերի եւ ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ

Քաղաքացիները մեծ ուշադրություն են դարձնում հանրային տարածքներում պետքարանի անհրաժեշտությանը. Անի Խաչատրյան

Ի զարմանս ինձ, բոլորը շատ մեծ ուշադրություն են դարձնում հանրային տարածքներում պետքարանի անհրաժեշտությանը, որի կարիքը հանրային վայրերում և այգիներում զգացվում է: Ամենա-ամենածանր թեման վերաբերվում է թափառող կենդանիների խնդրին, որը կա բոլոր վարչական շրջաններում, այն նույնիսկ սպառնալիքային կրիտիկական վիճակում է

Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական

«Ազատություն» ռ/կ. Հայ – ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական, «Ռոյթերզ»-ին փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։

Առաջարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից

Հաշվի առնելով, որ հանրապետությունում մարզակառույցների սղության, պայմանների բացակայության խնդիր կա, առաջարկել ենք, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն

Երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը մասնակցելը կսահմանվի որպես ծնողի պարտականություն, այլ ոչ որպես իրավունք

Նախագիծը նպատակ ունի նպաստելու ներառական կրթության զարգացմանը: Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառական կրթությունը: Այն կրթության կազմակերպման ձեւ է եւ կրթություն է բոլորի համար: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու

328 հազար զբոսաշրջիկ 2023թ. օգոստոսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ

2023 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: 328 հազար զբոսաշրջիկ 2023թ. օգոստոսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 262 հազար, 2019թ.` 288 հազար զբոսաշրջիկ): 1 միլիոն 590 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, որը շուրջ 25%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:   ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներ

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցությանը մասնակցել են  Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության

ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը և Արցախի «անջատողական ռեժիմը» հնարավորություն չեն տալիս բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը և «արհեստական խոչընդոտներ և բարդություններ» են ստեղծում դրա օգտագործման համար՝ հրաժարվելով առաջարկվող մթերքից: Ալիևը դա գնահատել

Շատ եմ հանդիպել քաղաքացիների, ովքեր որոշել են քվեարկել իմ օգտին. Դավիթ Խաժակյան

Սուտ է: Այսպես լակոնիկ պատասխան տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, երբ Aravot.am-ը խնդրեց հերքել կամ հաստատել շրջանառվող լուրեն այն մասին, թե «Լուսավոր Հայաստանը»՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», կուսակցությունների հետ կոալիցիա է կազմելու: Անդրադառնալով, «Քաղաքացիական պայմանագրի» Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի բազմամարդ հանդիպումների ֆոնին, մնացած 13 թեկնածուների հանդիպումների սակավամարդությանը՝ Խաժակյանն ասաց, որ

Երևանը պետք է թղթի վրա ամրագրի բանավոր հայտարարությունները. Բայրամով

Բաքուն հույս ունի, որ Երևանը թղթի վրա կամրագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պետական «Ազերթաջ» գործակալությանը և հունգարական «Մադյար Դեմոկրատա» պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Հայաստանից պահանջվեց պատերազմի ավարտից հետո 2.5 տարի, որպեսզի «այդ երկրի վարչապետը ի վերջո հանդես գա, թեկուզև դեռ միայն բանավոր, Ադրբեջանի տարածքային

Հունվար-օգոստոս ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն

Պետական աջակցությամբ վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանադաշտը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթը

«Գյումրեցու քվեն սակարկման, փոխանակման, առևտրի ենթակա չէ»․ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանի բացառիկ հարցազրույցը

15 տարեկանից բիզնես ոլորտում եմ եղել և եկել ու հասել եմ մի տարիքի, որ իմ օգտակարությունը տեսնում եմ երկրին, պետությանը այլ ձևաչափով ծառայելու, օգուտ տալու մեջ: Բիզնեսները չեն տուժի, կրտսեր եղբայրս՝ Խաչատուր Բալասանյանն է այս պահին զբաղվում բիզնեսներով և կշարունակի ինքը զբաղվել:

Մաշա Մնջոյան. Մշակույթի դրական էներգիան դժվար օրերին օգնում է ապրել

«Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»,-

Տխուր է, որ հեռանում եմ, սակայն հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն. ՀՀ-ում Կանադայի դեսպան

«Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության. Բայրամով

Ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, բայց հանկարծ Հայաստանը վերջին պահին անսպասելի առաջ է քաշում ինչ-որ նոր բան, ինչը կրկին գործընթացը փակուղի է մտցնում: Դա կառուցողական չէ, բացի այդ, դա եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորություն էր ստանձնել ապահովել բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցում:

Արմեն Գրիգորյանը սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուժի կուտակումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել դեսպաններին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ա.Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից

«Առաջիկայում կփոխենք շեշտադրումները». Սուրեն Պետրոսյան

Ճանաչելի դառնալը ճանապարհ անցնելուց հետո կգա

ՏՏ ոլորտում հմտանալու իրական հնարավորություն՝ Վիվա-ՄՏՍ-ում

Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում: Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ի՝ «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի շնորհիվ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարիների փորձ և հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում

Սամվել Նիկոյան. «Մենք ապրում ենք մեր պատմության ողբերգական օրերը եւ Հայաստանն այսօր նույնքան վտանգված է, ինչքան Արցախը»

Իմ խոսքն ուղղում եմ Արայիկ Հարությունյանին: Նա իր վարքագծով կարող է հավակնել՝ լինելու Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի կողքին որպես նախկին երրորդ նախագահ: Կարող է: Եվ դա մեծապես կախված է իր վարքագծից: Ինձ թվում է, որ ինքը պետք է իր բոլոր հնարավորությունները՝ իր կուսակցությունը, ֆրակցիան, անձնական կապերը, հեղինակությունը, որը հասկանալի պատճառներով՝ հիմա այն չէ, ինչ եղել է, պետք է օգտագործի նոր իշխանությանը, նոր նախագահին սատարելու համար: Ինչ եղել է, վիճելու, քննարկելու հարց է, բայց ինքը կարող է շատ դրական եւ էական դերակատարություն ունենալ:

«Ինձ զարմացնում է ձեր հարցը, թե ինչու չեմ հեռանում Արցախից». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իրենք Արցախի համար 70 կետանոց ծրագրեր ունեն եւ պետք է մարդկանց համախմբել նույն խնդրի շուրջ: Օրինակ, չեն ասում, որ հարսանիքներ մի արեք, համերգներ մի արեք, առաջարկում են, որ հարսանիքներին նվերների կեսը փոխանցեն Արցախին, դա ցույց կտա, որ անտարբեր չեն: Համերգներն էլ անեն հանուն Արցախի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031